«Ախթալայի վանք»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
→‎Արտաքին հղումներ: ի՞նչ հավելյալ տեղեկատվություն կա այս կայքում։
չNo edit summary
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Բջջային ծրագրից խմբագրում iOS app edit
Տող 7. Տող 7.
}}
}}


'''Ախթալայի վանական համալիր''', '' Պղնձավանք, Ախտալա, Մարիամ Աննայի վանք, Մեյրամխանա, Աղնձանանք''<ref>{{Գիրք:ՏԲ|115}}</ref>, X դարում հիմնադրված պարսպապատ վանական համալիր<ref>{{Գիրք:ՔՀՀ|28}}</ref>, գտնվում է [[Հայաստան|Հայաստանի Հանրապետության]] [[Լոռու մարզ]]ի [[Ախթալա]] քաղաքում՝ [[Երևան]]ից 185 կմ հյուսիս։ Ախթալայի վանական համալիրը Հայաստանի այն [[Քաղկեդոնի ժողով|քաղկեդոնական]] վանքերից է, որի կառուցումը համընկնում է Հայաստանի Վերածնության շրջանի հետ։ Ախթալայի վանական հուշարձանախմբում ներդաշնակ միահյուսվել են հայկական, վրացական ու բյուզանդական ճարտարապետության տարրերը։
'''Պղնձավանք''', '' Ախթալա, Ախտալա, Մարիամ Աննայի վանք, Մեյրամխանա, Աղնձանանք''<ref>{{Գիրք:ՏԲ|115}}</ref>, X դարում հիմնադրված պարսպապատ վանական համալիր<ref>{{Գիրք:ՔՀՀ|28}}</ref>, գտնվում է [[Հայաստան|Հայաստանի Հանրապետության]] [[Լոռու մարզ]]ի [[Ախթալա]] քաղաքում՝ [[Երևան]]ից 185 կմ հյուսիս։ Ախթալայի վանական համալիրը Հայաստանի այն [[Քաղկեդոնի ժողով|քաղկեդոնական]] վանքերից է, որի կառուցումը համընկնում է Հայաստանի Վերածնության շրջանի հետ։ Ախթալայի վանական հուշարձանախմբում ներդաշնակ միահյուսվել են հայկական, վրացական ու բյուզանդական ճարտարապետության տարրերը։


Միջնադարում վանքը հայտնի էր որպես Պղնձահանքի վանք։ [[Կիրակոս Գանձակեցի]]ն իր «Հայոց Պատմությունում» հիշատակում է, որ իշխան [[Իվանե Զաքարյան]]ը մահացավ 1241 թ և նրա դին ամփոփվեց Պղնձահանքում, որը Իվանեն նախկինում խլել էր հայերից և դարձրել վրացական (այսինքն՝ ուղղափառ) եկեղեցի։ Դարձնելով ուղղափառ եկեղեցի, ուղղափառություն ընդունած [[Իվանե Զաքարյան]]ը այն վերակառուցեց և անվանեց Ախթալա։ Ըստ [[Կիրակոս Գանձակեցի|Գանձակեցու]], նույն եկեղեցում է ամփոփված նաև Իվանեի որդի, իշխան [[Ավագ Զաքարյան|Ավագը]] (մահ, 1250 թ [[Բջնի]]ում)։
Միջնադարում վանքը հայտնի էր որպես Պղնձահանքի վանք։ [[Կիրակոս Գանձակեցի]]ն իր «Հայոց Պատմությունում» հիշատակում է, որ իշխան [[Իվանե Զաքարյան]]ը մահացավ 1241 թ և նրա դին ամփոփվեց Պղնձահանքում, որը Իվանեն նախկինում խլել էր հայերից և դարձրել վրացական (այսինքն՝ ուղղափառ) եկեղեցի։ Դարձնելով ուղղափառ եկեղեցի, ուղղափառություն ընդունած [[Իվանե Զաքարյան]]ը այն վերակառուցեց և անվանեց Ախթալա։ Ըստ [[Կիրակոս Գանձակեցի|Գանձակեցու]], նույն եկեղեցում է ամփոփված նաև Իվանեի որդի, իշխան [[Ավագ Զաքարյան|Ավագը]] (մահ, 1250 թ [[Բջնի]]ում)։
Տող 26. Տող 26.


{{-}}
{{-}}

== Պատկերասրահ ==
== Պատկերասրահ ==
<gallery mode="packed">
<gallery mode="packed">

11:58, 14 Նոյեմբերի 2021-ի տարբերակ

Ախթալայի վանք
Հիմնական տվյալներ
Տեսակվանք և մշակութային արժեք
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունԱխթալա[2]
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմԳուգարաց թեմ
Հոգևոր կարգավիճակգործող
Հիմնական ամսաթվերը10-րդ դար
Ներկա վիճակկանգուն, վերականգնվում է գմբեթը
Մասն էԱխթալայի բերդ
Կազմված էԳերեզմանոց, Եկեղեցի, Եկեղեցի, Տապանաքար Մոսէս քահանայի, Մատուռ, Միաբանության շենքը և Նախագավիթ-սրահ
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում[2]
Ճարտարապետական ոճհայկական ճարտարապետություն[1]
Կառուցման ավարտ10-րդ դար
Հիմնադրված10-րդ դար
Քարտեզ
Քարտեզ
 Akhtala monastery Վիքիպահեստում

Պղնձավանք, Ախթալա, Ախտալա, Մարիամ Աննայի վանք, Մեյրամխանա, Աղնձանանք[3], X դարում հիմնադրված պարսպապատ վանական համալիր[4], գտնվում է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ախթալա քաղաքում՝ Երևանից 185 կմ հյուսիս։ Ախթալայի վանական համալիրը Հայաստանի այն քաղկեդոնական վանքերից է, որի կառուցումը համընկնում է Հայաստանի Վերածնության շրջանի հետ։ Ախթալայի վանական հուշարձանախմբում ներդաշնակ միահյուսվել են հայկական, վրացական ու բյուզանդական ճարտարապետության տարրերը։

Միջնադարում վանքը հայտնի էր որպես Պղնձահանքի վանք։ Կիրակոս Գանձակեցին իր «Հայոց Պատմությունում» հիշատակում է, որ իշխան Իվանե Զաքարյանը մահացավ 1241 թ և նրա դին ամփոփվեց Պղնձահանքում, որը Իվանեն նախկինում խլել էր հայերից և դարձրել վրացական (այսինքն՝ ուղղափառ) եկեղեցի։ Դարձնելով ուղղափառ եկեղեցի, ուղղափառություն ընդունած Իվանե Զաքարյանը այն վերակառուցեց և անվանեց Ախթալա։ Ըստ Գանձակեցու, նույն եկեղեցում է ամփոփված նաև Իվանեի որդի, իշխան Ավագը (մահ, 1250 թ Բջնիում

Սուրբ Աստվածածին եկեղեցու պատերը նկարազարդված են հոյակապ, հրաշալի պահպանված որմնանկարներով։ Որմնանկարները կատարվել են XIII դարում, երբ եկեղեցին վերափոխվեց քաղկեդոնականի։ Որմնանկարներն իրենց գունային լուծումներով մոտենում են բյուզանդականին, սակայն թեմաների ընտրությունը զուտ հայկական է։

Ներկայումս Ախթալայի վանքն ունի ուխտագնացության օրեր՝ սեպտեմբերի 20-21։

Եկեղեցու որմնանկարների ստորին շերտը վերաբերում է XI դարին։ Գունազարդումը բնորոշ է բյուզանդական արվեստին, իսկ թեմատիկ լուծումները՝ հայկական մանրանկարչությանը։ Իսկ XIII դարում և հետո կատարված որմնանկարները հարազատ են բյուզանդական արվեստին։ Դրանց մեծ մասն ունի հունարեն, մի մասն էլ՝ վրացերեն արձանագրություններ։ Երկշերտ բարձրարվեստ որմնանկարները պատկերում են Հին և Նոր կտակարանների առանձին դրվագներ, սրբերի պատկերներ, այդ թվում՝ և Գրիգոր Լուսավորչի պատկերը։ Խորանի գմբեթարդին Մարիամ Աստվածածինն է՝ գահին նստած, մանուկ Հիսուսը գրկին. (պահպանվել է որմնանկարի միայն մի մասը), նրանից ներքև հաղորդության՝ խորհրդավոր ընթրիքի տեսարանն է։ Հիսուսը պատկերված է երկու անգամ՝ մերթ շրջված դեպի աջ և մերթ դեպի ձախ՝ առաքյալների հետ հացը կիսելիս։

Պահպանվել են Պետրոս, Հովհաննես, Պողոս առաքյալների, Ղուկաս և Մատթեոս ավետարանիչների պատկերները։

Քիչ ավելի ներքևում ողջ հասակով պատկերված են սրբեր, ի թիվս որոնց՝ Հռոմի Սեղբեստրոս պապի, Հակոբ Տյառնեղբոր, Հովհան Ոսկեբերանի, Բարսեղ Մեծի, Գրիգոր Ա Լուսավորչի, Աթանաս Ալեքսանդրացու, Հռոմի Կլեմենտ (Կղեմես) պապի, Գրիգոր Սքանչելագործի, Կյուրեղ Ալեքսանդրացու, Գրիգոր Աստվածաբանի, Կիպրիանոս Կարթագենացու պատկերները։

Արևմտյան պատի որմնանկարներում պատկերված է երկնային արքայությունը, իսկ հյուսիսային պատին՝ Հիսուսի չարչարանքները, Կայիափա քահանայապետը ու հռոմեական կառավարիչ Պիղատոս Պոնտացին։ Կամարները, միջնապատերն ու սյուները նույնպես պատկերազարդված են սրբագրային թեմաներով և սրբերի դիմապատկերներով։ Որմնանկարների մի մասը վերականգնվել է։

Ախթալայի վանական համալիրում Սերգեյ Փարաջանովը նկարահանել է «Նռան գույնի» որոշ տեսարաններ։ Ներկայումս վերականգնվում է եկեղեցու գմբեթը, ինչպես նաև վերանորոգվում են եկեղեցու այլ հատվածները։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 https://anno.onb.ac.at/cgi-content/anno-plus?aid=edb&datum=1867&page=256&size=45&qid=8YNBOA2JSHRNVNHIAJS0X8KGOYSUVM
  2. 2,0 2,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
  3. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 115 — 992 էջ։
  4. Հայկական հանրագիտարանի գլխ. խմբ., Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան, Երևան, «Հայկական Հանրագիտարան հրատարակչություն ՊՈԱԿ», 2002, էջ 28 — 1072 էջ, ISBN 5-89700-016-6։