«Վայրի հյուսիսիում»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 17. Տող 17.
[[Կատեգորիա:Ռուսաստանի արվեստ]]
[[Կատեգորիա:Ռուսաստանի արվեստ]]
[[Կատեգորիա:Բնանկարներ]]
[[Կատեգորիա:Բնանկարներ]]
[[Կատեգորիա:Կիևի պետական պատկերասրահի նկարներ]]

09:20, 23 Հոկտեմբերի 2021-ի տարբերակ

Վայրի հյուսիսիում
տեսակգեղանկար
նկարիչԻվան Շիշկին
տարի1891
բարձրություն161 սանտիմետր
լայնություն118 սանտիմետր
ժանրբնանկար
նյություղաներկ և կտավ
գտնվում է«Կիևի պատկերասրահ» ազգային թանգարան
հավաքածու«Կիևի պատկերասրահ» ազգային թանգարան
կայք
Ծանոթագրություններ

«Վայրի հյուսիսիում» (ռուս.՝ На севере диком), ռուս նկարիչ, ռեալիստական բնանկարի վարպետ Իվան Շիշկինի նկարներից։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1891 թվականին[1]։ Յուղաներկով կտավի չափերն են 161 × 118 սմ։

Այսօր «Վայրի հյուսիսիում» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Կիևի պետական պատկերասրահում[2] (Կիև, Ուկրաինա

Պատմություն

Կտավի անվանումը Շիշկինը վերցրել է Լերմոնտովի համանուն բանաստեղծությունից[3]: Այս կտավը հեղինակը նկարել է գրողի մահվան հիսնամյակին հրատարակության պատրաստվող երկերի ժողովածուի պատկերազարդման համար: Նկարի պատվիրատուն պետերբուրգցի հրատարակիչ Պյոտր Կոնչալովսկին էր՝ հայտնի գրահրատարակիչ Իվան Կուշներյովի բաժնետերերից:

Նկարն ունի երկու էսքիզ, որոնք այսօր պահպանվում են Ռուսական պետական թանգարանում[4]:

Նկարագիր

Ինչպես Լերմոնտովի բանաստեղծությունում, «Վայրի հյուսիսիում» ստեղծագործությունում նույնպես վառ կերպով արտահայտվում է մենության թեման: Անմատչելի մերկ ժայռին, խավարի, սառցի և ձյան մեջ կանգնած է մենավոր սոճին: Լուսինը լուսավորում է ձնածածկ մռայլ կիրճը և անսահման հեռուն[5]: Թվում է, թե այդ ցրտի թագավորությունում չկա որևէ կյանքի նշույլ: Սակայն ընդդեմ սառնամանիքի, ձյան և քամու՝ ծառն ապրում է:

  1. ««На севере диком…», Иван Иванович Шишкин — описание картины». Музеи мира и картины известных художников (ռուսերեն). Վերցված է 2021-10-23-ին.
  2. «Картина На севере диком. Шишкин Иван. 1891 г. Краткое описание». www.art-portrets.ru. Վերցված է 2021-10-23-ին.
  3. «Картина Шишкина "На Севере диком": описание картины, рассмотреть репродукцию (фото)». Artchive. Վերցված է 2021-10-23-ին.
  4. Иван Иванович Шишкин. 1832—1898. Картины, рисунки и акварели, гравюры из фондов Русского музея. — СПб.: Palace Edition, 2020. — С. 102—103.
  5. «Описание картины Ивана Шишкина «На севере диком» 👍 - Шишкин Иван». opisanie-kartin.com. Վերցված է 2021-10-23-ին.