«Պոռնոգրաֆիա»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 39. Տող 39.


Պարտադրաբար որևէ մեկին պոռնոգրաֆիայի ցուցադրումը կարող է սեռական հետապնդում համարվել<ref>{{cite web | url=http://www.ysu.am/files/Nvard%20Melkonyan%20and%20Yuliana%20Melkumyan-arm.pdf | work=Սեռական բնույթի հետապնդումները աշխատավայրում որպես կանանց մասնագիտական առաջընթացը խոչընդոտող գործոն. | date=2015 | accessdate=30 Մայիս 2016 | author=Նվարդ Մելքոնյան, Յուլիանա Մելքումյան}}</ref>
Պարտադրաբար որևէ մեկին պոռնոգրաֆիայի ցուցադրումը կարող է սեռական հետապնդում համարվել<ref>{{cite web | url=http://www.ysu.am/files/Nvard%20Melkonyan%20and%20Yuliana%20Melkumyan-arm.pdf | work=Սեռական բնույթի հետապնդումները աշխատավայրում որպես կանանց մասնագիտական առաջընթացը խոչընդոտող գործոն. | date=2015 | accessdate=30 Մայիս 2016 | author=Նվարդ Մելքոնյան, Յուլիանա Մելքումյան}}</ref>
[[Պատկեր:Origin-of-the-World.jpg|thumb|200px|[[Գյուստավ Կուրբեի]] [[Աշխարհի ծագումը (նկար)|«Աշխարհի ծագումը»]] կտավը կարելի է դիտարկել որպես էրոտիկ գեղանկարի գլուխգործոց<ref>{{cite web|url=http://www.vz.ru/culture/2007/12/15/131871.html|title=Происхождение Курбе|author=Матанцева Т.|date=15 декабря 2007|work=[[Взгляд.ру|Взгляд: деловая газета]]|accessdate=2012-11-09|archiveurl=https://www.webcitation.org/6C5zijPHf?url=http://www.vz.ru/culture/2007/12/15/131871.html|archivedate=2012-11-11|dead-url=no}}</ref> կամ պոռնոգրաֆիկ պատկեր<ref>{{cite web|url=http://www.newsru.com/cinema/25feb2009/police.html|title=Полиция Португалии посчитала порнографией работу французского классика Гюстава Курбе|work=[[NEWSru.com]]|accessdate=2012-11-09|archiveurl=https://www.webcitation.org/6C5znNt8y?url=http://www.newsru.com/cinema/25feb2009/police.html|archivedate=2012-11-11|dead-url=no}}</ref> ([[Օրսե թանգարան]], [[Փարիզ]]) ]]
[[Պատկեր:Origin-of-the-World.jpg|thumb|200px|[[Գյուստավ Կուրբե]]ի [[Աշխարհի ծագումը (նկար)|«Աշխարհի ծագումը»]] կտավը կարելի է դիտարկել որպես էրոտիկ գեղանկարի գլուխգործոց<ref>{{cite web|url=http://www.vz.ru/culture/2007/12/15/131871.html|title=Происхождение Курбе|author=Матанцева Т.|date=15 декабря 2007|work=[[Взгляд.ру|Взгляд: деловая газета]]|accessdate=2012-11-09|archiveurl=https://www.webcitation.org/6C5zijPHf?url=http://www.vz.ru/culture/2007/12/15/131871.html|archivedate=2012-11-11|dead-url=no}}</ref> կամ պոռնոգրաֆիկ պատկեր<ref>{{cite web|url=http://www.newsru.com/cinema/25feb2009/police.html|title=Полиция Португалии посчитала порнографией работу французского классика Гюстава Курбе|work=[[NEWSru.com]]|accessdate=2012-11-09|archiveurl=https://www.webcitation.org/6C5znNt8y?url=http://www.newsru.com/cinema/25feb2009/police.html|archivedate=2012-11-11|dead-url=no}}</ref> ([[Օրսե թանգարան]], [[Փարիզ]]) ]]
==Տես նաև==
==Տես նաև==
* [[Պոռնոգրաֆիկ դերասան]]
* [[Պոռնոգրաֆիկ դերասան]]

08:45, 23 Հոկտեմբերի 2021-ի տարբերակ

Պոռնոֆիլմի նկարահանման ժամանակ

Պոռնոգրաֆիա, պոռնկագրություն (πόρνη (վաճառում եմ[1]) > հուն․՝ πόρνη - մարմնավաճառ և γράφω - գրում եմ, նկարում եմ, նկարագրում եմ[2]; խոսակցական՝ պոռնո), սեռական օրգանների և սեռական գործողության անմիջապես բնանկարագրական պատկերում կամ դրանց բանավոր նկարագրում, որի նպատակն է սեռական ցանկության առաջացումը։ Պատմության ընթացքում պոռնոգրաֆիան արգելման է ենթարկվելպետական և կրոնական իշխանությունների կողմից, այժմ նույնպես աշխարհի բազմաթիվ երկրներում արգելված է։

Հիվանդագին կախում, որի ընթացքում սեռական հակումը ուղղված է հիմնականում պոռնոգրաֆիկ նյութերին, իսկ սեռական գրգռման և սեռական հաճույքի հասնելը կատարվում է պոռնոգրաֆիկ նյութերի օգտագործմամբ դա կոչվում է պոռնոգրաֆամանիա կամ պոռնոգրաֆամոլություն։[փա՞ստ]

Եզրը

Եզրը ծագումով պարտական է 18-րդ դարի ֆրանսիացի Ռետիֆ դե լա Բրետոնի «Պոռնոգրաֆը կամ Օրինավոր մարդու մտորումները պոռնկության իրական անբարոյականության մասին» Տվյալ գրքում դիտարկվում են մարդու կենսագործունեության այն ոլորտները, որոնք հասարակությունում ավանդաբար անպարկեշտ էին համարվում, ինչի արդյունքում գրքի անունը վերածվել է սեռականության հետ կապված անպարկեշտության հասարակ անվան։

Տարբերությունը էրոտիկայից

Պոռնոգրաֆիան և էրոտիկան տարբեր են։ Պոռնոգրաֆիային հատուկ են[3]՝:

  • սեռական գործողության մանրամասն պատկերներ կամ բառացի նկարագիր, որի նպատակը սեռական գրգռվածության առաջացնելն է,
  • սեռական գործողությունների ժամանակ դիտավորյալ ուշադրության սևեռում սեռական օրգաններին կամ նրանց մանրամասն նկարագիրը,
  • մարդու բնական սեռականության ժամանակ հոգեկան ապրումների պատկերների կամ նկարագրի բացակայությունը,
  • սեռական ամենաթողության, անբարոյականության, անպատասխանատվության և դաժանության կարծրատիպերի ներշնչումը։

Էրոտիկան «ներկայացվում է որպես սերնդի շարունակության բնազդի ազնվացված հոգևոր հակում» Արվեստում էրոտիկան «մարդկանց սեռական հարաբերությունների խանդավառության մարմնավորումն է»[3]։

Մարդու սեռական օրգանների կամ սեռական գործողության պատկերները գիտական շրջանակներում պոռնոգրաֆիա չեն հանդիսանում, քանի որ տվյալ դեպքում նպատակը ոչ թե սեռական գրգռվածություն առաջացնելն է, այլ մարդու ֆիզիոլոգիայի, հոգեբանության և կազմախոսական առանձնահատկությունների բացահայտումն է։

Պատմություն

Գրաֆիկական պատկերումը սեռական ակտի և սեռական օրգանների, եկել է դեռ հնուց։ այդպիսի նկարներ դեռ եղել են հին հունական սափորների, հին հռոմեական ֆրեսկոների, պերուական կերամիկայի վրա, բայց այն ժամանակ դրանց չէին անվանում պոռնոգրաֆիա։

Սկսած Վերածննդի դարաշրջանից մինչ 18-րդ դար ստացել են տարածում պոռնոգրաֆիկ փորագրությունը։

Ֆոտոնկարի ստեղծումից 19-րդ դարում և կինեմատոգրաֆիայի 20-րդ դարում պոռնոգրաֆիան ստացավ նոր շունչ։

Հայաստանի օրենքի անդրադարձը պոռնոգրաֆիային

Հայաստանի քրեական օրենսգրքի 263-րդ հոդվածի հիման վրա, պոռնկագրական նյութեր և առարկաներ պատրաստելը և տարածելը հանդիսանում է հանցագործություն։

Պոռնկագրական նյութեր կամ առարկաներ, այդ թվում՝ տպագիր հրատարակություններ, կինոյի և տեսաֆիլմերի նյութեր, պատկերներ կամ պոռնկագրական բնույթի այլ առարկաներ տարածելը, գովազդելը, իրացնելը, ինչպես նաև այդ նպատակով պատրաստելը պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով։

Համակարգչային համակարգի միջոցով մանկական պոռնոգրաֆիայի ներկայացնելը կամ համակարգչային համակարգում կամ համակարգչային տվյալների պահպանման համակարգում մանկական պոռնոգրաֆիայի պահպանելը՝ պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից ութհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով։

Նույն արարքը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից չորս տարի ժամկետով[4][5]։

Պարտադրաբար որևէ մեկին պոռնոգրաֆիայի ցուցադրումը կարող է սեռական հետապնդում համարվել[6]

Գյուստավ Կուրբեի «Աշխարհի ծագումը» կտավը կարելի է դիտարկել որպես էրոտիկ գեղանկարի գլուխգործոց[7] կամ պոռնոգրաֆիկ պատկեր[8] (Օրսե թանգարան, Փարիզ)

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. Frisk H. Griechisches etymologisches Wörterbuch, Band II. — Heidelberg: Carl Winter’s Universitätsbuchhandlung. — 1960. — С. 581.
  2. «pornography - Definition from the Merriam-Webster Online Dictionary» (անգլերեն). Վերցված է 2009-09-11-ին. {{cite web}}: Cite has empty unknown parameter: |datepublished= (օգնություն)
  3. 3,0 3,1 Эротическое воображение, Порнография // Полный справочник сексопатолога / Абрамович О. Д., Атрощенков Д. В., Богдашич Н. А. и др. / Под ред. Ю. Ю. Елисеева. — М.: Эксмо, 2006. — 576 с.
  4. ՀՀ քրեական օրենսգիրք, Պոռնկագրական նյութեր կամ առարկաներ ապօրինի տարածելը, հոդված 263
  5. «Պատասխանատվությունը պոռնոգրաֆիական ֆիլմեր նկարելու կամ դրանցում նկարվելու համար ՀՀ-ում». Արխիվացված է օրիգինալից 2013-08-28-ին. Վերցված է 2016-05-29-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. Նվարդ Մելքոնյան, Յուլիանա Մելքումյան (2015). Սեռական բնույթի հետապնդումները աշխատավայրում որպես կանանց մասնագիտական առաջընթացը խոչընդոտող գործոն. (PDF) http://www.ysu.am/files/Nvard%20Melkonyan%20and%20Yuliana%20Melkumyan-arm.pdf. Վերցված է 30 Մայիս 2016-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  7. Матанцева Т. (15 декабря 2007). «Происхождение Курбе». Взгляд: деловая газета. Արխիվացված է օրիգինալից 2012-11-11-ին. Վերցված է 2012-11-09-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  8. «Полиция Португалии посчитала порнографией работу французского классика Гюстава Курбе». NEWSru.com. Արխիվացված է օրիգինալից 2012-11-11-ին. Վերցված է 2012-11-09-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)