«Ռոման Ալավերդյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
No edit summary
Տող 3. Տող 3.


== Կենսագրություն ==
== Կենսագրություն ==
Ռոմա Ալավերդյանը ծնվել է 1956 թվականի մայիսի 14-ին Ադրբեջանի [[Դաշքեսանի շրջան]]ի [[Փիփ|Զագլիկ]] գյուղում, մանկավարժի ընտանիքում։ 1973 թվականին ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը և նույն ուս. տարում ընդունվել [[Երևանի պետական համալսարան]]ի ֆիզիկայի ֆակուլտետը, 1978 թվականին՝ ավարտել այն և նույն թվականից աշխատանքի անցել [[ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետ]]ի [[օպտիկա]]յի ամբիոնում, որտեղ աշխատում է մինչ այսօր։ 1978 թվականին պաշտպանել է ավարտական թեզը և ստացել ֆիզիկոսի որակավորում, 1978-1979 թվականներին եղել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի օպտիկայի ամբիոնի ավագ լաբորանտ։ 1982-1986 թվականներին սովորել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի ասպիրանտուրայում, որի ընթացքում իրականացրել է մի շարք հիմնարար հետազոտություններ՝ լազերային ֆիզիկայի և օպտիկայի բնագավառներում<ref>Կենսագրական հանրագիտարան, Ե., ԵՊՀ հրատ., 2009, էջ 65-66</ref>։ Ավարտելով ասպիրանտուրան՝ հաջողությամբ պաշտպանում է «Ոչ գծային ալիքային փոխազդեցություներ և անկայունություններ անհամասեռ անիզոտրոպ միջավայրերում» թեմայով իր [[ատենախոսություն]]ը, որի համար ԽՍՀՄ ԲՈՀ-ը 1987 թվականին Ռ. Ալավերդյանին շնորհում է ֆիզիկա-մաթեմատիկական [[գիտությունների թեկնածու]]ի կոչումը։ 1979-1986 թվականներից Ալավերդյանը աշխատել է ֆիզիկայի ֆակուլտետում որպես [[ինժեներ]]։ 1986-1993 թվականներին՝ գիտաշխատող, 1993-2000 թվականներին՝ ասիստենտ, 2000-2009 թվականներին՝ դոցենտ, 2009 թվականից՝ պրոֆեսոր<ref>[http://ysu.am/science/hy/Roman-Allahverdyan Ռոման Բախշիի Ալավերդյան]</ref>։ «Armenian Journal of Physics» ամսագրի խմբագրական կոլեգիայի անդամ է։ Ամուսնացած է, ունի երկու երեխա, աղջիկը՝ Գոհար Ալավերդյան, տղան՝ [[Կարեն Ալավերդյան]]։ Կարեն Ալավերդյանը, աշխատել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի օպտիկայի ամբիոնում և համատեղության կարգով շարունակել է ուսումն ու գիտական հետազոտությունները [[Կանադա]]յի [[Լավալի համալսարան]]ում, այժմ իր գիտական գործունեությունը շարունակում է Կանադայի Լավալի Համալսարանում։ ԵՊՀ-ի հարյուրամյակի կապակցությամբ պարգևատրվել է «Ոսկե մեդալ» մրցանակով, համալսարանական կրթության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար։
Ռոմա Ալավերդյանը ծնվել է 1956 թվականի մայիսի 14-ին Ադրբեջանի [[Դաշքեսանի շրջան]]ի [[Փիփ]] գյուղում, մանկավարժի ընտանիքում։ 1973 թվականին ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը և նույն ուս. տարում ընդունվել [[Երևանի պետական համալսարան]]ի ֆիզիկայի ֆակուլտետը, 1978 թվականին՝ ավարտել այն և նույն թվականից աշխատանքի անցել [[ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետ]]ի [[օպտիկա]]յի ամբիոնում, որտեղ աշխատում է մինչ այսօր։ 1978 թվականին պաշտպանել է ավարտական թեզը և ստացել ֆիզիկոսի որակավորում, 1978-1979 թվականներին եղել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի օպտիկայի ամբիոնի ավագ լաբորանտ։ 1982-1986 թվականներին սովորել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի ասպիրանտուրայում, որի ընթացքում իրականացրել է մի շարք հիմնարար հետազոտություններ՝ լազերային ֆիզիկայի և օպտիկայի բնագավառներում<ref>Կենսագրական հանրագիտարան, Ե., ԵՊՀ հրատ., 2009, էջ 65-66</ref>։ Ավարտելով ասպիրանտուրան՝ հաջողությամբ պաշտպանում է «Ոչ գծային ալիքային փոխազդեցություներ և անկայունություններ անհամասեռ անիզոտրոպ միջավայրերում» թեմայով իր [[ատենախոսություն]]ը, որի համար ԽՍՀՄ ԲՈՀ-ը 1987 թվականին Ռ. Ալավերդյանին շնորհում է ֆիզիկա-մաթեմատիկական [[գիտությունների թեկնածու]]ի կոչումը։ 1979-1986 թվականներից Ալավերդյանը աշխատել է ֆիզիկայի ֆակուլտետում որպես [[ինժեներ]]։ 1986-1993 թվականներին՝ գիտաշխատող, 1993-2000 թվականներին՝ ասիստենտ, 2000-2009 թվականներին՝ դոցենտ, 2009 թվականից՝ պրոֆեսոր<ref>[http://ysu.am/science/hy/Roman-Allahverdyan Ռոման Բախշիի Ալավերդյան]</ref>։ «Armenian Journal of Physics» ամսագրի խմբագրական կոլեգիայի անդամ է։ Ամուսնացած է, ունի երկու երեխա, աղջիկը՝ Գոհար Ալավերդյան, տղան՝ [[Կարեն Ալավերդյան]]։ Կարեն Ալավերդյանը, աշխատել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի օպտիկայի ամբիոնում և համատեղության կարգով շարունակել է ուսումն ու գիտական հետազոտությունները [[Կանադա]]յի [[Լավալի համալսարան]]ում, այժմ իր գիտական գործունեությունը շարունակում է Կանադայի Լավալի Համալսարանում։ ԵՊՀ-ի հարյուրամյակի կապակցությամբ պարգևատրվել է «Ոսկե մեդալ» մրցանակով, համալսարանական կրթության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար։


== Աշխատանքներ ==
== Աշխատանքներ ==

07:07, 22 Հոկտեմբերի 2021-ի տարբերակ

Ռոման Ալավերդյան
Ծնվել էմայիսի 14, 1956(1956-05-14)[1] (67 տարեկան)
ԾննդավայրՓիփ, Դաշկեսանի շրջան, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (2000) և պրոֆեսոր (2009)
Մասնագիտությունֆիզիկոս
ԱշխատավայրԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետ

Ռոմա Բախշիի Ալավերդյան (մայիսի 14, 1956(1956-05-14)[1], Փիփ, Դաշկեսանի շրջան, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ֆիզիկոս։ ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (2000), պրոֆեսոր (2009)։

Կենսագրություն

Ռոմա Ալավերդյանը ծնվել է 1956 թվականի մայիսի 14-ին Ադրբեջանի Դաշքեսանի շրջանի Փիփ գյուղում, մանկավարժի ընտանիքում։ 1973 թվականին ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը և նույն ուս. տարում ընդունվել Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը, 1978 թվականին՝ ավարտել այն և նույն թվականից աշխատանքի անցել ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի օպտիկայի ամբիոնում, որտեղ աշխատում է մինչ այսօր։ 1978 թվականին պաշտպանել է ավարտական թեզը և ստացել ֆիզիկոսի որակավորում, 1978-1979 թվականներին եղել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի օպտիկայի ամբիոնի ավագ լաբորանտ։ 1982-1986 թվականներին սովորել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի ասպիրանտուրայում, որի ընթացքում իրականացրել է մի շարք հիմնարար հետազոտություններ՝ լազերային ֆիզիկայի և օպտիկայի բնագավառներում[2]։ Ավարտելով ասպիրանտուրան՝ հաջողությամբ պաշտպանում է «Ոչ գծային ալիքային փոխազդեցություներ և անկայունություններ անհամասեռ անիզոտրոպ միջավայրերում» թեմայով իր ատենախոսությունը, որի համար ԽՍՀՄ ԲՈՀ-ը 1987 թվականին Ռ. Ալավերդյանին շնորհում է ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների թեկնածուի կոչումը։ 1979-1986 թվականներից Ալավերդյանը աշխատել է ֆիզիկայի ֆակուլտետում որպես ինժեներ։ 1986-1993 թվականներին՝ գիտաշխատող, 1993-2000 թվականներին՝ ասիստենտ, 2000-2009 թվականներին՝ դոցենտ, 2009 թվականից՝ պրոֆեսոր[3]։ «Armenian Journal of Physics» ամսագրի խմբագրական կոլեգիայի անդամ է։ Ամուսնացած է, ունի երկու երեխա, աղջիկը՝ Գոհար Ալավերդյան, տղան՝ Կարեն Ալավերդյան։ Կարեն Ալավերդյանը, աշխատել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի օպտիկայի ամբիոնում և համատեղության կարգով շարունակել է ուսումն ու գիտական հետազոտությունները Կանադայի Լավալի համալսարանում, այժմ իր գիտական գործունեությունը շարունակում է Կանադայի Լավալի Համալսարանում։ ԵՊՀ-ի հարյուրամյակի կապակցությամբ պարգևատրվել է «Ոսկե մեդալ» մրցանակով, համալսարանական կրթության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար։

Աշխատանքներ

Աշխատանքները վերաբերում են լազերային ֆիզիկային և հեղուկ բյուրեղների ոչ գծային օպտիկային, լուսա- և ակուստահիդրոդինամիկային[4]։ «Ոչ գծային օպտիկական երևույթներ փուլային անցումների և անկայունությունների տիրույթում» աշխատանքի համար 1986 թվականին պարգևատրվել է Հայաստանի հանրապետության գիտատեխնիկական ընկերության «Լավագույն գիտական աշխատանքի համար» մրցանակով։ Շարունակելով հիմնարար հետազոտությունները լազերային ճառագայթման և հեղուկ բյուրեղների փոխազդեցության բնագավառում՝ 2000 թվականին Ռ. Ալավերդյանը ներկայացնում և հաջողությամբ պաշտպանում է «Մակածված անկայունություններ, կրիտիկական երևույթներ, հեղուկ բյուրեղներ» թեմայով դոկտորական ատենախոսությունը։ Ռ. Ալավերդյանի գիտական գործունեությունը հիմնականում նվիրված է հեղուկ բյուրեղների ոչ գծային օպտիկական հատկությունների և հեղուկ բյուրեղներում մակածված անկայունությունների և կառուցվածքային փուլային անցումների փորձարարական ուսումնասիրությանը։ Նշված ուղղություններով նա հրապարակել է ավելի քան 197 գիտական հոդվածներ, որոնց գերակշիռ մասը միջազգային բարձր վարկանիշ ունեցող ամսագրերում են տպագրված։ Ռ. Ալավերդյանի ղեկավարությամբ պաշտպանվել են 10 թեկնածուական ատենախոսություններ։ Նա հեղինակ է մի շարք գիտամեթոդական և ուսումնամեթոդական հրապարակումնների։

Մրցանակներ

  • ՀՀ գիտատեխնիկական ընկերության մրցանակ (1986)։
  • ԵՊՀ «Ոսկե մեդալ» (2019)։

Երկեր

  • Ռ. Բ. Ալավերդյան, Լ. Ս. Ասլանյան, Լույսի բևեռացումը և նրա հետազոտումը, ԵՊՀ հրատ., Երևան, 2014 թ., 67 էջ, ISBN 9785808418783[5]:
  • Օպտիկական երևույթների ֆիզիկայի խնդիրների ժողովածու, ԵՊՀ հրատ., 2005 թ., 130 էջ, ISBN 9785808406933[6]:

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=10360
  2. Կենսագրական հանրագիտարան, Ե., ԵՊՀ հրատ., 2009, էջ 65-66
  3. Ռոման Բախշիի Ալավերդյան
  4. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007:
  5. Ալավերդյան, Ռոման Բախշիի (2014). Լույսի բևեռացումը և նրա հետազոտումը. Երևանի պետական համալսարան. Երևան: ԵՊՀ հրատ. ISBN 9785808418783.
  6. Ալավերդյան, Ռոման Բախշիի (2005). Օպտիկական երևույթների ֆիզիկայի խնդիրների ժողովածու. Երևանի համալս. հրատ. ISBN 9785808406933.