«Տոնաշեն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
No edit summary
Տող 69. Տող 69.
| պարամետր2 =
| պարամետր2 =
}}
}}
'''Տոնաշեն''', գյուղ [[Արցախ]]ի [[Մարտակերտի շրջան]]ի [[Մադաղիս]] գյուղի համայնքի կազմում՝ շրջկենտրոնից 41 կմ հյուսիս-արևմուտք՝ 800 մետր բարձրության վրա։ Տարածքը՝ 1531 հեկտար։ Գտնվում է հանրապետության հյուսիս-արևելյան հատվածում, Մարտակերտ շրջկենտրոնից 33 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից` 87 կմ հեռավորության վրա։
'''Տոնաշեն''', գյուղ [[Արցախ]]ի [[Մարտակերտի շրջան]]ի [[Մատաղիս]] գյուղի համայնքի կազմում՝ շրջկենտրոնից 41 կմ հյուսիս-արևմուտք՝ 800 մետր բարձրության վրա։ Տարածքը՝ 1531 հեկտար։ Գտնվում է հանրապետության հյուսիս-արևելյան հատվածում, Մարտակերտ շրջկենտրոնից 33 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից` 87 կմ հեռավորության վրա։


== Աշխարհագրություն ==
== Աշխարհագրություն ==

12:56, 21 Հոկտեմբերի 2021-ի տարբերակ

Գյուղ
Տոնաշեն
ադրբ.՝ Təpəkənd
ԵրկիրԱրցախ Արցախ
ՇրջանՄարտակերտի
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն79[1] մարդ (2005)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունտոնաշենցի
Ժամային գոտիUTC+4
Տոնաշեն (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Տոնաշեն (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)

Տոնաշեն, գյուղ Արցախի Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղի համայնքի կազմում՝ շրջկենտրոնից 41 կմ հյուսիս-արևմուտք՝ 800 մետր բարձրության վրա։ Տարածքը՝ 1531 հեկտար։ Գտնվում է հանրապետության հյուսիս-արևելյան հատվածում, Մարտակերտ շրջկենտրոնից 33 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից` 87 կմ հեռավորության վրա։

Աշխարհագրություն

Համայնքը լեռնային է, ունի 1208.96 հա տարածք, որից 328.51 հա գյուղատնտեսական նշանակության, 810.21 հա անտառային հողեր։ Տոնաշեն համայնքի սահմանային գոտով հոսում է Տրտու գետի վտակը։ Համայնքի տարածքում առկա են թվով 21 աղբյուրներ` «Վերդին», «Ոսկի», «Մուշհավի», «Բալախանի», «Սևգևուլի», «Հարամ», «Ճղպուրոտին», «Ծով», «Հով», «Միջիդին», «Պապին», «Անահիտի», «Պատին», «Օբեշիկի», «Զավոդին», «Անումավոր», «Ղուդի», «Նոթուտ», «Ստեփանին», «Ճղպուրոտին» (Չինարին) և «Ֆերմայի»։

Պատմություն

1990-ականների Արցախյան ազատամարտի ժամանակ գյուղից զոհվել է մեկ ազատամարտիկ[2]։

Բնակչություն

2015 թվականին Տոնաշեն համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 84 մարդ, կա 13 տնտեսություն։

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[3].

Տարի 2008 2009 2010
Բնակիչ 89 83 86

Տնտեսություն

Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ`անասնապահությամբ և հողագործությամբ։

Պատմամշակութային հուշարձաններ

Համայնքի պատմամշակութային հուշարձաններն են՝ եկեղեցի (միջնադար), գյուղատեղի «Մեծ թթոտ» (միջնադար), խաչքար (13-րդ դար), աղբյուր (13-րդ դար), «Կոտրած եղցի» եկեղեցի (13-րդ դար), Երից Մանկանց (1691 թվական), գերեզմանոց (12-13-րդ դարեր), ամրոց «Ջրաբերդ» (7-18-րդ դարեր), հաշվառված է 62 հուշարձան։

Հասարարակական կառույցներ

2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր գյուղապետարան, բուժկետ, միջնակարգ դպրոց, որտեղ սովորում էին 4 աշակերտներ[4]։

Ծանոթագրություններ

  1. Population of Nagorno-Karabakh Republic (2005)
  2. Ղարաբաղյան ազատագրական պատերազմ.1988-1994, Ե., ՀՀՀ, 2004, էջ 633։
  3. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին. {{cite web}}: |archive-date= requires |archive-url= (օգնություն)
  4. Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 209.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Աղբյուրներ

  • Հակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թվական

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տոնաշեն» հոդվածին։