«Սուրբ Վարդան եկեղեցի (Վերին Սասնաշեն)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ GeoO տեղափոխեց էջը «Սուրբ Վարդան եկղեցի (Վերին Սասնաշեն)»-ից «Սուրբ Վարդան եկեղեցի (Վերին Սասնաշեն)» առանց վերահղում թողնելու: վրիպակ
Տող 82. Տող 82.
[[Կատեգորիա:Արագածոտնի թեմի վանքեր և եկեղեցիներ]]
[[Կատեգորիա:Արագածոտնի թեմի վանքեր և եկեղեցիներ]]
[[Կատեգորիա:Արագածոտնի մարզի տեսարժան վայրեր]]
[[Կատեգորիա:Արագածոտնի մարզի տեսարժան վայրեր]]

Սբ․ Վարդան եկեղեցի | Տուրեր Հայաստանում և Արտերկրում
patmakanhetq.com

09:25, 18 Հոկտեմբերի 2021-ի տարբերակ

Սուրբ Վարդան եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՀայաստան Հայաստան
Տեղագրությունգ. Վերին Սասնաշեն, Արագածոտնի մարզ
ԴավանանքՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
ԹեմԱրագածոտնի թեմ
Օծման թվական12 նոյեմբեր 2019թ․
Ներկա վիճակԳործող
Ճարտարապետական ոճհայկական ճարտարապետություն
ՀիմնադրվածՄայիս 2018թ․
Քարտեզ
Քարտեզ

Սուրբ Վարդան եկեղեցի, կրոնական կառույց Արագածոտնի մարզի Վերին Սասնաշեն գյուղում[1]։

Անվանում

Եկեղեցին անվանվել է «Սուրբ Վարդան»՝ ի հիշատակ Վարդան Մամիկոնյանի։

Պատմություն

Կառուցվել է 2018-2019 թվականների ընթացքում՝ Ռուսաստանի Դաշնության Արմավիրի հայկական համայնքի խորհրդի անդամ, Արմավիր քաղաքի պատվավոր բարերար Ալեքսանդր Սարկիսյանի ջանքերով և միջոցներով։

Սուրբ Վարդան եկեղեցին օծվել է Արագածոտնի թեմի առաջնորդ տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի ձեռամբ[2]՝ 2019 թվականի նոյեմբերի 12-ին։ Հիմնարկեքը իրականացվել է 2018 թվականի մայիսին։

Սուրբ Վարդանը Վերին Սասնաշեն գյուղի միակ եկեղեցին է։ Վերին Սասնաշենցիները մինչև եկեղեցու կառուցումը մկրտության, պսակի արարողության, մոմովառության կամ պատարագի համար գնացել են մոտակա բնակավայրերի կամ Թալին քաղաքի եկեղեցիներ։ Եկեղեցու կառուցման ժամանակ Ալեքսանդր Սարկիսյանի ջանքերով Մշո Սուրբ Առաքելոց վանքի ավերակներից քարեր են բերվել և տեղադրվել եկեղեցու հիմքերում և ճակատային մասում[3]։ Սուրբ Վարդան եկեղեցու դուռը Մշո Սուրբ Առաքելոց վանքի Երևանի պատմության թանգարանում պահվող յուրօրինակ դռան կրկնօրինակն է[3]։

Եկեղեցու օծման արարողությունը նշվել է մեծ շուքով, որին ներկա են գտնվել Ռուսաստանի հայերի միության Արմավիր մասնաճյուղի ղեկավար Գրիգորի Կարապետյանը, խորհրդի անդամներ, մարզի համայնքների ղեկավարներ, Ռուսաստանից ու Հայաստանի տարբեր քաղաքներից ժամանած պատվավոր հյուրեր[4]: Եկեղեցու հոգևոր հովիվն է Տեր Թադե քահանա Թախմազյանը։

Եկեղեցու անմիջապես հարևանությամբ Ալեքսանդր Սարկիսյանի կողմից Մեծ եղեռնի զոհերի հիշատակին մեծ խաչ է տեղադրվել: Եկեղեցու տարածքում է գտնվում նաև Սասնա Բերդի թանգարան-թոնրատունը, որը համալրված է ավանդական Սասնա գյուղական տան բազմաթիվ նմուշներով և որտեղ կարելի է ծանոթանալ Մուշ-Սասունի կենցաղավարման ավանդույթներին։ Եկեղեցուն հարում է նաև 1901 թվականին Մշո Սուրբ Առաքելոց վանքի պարիսպների վրա թուրքական կանոնավոր զորամասերի և քրդական ավազակային հորդաների դեմ քաջաբար մարտնչած 37 հայդուկների անվանական եղևնիներով պուրակը։ Հայդուկներից մեկը Մշո դաշտի՝ Մամիկոնեից առասպելական երկրի Ալվառինջ գյուղից Վարդան Տեր-Սարգսյանն է, նույն ինքը Ալվառինջու Վարդանը։ Նա Զորավար Անդրանիկի և հայդուկապետ Գևորգ Չաուշի զինվոր լինելուց բացի Սեյդո Պողոսի ու Աստուրի ընկերն է և Ալեքսանդր Սարկիսյանի հորեղբայրը։

Սբ․ Վարդան եկեղեցու կառուցող Ալեքսանդր Սարկիսյանի նախնիները մշեցիներ են, որոնք գաղթելով Արևմտյան Հայաստանից՝ եկել և բնակություն են հաստատել Վերին Սասնաշենում: Ալեքսանդր Սարկիսյանը նպատակադրվել է շարունակել Մշո Սուրբ Առաքելոց վանքի տարեգրությունը, որը կառուցվել է 4-րդ դարում, Արևմտյան Հայաստանի պատմական Տարոն գավառում։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

  1. «Սբ․ Վարդան եկեղեցի | Տուրեր Հայաստանում և Արտերկրում». Պատմական Հետք - Տուրեր Հայաստանում և Արտերկրում. Վերցված է 2021-10-03-ին.
  2. Վերին Սասնաշեն գյուղում օծվեց Սուրբ Վարդան նորակառույց եկեղեցին, Վերցված է 2021-10-18-ին
  3. 3,0 3,1 «Վերին Սասնաշեն համայնքում կայացավ Սուրբ Վարդան եկեղեցու օծման արարողությունը - Արագածոտնի մարզպետարան». aragatsotn.mtad.am. Վերցված է 2021-10-18-ին.
  4. «Վերին Սասնաշեն համայնքում կայացավ Սուրբ Վարդան եկեղեցու օծման արարողությունը - Արագածոտնի մարզպետարան». aragatsotn.mtad.am. Վերցված է 2021-10-18-ին.