«Մասնակից:Kar881am/Ավազարկղ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չNo edit summary
Պիտակ՝ հետշրջված
չNo edit summary
Պիտակ՝ հետշրջված
Տող 20. Տող 20.


==Ճարտարապետություն==
==Ճարտարապետություն==

Ծակուռիի Սուրբ Աստվածածին Եկեղեցին բազիլիկ կառույց է որը կառուցված է սրբատաշ և անմշակ քարերով, նրա չափսերն են (15,24 x 12,10 մետր)։ Խորանի աջ և ձախ կողմերում կան ավանդատներ։ Եկեղեցին ունի մեկ մուտք արևմտյան կողմից։
Ծակուռիի Սուրբ Աստվածածին Եկեղեցին բազիլիկ կառույց է որը կառուցված է սրբատաշ և անմշակ քարերով, նրա չափսերն են (15,24 x 12,10 մետր)։ Խորանի աջ և ձախ կողմերում կան ավանդատներ։ Եկեղեցին ունի մեկ մուտք արևմտյան կողմից։
Մուտքի վերևի մասում՝ բարավորին, կա խաչաքանդակ և արձանագրություններ։
Մուտքի վերևի մասում՝ բարավորին, կա խաչաքանդակ և արձանագրություններ։
Տող 26. Տող 25.




[[Խորհրդային կարգերի հաստատումը Հայաստանում|Խորհրդային անաստվածության տարիներին]] եկեղեցին օգտագործվել է որպես պահեստ, իսկ արդեն հետխորհրդային տարիներն շատ հավատացիալներ այցելու էին այս եկեղեցին որպես ուխտատեղի։ Տարիներ անց մասնավորապես 2010 թվականին սկսվեց եկեղեցու վերակառուցման ծրագրի նախապատրաստությունները, իսկ արդեն 2019 թվականին եկեղեցու վերակառուցման աշխատանքների առաջին փուլը ավարտվեց։


44-օրյա Արցախյան պատերազմի հետևանքով ադրբեջանի կողմից օկուպացվում է Ծակուռին գյուղը և ամբողջ Հադրութի շրջանը։

2021 թվականին ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, այցելոլով օկուպացված Ծակուռին գյուղ, հայտնում է որ Սուրբ Աստվածածին եկեղեցու դռան բարավորի շինարարական արձանագրությունը և կից խաչաքանդակները իբրև արվել են նոր։

Ներկայումս եկեղեցու մասին ոչ մի տեղեկություն չկա։
Ծաղկավանքի Սբ․ Աստվածածին եկեղեցին իր հորինվածքով կրկնում է Ավետարանոցի Կուսանաց անապատի եկեղեցին (Հարությունյան 1992, 401): Բեմը, նրա երկու կողմերից տանիք բարձրացող աստիճանները, երկայնական պատերի խորշակամարները նմանություն ունեն Գտչավանքի գլխավոր եկեղեցու կառուցվածքային այդ հատվածների հետ (Հարությունյան 1992, 339): Պետք է նշել, որ Ծաղկավանքի եկեղեցու հատակագծային և ծավալատարածական հորինվածքը որոշակի տարածում ունի ոչ միայն Արցախի ուշմիջնադարյան եկեղեցական ճարտարապետության մեջ, այլև նաև Սյունիքում (Շնհերի կուսանաց անապատ, Կնեվանք, տե՛ս Հասրաթյան 1973, 78,79), Նախիջևանում (Ագուլիսի Սբ․ Թովմայի եկեղեցի, հմմտ. Հարությունյան 1992, 405): Եռանավ բազիլիկ տիպի եկեղեցիների երկմույթ հորինվածքային՝ Ծաղկավանքի տարբերակը հանդիպում է Հայաստանի այլ նահանգներում ևս (հմմտ. Երևանի Զորավոր): Ավագ խորանի և ավանդատների պատերում պատրհան-խորշերի առատությունը նույնպես հիշեցնում է նույն ժամանակաշրջանի Սյունիքի և Նախճավանի եկեղեցիները: Փաստորեն գործ ունենք 17-18-րդ դարերի մի ճարտարապետական դպրոցի հետ, որի ստեղծագործությունները լայնորեն տարածվել են Արևելյան Հայաստանում:

Մատենագրական քննություն

Ծաղկավանքի Սբ․ Աստվածածին եկեղեցու տեղադրութան, ճարտարապետության, թվագրության հարցերին անդրադարձել է Շ. Մկրտչյանը (Мкртчян 1989, 96, 97): Իդեպ, հեղինակի 1985 թվականի հրատարակության մեջ եկեղեցու հատակագծում ավանդատները շրջանաձև վերջավորություն ունեն, ինչն իրականությանը չի համապատասխանում: Դրանք, ինչպես որ Արցախի եկեղեցիներում է ընդունված, ուղղանկյունաձև են: Սբ․ Աստվածածնի համառոտ նկարագրությունը հանդիպում է նաև Վ. Հարությունյանի հայկական ճարտարապետության պատմությանը նվիրված գրքում (Հարությունյան 1992, 402):

Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և հետո

Խորհրդային շրջանում՝ 1920թ., փակվելուց հետո, եկեղեցին տասնամյակներ որպես կոլտնտեսութան պահեստ է օգտագործվել, իսկ հետխորհրդային շրջանում դատարկ էր: Սակայն մարդիկ այցելում էին եկեղեցի, աղոթում և մոմեր վառում: Նպատակ ունենալով Արցախում պահպանել մշակութային, կրոնական ժառանգութունն ու գյուղի տարածաշրջանի ավանդույթները, եկեղեցու վերանորոգման նպատակով մի խումբ բարեգործներ 2010 թվականին նախաձեռնել են նվիրատվությունների հանգանակություն։ Ծաղկավանքի Սբ Աստվածածին եկեղեցու վերակառուցման գաղափարը պատկանում է Մոսկվայի պետական համալսարանի պրոֆեսոր Սվետլանա Տատունցին, ով այս եկեղեցու վերջին քահանայի ծոռնուհին է: Եկեղեցու վերականգնման նախագիծը կազմել է ճարտարապետ Սամվել Այվազյանը: Շինարարական աշխատանքների առաջին փուլն սկսվել են 2019 թվականի մայիսին։ 2019 թվականին իրականցվել է շինարարական աշխատանքների առաջին փուլը (հիմքի ամրացում, պատերի, պատուհանների, շքամուտքի, տանիքի և այլ ճարտարապետական մանրամասների նորոգում, նկ. 7, տե՛ս www.gofundme.com/tsakuri-church-reconstruction): Ներքին հարդարման աշխատանքներն ընդհատվել են 44-օրյա պատերազմի պատճառով, Ծակուռին հայտնվել է ադրբեջանական օկուպացիայում:

2021 թվականի մարտին՝ Հադրութի շրջան, և մասնավորապես Ծակուռի այցելության ժամանակ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ցուցելով Ծաղկավանքի Սբ Աստվածածին եկեղեցու բարավորի արձանագրությունը, հայտարարել է, թե արձանագրութուններն ու խաչաքանդակները նոր են փորագրված և որ դա հայացված է ուդիական եկեղեցի է (https:youtu.be/blq-Kn1QnMs): Սա մեկ անգամ ևս խոսում է այն մասին, որ օկուպացված տարածքներում հայկական մշակութային ժառանգությունը այլափոխվում և ոչնչացվում է պետական բարձր հովանու ներքո:









09:45, 9 Հոկտեմբերի 2021-ի տարբերակ

Kar881am/Ավազարկղ
Հիմնական տվյալներ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Աստվածածին եկեղեցի (այլ կիրառումներ)

Սուրբ Աստվածածին եկեղեցի[1]<ref>, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի, գտնվում է Արցախի հանրապետության Հադրութի շրջան Ծակուռ գյուղում, կառուցվել է 17-րդ դար։


Պատմական ակնարկ

Գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու մասին մեզ շատ տեղեկություններ չեն հասել։ Սարգիս Ջալալյանցին պատմում է որ մի օր ավանդազրույց է ունեցել գյուղի ծերունիների հետ, որոնք պատմել են մի հետաքրքիր պարմություն եկեղեցու հետ կապված, մասնավորապես խոսքը գնացել է եկեղեցու հարավային պատուհանի կամարաձև բացվածքի մեջ քանդակված օձապատկերի մասին։ Ըստ այդ ավանդազրույցի օձապատկերը քանդակվել է այն պատճառով որ եկեղեցու կառուցման ժամանակ ճարտարապետը անիծում է իր աշակերտին և ասում է՝ օձից խայթվես։ Որոշակի ժամանակ անց աշակերտին օձը խայթում է և նա մհանում է, ճարտարապետը զղջում է իր անեծքի համար և ի հիշատակ այդ դեպքի քանդակել է տալիս օձապատկերը։

Վանքի մասին կա նաև հիշատակում Մակար Բարխուդարյանցի կողմից, որում ասվում է․

Դասից վերև ունեցած է կաթուղիկէ, բայց խոնահրած է: Երևի թե վանք եղած է, յետոյ փոխած են եկեղեցու, որի երկարութիւնն 15 մետր 25 սանթիմ, լայնութիւնն 12 մետր

Սուրբ Աստվածածին եկեղեցու դռան բարավորին կա շինարարական արձանագրություն․

Ես Յակովբ վարդապետ, աշակերտ Եսաեա վարդապետին Կրճևանցոյ, ի գիւղաքաղաք գեղջէն Թաղլարցի, յազգեն Թանկոց, առաջնորդ կարգեալ ի հայրապետէն Աղուանից տեառն Երեմիայի մի քանի գյուղօրէից ղուզաինւոյ, ոչ թողին բնակիլ ի հայրենի աթոռն մեր, այլ ուր և շրջեցա ոչ գտի առաւել քան զայս և հաճեցայ բնակիլ աստ և հրդել զՅնդուսար արարի ի տեղի բնակութեան և սկիզբն արարեալ շինեցի եկեղեցիս ի կաթուղիկէն, յիշատակ հոգոյ իմոյ և ծնողաց իմոց, հօրն իմոյ Դալվաթի և մօրն իմոյ Մարիամին, և դահեակ սնուցիչ երկու քոռն իմոյ Սառին, Յաշաքին ողորմութեան. աղաչեմ կենաց: Շինեցավ սուրբ եկեղեցիս ձեռամբ Յակովբ վարդապետին. ի թվին :ՌՃԼԱ: (1682)

Ըստ այս արձանագրության հասկանում ենք որ եկեղեցին կառուցվեկ է 1682 թվականին։

Եկեղեցու տարածքում հայտնաբերվել է ևս մեկ խաչքար, որի վրա առկա է 1196 թվագրումը, որից կարելի է ենթադրել որ նոր եկեղեցին կառուցվել է մեկ այլ ավելի հին եկեղեցու տեղում։


Ճարտարապետություն

Ծակուռիի Սուրբ Աստվածածին Եկեղեցին բազիլիկ կառույց է որը կառուցված է սրբատաշ և անմշակ քարերով, նրա չափսերն են (15,24 x 12,10 մետր)։ Խորանի աջ և ձախ կողմերում կան ավանդատներ։ Եկեղեցին ունի մեկ մուտք արևմտյան կողմից։ Մուտքի վերևի մասում՝ բարավորին, կա խաչաքանդակ և արձանագրություններ։


Խորհրդային անաստվածության տարիներին եկեղեցին օգտագործվել է որպես պահեստ, իսկ արդեն հետխորհրդային տարիներն շատ հավատացիալներ այցելու էին այս եկեղեցին որպես ուխտատեղի։ Տարիներ անց մասնավորապես 2010 թվականին սկսվեց եկեղեցու վերակառուցման ծրագրի նախապատրաստությունները, իսկ արդեն 2019 թվականին եկեղեցու վերակառուցման աշխատանքների առաջին փուլը ավարտվեց։

44-օրյա Արցախյան պատերազմի հետևանքով ադրբեջանի կողմից օկուպացվում է Ծակուռին գյուղը և ամբողջ Հադրութի շրջանը։ 2021 թվականին ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, այցելոլով օկուպացված Ծակուռին գյուղ, հայտնում է որ Սուրբ Աստվածածին եկեղեցու դռան բարավորի շինարարական արձանագրությունը և կից խաչաքանդակները իբրև արվել են նոր։ Ներկայումս եկեղեցու մասին ոչ մի տեղեկություն չկա։


Ծանոթագրություններ

  1. «Ծակուռիի Սուրբ Աստվածածին Եկեղեցի (Ծաղկավանք)». Վերցված է 2021-07-22-ին.