«Ուիլամեթ գետ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
հայերեն վերջակետ, վիքիֆիկացում
No edit summary
Տող 1. Տող 1.
{{Տեղեկաքարտ Աշխքարտ}}
{{Տեղեկաքարտ Աշխքարտ}}
'''Ուիլամեթ''' ({{lang-en|Willamette River<ref>https://geonames.usgs.gov/apex/f?p=GNISPQ:3:::NO::P3_FID:1158060</ref>}}), խոշոր գետ [[Ամերիկայի Միացյալ Նահանգներ|ԱՄՆ]]-ի հյուսիս-արևմուտքում, [[Կոլումբիա (գետ)|Կոլումբիա գետ]]<nowiki/>ի վտակ։ Ամբողջովին հոսում է [[Օրեգոն (նահանգ)|Օրեգոն նահանգ]]<nowiki/>ի տարածքով, երկարությունը՝ մոտ 301 կմ։ Ջրհավաք ավազանի մակերեսը՝ 29 730 կմ²։ Հոսում է գլխավորապես հյուսիսային ուղղությամբ, [[Առափնյա լեռնաշղթաներ|Առափնյա լեռնաշղթա]]<nowiki/>յի և [[Կասկադյան լեռներ]]<nowiki/>ի միջև՝ ձևավորելով [[Ուիլամեթ հովիտ|Ուիլամեթի հովիտ]]<nowiki/>ը,որտեղ բնակվում է Օրեգոն նահանգի բնակչության 2/3-ը։ [[Կոլումբիա]] գետի հետ միախառնման վայրում գտնվում է նահանգի ամենամեծ քաղաքը՝ [[Պորտլենդ (Օրեգոն)|Պորտլենդ]]<nowiki/>ը։
'''Ուիլամեթ''' ({{lang-en|Willamette River<ref>https://geonames.usgs.gov/apex/f?p=GNISPQ:3:::NO::P3_FID:1158060</ref>}}), խոշոր գետ [[Ամերիկայի Միացյալ Նահանգներ|ԱՄՆ]]-ի հյուսիս-արևմուտքում, [[Կոլումբիա (գետ)|Կոլումբիա գետի]] վտակ։ Ամբողջովին հոսում է [[Օրեգոն (նահանգ)|Օրեգոն նահանգի]] տարածքով, երկարությունը՝ մոտ 301 կմ։ Ջրհավաք ավազանի մակերեսը՝ 29 730 կմ²։ Հոսում է գլխավորապես հյուսիսային ուղղությամբ, [[Առափնյա լեռնաշղթաներ|Առափնյա լեռնաշղթայի]] և [[Կասկադյան լեռներ]]ի միջև՝ ձևավորելով [[Ուիլամեթի հովիտ]]ը,որտեղ բնակվում է Օրեգոն նահանգի բնակչության 2/3-ը։ [[Կոլումբիա]] գետի հետ միախառնման վայրում գտնվում է նահանգի ամենամեծ քաղաքը՝ [[Պորտլենդ (Օրեգոն)|Պորտլենդը]]։


== Հակիրճ տեղեկատվություն ==
== Հակիրճ տեղեկատվություն ==
[[Պատկեր:Willamette River.jpg|thumb|Ուիլամեթը Հարիսբուրգում|ձախից]]
[[Պատկեր:Willamette River.jpg|thumb|Ուիլամեթը Հարիսբուրգում|ձախից]]
[[Պատկեր:Willamette River at Molalla SP eb.jpg|thumb|Ուիլամեթը Մոլալա գետի գետաբերանի մոտ|ձախից]]
[[Պատկեր:Willamette River at Molalla SP eb.jpg|thumb|Ուիլամեթը Մոլալա գետի գետաբերանի մոտ|ձախից]]
Ուիլամեթ [[գետ]]<nowiki/>ի ավազանը սկզբնապես ձևավորվել է [[երկրակեղև]]<nowiki/>ի [[տեկտոնական շարժումներ]]<nowiki/>ի, այնուհետև՝ հրաբխային գործունեության և հողմահարման արդյունքում, հետագայում՝ վերջին [[սառցադաշտային ժամանակաշրջան]]<nowiki/>ի ավարտին, մեծապես փոփոխվել է Միսուլյան [[ջրհեղեղ]]<nowiki/>ների հետևանքով։ Գետի ավազանում մարդիկ սկսել են բնակություն հաստատել մոտ 10 000 տարի առաջ։ Ուիլամեթ գետի հովիտը [[Հյուսիսային Ամերիկա]]<nowiki/>յի գյուղատնտեսական ամենաբերրի շրջաններից մեկն է՝ շնորհիվ գետաբերուկների նստվածքների և Կասկադյան լեռների արևմտյան լանջերի առատ տեղումների։ [[Հովիտ]]<nowiki/>ը հանդիսացել է [[Օրեգոնյան ճանապարհ]]<nowiki/>ով դեպի արևմուտք ճանապարհորդող շատ ներգաղթյալների համար նպատակակետ։ Այդ ժամանակ գետը հանդիսանում էր կարևոր տրանսպորտային ուղի, չնայած լուրջ խոչընդոտի՝ ստորին հոսանքում, [[գետաբերան]]<nowiki/>ից 42 կմ հեռավորության վրա գտնվող Ուիլամեթ [[ջրվեժ]]<nowiki/>ի։ Այժմ հովիտը հատում են բազմաթիվ մայրուղիներ, իսկ Ուիլամեթ գետի վրա կառուցվել են ավելի քան 50 [[կամուրջ]]<nowiki/>ներ։
Ուիլամեթ գետի ավազանը սկզբնապես ձևավորվել է [[երկրակեղև]]ի [[տեկտոնական շարժումներ]]ի, այնուհետև՝ հրաբխային գործունեության և հողմահարման արդյունքում, հետագայում՝ վերջին [[սառցադաշտային ժամանակաշրջան]]ի ավարտին, մեծապես փոփոխվել է Միսուլյան [[ջրհեղեղ]]ների հետևանքով։ Գետի ավազանում մարդիկ սկսել են բնակություն հաստատել մոտ 10 000 տարի առաջ։ Ուիլամեթ գետի հովիտը [[Հյուսիսային Ամերիկա]]յի գյուղատնտեսական ամենաբերրի շրջաններից մեկն է՝ շնորհիվ գետաբերուկների նստվածքների և Կասկադյան լեռների արևմտյան լանջերի առատ տեղումների։ Հովիտը հանդիսացել է [[Օրեգոնյան ճանապարհ]]ով դեպի արևմուտք ճանապարհորդող շատ ներգաղթյալների համար նպատակակետ։ Այդ ժամանակ գետը հանդիսանում էր կարևոր տրանսպորտային ուղի, չնայած լուրջ խոչընդոտի՝ ստորին հոսանքում, [[գետաբերան]]ից 42 կմ հեռավորության վրա գտնվող Ուիլամեթ ջրվեժի։ Այժմ հովիտը հատում են բազմաթիվ մայրուղիներ, իսկ Ուիլամեթ գետի վրա կառուցվել են ավելի քան 50 կամուրջներ։


Սկսած 1900 թվականից գետի ավազանում կառուցվել են 15 և ավել խոշոր և բազմաթիվ ոչ մեծ [[ամբարտակ]]<nowiki/>ներ, դրանցից 13-ը կառավարվում են [[ԱՄՆ-ի ինժեներական զորքեր]]<nowiki/>ի ({{lang-en|USACE}}) կողմից։ Ջրամբարտակները կարևոր են [[էլեկտրաէներգիա]]<nowiki/>յի արտադրության համար, իսկ [[ջրամբար]]<nowiki/>ների ջուրն օգտագործվում է ոռոգման նպատակներով։ Ուիլամեթ գետում և նրա [[վտակ]]<nowiki/>ներում հանդիպում են [[ձկներ]]<nowiki/>ի 60 տեսակներ, այդ թվում [[Սաղմոնաձկներ|սաղմոն]]<nowiki/>ի և [[թառափ]]<nowiki/>ի շատ տեսակներ։
Սկսած 1900 թվականից գետի ավազանում կառուցվել են 15 և ավել խոշոր և բազմաթիվ ոչ մեծ [[ամբարտակ]]ներ, դրանցից 13-ը կառավարվում են [[ԱՄՆ-ի ինժեներական զորքեր]]ի ({{lang-en|USACE}}) կողմից։ Ջրամբարտակները կարևոր են [[էլեկտրաէներգիա]]յի արտադրության համար, իսկ [[ջրամբար]]ների ջուրն օգտագործվում է ոռոգման նպատակներով։ Ուիլամեթ գետում և նրա [[վտակ]]ներում հանդիպում են ձկների 60 տեսակներ, այդ թվում [[Սաղմոնաձկներ|սաղմոն]]ի և [[թառափ]]ի շատ տեսակներ։


== Ջրի հոսք և ծախս ==
== Ջրի հոսք և ծախս ==

11:45, 8 Հոկտեմբերի 2021-ի տարբերակ

Ուիլամեթ գետ
Տեսակգետ
ՄայրցամաքՀյուսիսային Ամերիկա
Երկիր ԱՄՆ
ՎարչատարածքԼինն և Մարիոն շրջան
Երկարություն301 կմ
ԳետաբերանԿոլումբիա
Հոսող հոսքերՍանթիամ, Կոլումբիա ճահիճ, Մոլալլա գետ, Luckiamute River?, Clackamas River?, McKenzie River?, Calapooia River?, Middle Fork Willamette River?, Tualatin River?, Ash Creek?, Champoeg Creek?, Coast Fork Willamette River?, Dead River?, Johnson Creek?, Marys River?, Mill Creek?, Stephens Creek?, Tryon Creek?, Yamhill River?, Chehalem Creek?, Long Tom River?, Pringle Creek?, Kellogg Creek? և Muddy Creek?
Ջրահավաքի տարածքWillamette River basin?
Ավազանի տարածք29 730 կմ²
Ավազանի երկիր ԱՄՆ
Ջրի ծախս900 ± 0,001 մ³/վ
Քարտեզ
Քարտեզ

Ուիլամեթ (անգլ.՝ Willamette River[1]), խոշոր գետ ԱՄՆ-ի հյուսիս-արևմուտքում, Կոլումբիա գետի վտակ։ Ամբողջովին հոսում է Օրեգոն նահանգի տարածքով, երկարությունը՝ մոտ 301 կմ։ Ջրհավաք ավազանի մակերեսը՝ 29 730 կմ²։ Հոսում է գլխավորապես հյուսիսային ուղղությամբ, Առափնյա լեռնաշղթայի և Կասկադյան լեռների միջև՝ ձևավորելով Ուիլամեթի հովիտը,որտեղ բնակվում է Օրեգոն նահանգի բնակչության 2/3-ը։ Կոլումբիա գետի հետ միախառնման վայրում գտնվում է նահանգի ամենամեծ քաղաքը՝ Պորտլենդը։

Հակիրճ տեղեկատվություն

Ուիլամեթը Հարիսբուրգում
Ուիլամեթը Մոլալա գետի գետաբերանի մոտ

Ուիլամեթ գետի ավազանը սկզբնապես ձևավորվել է երկրակեղևի տեկտոնական շարժումների, այնուհետև՝ հրաբխային գործունեության և հողմահարման արդյունքում, հետագայում՝ վերջին սառցադաշտային ժամանակաշրջանի ավարտին, մեծապես փոփոխվել է Միսուլյան ջրհեղեղների հետևանքով։ Գետի ավազանում մարդիկ սկսել են բնակություն հաստատել մոտ 10 000 տարի առաջ։ Ուիլամեթ գետի հովիտը Հյուսիսային Ամերիկայի գյուղատնտեսական ամենաբերրի շրջաններից մեկն է՝ շնորհիվ գետաբերուկների նստվածքների և Կասկադյան լեռների արևմտյան լանջերի առատ տեղումների։ Հովիտը հանդիսացել է Օրեգոնյան ճանապարհով դեպի արևմուտք ճանապարհորդող շատ ներգաղթյալների համար նպատակակետ։ Այդ ժամանակ գետը հանդիսանում էր կարևոր տրանսպորտային ուղի, չնայած լուրջ խոչընդոտի՝ ստորին հոսանքում, գետաբերանից 42 կմ հեռավորության վրա գտնվող Ուիլամեթ ջրվեժի։ Այժմ հովիտը հատում են բազմաթիվ մայրուղիներ, իսկ Ուիլամեթ գետի վրա կառուցվել են ավելի քան 50 կամուրջներ։

Սկսած 1900 թվականից գետի ավազանում կառուցվել են 15 և ավել խոշոր և բազմաթիվ ոչ մեծ ամբարտակներ, դրանցից 13-ը կառավարվում են ԱՄՆ-ի ինժեներական զորքերի (անգլ.՝ USACE) կողմից։ Ջրամբարտակները կարևոր են էլեկտրաէներգիայի արտադրության համար, իսկ ջրամբարների ջուրն օգտագործվում է ոռոգման նպատակներով։ Ուիլամեթ գետում և նրա վտակներում հանդիպում են ձկների 60 տեսակներ, այդ թվում սաղմոնի և թառափի շատ տեսակներ։

Ջրի հոսք և ծախս

Ուիլամեթ գետի ակունքները գտնվում են Օրեգոն նահանգի կենտրոնական մասի արևմուտքում, Յուջին և Սփրինգֆիլդ քաղաքներից հարավ և հարավ-արևելք։ Ուիլամեթ կոչվող գետը սկսվում է Սփրինգֆիլդի մերձակայքում՝ Միդլ Ֆորկ և Կոստ Ֆորկ վերին հոսանքների միախառնման վայրից՝ ծովի մակարդակից 134 մ բարձրությունից և այնուհետև հիմնականում հոսում է հյուսիսային ուղղությամբ։ Հյուսիսային իր ուղղությունից գետը շեղվում է Նյուբերգ քաղաքի մոտ, որտեղ կտրուկ թեքում է ուղղությունը դեպի արևելք, սակայն քաղաքից 29 կմ ներքև կրկին ուղղվում է դեպի հյուսիս։ Ստորին հոսանքներում այն շեղվում է դեպի հյուսիս-արևմուտք, իսկ Պորտլենդ քաղաքի կենտրոնից դեպի հյուսիս բաժանվում է երկու ճյուղի։ Գլխավոր ճյուղն ունի 12 մ խորություն, 180-ից 580 մ լայնություն և թափվում է Կոլումբիա գետ՝ վերջինիս Խաղաղ օվկիանոս թափվելու վայրից 163 կմ հեռավորության վրա։ Երկրորդ ճյուղը՝ Մայտնոուման ունի 34 կմ երկարություն, մոտ 180 մ լայնություն և 12 մ խորություն, թափվում է Կոլումբիա գետ՝ գլխավոր ճյուղից 23,3 կմ ներքև, Սենտ Հելենս քաղաքի մերձակայքում[2]։

Հիմնական վտակներն են՝ Մակենզի, Լոնգ Թոմ, Յամխիլ, Մոլալա, Տյուելետին, Կլակամաս, Մերիս, Կալապույա։

Գետաբերանում ջրի միջին ծախսը կազմում է 1060 մ³/վ է, այդ ցուցանիշով Ուիլամեթ գետը ԱՄՆ-ում տասնիններորդն է և կազմում է Կոլումբիա գետի ընդհանուր ջրի ծախսի 12-15%-ը[3]։ Ջրի ծախսը նկատելիորեն փոփոխվում է՝ կախված սեզոնից և օգոստոսին միջինում կազմում է 230 մ³/վ, իսկ դեկտեմբերին՝ 2200 մ²/վ։

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը գետի երկայնքով ունի 4 հիդրոլոգիական կայան՝ Հարիսբուրգում, Օլբանում, Սեյլեմում և Պորտլենդում։ Հիդրոլոգիական ամենացածրադիր կայանը գտնվում է Պորտլենդում՝ Մորիսոն կամրջի մերձակայքում, գետաբերանից 20,6 կմ հեռավորության վրա։ Այստեղ 1972-2009 թվականների ընթացքում ջրի միջին ծախսը կազմել է 933 մ³/վ։ Այս կայանից վերև ջրհավաք ավազանի մակերեսը կազմում է 11 200 կմ², կամ Ուիլամեթ գետի ավազանի 97%։ Տվյալ կայանում ջրի ծախսի ամենամեծ ցուցանիշը գրանցվել է 1996 թվականի փետրվարի 9-ին՝ գետի հովտում տեղի ունեցած ջրհեղեղների ժամանակ և կազմել է 11 893 մ³/վ։ Ամենացածր ցուցանիշը նույն կայանում գրանցվել է 1978 թվականի հուլիսի 10-ին և կազմել է 120 մ³/վ։

Ուիլամեթ գետի ստորին՝ 42,6 կմ-ի վրա ազդում են մակընթացային ալիքիները։ Այսպիսով, հիդրոլոգիական կայանները արձանագրում են այստեղ նաև ջրի արտահոսքը[4]։

Ավազան

Ուիլամեթ գետի ջրհավաք ավազանի քարտեզ

Ուիլամեթ գետի ջրհավաք ավազանը կազմում է 29 730 կմ² (Օրեգոն նահանգի տարածքի 12%)։ Այն ընկած է Առափնյա լեռնաշղթայի (արևմուտքում ) և Կասկադյան լեռների (արևելքում) միջև, ունի 290 կմ երկարություն և 160 կմ լայնություն։ Ծովի մակարդակից ավազանի բարձրությունը տատանվում է 3199 մ-ից (Ջեֆերսոն լեռ) մինչև 3 մ (Կոլումբիա գետի հետ միախառնվելու վայր)։ Ուիլամեթ գետի ավազանը սահմանակցում է մի շարք գետերի ջրհավաք ավազաններին․ հարավ-արևելքում՝ Լիթլ Դեշուտս գետի, արևելքում՝ Դեշուտս, հյուսիս- արևելքում՝ Սանդի, հարավում՝ Նորդ Յումպկա և Յումպկա, արևմուտքում՝ Սայուսլո, Ալսի, Յակինա, Սայլեց, Նեստակա, Տրեսկ և Ուիլսոն գետերի, հյուսիս-արևմուտքում՝ Նեհեյլեմ և Կլատսկեյնի գետերի։

2010 թվականի տվյալներով գետի ավազանում բնակվում է մոտ 2,5 մլն մարդ (Օրեգոն նահանգի բնակչության 65%)։ Այստեղ տեղակայված են նահանգի խոշոր 20-25 քաղաքներ, այդ թվում Սփրինգֆիլդ, Յուջին, Օլբանի, Սոյլեմ, Նյուբերգ, Օրեգոն Սիթի, Օսվեգո, Միլուոկի և Պորտլենդ։ Պորտլենդը ավազանի ամենամեծ քաղաքն է՝ 500 000-ից ավելի բնակչությամբ։ Ավազանի տարածքի 68% զբաղեցնում են անտառները, գյուղատնտեսական հողահանդակները՝ 19%, բնակավայրերը՝ 5%։ Ուիլամեթ գետի ավազանում ավտոճանապարհների ընդհանուր երկարությունը մոտ 130 000 կմ Է։

Պատկերասրահ

Ուիլամեթը Յուջինում
Կամուրջ Ուիլամեթ գետի վրա, Պորտլենդ
«Պորտլենդի ոգին»
Արագիլ Ուիլամեթ գետի վրա, Մարիոն կոմսություն
Ձկնային աստիճաններ Ուիլամեթ գետի վրա

Ծանոթագրություններ

Գրականություն

  • «Britannica. Willamette River». www.britannica.com. Վերցված է 2020-04-02-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)