«Սամսուն»–ի խմբագրումների տարբերություն
Rescuing 1 sources and tagging 0 as dead.) #IABot (v2.0.8 |
Rescuing 1 sources and tagging 0 as dead.) #IABot (v2.0.8.1 |
||
Տող 30. | Տող 30. | ||
* [http://www.samsun.bel.tr Սամսունի մետրոպոլիտենը (թուրքերեն)] |
* [http://www.samsun.bel.tr Սամսունի մետրոպոլիտենը (թուրքերեն)] |
||
* [http://www.kultur.gov.tr/EN/belge/2-22187/samsun.html Պաշտոնական տուրիստական տեղեկատվություն] {{Webarchive|url=https://web.archive.org/web/20120402035202/https://www.kultur.gov.tr/EN/belge/2-22187/samsun.html |date=2012-04-02 }} |
* [http://www.kultur.gov.tr/EN/belge/2-22187/samsun.html Պաշտոնական տուրիստական տեղեկատվություն] {{Webarchive|url=https://web.archive.org/web/20120402035202/https://www.kultur.gov.tr/EN/belge/2-22187/samsun.html |date=2012-04-02 }} |
||
* [http://www.tcdd.gov.tr/tcdding/samsun_ing.html Քաղաքի նավահանգիստ] |
* [http://www.tcdd.gov.tr/tcdding/samsun_ing.html Քաղաքի նավահանգիստ] {{Webarchive|url=https://web.archive.org/web/20140328134911/http://www.tcdd.gov.tr/tcdding/samsun_ing.html |date=2014-03-28 }} |
||
* [http://www.marinetraffic.com/ais/portdetails.aspx?port_id=788 Ժամանման և մեկնման ներկայիս նավահանգիստը] |
* [http://www.marinetraffic.com/ais/portdetails.aspx?port_id=788 Ժամանման և մեկնման ներկայիս նավահանգիստը] |
||
* [http://www.sylloge-nummorum-graecorum.org/ Քաղաքի դրամը] Ամիսուս դրամ |
* [http://www.sylloge-nummorum-graecorum.org/ Քաղաքի դրամը] Ամիսուս դրամ |
14:04, 25 Սեպտեմբերի 2021-ի տարբերակ
Քաղաք | ||
---|---|---|
Սամսուն | ||
թուրքերեն՝ Samsun | ||
Երկիր | Թուրքիա | |
Քաղաքապետ | Յուսուֆ Զիա Յիլմազ | |
Հիմնադրված է | Մ. թ. ա 4-րդ դար թ. | |
Այլ անվանումներ | մինչև 15-րդ դար — Ամիսոս | |
Մակերես | 2.106 կմ² | |
ԲԾՄ | 4 մ | |
Պաշտոնական լեզու | Թուրքերեն | |
Բնակչություն | 532 000 մարդ (2008) | |
Ազգային կազմ | Թուրքեր | |
Ժամային գոտի | UTC+2, ամառը UTC+3 | |
Հեռախոսային կոդ | +90 362 | |
Փոստային դասիչ | 55000 | |
| ||
Սամսուն (թուրքերեն՝ Samsun), Սամսոն, հնում՝ Ամիսոս (հունարեն՝ Aiiuxos), քաղաք և նավահանգիստ Թուրքիայի հյուսիսում, Սև ծովի Սամսուն խորշի ափին, Սամսուն վիլայեթի վարչական կենտրոնը։ Ունի 532 000 բնակիչ։
Արտահանում է ծխախոտ, հացահատիկ, բուրդ, մրգեր։ Ավտոճանապարհների հանգույց է։ Ունի երկաթուղային կայարան, օդանավակայան։ Ծխախոտագործական շրջանի կենտրոն է, ներմուծվող ապրանքների բաշխման կայան։ Կա ծխախոտի, սննդի, քիմիական արդյունաբերություն, հանքային պարարտանյութերի արտադրություն, ձկնորսություն։
Պատմություն
Սամսունը հիմնադրել են հույները մ.թ.ա. 6-րդ դարում։ Բարձր ծաղկման է հասել Պոնտոսի թագավորության ժամանակ (մ․ թ․ ա․ 3-ից 1-ին դարերում)։ Մ․ թ․ ա․ 2-րդ դարում վերջին վերակառուցել է Պոնտոսի թագավոր Միհրդատ VI Եվպատորը։ Ունեցել է ինքնավար քաղաքի իրավունքներ, եղել առևտրի և արհեստագործության կենտրոն։ Իր ճառերից մեկում Կիկերոնը գովեստով է խոսում վաճառաշահ Սամսունի մասին։ Պոնտոսի թագավորության անկումից (մ․ թ․ ա․ 66) հետո Սամսուն անցել է Հռոմեական, ապա՝ Բյուզանդական կայսրությանը, իսկ 15-րդ դարում այն նվաճել են օսմանյան թուրքերը։ Քաղաքը փռված է ծովեզրյա լեռնաբլուրներին, որոնց զառիթափ կողերին պահպանվել են վիմափոր հին դամբարաններ (մի քանիսը բաղկացած են բազմահարկ և հարակից սրահներից), արձանագիր և պատկերաքանդակ տապանաքարեր, անդրիներ, անտիկ դրամներ են։ Հին ու միջին դարերում Սամսունը ունեցել է ամուր բերդ (այժմ՝ ավերակ)՝ կառուցված շուրջ 150 մ բարձրությամբ բլրի վրա։ Սամսունում են ծնվել և գործել մաթեմատիկոսներ Դեմետրիոսն ու Դիոնիսիդորոսը, քերականագետ Տիրանիոնոսը (մ․ թ․ ա․ 1-ին դար), որին ունկնդրել է Սարաբոնը։
Հայերը Սամսունում
Հնագույն ժամանակներից Սամսունում բնակված հայերը զգալի դեր են խաղացել քաղաքի արհեստագործ ու առևտրական կյանքում։ Սամսունից արտահանել են մետաղ, փայտանյութ, մետաքս, ընտիր ծխախոտ (հայտնի է «Սամսոն» անունով), մրգեր են։ 1914 թվականին Սամսունում բնակվում էր ավելի քան 10 հազար հայ։ Ունեին 2 եկեղեցի (Առաքելական և Ավետարանական) և 2 վարժարան։ Սամսունի Հայոց առաջնորդական թեմի կենտրոն էր։ Հրատարակվում էր «Դպրոց» պատմագիտական ամսագիրը (1914)։ Սամսունի ծխախոտի և ալյուրի արդյունաբերությունն ու արտահանությունը գրեթե ամբողջովին կենտրոնացած էր Իփեկյան, Եթերյան, Իպրանոսյան, Ասրյան, Աբրահամյան, Պահճեգուլան, Չեքեմյան և այլ գերդաստանների ձեռքում։ 1915 թվականին, Մեծ եղեռնի ժամանակ, Սամսունի հայերը ենթարկվեցին բռնագաղթի և կոտորածների։ Սակավաթիվ փրկվածներն ապաստանեցին տարբեր երկրներում։
Արտաքին հղումներ
- Սամսունի Քաղաքապետարանը (թուրքերեն)
- Սամսունի մետրոպոլիտենը (թուրքերեն)
- Պաշտոնական տուրիստական տեղեկատվություն Արխիվացված 2012-04-02 Wayback Machine
- Քաղաքի նավահանգիստ Արխիվացված 2014-03-28 Wayback Machine
- Ժամանման և մեկնման ներկայիս նավահանգիստը
- Քաղաքի դրամը Ամիսուս դրամ
- Ամիսոս դրամը հայտնաբերվել է հանցագործների մոտ
- Սամսուն քաղաքի քարտեզը
- Օպերայի և բալետի շենքը Արխիվացված 2013-12-02 Wayback Machine
- Ամիսոսի (Սամսուն) պատմությունը
- Սամսունի նորությունների գրասենյակը (թուրքերեն)(չաշխատող հղում)
- Սամսունի բիզնեսը (թուրքերեն) Արխիվացված 2013-12-27 Wayback Machine
- Սամսունի ժողովրդական պարի անսամբլը (թուրքերեն)
- Սամսունը (թուրքերեն)(չաշխատող հղում)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սամսուն» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 161)։ |