«Վրեժ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 13. Տող 13.
Վրիժառությունը հայերի հավաքական պատմության, հասարակական ընկալումների մեջ տեղ է գտել հին դարերից։ Հայերի կողմից կատարված և առավել լայն մեկնաբանություն ստացած վրիժառությունները հիմնականում ուղղված են եղել արտաքին թշնամիներին և նրանց աջակցած հայ դավաճաններին։ Այդպիսի գործողություններից է [[Հայոց ցեղասպանություն|Հայոց ցեղասպանության]] թուրք կազմակերպիչների նկատմամբ իրականացված [[Նեմեսիս գործողություն]]ը։
Վրիժառությունը հայերի հավաքական պատմության, հասարակական ընկալումների մեջ տեղ է գտել հին դարերից։ Հայերի կողմից կատարված և առավել լայն մեկնաբանություն ստացած վրիժառությունները հիմնականում ուղղված են եղել արտաքին թշնամիներին և նրանց աջակցած հայ դավաճաններին։ Այդպիսի գործողություններից է [[Հայոց ցեղասպանություն|Հայոց ցեղասպանության]] թուրք կազմակերպիչների նկատմամբ իրականացված [[Նեմեսիս գործողություն]]ը։



== Տես նաև ==
== Ծանոթագրություններ ==
*[[Գոհունակություն]]
{{ծանցանկ}}
*[[Չինական վրեժ]]


[[Կատեգորիա:Սոցիալական փիլիսոփայության հասկացություններ]]
[[Կատեգորիա:Սոցիալական փիլիսոփայության հասկացություններ]]

06:35, 25 Սեպտեմբերի 2021-ի տարբերակ

Վրեժ (նաև վրիժառություն[1], վրեժխնդիր լինել[1], վրեժ լուծել[1]), մարդու կողմից իրականացվող գործողություն, որի նպատակն է ավելի վաղ իրեն կամ իր հարազատին, գաղափարակցին վնաս պատճառած անձին կամ խմբին պատժելուն։ Վրեժառությունը մարդկությանն ուղեկցում է հին դարերից և տարբեր ժամանակներում մաս է կազմել առանձին ժողովուրդների հասարակական հարաբերությունների կյանքին։ Ներկայում պետությունների տարբեր օրենքներով վրեժառության դրսևորումները համարվում է պատժելի արարք։

Պատմությանը հայտնի են վրեժխնդրության բազմաթիվ անհատական և խմբակային օրինակներ, որոնք մեծ արձագանք ու դերակատարություն են ունեցել անհատների, ազգերի հոգեկերտվածքի, ձևավորման գործում։

Վրիժառության դրսևորումներ

Գոյություն ունի վրեժի մի շարք դրսևորումներ։ Ամենատարածված վրիժառության դրսևորումներից մեկը արյան վրեժն է։

Վրեժխնդրությունը կրոնում

Որոշ կրոններում, ինչպես օրինակ քրիստոնեությունն է, խորհուրդ է տրվում վնասակար արարքին պատասխանել բարությամբ և վրեժ լուծելու իրավունքը թողնել միայն Աստծուն։ Քրիստոնեության մեջ ասվում է՝ «Վրեժխնդիր մի՛ եղիր և մի՛ տրտնջիր քո ժողովրդի որդիներին, այլ սիրեք ձեր ընկերոջը ձեր անձի պես» (Ղևտ. 19:18) և «Սիրելինե՛ր, վրեժխնդիր մի եղեք, այլ տեղ թողեք Աստծո բարկության համար։ Քանզի գրված է, Վրեժխնդրությունն իմն է, ես կվճարեմ, ասում է Տերը։ Այսպիսով, եթե ձեր թշնամին քաղցած է, կերակրեք նրան, եթե նա ծարավ է, խմեցրեք նրան, որովհետև այդպես վարվելով՝ կրակի ածուխները կկուտակես նրա գլխին» (Հռոմ. 12:19-20):

Վրիժառությունը հայերի մոտ

Վրիժառությունը հայերի հավաքական պատմության, հասարակական ընկալումների մեջ տեղ է գտել հին դարերից։ Հայերի կողմից կատարված և առավել լայն մեկնաբանություն ստացած վրիժառությունները հիմնականում ուղղված են եղել արտաքին թշնամիներին և նրանց աջակցած հայ դավաճաններին։ Այդպիսի գործողություններից է Հայոց ցեղասպանության թուրք կազմակերպիչների նկատմամբ իրականացված Նեմեսիս գործողությունը։


Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 «Հայոց լեզվի հոմանիշների բառարան», Աշոտ Մուրադի Սուքիասյան։ Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն, Երեւան, 1967։