«Լևոն Ե»–ի խմբագրումների տարբերություն
չ →top |
No edit summary |
||
Տող 61. | Տող 61. | ||
|ստորագրություն = |
|ստորագրություն = |
||
}} |
}} |
||
'''Լևոն Դ Հեթումյան''' ({{ԱԾ}}), [[Կիլիկիայի հայկական թագավորություն|Կիլիկիայի Հայոց թագավոր]] (1320-1342)<ref name="Աճառյան">«[[Հայոց անձնանունների բառարան]]», [[Հրաչյա Աճառյան]], Երևան, 1942, Հատոր 4, Ցուցակ 1, Էջ 106.</ref>։ |
'''Լևոն Դ Հեթումյան''' ({{ԱԾ}}), [[Կիլիկիայի հայկական թագավորություն|Կիլիկիայի Հայոց թագավոր]] (1320-1342)<ref name="Աճառյան">«[[Հայոց անձնանունների բառարան]]», [[Հրաչյա Աճառյան]], Երևան, 1942, Հատոր 4, Ցուցակ 1, Էջ 106.</ref>։ |
||
Կիլիկիայի Հայոց թագավոր [[Օշին Ա]]-ի և [[Իզաբելլա Գ Հեթումյան|Իզաբելլա Գ]] թագուհու որդին, [[Հեթումյաններ|Հեթումյանների]] թագավորական հարստությունից<ref name="Աճառյան" />։ |
|||
== Կենսագրություն == |
== Կենսագրություն == |
17:35, 14 Սեպտեմբերի 2021-ի տարբերակ
Լևոն Դ Հեթումյան | |
---|---|
Կիլիկիայի թագավոր | |
Իշխանություն | 1320 - 1342 |
Թագադրում | 1320 |
Ծնվել է՝ | 1310 |
Մահացել է՝ | օգոստոսի 28, 1341 |
Վախճանի վայր | Սիս, Կիլիկիայի Հայկական Թագավորություն |
Նախորդ | Օշին Ա |
Հաջորդող | Կոստանդին Գ |
Ուղեկից | Ալիսա Հեթումյան |
Տոհմ | Հեթումյաններ |
գերիշխան | |
Հայր | Օշին Ա |
Մայր | Իզաբելլա Գ Հեթումյան |
Երեխաներ | Հեթում |
Լևոն Դ Հեթումյան (1310 - օգոստոսի 28, 1341, Սիս, Կիլիկիայի Հայկական Թագավորություն), Կիլիկիայի Հայոց թագավոր (1320-1342)[1]։
Կիլիկիայի Հայոց թագավոր Օշին Ա-ի և Իզաբելլա Գ թագուհու որդին, Հեթումյանների թագավորական հարստությունից[1]։
Կենսագրություն
Ծնվել է 1310 թվականին[1]։ 10 տարեկան հասակում՝ 1320 թվականին բարձրացել է Կիլիկիայի գահին և հաջորդել հորը՝ Օշին Ա-ին[1][2]։ Թագավորի անչափահասության պատճառով սկզբում երկիրը կառավարել են խնամակալ իշխանները, որոնցից կարևոր դեր է խաղացել Լևոն Դ-ի մորեղբայր, Կոռիկոս բերդի տեր Օշին պայլը։ 1320 թվականի դեկտեմբերի 31-ին Սիս քաղաքի Մայր տաճարում տեղի է ունեցել Լևոն Ե-ի և Օշին պայլի դստեր՝ Ալիսայի (Զաբել) ամուսնությունը[1]։ 1329 թվականին Լևոն Դ-ի հրամանով սպանվում են նրա՝ լատինամոլ քաղաքականությունն ընդդիմացող Ալիս թագուհին, Օշին պայլը, նրա եղբայր Կոնստանդին Գունդստաբլը[1] և ուրիշ բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք մեղադրվեցին արքունի բերդեր յուրացնելու մեջ։ 1332 թվականին Լևոն Դ-ը ամուսնանում է Սիցիլիայի թագավոր Ֆրեդերիկ II-ի դստեր և Կիպրոսի թագավոր Հենրիխ II-ի այրու՝ Կոստանցիայի հետ[1]։ Սպանված իշխանների կալվածքներն ու պաշտոնները տրվում են լատին իշխանների՝ հուսալով նրանց միջամտությամբ օգնություն ստանալ եվրոպական պետություններից։ Լևոն Ե-ի նոր բանակցություններն արևմտաեվրոպական պետությունների հետ դիտելով թշնամական գործողություն, Եգիպտոսի սուլթանության և Հալեպի ամիրայի զորքերը 1335 թվականին և 1336 թվականին վերստին ասպատակեցին Կիլիկիան[1]։ 1337 թվականին Լևոն Դ-ի խնդրանքով ստորագրվեց հաշտություն, որով Կիլիկիայի հարավ-արևելյան շրջանները և Այաս նավահանգստային քաղաքը անցան Եգիպտոսի սուլթանությանը։ Լևոնը պարտավորվեց չդաշնակցել Արևմուտքի պետությունների հետ։ Լևոնը ճիշտ չգնահատեց միջազգային քաղաքական իրադրությունը, իր լատինամոլությամբ ավելի սրեց պայքարը ունիթոռների և հակաունիթոռների միջև, ջլատեց երկրի ուժերը՝ արագացնելով երկրի անկումը։
Լևոնը հանկարծամահ Է եղել 1341[1] թվականի օգոստոսի 26-ին, իսկ նրա միակ որդին՝ արքայազն Հեթումը մահացել էր մանուկ հասակում, 1329 թվականին։ Կիլիկիայի հայկական թագավորության գահը անցնում է Լևոն Դ-ի հորաքրոջ՝ Իզաբելլայի որդուն՝ Կոստանդին Գ Լուսինյանին։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1942, Հատոր 4, Ցուցակ 1, Էջ 106.
- ↑ «Թորոս Աղբար», Գարեգին Սրվանձտյան, Կ․Պոլիս, 1884 Հատոր Բ, էջ 344․
|
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լևոն Ե» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |