«Նիկոլա Հիլթոն-Ռոտշիլդ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
ավելացվեց Կատեգորիա:Դիզայներներ ՀոթՔաթ գործիքով
Տող 37. Տող 37.
[[Կատեգորիա:Ամերիկացի դիզայներներ]]
[[Կատեգորիա:Ամերիկացի դիզայներներ]]
[[Կատեգորիա:Դիզայներներ]]
[[Կատեգորիա:Դիզայներներ]]
[[Կատեգորիա:Նորաձևության դիզայներներ]]

12:22, 14 Սեպտեմբերի 2021-ի տարբերակ

Նիկոլա Հիլթոն-Ռոտշիլդ
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 5, 1983(1983-10-05)[1][2] (40 տարեկան)
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունConvent of the Sacred Heart?
Մասնագիտությունդերասանուհի, մոդել, բարձրաշխարհիկ հեղինակություն, նորաձևության դիզայներ և դիզայներ
ԱմուսինՋեյմս Ռոտշիլդ
Ծնողներհայր՝ Ռիչարդ Հիլթոն[1], մայր՝ Քեթի Հիլթոն[1]
ԵրեխաներLily-Grace Rothschild?[1] և Teddy Marilyn Rothschild?[1]
Կայքnickyhilton.com
 Nicky Hilton Վիքիպահեստում

Նիկոլայ Օլիվիա «Նիկի» Հիլթոն-Ռոտշիլդ (անգլ.՝ Nicholai Olivia «Nicky» Hilton Rothschild, հոկտեմբերի 5, 1983(1983-10-05)[1][2], Նյու Յորք, Նյու Յորք), ամերիկացի բիզնեսվումեն, նորաձևության մոդելեր, ֆոտոմոդել, դերասանուհի, Փերիս Հիլթոնի քույրը և Քոնրադ Հիլթոնի (Hilton Hotels-ի հիմնադիր) ծոռնուհին։

Կենսագրություն

Նիկին ծնվել է Նյու Յորքում, սակայն մեծացել է Լոս Անջելեսում[3]։ Հայրը անշարժ գույքի մագնատ Ռիչարդ Հիլթոնն է, մայրը՝ Քեթի Հիլթոնը (ի ծնե՝ Ավանզին), աշխարհիկ անձնավորություն և դերասանուհի։ Ունի ավագ քույր՝ Փերիս Հիլթոնը և երկու կրտսեր եղբայր՝ Բարոն Նիկոլաս Հիլթոն II և Քոնրադ Հյուզ Հիլթոն III։

Նիկին Քոնրադ Նիկոլսոն Հիլթոն կրտսերի թոռնուհին է, որի առաջին կինը Էլիզաբեթ Թեյլորն էր (1950-1951)։ Նրա պապի՝ Քոնրադ Հիլթոնի երկրորդ կինը Ժա Ժա Գաբորն էր (1942—1946)։

Անունն ունի նորվեգական ծագում։ Նրա նախապապը՝ Ավգուստ Հելվորսեն Հիլթոնը, ծնվել է Հիլթոնների ընտանեկան ֆերմայում՝ Նորվեգիայից՝ Օսլոյից ոչ հեռու, ընտանիքի հետ արտագաղթել է ԱՄն 10 տարեկան հասակում[4]։ Չնայած 2007 թվականին հագուստի հավաքածուն անվանել է իր անունով՝ NICHOLAI, նա ասել է, որ այն անվանել է ռուս կայսեր պատվին[5]։

Հաճախել է աղջիկների համար նախատեսված Convent of the Sacred Heart կաթոլիկ դպրոցը, որը ավարտել է 2001 թվականին։ Ավարտել է Նյու Յորքի Նորաձևության և տեխնոլոգիայի ինստիտուտը։

Գործունեություն

Նորաձևության դիզայներ

2004 թվականին Նիկին թողարկել է սպորտային հագուստի սեփական գիծը՝ Chick by Nicky Hilton-ը։ Նա նաև պայուսակների գիծ է մշակել ճապոնական Samantha Thavasa ընկերության համար[3][6]։

2007 թվականին թողարկել է իր երկրորդ ավելի բարձր գնային կատեգորիայի գիծը ավելի հասուն լսարանի համար։ Այդ գիծը, որը անվանվել է NICHOLAI, ցուցադրվել է 2007 թվականի սեպտեմբերի 9-ին Նյու Յորքում Mercedes-Benz Fashion Week գարուն/ամառ 2008 ցուցադրության շրջանակներում[7]։

2010 թվականի հուլիսին հայտնի է դարձել, որ Նիկին որոշել է զբաղվել ոսկերչական իրերի դիզայնով և պայմանագիր է կնքել Titan Brands ընկերության հետ[8][9]։

Մոդել

2005 թվականին Նիկի Հիլթոնը Քիմբերլի Ստյուարտի հետ համատեղ դարձել է ներքնքզգեստի ավստրալական Antz Pantz գծի դեմքը[10]։ Ստյուարտը դեռ աշխատում է ընկերության հետ, սակայն Հիլթոնը փոխարինվել է ավստրալացի մոդել Մեգան Մեյլենդով։ Մոտավորապես այդ ժամանակ Հիլթոնը նկարահանվել է Lucire ամսագրի շապիկի համար՝ դրա ռումինական և նորզելանդական հրատարակություններում։

Այլ զբաղմունքներ

2006 թվականին Նիկին գործընկերության մեջ է մտել Մայամիում և Չիկագոյում Nicky O Hotels--ներ բացելու համար։ 2007 թվականի փետրվարին Հիլթոնը հայց էր ներկայացրել գործընկերության պայմանագիրը խախտելու համար[11]։

Փերիս Հիլթոնի, Քիմ Քարդաշյանի, Թարա Ռիդի, Բիժու Ֆիլիպսի, Կիմբերլի Ստյուարտի, Լինդսի Լոհանի, Նիկոլ Ռիչիի հետ համարվում է Հոլիվուդի ամենահայտնի զվարճասերներից մեկը։

Նրան առաջարկվել է դեր «Հասարակ կյանք» («The Simple Life») ռեալիթի-շոուում՝ քրոջ՝ Փերիսի հետ համատեղ, սակայն նա հրաժարվել է, քանի որ «չի ուզում ապրել հասարակ կյանքով»։ Հրաժարվել է նաև փոխարինել Նիկոլ Ռիչին չորրորդ եթերաշրջանում։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Lundy D. R. The Peerage
  2. 2,0 2,1 GeneaStar
  3. 3,0 3,1 YouTube — Paris & Nicky Hilton — [Jan-2003] — interview
  4. Nicky Hilton (I) — Biography
  5. «NIcky Hilton». Արխիվացված է օրիգինալից 2010-03-10-ին. Վերցված է 2010-04-21-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. «Designer Handbags by Nicky Hilton». Արխիվացված է օրիգինալից 2010-09-22-ին. Վերցված է 2010-09-25-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. http://mbfashionweek.com/newyork/spring2008/designers/nicholai/index.html Արխիվացված 2007-10-15 Wayback Machine Mbfashionweek.com
  8. Nicky Hilton Turns Jewelry Designer — Nicky Hilton
  9. Nicky Hilton — Nicky Hilton’s Jewellery Range — Contactmusic News
  10. http://www.antzpantz.com.au/Our-Products/Holeproof-Antz-Pantz.asp Արխիվացված 2005-11-27 Wayback Machine Antz Pantz
  11. Hotel Online. Hotel Developer Robert Falor Suing Nicky Hilton Alleges Breach of Contract and Deceptive Business Practices Արխիվացված է Հուլիս 19, 2011 Wayback Machine-ի միջոցով:
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլա Հիլթոն-Ռոտշիլդ» հոդվածին։