«Լիլիա Պուստովիտ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 67. Տող 67.
== Ծանոթագրություններ ==
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
{{ծանցանկ}}

== Արտաքին հղումներ ==

* [http://www.poustovit.com/ Official web-site POUSTOVIT]

{{Արտաքին հղումներ}}
{{Արտաքին հղումներ}}



17:28, 13 Սեպտեմբերի 2021-ի տարբերակ

Լիլիա Պուստովիտ
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 9, 1968(1968-12-09) (55 տարեկան)
ԾննդավայրՎիննիցա, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ուկրաինա
Մայրենի լեզուուկրաիներեն
Մասնագիտություննորաձևության դիզայներ և dressmaker
Պարգևներ և
մրցանակներ
Օլգա իշխանուհու III աստիճանի շքանշան
Կայքpoustovit.com

Լիլիա Պուստովիտ (ռուս.՝ Пустовит, Лилия Григорьевна, դեկտեմբերի 9, 1968(1968-12-09), Վիննիցա, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի դիզայներ, POUSTOVIT ապրանքանիշի ստեղծող, Ուկրաինայի նորաձևության սինդիկատի տնօրեն։

Կարիերա

Աշխատանքի սկիզբ

Լիլիա Պուստովիտը ծնվել է 1968 թվականի դեկտեմբերի 9-ին Վիննիցայում՝ տեխնիկումի ուսուցիչների ընտանիքում։ Հայրը, որը պրոֆեսիոնալ սպորտսմեն է, և մայրը՝ գերմաներեն լեզվի և գրականության ուսուցչուհին ջանացել են աղջկան բազմակողմանի դաստիարակություն տալ։

1985 թվականին ընդունվել է Կիևի թեթև արդյունաբերության տեխնոլոգիական ինստիտուտ՝ կարի արտադրության ֆակուլտետ, որն ավարտելուց հետո աշխատել է Մոլդովայի կարի արտադրամասում որպես գլխավոր նկարիչ։

90-ական թվականների սկզբին Լիլիան վերադարձել է Կիև, որտեղ աշխատել է ուկրաինական «Էկստա» ներաձևության կենտրոնում, ստեղծել է իր առաջին հավաքածուն։

1994 թվականին իր հեղինակային հավաքածուն է ցուցադրել Թուլուզի «Easter Wind» ցուցահանդեսում[1]։

1994 թվականին ստաժավորում է անցել Փարիզում՝ L’Universite de l’Art Moderne-ում[1]։

1996 թվականին «InVogue» միջազգային փառատոնում, որը անցկացվում էր Լիտվայում՝ Վիլնյուսում ստացել է «Ոսկե կոճակ» գրան պրին[1]։

1996 թվականին Դանիել Էշտերը՝ «InVogue» ժյուրիի նախագահը, Լիլիային հրավիրել է Փարիզ իր Daniel Hechter նորաձևության տանը որպես կանացի pret-a-porter հավաքածուի դիզայներ աշխատելու[1]։

1996 թվականին Փարիզում մասնակցել է «Salon du Prêt à Porter Féminin»-ին[1]։

Սեփական ապրանքանիշի ստեղծում

1997 թվականին Լիլիան վերադարձել է Ուկրաինա սեփական ապրանքանիշը ստեղծելու համար, որը փոխելու էր կարծիքը ուկրաինական նորաձևության վերաբերյալ։

1998 թվականին ստեղծվել է «POUSTOVIT» ապրանքանիշը՝ «Nota Bene» գործվածքներ ներմուծող ընկերության հետ համագործակցությամբ[2]։ Այդ թվականից սկսած՝ Պուստովիտի հավաքածուները ամեն սեզոն ցուցադրվում են Ukrainian Fashion Week-ում և Mercedes Benz Fashion Week Russia-ում։

2004 թվականին Լիլիա Պուստովիտը դարձել է Ուկրաինայի նորաձևության սինդիկատի տնօրեն։

2006 թվականից Պուստովիտը գլխավորում է Նորաձևության խորհրդի փորձագիտական կոմիտեն։

2008 թվականին POUSTOVIT ապրանքանիշը դարձել է WHITE միջազգային ցուցադրության մասնակից։

2008-2009 թվականներին ATELIER ծրագրի շրջանակներում David Foley հետ համագործակցությամբ Լիլիա Պուստովիտը երկու անգամ իր հավաքածուներն է ցուցադրել London Fashion Week-ում, որտեղ առաջին շարքում նստած էին Կարլա Սոցանին (10 Corso Como), Արման Հադիդան (L’Eclaireur), նաև Ադրիան Ժաֆեն (Comme des Garçons)[3]։

Այս հավաքածուից հետո POUSTOVIT for Atelier 1 հավաքածուները վաճառվել են աշխարհի ամենահայտնի կոնցեպտ սթորներում՝ Dover Street Market (Լոնդոն և Տոկիո), 10 Corso Como (Սեուլ) և L’Eclaireur (Փարիզ)[2]։

2010 թվականին Լիլիան ստեղծել է երիտասարդական բազային հագուստի երկրորդ գիծը՝ L.P. by POUSTOVIT-ը, որը 2011-2012 թվականներին ներկայացվել է մուլտիբրենդային Spiga 2 Dolce&Gabbana (Միլան) խանութում[4]։

2011-2013 թվականներին դիզայները համագործակցում է Braska ապրանքանիշի հետ, որի համար ստեղծում է կոշիկների և աքսեսուարների հավաքածու [5]։

2011 թվականին Լիլիան մշակել է Nokia Belle սմարտֆոնների արտաքին տեսքը, որը վաճառքի է հանվել 2012 թվականին[6]։

2014 թվականին Պուստովիտը երդմնակալության զգեստ է մշակել առաջին տիկին Պետրո Պորոշենկոյի համար[7]։

POUSTOVIT ապրանքանիշ

POUSTOVIT ապրանքանիշը 1998 թվականից մեծ ճանաչում ունի արևելյան Եվրոպայի և ԱՊՀ-ի շուկաներում և կայուն ներկայացված է ԱՊՀ-ի լավագույն խանութներում, ինչպիսիք են Helen Marlen Group-ը (Ուկրաինա), ԳՈՒՄ (BOSCO Մոսկվա), Le Form (Մոսկվա) և ուրիշներ[8]։

Արձագանքներ

  • Godfrey Deeny, Fashion Wire Daily:

«POUSTOVIT-ի ստեղծագործության մեջ հստակ երևում է իր երկրի էթնիկ ավանդույթների ոգեշնչումը: Սակայն նա բավականին խելացի դիզայներ է, որպեսզի օգտագործի նվազագույն ավանդույթներ ժամանակակից ուրվականների և տրամադրությունների ստեղծման համար․․․»[9]։

  • Anna Orsini (Head of London Fashion Week International Office at British Council):

«Դուր եկավ POUSTOVIT-ը իր ձևերի պարզությամբ և գույների բազմազանությամբ... դիզայները ցուցադրում է կանացիություն. շատ զարդեր, հարթ կոշիկներ՝ առանց կրունկների…»[10]։

  • Nathalie Dolivo, ELLE France:

«Ինձ շատ դուր եկան Լիլի Պուստովիտի պրինտներով աշխատանքները։ Ռոմանտիկ կերպարներ, ազատ կտրվածք․ կանացի զգեստներն ընդգծում են ուժեղ բնավորությունը…»[11]։

Մրցանակներ

  • Գրան պրի «Ոսկե կոճակ»՝ In Vogue փառատոն (Վիլնյուս՝ Լիտվա)՝ 1996 թվական։
  • ELLE Style Awards «Տարվա դիզայներ» անվանակարգում՝ մրցանակի հնգակի դափնեկիր։
  • BEST Fashion AWARD՝ «Կանացի հագուստի լավագույն դիզայներ» և «Ուկրաինայի նորաձևության զարգացման գործում ունեցած ավանդի համար» անվանակարգում՝ 2010 թվական։
  • ԱՊՀ երկրիների լավագույն դիզայներ՝ ըստ ամերիկյան ոճի և գեղեցկության մասին Refinery29-2013 ինտերնետ պորտալի։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ