«ԱՈՒԵ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ 46.162.197.57 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել ԱշբոտՏՆՂ մասնակցի վերջին տարբերակին։
Պիտակ՝ Հետշրջում
չNo edit summary
Տող 57. Տող 57.


==== Ներթափանցումը կադետական հաստատություն ====
==== Ներթափանցումը կադետական հաստատություն ====
2016 թվակաի դեկտեմբերին տեղեկատվություն է տարածվել [[Իրկուտսկի մարզ]]ի Ուսոլիե-Սիբիրսկոե քաղաքի Ուսոլսկոե գվարդիական կադետական ուսումնարան/կորպուսում ԱՈՒԵ-ի անդամների գործունեության մասին<ref>''Курбатова З.'' [http://www.vesti.ru/doc.html?id=2831291 Скандал в Иркутской области: из кадетов делали уголовников] // Вести.ру, 09.12.2016.</ref>։ Կադետներից մեկը փախել էր ստորաբաժանումից ծեծի, ծաղրի և դրամաշորթության պատճառով։ Վերջինս, մոտ լինելով ինքնասպանության, օգնության համար քաղաքում ուղղակի դիմել է ուսուցչին։ Միասին նրանք գնացել են ոստիկանություն և դիմում գրել, բայց կադետական կորպուսի ղեկավարությունը հերքել է այդ ամենը, դադարեցրել հետաքննությունը և աշխատանքից ազատել ուսուցչին<ref>{{Cite news|title=В Усольском кадетском корпусе, где избили десятиклассника, наведут порядок за полгода|author=Дмитрий Нисифоров|url=https://www.irk.kp.ru/daily/26614/3634898/|work=|date=}}</ref>։ Լրագրող Գալինա Սոլոնինայի պնդմամբ՝ կադետային կորպուսի 113 աշխատակիցներից 17-ը (4 մանկավարժ, 13 մարդ աշխատակազմից) ունեցել են դատվածություն, ընդ որում՝ նրանց մեծամասնությունն կատարած է եղել 2 և ավելի հանցագործություն։ Օրինակ` դաստիարակներից մեկը մեղադրվել է գողության և կտտանքների համար, մյուսը՝ փաստաթղթերի կեղծման և ճանապարհատրանսպորտային կանոնները խախտելու համար, որն ունեցել է ծանր հետևանքներ, երկուսը՝ սպանության սպառնալիքի համար։ Հնոցապանը մեղադրյալի աթոռին նստել էր 6 անգամ և ընդհանուր առմամբ բանտում անցկացրել 20 տարի` գողության, խուլիգանության, կտտանքների և 2 բռնաբարության համար։ Այդ բոլոր նախկին կալանավորներին աշխատանքի էր ընդունել կորպուսի տնօրեն Իգոր Պիմենովը, որը մինչև այդ երկար տարիներ աշխատել էր որպես քրեակատարողական հիմնարկի տնօրեն<ref>{{Cite news|title=Усольский кадетский корпус: будущие офицеры живут по воровским законам|author=|url=https://www.irk.ru/news/articles/20170428/cadets/|work=|date=}}</ref>։
2016 թվականի դեկտեմբերին տեղեկատվություն է տարածվել [[Իրկուտսկի մարզ]]ի Ուսոլիե-Սիբիրսկոե քաղաքի Ուսոլսկոե գվարդիական կադետական ուսումնարան/կորպուսում ԱՈՒԵ-ի անդամների գործունեության մասին<ref>''Курбатова З.'' [http://www.vesti.ru/doc.html?id=2831291 Скандал в Иркутской области: из кадетов делали уголовников] // Вести.ру, 09.12.2016.</ref>։ Կադետներից մեկը փախել էր ստորաբաժանումից ծեծի, ծաղրի և դրամաշորթության պատճառով։ Վերջինս, մոտ լինելով ինքնասպանության, օգնության համար քաղաքում ուղղակի դիմել է ուսուցչին։ Միասին նրանք գնացել են ոստիկանություն և դիմում գրել, բայց կադետական կորպուսի ղեկավարությունը հերքել է այդ ամենը, դադարեցրել հետաքննությունը և աշխատանքից ազատել ուսուցչին<ref>{{Cite news|title=В Усольском кадетском корпусе, где избили десятиклассника, наведут порядок за полгода|author=Дмитрий Нисифоров|url=https://www.irk.kp.ru/daily/26614/3634898/|work=|date=}}</ref>։ Լրագրող Գալինա Սոլոնինայի պնդմամբ՝ կադետային կորպուսի 113 աշխատակիցներից 17-ը (4 մանկավարժ, 13 մարդ աշխատակազմից) ունեցել են դատվածություն, ընդ որում՝ նրանց մեծամասնությունն կատարած է եղել 2 և ավելի հանցագործություն։ Օրինակ` դաստիարակներից մեկը մեղադրվել է գողության և կտտանքների համար, մյուսը՝ փաստաթղթերի կեղծման և ճանապարհատրանսպորտային կանոնները խախտելու համար, որն ունեցել է ծանր հետևանքներ, երկուսը՝ սպանության սպառնալիքի համար։ Հնոցապանը մեղադրյալի աթոռին նստել էր 6 անգամ և ընդհանուր առմամբ բանտում անցկացրել 20 տարի` գողության, խուլիգանության, կտտանքների և 2 բռնաբարության համար։ Այդ բոլոր նախկին կալանավորներին աշխատանքի էր ընդունել կորպուսի տնօրեն Իգոր Պիմենովը, որը մինչև այդ երկար տարիներ աշխատել էր որպես քրեակատարողական հիմնարկի տնօրեն<ref>{{Cite news|title=Усольский кадетский корпус: будущие офицеры живут по воровским законам|author=|url=https://www.irk.ru/news/articles/20170428/cadets/|work=|date=}}</ref>։


=== 2017 թվական ===
=== 2017 թվական ===

18:56, 8 Սեպտեմբերի 2021-ի տարբերակ

ԱՈՒԵ
Գործունեության տարիներ2011 թվականից
ՀիմնադիրներՌուսաստան Ռուսաստան
ՏարածաշրջանՌուսաստան, ԱՊՀ երկրներ, Ուկրաինա
Քրեական գործունեությունգողություն, ռեկետ, սպանություն, ավազակություն, անկարգություններ, խարդախություն, սեռական հանցագործություններ
Անդամների թիվըհավանաբար հարյուրավոր ակտիվ անդամներ
 A.U.E. Վիքիպահեստում

ԱՈՒԵ (ռուս.՝ АУЕ, օգտագործվում է նաև А. У. Е.[1] տարբերակով, «կալանավորական կենսաձևը միասնական է» (ռուս.՝ «арестантский уклад един»կամ «կալանավորների գողական միություն» (ռուս.՝ «арестантское уркаганское единство»), ենթադրաբար գոյություն ունեցող ռուսական ոչ պաշտոնական ավազակախմբերի միության անվանումը և նշանաբանը, որը բաղկացած է անչափահասներից (դեռահասներ, տղաներ և աղջիկներ)[2][3][4]։ Այս երիտասարդական համայնքը անչափահասների շրջանում քարոզում է Ռուսաստանի հանցավոր միջավայրի գողական հայեցակարգեր և բանտային հասկացություններ[2], պահանջում է պահպանել «գողերի վարքականոնը»՝ գումար հավաքելով «ընդհանուր ֆոնդի» համար՝ փոխարենը խոստանալով պաշտպանության ներկայում և ապագայում։

Պատմություն

2011 թվական

Ոստիկանությունը հայտնաբերել է Ռուսաստանի Անդրբայկալյան երկրամասի Ներչինսկի շրջանի Պրիիսկովի գյուղում գործող մի խմբավորում, որը ներառում էր մոտ երկու տասնյակ մարդ, մի անգամ նրանք հարձակվել էին ապրանքային գրասենյակի վրա։ Առևանգիչները դաժանորեն ծեծել են պահակին, բայց շենքում գործել է ազդանշանային համակարգը, և նրանք ստիպված են եղել փախչել։ Պահակը կարողացել է ճանաչել հանցագործներից մեկին, իսկ քննիչները պարզել են հանցախմբի մնացած անդամների իսկությունը։ Պարզվել է, որ խմբավորման կազմում ներառվա են եղել 15-22 տարեկան դեռահասներ և երիտասարդներ հարուստ ընտանիքներից։ Խմբավորման անդամները գողական գաղափարները պարտադրել են իրենց դպրոցում և տարրական դասարաններում։ Ըստ թերթի՝ յուրաքանչյուր դասարանում նրանք ունեցել են «նայողներ», որոնք հարկ են հավաքել դասընկերներից «ընդհանուր ֆոնդի» համար։ Ըստ ոստիկանության տվյալների՝ «ընդհանուր ֆոնդից» որոշ միջոցներ փոխանցվել են խմբավորման՝ գյուղի տարածքում տեղակայված գաղութում գտնվող անդամներին[5]։

2013 թվական

Չիտայում տեղի են ունեցել զանգվածային անկարգություններ թիվ 6 արհեստագործական դպրոցում (ПТУ № 14)[6]։ Որոշ լրատվամիջոցներ նույնիսկ հայտնել են պատանդների առկայության մասին[7]։ Մոտ 100 ոստիկանների մասնակցության իրականացված գործողության արդյունքում ձերբակալվել են 30 պատանիներ (այդ թվում՝ 2 աղջիկ), շենքերին և կահույքին հասցվել է 1 միլիոն ռուբլու վնաս[8][9]։ Ըստ տեղական լրատվամիջոցների՝ իշխանությունները անկարգությունները կապել են ԱՈՒԵ-ի ազդեցության հետ[10][11][12][13][14]։

Մալի Կունալեյ գյուղում Հաղթանակի օրվան նվիրված շքերթի ժամանակ ոստիկանությունը և հասարակությունը քարկոծվել են, երբ շքերթն անցնում էր տեղական ապաստարանի մոտով։ Ապաստարանի երեք տղա, որոնք դիտավորյալ քարեր են նետել հենց ոստիկանների ուղղությամբ, ձերբակալվել են (նրանցից երկուսը նախկինում բերման էին ենթարկվել ոստիկանություն, իսկ մեկը արդեն գտնվում էր հետաքննության փուլում)։ Տեղական հեռուստաընկերության հաղորդմամբ՝ 2013 թվականի մայիսի 27-ին վիրավորվել է երեք ոստիկան[15]։

2014 թվական

Չիտայում, «Արախլեյսկոե» ժամանակավոր բաժանմունքից ոստիկանության մայոր Տարաս Յակովենկոյի պատմածի համաձայն[16][17] մի անգամ կալանավորման ժամանակ կալանավորվողը սկսել է բղավել՝ «ԱՈՒԵ։ Գողերին ազատություն» (ռուս.՝ «АУЕ! Ворам свободу!»), և մոտ տասը մարդ անմիջապես մոտ է վազել ու փորձել հարձակվել Յակովենկոյի ու նրա գործընկերոջ վրա։ Յակովենկոն ստիպվա է եղել օդում կրակել, որպեսզի հարձակվողները հանդարտվեն, և կանչել է ՕՄՈՆ[18]։ Արդյունքում կալանավորվել են 1991-1993 թվականներին ծնված 8 երիտասարդներ, որոնք իրենց անվանել են ԱՈՒԵ։ Ոստիկաններն ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ իրենց վրա հարձակման մասին հաղորդում են գրել[16]։

2014 թվականին Շիլկա քաղաքի մանկատան 400 շրջանավարտներից 2-ն ինքնասպանություն էին գործել, իսկ ևս 2-ը կատարել են ինքնասպանության անհաջող փորձ։ Իրավապաշտպանները մահվան այս շարքը կապել են հանցավոր անցյալ ունեցող սաների՝ ԱՈՒԵ-ի անդամների կողմից մանկատան երեխաների սոցիալական նպաստների շորթման հետ։ Նոյեմբերին ոստիկանությունը հետապնդումից հետո կանգներցրել է լիցեյի «նայողի»՝ մանակատան շրջանավարտի մեքենան և բերման ենթարկել նրան։ Պարզվել է, որ վերջինս ունի բանկային հաշիվ, որտեղ պահել է մանկատան սաներից հավաքած գումարը։ Մեքենայի ղեկին եղել է նախկին բանտարկյալ, որը ձերբակալված է եղել սպանության համար։ Նա արագ փախել է, ութ պատանիներ շրջապատել են ոստիկաններին և մեքենան։ Նրանք ապակիներով կտրել են իրենց ձեռքի երակները և արյունը լցրել ճանապարհային ոստիկանության մեքենայի վրա[5][19]։

ԱՈՒԵ ավազակախմբերի տարածման մասին զեկուցել է Անդրբայկալյան երկրամասի դատախազությունը, ի դեմս անչափահասների և երիտասարդների մասին օրենքների կատարման վերահսկողության պետ Եվգենի Սինելնիկովի։ Մասնավորապես դատախազի հայտարարության մեջ նշվել է «ընդհանուր ֆոնդի» համար գումար հավաքելու և շորթումների մասին[20]։

Կազանում՝ Յուդինո գյուղի մերձակայքում, ըստ «Новая газетa»-ի, ԱՈՒԵ-ի տասնվեցամյա անդամները չափահաս քրեական հանցագործների հետ մի տղայից գումար են պահանջել։ Տղան հանդիպման է գնացել հոր հետ, ավազակները սպանել են տղային և հորը, վերցրել նրանց տան բանալիները, մտել այդ բնակարան, սպանել մորն ու թալանել տունը։ Հետագայում հետաքննությունն այդ խմբավորումը կապել է քաղաքում տաքսիստների երկու նախկին սպանությունների հետ[19]։

2015 թվական

Ուլան Ուդե քաղաքում՝ Սովետսկի շրջանում, 12-14 տարեկան մի տղա պարբերաբար ծեծի է ենթարկվել ԱՈՒԵ խմբավորման 13-14 տարեկան անդամների կողմից, որոնք նրանից պահանջել են ներդրում կատարել «ընդհանուր ֆոնդում»՝ բանտում պատիժ կրող անձանց համար. նրանից պահանջել է օրական 5-100 ռուբլի։ Տղան եղել է բոլորովին անպաշտպան։ Տեղի սոցիալական ծառայությունները և ակտիվիստները տղային փրկել են ինքնասպանության փորձից առաջ և գործ են հարուցել տեղի ոստիկանությունում[21][22]։

2015 թվականի մայիսին Ռուսաստանի Բորզյա քաղաքի բազմապրոֆիլ լիցեյում տեղի է ունեցել երկու ինքնասպանությունները՝ կապված ԱՈՒԵ խմբավորման հետ[19]։

Դեկտեմբերին Ռուսաստանի Դաշնության Նախագահին առընթեր Խորհրդի պաշտոնական փաստաթղթում ասվել է, որ Անդրբայկալյան երկրամասում բացահայտվել է երկար ժամանակ լայն տարածում գտած ԱՈՒԵ քրեական ենթամշակույթը, որի անդամներն զբաղվել են հանցագործ խմբավորման համար երեխաների հավաքագրմամբ և ուսումնական հաստատություններում երեխաներից շորթումներ կատարելով։ Իրավապահ մարմիններին հանձնարարվել է «անհապաղ և համապարփակ միջոցներ ձեռնարկել ԱՈՒԵ հանցավոր ենթամշակույթը վերացնելու և դրա մասնակիցներին և հովանավորներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ»[23]։

2016 թվական

Չիտայի КСК թաղամասում ոստիկանությունը ձերբակալել է 17-ամյա երկու տղայի, որոնք սպանել են երեկոյան դպրոցի իրենց 17-ամյա դասընկերոջն ու նրա մորը, որովհետև կարում էին, որ մայրն իմացել է, թե իր որդին ում հետ էր պատրաստվում հանդիպել մեռնելուց առաջ։ Ոստիկանությունում նրանք խոստովանել են, որ իրենք պատկանում են ԱՈՒԵ-ին, բայց չեն կարողացել լրացուցիչ տեղեկություններ տրամադրել այդ հանցավոր կազմակերպության վերաբերյալ[24][25]։

Բուրյաթիայում ավազակները բանան գողանալու համար տղային գցել են պարկի մեջ, գիշերը նրան տարել անտառ, հետո բերել են հետ, հագցրել կանացի հագուստ և ծեծել։ Տեղական ԶԼՄ-ների տեղեկություններով՝ մեկ այլ տղայի պաշտպանած աղջիկների ձեռքերի մեջ տաք ապուր են լցրել և ստիպել են ուտել, երեխաների ձեռքերն այրել են արդուկներով և գլխիվայր կախվել[26]։

Անդրբայկալյան երկրամասի Խիլոկ քաղաքում փետրվարի 1-ի լույս 2-ի գիշերը անչափահասների ամբոխը քարերով և մետաղյա ձողերով հարձակվել է ոստիկանության բաժանմունքի վրա[27]։ Տեղի մանկատան (կամ դժվար դաստիարակվող դեռահասների կրթական կենտրոնի) մի քանի պատանիներ որոշել են ազատել իրենց հանցակցին ոստիկանության բաժանմունքից, որը ձերբակալվել էր հարբեցողության և ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանի վրա հարձակվելու համար։ Ոստիկանությունը հետ է մղել հարձակումը, բայց ոստիկանության շենքը վնասվել է․ բոլոր պատուհանները կոտրվել են, ցուցանակները պատռվել են, վնասվել են ավտոկայանատեղիում գտնվող ոստիկանության մեքենաները[28][29][30]։

Պետրովսկ-Զաբայկալսկի շրջանի Նովոպավլովկա քաղաքատիպ ավանում ծնողները սեփական ուժերով պատժել են ԱՈՒԵ-ի անդամ անչափահաս հանցագործներին, որոնք վերահսկել են տեղական 17-րդ դպրոցը։ Խմբավորման անդամներին ծեծել են, որովհետև նրանք դպրոցի աշակերտների համար սահմանել էին հարկ՝ ամսական յուրաքանչյուրից պահանջելով 100-250 ռուբլի։ Նրանք գումարը չվճարելու համար երեխաներից մեկի հագից հանել են նրա բաճկոնը −40 °С սառնամանիքի պայմաններում[31]։ Ըստ Նովոպավլովկայի մի բնակչի՝ շորթված գումարներն անչափահասները տվել են մեծահասակ հանցագործների[27]։ Ի պատասխան ինքնադատաստանի՝ ԱՈՒԵ-ն պատերազմ է հայտարարել ծնողներից ամենաակտիվների դեմ՝ սպառնալով հրկիզել նրանց տները։ Մի քանի տներ հրդեհվել են, բայց կրակը ժամանակին մարվել է։ Գյուղի ոստիկանական բաժանմունքը, որտեղ կալանավորված էր ԱՈՒԵ խմբավորման հետ կապված մեծահասակ հանցագործ Ալեքսեյ Լանիչևը, որն ահաբեկում էր ամբողջ գյուղը և հայտնի էր «Մեմենտո» և «Մոմենտիկ» մականուններով, հարձակման է ենթարկվել ԱՈՒԵ ավազակախմբերի կողմից, որոնք փորձել են ազատել ձերբակալվածին[22]։

The Moscow Times-ի թղթակից Օլիվեր Քերոլն այցելել է Նովոպավլովկա և Անդրբայկալյան երկրամասի այլ անհանգիստ բնակավայրեր. նրա տեղացի զրուցակիցներից ոմանք պնդել են, որ Նովոպավլովկայի դեռահասների մոտ 40 %ն անդամակցում է ԱՈՒԵ-ին[27][32][33][34]։

Ներթափանցումը կադետական հաստատություն

2016 թվականի դեկտեմբերին տեղեկատվություն է տարածվել Իրկուտսկի մարզի Ուսոլիե-Սիբիրսկոե քաղաքի Ուսոլսկոե գվարդիական կադետական ուսումնարան/կորպուսում ԱՈՒԵ-ի անդամների գործունեության մասին[35]։ Կադետներից մեկը փախել էր ստորաբաժանումից ծեծի, ծաղրի և դրամաշորթության պատճառով։ Վերջինս, մոտ լինելով ինքնասպանության, օգնության համար քաղաքում ուղղակի դիմել է ուսուցչին։ Միասին նրանք գնացել են ոստիկանություն և դիմում գրել, բայց կադետական կորպուսի ղեկավարությունը հերքել է այդ ամենը, դադարեցրել հետաքննությունը և աշխատանքից ազատել ուսուցչին[36]։ Լրագրող Գալինա Սոլոնինայի պնդմամբ՝ կադետային կորպուսի 113 աշխատակիցներից 17-ը (4 մանկավարժ, 13 մարդ աշխատակազմից) ունեցել են դատվածություն, ընդ որում՝ նրանց մեծամասնությունն կատարած է եղել 2 և ավելի հանցագործություն։ Օրինակ` դաստիարակներից մեկը մեղադրվել է գողության և կտտանքների համար, մյուսը՝ փաստաթղթերի կեղծման և ճանապարհատրանսպորտային կանոնները խախտելու համար, որն ունեցել է ծանր հետևանքներ, երկուսը՝ սպանության սպառնալիքի համար։ Հնոցապանը մեղադրյալի աթոռին նստել էր 6 անգամ և ընդհանուր առմամբ բանտում անցկացրել 20 տարի` գողության, խուլիգանության, կտտանքների և 2 բռնաբարության համար։ Այդ բոլոր նախկին կալանավորներին աշխատանքի էր ընդունել կորպուսի տնօրեն Իգոր Պիմենովը, որը մինչև այդ երկար տարիներ աշխատել էր որպես քրեակատարողական հիմնարկի տնօրեն[37]։

2017 թվական

2017 թվականի օգոստոսին Սվերդլովսկի մարզում, ըստ Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի ներկայացուցիչ Ալեքսանդր Շուլգիի, Ռեֆտինսկի հատուկ ուսումնարանում մասսայական անկարգության մասնակցելու համար դատվել են 5 երիտասարդներ (նրանց տարիքը հայտնի չէ)։ Նրանք ստացել են 2-2,5 տարի պայմանական ազատազրկում 2016 թվականի օգոստոսին իրենց կատարածի համար։ Ըստ լրատվամիջոցների՝ Ռեֆտինսկի փակ տիպի ուսումնարանում դեռ 2016 թվականի օգոստոսին տեղի է ունեցել մասսայական փախուստի, որը կազմակերպել էին երիտասարդները` ճաշարանում անհատական սպասք հատկացնելու պահանջը ղեկավարության կողմից չկատարվելու պատճառով։ Նախքան փախուստը 34-50 աշակերտների կողմից (ըստ տարբեր գնահատականների) ուսումնարանի գույքին հասցվել է 250 հազար ռուբլու վնաս, իսկ ուսումնարանի դաստիարակների հանդեպ բռնություն է կիրառվել[38]։

Лента.ру-ին տրված հարցազրույցի համաձայն՝ հակամարտությունը սկսվել է այն պատճառով, որ «նայողները և նրանց մոտիկները չեն կարող ուտել նույն սպասքից, ինչ ստորադրյալները»[39]։ Այս գործը 2017 թվականին հետաքննել են հատուկ քննչական կոմիտեի աշխատողները[40]։ Դրանից հետո զանգվածային անկարգությունների մասնակիցները դատապարտվել են[41][42]։

опущенными-ն հրապարակել է վերլուծություն կազմակերպված հանցավոր խմբավորումների մեջ մանկական հանցախմբերի առկայության և երիտասարդական հանցավոր մթնոլորտում առկա այլ միտումների մասին[43]։

2018 թվական

2018 թվականի օգոստոսի 24-ին 15 երիտասարդներից կազմված խումբը 2 ժամվա ընթացքում շրջել է Սանկտ Պետերբուրգի փողոցներում և ծեծել անցորդներին։ Նրանց զոհ է դարձել 16 մարդ:Հարուցվել է դատական գործ 2 հոդվածով՝ «ծեծ» и «միտումնավոր առողջությանը միջին ծանրության վնաս հասցնել»[44]։

Իշխանությունների արձագանք

2016 թվականի հունիսին Ռուսաստանի Դաշնության Նախագահին առընթեր քաղաքացիական հասարակության և մարդու իրավունքների պաշտպանության խորհրդի քարտուղար Յա. Լանտրանովան «Известия» թերթին հայտնել է, որ ԱՈՒԵ երիտասարդական հանցավոր խմբավորումն իր հսկողության տակ է վերցրել Ռուսաստանի տարբեր մարզերի 18 ուսումնական հաստատություններ, այդ թվում` Բուրյաթիայում, Մոսկվայի, Ուլյանովսկի, Չերյաբինսկի, Տվերի մարզերում, ինչպես նաև Ստավրոպոլի երկրամասում[27][45]։

2017 թվականի հունիսին Պետդումայի նիստի ժամանակ ներքին գործերի նախարարության ներկայացուցիչ Եվգենի Դուբովը ասել է, որ «ոչ մի խմբավորում չկա»։ Դրան ի պատասխան՝ Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի նախագահի ավագ օգնական Իգոր Կոմիսարովը կտրուկ ասել է[46].

Ես ասում եմ՝ գիտեք, որ նման արտակարգ դեպք է պատահել, այստեղ գիշերօթիկ հաստատությունում մանկահասակ երեխայի են բռնաբարել։ Ինձ պատասխանում են՝ դուք գիտեք, որ Ամդրբայկալի երկրամասի դպրոցներում կան հատուկ սեղաններ ընկածների համար։ Այդ ամեն ինչը հաստատվեց։ Այն, որ ամեն մի դպրոցում կա խմբավորում։ Ինչո՞ւ դուք այդ մասին չգիտեք։

2017 թվականի նոյեմբերին Պետդումայի պատգամավոր Անտոն Բելկովը ներկայացրել է օրինագիծ, որով արգելվում է հանցավոր արժեքների և հանցավոր ապրելակերպի պրոպագանդան[47][48]։

ԱՈՒԵ ավազակախմբերի գործունեությունը և դրանց գործողությունների մեթոդաբանությունը

Իրենց ԱՈՒԵ համարող հանցագործ խմբավորումների անդամները սովորաբար ուսումնական հաստատություններում սահմանում են իրենց կանոնները` շորթման և սպառնալիքների միջոցով երեխաներից փող են հավաքում գողականների ընդհանուր ֆոնդի համար, իսկ նրանց, ովքեր հրաժարվում են փող տալ, դարձնում են ընկածներ (ռուս.՝ опущенный) և նրանց համար հատկացվում է հատուկ նշված հագուստ և սպասք, օգտագործում են վախեցնելու տարբեր ձևեր, ընդհուպ մինչև ծեծ և սեռական բռնություններ։ Ըստ որոշ տվյալների՝ մեծահասակների քրեական խմբավորման ներկայացուցիչները դեռահասների միջից նշանակում են նայողներ[2]։ ԱՈՒԵ անդամներն ստեղծում են խմբեր սոցիալական ցանցերում, որոնց արձագանքում են հարյուր հազարավոր մարդիկ[2]։

ԱՈՒԵ խմբավորման հիմնական առանձնահատկությունը նրա անդամների անչափահաս լինելն է։ Մասնագետների կարծիքով՝ դա նրանց տալիս է անպատժելիության և անձեռնմխելիության զգացողություն։ Տարիքի պատճառով նրանց դատ չհասնելը նրանց կողմից օգտագործվում է որպես վախեցնելու և պաշտպանվելու միջոց ոստիկանների կողմից ձերբակալման, դատի ժամանակ, հատկապես եթե տարիքով մարդիկ ծեծել են նրանց, թեկուզ ինքնապաշտպանության նպատակով[49]:.

ԱՈՒԵ-ի օրենքներն արգելում են ոստիկանության և այլ ղեկավար կառույցների հետ ցանկացած համագործակցություն և օգնություն։ Ցանկացած տարածաշրջանում ԱՈՒԵ-ի գործողություններն առաջին հերթին ուղղված են երեխաներ ներգրավելուն է և նրանցից «հարկ» հավաքելում, զուգահեռ կառույցներ և օրենքներ ստեղծել` քրեական հիմունքներով[50]։ «Ընդհանուր ֆոնդ»-ի համար «հարկ» հավաքելու գործընթացը որոշակի ծաղրանմանակում է սոցիալական ապահովագրությունը և կենսաթոշակային համակարգը. հիմա երեխաներից հավաքած գումարը փոխանցվում է բանտարկյալներին, իսկ ապագայում ԱՈՒԵ-ի այն անդամները, որոնք հիմա գումար են տվել, բանտարկվելու դեպքում կստանան գումարներ ուրիշներից՝ խմբավորման ավելի երիտասարդ անդամներից։

ԱՈՒԵ-ն համացանցում

«ВКонтакте» սոցիալական ցանցում ստեղծվել են մի քանի խմբեր, որոնք ընդհանուր առմամբ ներառում են մոտ 200 հազար անդամ[51]։ Այդ խմբերի հրապարակումների թեմատիկան մոլորեցնելն է գողական ռոմանտիկայով, հանցագործ կենսակերպի, գողական օրենքների ու քրեական աշխարհայացքի քարոզումն է ռոմանտիկ տեսանկյունից ներկայացնելը[27]։

2017 թվականին ռուսական[52] և ուկրաինական[53] որոշ ինտերնետ-խանութներում վաճառվել են ԱՈՒԵ խորհրդանիշներով ապրանքներ։

2018 թվականի օգոստոսին հայտնի է դարձել[54], որ ձերբակալվել են Եկատերինբուրգ քաղաքի 2 բնակիչներ «ВКонтакте»-ում «АУЕ-ի էքստրեմալիստական խմբի» գործով։ Նրանց մեղադրանք է առաջադրվել Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 280 («Ինտերնետում ծայրահեղականության կոչեր անելու մասին») և 282.1 («Ծայրահեղական խմբավորում ձևավորելը») հոդվածներով։ Ձերբակալվածները պնդել են, որ իրենք կապված չեն հանցավոր համայնքի հետ և իրենց գործողությունները պարզապես ուղղված են եղել զուտ շահույթ ստանալուն։

Ծանոթագրություններ

  1. Казимирко-Кириллова А. АУЕ: Почему подростки снова хотят стать бандитами? // Царьград ТВ, 10.02.2017.
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Почему вы об этом не знаете?»: в СКР возмутились неосведомленностью МВД об угрозе движения АУЕ в регионах // Newsru.com, 22.06.2017.
  3. Тарасов, 2017
  4. Школа жизни по понятиям. Что такое АУЕ // Мир. — 2017. — 21 июня.
  5. 5,0 5,1 Герман Петелин (2 февраля 2016). ««Уркаганы» взяли школы под контроль». // Газета.ру.
  6. «Зачинщики беспорядков в ПУ № 14 в городе Чите предстанут перед судом».
  7. «Учащиеся ПУ № 6, устроившие беспорядки в Чите, захватили воспитательницу». փետրվարի 7, 2013.
  8. Ольга Кирьянова (փետրվարի 7, 2013). «В Чите задержано 30 учащихся ПУ № 6, устроивших погром в общежитии». Комсомольская правда.
  9. «Ущерб от беспорядков в общежитии профучилища в Чите — более 1 млн. рублей». // Вести.ру. {{cite web}}: no-break space character in |title= at position 52 (օգնություն)
  10. «Подросткам, устроившим массовые беспорядки в общежитии в Чите, грозит до 10 лет заключения».
  11. «Последствия беспорядков в общежитии ПУ № 6». փետրվարի 7, 2013.
  12. «Уголовное дело возбуждено по факту беспорядков в общежитии ПУ № 6 Читы». փետրվարի 7, 2013.
  13. «Арестованы четверо «активистов-дебоширов» из ПУ № 6». Վերցված է հուլիսի 17, 2017-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  14. «Один из зачинщиков беспорядков в общежитии ПУ № 14 покончил с собой — следствие». փետրվարի 17, 2014.
  15. «В селе Малый Куналей в Бурятии трое воспитанников детского дома забросали камнями полицейских. Есть пострадавшие». Արխիվացված է օրիգինալից 2017-08-01-ին. Վերցված է 2017-07-30-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  16. 16,0 16,1 «Молодёжь с КСК, так называемые «АУЕ», совершают преступления на Арахлее». Забмедиа. 2.08.2014.
  17. «О разгуле «АУЕ» в Забайкальском крае». Արխիվացված է օրիգինալից 2019-06-18-ին. Վերցված է 2020-04-08-ին. {{cite news}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  18. «Что стоит за историей к Хилоке? В Забайкалье школы захвачены криминалом». Медиаликс. 02 февраля 2016.
  19. 19,0 19,1 19,2 Алексей Тарасов (16.06.2017). «Страна из трёх букв». Новая газета.
  20. «Прокуратура: В школах и ПУ края с учащихся вымогают деньги на «общак»». Забмедиа. 17.10.2014.
  21. Елена Буерачная. «В Улан-Удэ школьник едва не пошёл на суицид из-за угроз рэкетиров». «Байкал-Daily».
  22. 22,0 22,1 «В СПЧ рассказали о молодёжной группировке АУЕ, которая в 18 регионах РФ требует от детей сдавать «деньги на общак для зоны»».
  23. «Рекомендации Совета при Президенте Российской Федерации по развитию гражданского общества и правам человека по итогам выездного заседания в Забайкальском крае 14—18 декабря 2015 г.». Совет при Президенте Российской Федерации по развитию гражданского общества и правам человека. декабрь 2015.
  24. «Полицейские задержали в Чите подозреваемых в убийстве женщины и её 17-летнего сына на КСК». Чита.Ru. 11 февраля 2016.
  25. «Полиция задержала в Чите подозреваемых в убийстве женщины и ее 17-летнего сына на КСК». Без Формата.ру.
  26. Криминальная субкультура АУЕ держит под контролем детей Бурятии // ИА «Байкал-Daily», 13.07.2016.
  27. 27,0 27,1 27,2 27,3 27,4 В СПЧ рассказали о молодёжной группировке АУЕ, которая в 18 регионах РФ требует от детей сдавать «деньги на общак для зоны» // Newsru.com, 13.07.2016.
  28. Екатерина Дементьева (2 февраля 2016). «В Забайкалье подростки напали на отдел полиции». // Российская газета.
  29. «Полиция со стрельбой разогнала толпу воспитанников интерната, громивших отдел МВД в Хилке». // Чита.Ру. 2 февраля 2016.
  30. «Пьяные подростки из забайкальского интерната разгромили отдел полиции, вызволяя задержанного друга». // МедиаЗона. 2 февраля 2016.
  31. «Молодёжная банда держит в страхе жителей Забайкалья (12 фото + текст)».
  32. Carroll O. 'Putin’s Children' — Life, Crime, Terror on the Edge of Russia // The Moscow Times, 25.02.2016.(անգլ.)
  33. Оливер Керрол (24.02.2016). «Понятия не имеют». // Такие дела.
  34. «АУЕ в Забайкалье». // NEWSru.com.
  35. Курбатова З. Скандал в Иркутской области: из кадетов делали уголовников // Вести.ру, 09.12.2016.
  36. Дмитрий Нисифоров. «В Усольском кадетском корпусе, где избили десятиклассника, наведут порядок за полгода».
  37. «Усольский кадетский корпус: будущие офицеры живут по воровским законам».
  38. «На Урале осудили устроивших бунт воспитанников спецучилища закрытого типа». Վերցված է 2017-09-17-ին.
  39. «Макаренко в натуре». // Lenta.ru. Վերցված է 2017-09-17-ին.
  40. Юлия Хашимова. «Воспитанники Рефтинского спецучилища устроили бунт». // ФедералПресс. Վերցված է 2017-09-17-ին.
  41. Свердловский областной суд вынес приговор по делу о массовых беспорядках в Рефтинском спецучилище закрытого типа // Сайт Свердловского областного суда, 21 августа 2017 г.
  42. Анастасия Мельникова. Свердловский облсуд отпустил на свободу участников погромов в Рефтинском спецучилище // Znak.com, 21 августа 2017 г.
  43. «За понятия с пелёнок». Lenta.ru. Վերցված է 2017-09-17-ին.
  44. «Банда АУЕ-подростков за несколько часов избила 16 петербуржцев». // spb.kp.ru.
  45. «Пресса о Совете». // Сайт СПЧ. Վերցված է 2017-8-28-ին. {{cite web}}: Unknown parameter |datepublished= ignored (օգնություն)
  46. ««В каждой школе есть столы для опущенных, почему у вас об этом не знают?»: помощник Бастрыкина отчитал представителя МВД». // Дождь.
  47. http://www.newsru.com/russia/20nov2017/auebelyakov.html
  48. Сообщение Антона Белякова о внесении законопроекта на его странице в Фейсбуке
  49. «'Putin's Children' – Life, Crime, Terror on the Edge of Russia».
  50. ««Почему вы об этом не знаете?»: в СКР возмутились неосведомленностью МВД об угрозе движения АУЕ в регионах».
  51. Дети стали жить «по понятиям» // Газета «Открытая», 01.09.2017.
  52. Магазин Басты просят проверить на пропаганду преступности среди молодежи // 5 канал, 24.08.2017.
  53. Маркин С. «АУЕ» в Украине: кто и как тянет молодёжь в криминал // «Вести», 23.06.2017.
  54. «Прославлявших воровскую романтику во «ВКонтакте» арестовали за экстремизм». Վերցված է 2018-08-10-ին.

Գրականություն

Գիտական

Լրագրողական

Արտաքին հղումներ

Տեսանյութեր
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «ԱՈՒԵ» հոդվածին։