«Հարրի Միլիս»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Գիտնական}} '''Հարրի Էլվին Միլիս''' ({{lang-en| Harry Alvin Millis}}, {{ԱԾ}}), ամերիկացի տնտեսագետ, 1938 թվականից Չիկագոյի համալսարանի տնտեսագիտության վաստակավոր պրոֆեսոր, 1934 թվականին Ամերիկյան տնտեսական ասոցիացիայի նախագահ: == Կենսագրություն == Հարրին ծնվել է 1873 թվա...»:
 
No edit summary
Տող 12. Տող 12.


=== Ընտանիք ===
=== Ընտանիք ===
1901 թվականին Միլիսն ամուսնացել է Ալիսա Մեյի Շոֆի հետ, որոնց որդին էր՝ Ջոն Շոֆը Քեյսը, Վեսթերն Ռեզերվ համալսարանի ապագա նախագահը, և երկու դուստրերը՝ Սավիլիան և Շառլոտան<ref name=":3">{{Статья|автор = The Encyclopedia of Cleveland History|заглавие = MILLIS, JOHN SCHOFF|ответственный=|ссылка = http://ech.case.edu/cgi/article.pl?id=MJS |язык = |издание= |место= |тип = |год = |месяц =|число = |volume =|номер =|pages = |ISBN=}}</ref>:
1901 թվականին Միլիսն ամուսնացել է Ալիսա Մեյի Շոֆի հետ, որոնց որդին էր՝ Ջոն Շոֆ Քեյսը, Վեսթերն Ռեզերվ համալսարանի ապագա նախագահը, և երկու դուստրերը՝ Սավիլիան և Շառլոտան<ref name=":3">{{Статья|автор = The Encyclopedia of Cleveland History|заглавие = MILLIS, JOHN SCHOFF|ответственный=|ссылка = http://ech.case.edu/cgi/article.pl?id=MJS |язык = |издание= |место= |тип = |год = |месяц =|число = |volume =|номер =|pages = |ISBN=}}</ref>:


== Մատենագրություն ==
== Մատենագրություն ==
Տող 23. Տող 23.
== Ծանոթագրություններ ==
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
{{ծանցանկ}}

{{Արտաքին հղումներ}}

08:04, 8 Սեպտեմբերի 2021-ի տարբերակ

Հարրի Միլիս
Ծնվել էապրիլի 14, 1873(1873-04-14)[1]
Paoli, Ինդիանա, ԱՄՆ
Մահացել էհունիսի 25, 1948(1948-06-25)[1] (75 տարեկան)
Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ
բնական մահով
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունտնտեսագետ և գրող
Հաստատություն(ներ)Չիկագոյի համալսարան
Պաշտոն(ներ)նախագահ
Ալմա մատերՉիկագոյի համալսարան և Ինդիանայի համալսարան
Տիրապետում է լեզուներինանգլերեն[2]
Գիտական ղեկավարՋոն Կոմոնս
Եղել է գիտական ղեկավարRuth Alice Allen? և Սամներ Սլիտչեր[3]
 Harry A. Millis Վիքիպահեստում

Հարրի Էլվին Միլիս (անգլ.՝ Harry Alvin Millis, ապրիլի 14, 1873(1873-04-14)[1], Paoli, Ինդիանա, ԱՄՆ - հունիսի 25, 1948(1948-06-25)[1], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ), ամերիկացի տնտեսագետ, 1938 թվականից Չիկագոյի համալսարանի տնտեսագիտության վաստակավոր պրոֆեսոր, 1934 թվականին Ամերիկյան տնտեսական ասոցիացիայի նախագահ:

Կենսագրություն

Հարրին ծնվել է 1873 թվականի մայիսի 14-ին Պաոլիում (Ինդիանա նահանգ) Ջոն (1845-1928) և Մարիա Բրուներ Միլիսի (1845-1920) ընտանիքում[4]: Հարրին կրթություն է ստացել Պաոլիի բարձրագույն դպրոցում[5]:

1895 թվականին, Միլիսը ստացել է արվեստի բակալավրի աստիճան, իսկ 1896 թվականին արվեստի մագիստրոսի աստիճան Ինդիանայի համալսարանում, եղել է Ջոն Կոմոնսի առաջին շրջանավարտներից: Մանկավարժական գործունեությունը սկսել է 1896-1898 թվականներին՝ որպես սոցիոլոգիայի դասախոս, իսկ 1898-1899 թվականներին՝ որպես տնտեսության դասախոս Չիկագոյի համալսարանում, որտեղ 1899 թվականին ստացել է փիլիսոփայության դոկտորի աստիճան[5]:

1899-1902 թվականներին Միլիսը Չիկագոյի Ջոն Կրերի անվան գրադարանում գրադարանավար է աշխատել: 1902-1903 թվականներին նա եղել է Արկանզասի համալսարանի տնտեսագիտության և սոցիոլոգիայի պրոֆեսոր[5]: 1904-1912 թվականներին դասավանդել է Սթենֆորդի համալսարանում: 1912-1916 թվականներին եղել է Կանզասի համալսարանի տնտեսագիտության ամբիոնի առաջին վարիչը[6]: 1916 թվականից՝ Չիկագոյի համալսարանի պրոֆեսորի ասիստենտ, 1928-1938 թվականներին՝ տնտեսագիտության ամբիոնի վարիչ և 1938 թվականից՝ Չիկագոյի համալսարանի տնտեսագիտության վաստակավոր պրոֆեսոր: Միլիսը 1934 թվականին եղել է Ամերիկյան տնտեսական ասոցիացիայի անդամ և նախագահ, Չիկագոյի մատենագիտական ընկերության անդամ և Արկանզասի համալսարանի գիտական ակումբի անդամ[5]:

1940-1945 թվականներին եղել է Աշխատանքի ազգային խորհրդի նախագահ:

Ընտանիք

1901 թվականին Միլիսն ամուսնացել է Ալիսա Մեյի Շոֆի հետ, որոնց որդին էր՝ Ջոն Շոֆ Քեյսը, Վեսթերն Ռեզերվ համալսարանի ապագա նախագահը, և երկու դուստրերը՝ Սավիլիան և Շառլոտան[7]:

Մատենագրություն

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 SNAC — 2010.
  2. Identifiants et Référentiels (ֆր.)ABES, 2011.
  3. Mathematics Genealogy Project — 1997.
  4. Emmett R.B. The Chicago Tradition in Economics, 1892-1945 // London: Routledge. — 2002. — Vol. 3. — P. vii-viii. — ISBN {{{isbn}}}.
  5. 5,0 5,1 5,2 5,3 Personal Notes // The Annals of the American Academy of Political and Social Science. — Jan., 1904. — Vol. 23. — P. 141—142.
  6. O’Leary M. R., O’Leary D.S. The English Professor: Raphael Dorman O’Leary. — 2016. — ISBN {{{isbn}}}.
  7. The Encyclopedia of Cleveland History MILLIS, JOHN SCHOFF.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարրի Միլիս» հոդվածին։