«Ակաուան էկոլոգիական կայան»–ի խմբագրումների տարբերություն
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Կանաչ գոտի |անվանում = Ակաուան էկոլոգիական կայան |բնօրինակ անվանում = Estação Ecológica Acauã |տեսակ = էկոլոգիական կայան }} '''Ակաուան էկոլոգիական կայան''' ({{lang-pt|Estação Ecológica Acauã}}, պետական շահագործմամբ էկոլոգիական կայան Բրազիլիայի Մինաս Ժերայս նահանգում։ Ա...»: |
ավելացվեց Կատեգորիա:Բրազիլիայի էկոլոգիական կայաններ ՀոթՔաթ գործիքով |
||
Տող 34. | Տող 34. | ||
{{Արտաքին հղումներ}} |
{{Արտաքին հղումներ}} |
||
[[Կատեգորիա:Բրազիլիայի էկոլոգիական կայաններ]] |
18:12, 5 Սեպտեմբերի 2021-ի տարբերակ
Տեսակ | էկոլոգիական կայան |
---|---|
Կազմված է | Սեռադո |
Երկիր | Բրազիլիա |
Վարչատարածք | Մինաս Ժերաիս |
Հիմնվել է | 1974 |
Մակերես | 6455 հեկտար |
Կառավարում | պետություն |
Ակաուան էկոլոգիական կայան (պորտ.՝ Estação Ecológica Acauã, պետական շահագործմամբ էկոլոգիական կայան Բրազիլիայի Մինաս Ժերայս նահանգում։ Այն խստորեն պահպանվող տարածք է և փակ է հանրության համար, բացառությամբ հետազոտական և բնապահպանական կրթության[1]։
Տեղագրություն
Արգելոցը գտնվում է Սերրադո բիոմում և զբաղեցնում է 5,196 հա Լեմի դու Պրադու ու Տուրմալինա մունիցիպալիտետներում։ Ստեղծվել է 1974 թվականի սեպտեմբերի 23-ին, իսկ փոփոխության ենթարկվել է 1994 թվականի սեպտեմբերի 27-ին և 1994 թվականի դեկտեմբերի 30-ին[2]։ Տեղակայված է Մինաս Ժերայս նահանգի Ժեկիտինիոնիայի հովտում[3]։
Շրջակա միջավայր
Բուսականությունը խիտ սերրադո է, որը անցում է կատարել դեպի Ատլանտյան անտառի։ Բուսական աշխարհը բաղկացած է միջինից մեծ բույսերից։ Կենդանական աշխարհը ներառում է արմադիլ, բաշավոր գայլ, սովորական ագուտի, պակա, մշկախոզ, ուժեղ կնգղավոր կապիկ, լայնադունչ կոկորդիլոս։ Հայտնաբերվել է թռչունների ավելի քան 190 տեսակ։
2013 թվականի ապրիլին Մինաս Ժերայսի հանրային նախարարությունը և արդարադատության վարչությունը մեղադրեցին, որ պետական անտառտնտեսության ինստիտուտը չի կատարում բնապահպանական օրենսդրությունը։ Կային լուրջ խնդիրներ, ինչպիսիք են կառավարման ծրագրի, ֆիզիկական կառուցվածքների և անձնակազմի բացակայությունը, ինչպես նաև հողատիրության հետ կապված խնդիրներ Մատա դու Ակաուան ու Մատա դու Աուսենտես էկոլոգիական կայանների և Բիրիբիրի, Ալտո Կարիրի, Ռիու Պրետու ու Սեռա Նեգրա պետական պարկերի հետ[4]։
Ծանոթագրություններ
Աղբյուրներ
- «Estação Ecológica Acauã», Ambiente Brasil (Portuguese), Վերցված է 2016-04-27-ին
{{citation}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - Estação Ecológica de Acauã (Portuguese), IEF, Վերցված է 2016-04-27-ին
{{citation}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - IEF realiza Dia de Campo na Estação Ecológica Acauã (Portuguese), IEF, Վերցված է 2016-04-27-ին
{{citation}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - MPMG cobra na Justiça a estruturação de unidades de conservação e proteção ambiental do estado (Portuguese), MPMG, 2013-10-04, Վերցված է 2016-04-28-ին
{{citation}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)