«Տոկիոյի վրիժառուները»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Անիմե}} '''Տոկիոյի վրիժառուները''' ({{lang-ja|東京卍リベンジャーズ[a]}}), մանգա, որն ստեղծել է Քեն Վակուին: Հրապարակվում է 2017 թվականի մարտից, Կոդանսյա հրատարակչության Շոնեն ամսագրում: Ավելի ուշ բոլոր գլուխները հավաքվել և վերահրատարակվել են տան...»:
 
Տող 5. Տող 5.
2021 թվականի ապրիլին կայացել է Liden Films ստուդիայի ստեղծած [[անիմե]]-հեռուստասերիալի պրեմիերան, իսկ ֆիլմի պրեմիերան կայացել է 2021 թվականի հուլիսին:
2021 թվականի ապրիլին կայացել է Liden Films ստուդիայի ստեղծած [[անիմե]]-հեռուստասերիալի պրեմիերան, իսկ ֆիլմի պրեմիերան կայացել է 2021 թվականի հուլիսին:


2021 թվականի հուլիսի դրությամբ մանգան ունեցել է ավելի քան 32 միլիոն տպաքանակ։ Նա նաև հաղթել է [[Շոնեն մանգա]] անվանակարգում` 44-րդ Կոդանսյա մանգա մրցանակաբաշխության ժամանակ:
2021 թվականի հուլիսի դրությամբ մանգան ունեցել է ավելի քան 32 միլիոն տպաքանակ։ Նա նաև հաղթել է [[Շոնեն մանգա]] անվանակարգում 44-րդ Կոդանսյա մանգա մրցանակաբաշխության ժամանակ:


== Սյուժե ==
== Սյուժե ==

19:59, 4 Սեպտեմբերի 2021-ի տարբերակ

Տոկիոյի վրիժառուները
ճապ.՝ 東京卍リベンジャーズ
Ժանրանիմե կամ մանգա[1][2][3][…], գիտաֆանտաստիկ անիմե և մանգա[4][5] և thriller anime and manga?[5][3]
Երկիր Ճապոնիա[2][3]
Թվականմարտի 1, 2017
ԿայքՊաշտոնական կայքէջ
Ֆիլմի թողարկում «{{{հայերեն անվանում}}}»

Տոկիոյի վրիժառուները (ճապ.՝ 東京卍リベンジャーズ[a]), մանգա, որն ստեղծել է Քեն Վակուին: Հրապարակվում է 2017 թվականի մարտից, Կոդանսյա հրատարակչության Շոնեն ամսագրում: Ավելի ուշ բոլոր գլուխները հավաքվել և վերահրատարակվել են տանկոբոնների տեսքով. 2021 թվականի հուլիսին լույս է տեսել 22 հատոր:

2021 թվականի ապրիլին կայացել է Liden Films ստուդիայի ստեղծած անիմե-հեռուստասերիալի պրեմիերան, իսկ ֆիլմի պրեմիերան կայացել է 2021 թվականի հուլիսին:

2021 թվականի հուլիսի դրությամբ մանգան ունեցել է ավելի քան 32 միլիոն տպաքանակ։ Նա նաև հաղթել է Շոնեն մանգա անվանակարգում 44-րդ Կոդանսյա մանգա մրցանակաբաշխության ժամանակ:

Սյուժե

Մի անգամ 26-ամյա անհաջողակ Տակեմիտին իմանում է, որ իր հետ հանդիպած միակ աղջիկը մահացել է «Տոկիոյի սվաստիկա» խմբավորման հետ վեճերի ժամանակ: Նույն օրը նա ընկնում է գնացքի տակ և տեղափոխվում է 12 տարի առաջ, միջին դպրոցի տարիներ: Նա որոշում է փոխել ապագան, որպեսզի փրկի աղջկա և իր ընկերների կյանքը:

Կերպարներ

Հանագակի Տակեմիտի (ճապ.՝ 花垣 武道 )

26 ամյա տղամարդ, ով կյանքում ոչնչի չի հասել: Իր մահից հետո նրա մարմինը տեղափոխվում է 12 տարի առաջ, և նա ցանկանում է փոխել անցյալը:

Տատիբանա Հինատա (ճապ.՝ 橘 日向 )

Միակ աղջիկը, որի հետ հանդիպել է Տակեմիտին: Մահացել է «Տոկիոյի սվաստիկա» խմբավորման հետ վիճաբանության ժամանակ

Տատիբանա Նաոտո (ճապ.՝ 橘 直人 )

Հինաtայի եղբայրը, ով պետք է մահանար քրոջ հետ միասին: Բայց Տակամիտին հասցնում է զգուշացնել նրան վտանգի մասին` առաջին անգամ անցյալ տեղափոխման ժամանակ, և Նաոտոն ապագայում դառնում է ոստիկան: Նաոտոյի և Տակեմիտիի յուրաքանչյուր ձեռքսեղմումը վերջինիս տեղափոխում է ժամանակի մեջ:

Սանո Մանջիրո (Մաիկի) (ճապ.՝ 佐野 "マイキー" 万次郎 )

«Տոկիոյի սվաստիկա» հանցախմբի պարագլուխը: Չնայած նվազ մարմնակազմությանը` ֆիզիկապես ուժեղ է, ավազակախմբում ունի ուժեղ հեղինակություն: Նրան անվանում են «Անպարտելի Մաիկի», ինչն արդեն խոսում է նրա մարտական բարձր հմտությունների մասին:

Ռյուգջի Կեն (Դռակեն) (ճապ.՝ 龍宮寺 "ドラケン" 堅 )

«Տոկիոյի սվաստիկայի» ղեկավարի տեղակալն ու Մաիկիի լավագույն ընկերը։ Տարբերակիչ նշան` վիշապի դաջվածք ձախ ամանի վրա: Պատանու համար արտասովոր բարձր հասակ ունենալով` Դրակեն հսկայի տպավորություն է թողնում մյուսների վրա:

Մեդիա

Մանգա

Քեն Վակուիի կողմից գրված և նկարազարդված մանգան մեկնարկել է 2017 թվականի մարտի 1-ին, Կոդանսյա հրատարակչության Շոնեն ամսագրում[6]: 2017 թվականի մայիսի 17-ից բոլոր գլուխները հավաքվել և վերահրատարակվել են տանկոբոնների տեսքով, 2021 թվականի ապրիլի 16-ի դրությամբ թողարկվել է քսաներկու հատոր[7]: 2021 թվականի մայիսին հայտարարվել է մանգայի վերջնական կամարի մեկնարկի մասին[8]:

Անիմե

2020 թվականի հունիսին հայտարարվել է, որ «Տոկիոյի վրիժառուները» վերամշակվելու է անիմե սերիալի տեսքով[9]: Արտադրության ստուդիան Liden Films-ն էր, ռեժիսոր է նշանակվել Կոիտի Հացումին, սցենարիստ՝ Յասույուկի Մուտոն, կերպարների նախագծման պատասխանատու՝ Կեյկո Օտան, հնչյունային ռեժիսոր՝ Իիդա Սաթոկին, կոմպոզիտոր՝ Ցուցումի Հիրոակին[10]:

Անիմե սերիալի պրեմիերան կայացել է 2021 թվականի ապրիլի 11-ին[11]: Սկիզբը` «Cry Baby»-ն, կատարվել է Official Hige Dandism խմբի կողմից, իսկ եզրափակիչ «Koko de Iki o Shite» (ճապ.՝ ここで息をして) երգը կատարել է Էիլլ[11][12]: Երկրորդ եզրափակիչ երգը` «Tokyo Wonder»-ը, կատարել է Նակիմուսին[13]:

Crunchyroll-ը արտոնագրել է սերիալի ցուցադրությունն Ասիայի սահմաններից դուրս[14]: Muse Communication-ն արտոնագրել է սերիալի ցուցադրությունը Հարավարևելյան Ասիայում և Հարավային Ասիայում և հեռարձակում է այն իր Muse Asia YouTube և Bilibili ալիքներով:

Ֆիլմ

2020 թվականի փետրվարին հայտարարվել է մանգայի` ֆիլմի տեսքով էկրանավորման մասին[15]: Ֆիլմի ռեժիսորը լինելու էր Ցուտոմու Խանաբուսան, սցենարիստը` Տակահասի Իձումին և կոմպոզիտորը` Յուտակա Յամադան: 2020 թվականի ապրիլին հայտարարվել է, որ ֆիլմի նկարահանող խումբը դադարեցրել է նկարահանումները` COVID-19 համավարակի պատճառով[16]: Սկզբում ֆիլմի պրեմիերան պետք է տեղի ունենար Ճապոնիայում, 2020 թվականի հոկտեմբերի 9-ին, սակայն 2020 թվականի հունիսին ֆիլմը հետաձգվել էր կորոնավիրուսի շարունակվող ազդեցության պատճառով: 2021 թվականի մարտին հայտարարվել էր, որ ֆիլմի պրեմիերան տեղափոխվել է 2021 թվականի հուլիսի 9-ին:

Քննադատություններ

2021 թվականի հուլիսի վերջին մանգայի տպաքանակը գերազանցել է 32 միլիոն օրինակը[17]: «Տոկիոյի վրիժառուները» դարձել է 2021 թվականի առաջին կեսին (2020թ. նոյեմբերից մինչև 2021թ. մայիս) ամենաշատ վաճառվող մանգոն՝ զիջելով միայն Demon Slayer: Kimetsu no Yaiba-ին և Jujutsu Kaisen-ին՝ ավելի քան 5 մլն օրինակով[18]:

2020 թվականին «Տոկիո վրիժառուները» հաղթել է մանգայի 44-րդ մրցանակաբաշխության Շոնեն կատեգորիայում[19]:

Անիմեի արևմտյան տեղայնացված տարբերակներում կադրերից հանվել են սվաստիկայի բոլոր բուդդայական խորհրդանիշները, որոնք օգտագործվում են «Տոկիոյի սվաստիկա» խմբավորման կողմից, որպեսզի խուսափեն պոտենցիալ հակասություններից, որոնք կարող են առաջանալ նացիստական համանման խորհրդանիշի հետ շփոթության պատճառով[20]:

Ծանոթագրություններ

  1. MyAnimeList — 2006.
  2. 2,0 2,1 AniList — 2013.
  3. 3,0 3,1 3,2 MangaDex — 2018.
  4. MangaUpdates — 2004.
  5. 5,0 5,1 INKR Comics
  6. Natasha Inc. «「新宿スワン」の和久井健が描くサスペンス「東京卍リベンジャーズ」開幕». コミックナタリー (ճապոներեն). Վերցված է 2021-07-31-ին.
  7. «『東京卍リベンジャーズ(22)』(和久井 健) 製品詳細 講談社コミックプラス». 講談社コミックプラス (ճապոներեն). Վերցված է 2021-07-31-ին.
  8. «Tokyo Revengers Manga Enters Final Arc». Anime News Network (անգլերեն). Վերցված է 2021-07-31-ին.
  9. «Tokyo Revengers Manga Gets TV Anime in 2021». Anime News Network (անգլերեն). Վերցված է 2021-07-31-ին.
  10. «Tokyo Revengers Anime's 1st Video Announces Cast, Staff, April Debut». Anime News Network (անգլերեն). Վերցված է 2021-07-31-ին.
  11. 11,0 11,1 «Tokyo Revengers Anime Reveals More Cast, Ending Song Artist, April 10 Debut». Anime News Network (անգլերեն). Վերցված է 2021-07-31-ին.
  12. «Tokyo Revengers Anime's 2nd Video Unveils Official HiGE DANDISM Song, More Cast». Anime News Network (անգլերեն). Վերցված է 2021-07-31-ին.
  13. «Tokyo Revengers Anime's 3rd Promo Video Previews Bloody Halloween Arc». Anime News Network (անգլերեն). Վերցված է 2021-07-31-ին.
  14. «Crunchyroll Streams Tokyo Revengers, Zombie Land Saga Revenge, 3 More Anime (Updated)». Anime News Network (անգլերեն). Վերցված է 2021-07-31-ին.
  15. «Ken Wakui's Tokyo Revengers Manga Gets Live-Action Film This Fall». Anime News Network (անգլերեն). Վերցված է 2021-07-31-ին.
  16. «Live-Action Tokyo Revengers Film Halts Shooting». Anime News Network (անգլերեն). Վերցված է 2021-07-31-ին.
  17. «Tokyo Revengers Manga Tops 32 Million Copies in Circulation». Anime News Network (անգլերեն). Վերցված է 2021-07-31-ին.
  18. «Top-Selling Manga in Japan by Series: 2021 (First Half)». Anime News Network (անգլերեն). Վերցված է 2021-07-31-ին.
  19. Natasha Inc. «第44回講談社漫画賞に東京卍リベンジャーズ、僕と君の大切な話、ブルーピリオド». コミックナタリー (ճապոներեն). Վերցված է 2021-07-31-ին.
  20. Ashcraft, Brian (21 July 2021). «Buddhist Swastika Removed From Anime Tokyo Revengers» (անգլերեն). Վերցված է 22 July 2021-ին.

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տոկիոյի վրիժառուները» հոդվածին։