«Սղնախ (գյուղ)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 119. Տող 119.
== Ծանոթագրություններ ==
== Ծանոթագրություններ ==
{{Ծանցանկ|2}}
{{Ծանցանկ|2}}

== Արտաքին հղումներ ==

* {{հոդված
|հեղինակ = Տիրայր Մուրադյան, Գայանե Հովսեփյան
|վերնագիր = «Մարտերը Սղնախում․ գյուղի անկումը»
|հղում = https://hetq.am/hy/article/135272
|լեզու = hy
|հրատարակություն = «Հետք»
|տիպ =
|թվական = 2021
|հատոր =
|համար =
|էջերի թիվ =
|մեջբերվող էջեր =
|doi =
|issn =
}}
{{Ասկերանի շրջան}}
{{Ասկերանի շրջան}}
[[Կատեգորիա:Ասկերանի շրջանի բնակավայրեր]]
[[Կատեգորիա:Ասկերանի շրջանի բնակավայրեր]]

18:14, 4 Սեպտեմբերի 2021-ի տարբերակ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սղնախ (այլ կիրառումներ)
Գյուղ
Սղնախ
ԵրկիրԱրցախի Հանրապետություն Արցախի Հանրապետություն
ՇրջանԱսկերանի շրջան
ՀամայնքՍղնախ
Մակերես821,4 հա կմ²
ԲԾՄ1302 մետր
Խոսվող լեզուներՀայերեն
Բնակչություն251[1][Ն 1] մարդ (2005 թվական)
Ազգային կազմՀայեր
(մինչև 2020 թվականի նոյեմբեր)
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
(մինչև 2020 թվականի նոյեմբեր)
Ժամային գոտիUTC+4
Սղնախ (գյուղ) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Սղնախ (գյուղ) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[2]

Սղնախ, գյուղ Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում[3][4][5][6][7][8][9], որը ներկայում գտնվում է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության ներքո[6][7][8][9]։ Ըստ Արցախի Հանրապետության վարչատարածքային բաժանման՝ այն հանդիսանում է Ասկերանի շրջանի Սղնախ համայնքի բնակավայր[4], իսկ ըստ Ադրբեջանի վարչաատարածքային բաժանման՝ համարվում է Խոջալուի շրջանի բնակավայր։

Անվան ծագում

«Սղնախ» բառը բառացի նշանակում է ամրություն, ապահով վայր կամ ապաստարան։ Սղնախ գյուղի անունից է առաջացել ներկայիս Վրաստանի Կախեթի մարզի Սիղնաղ (Սղնախ) քաղաքի անունը[10][11][12]։ Գյուղի ադրբեջանական անունը համապատասխանում է հայկական անվանը և գրվում է ադրբ.՝ Sığnaq։

Աշխարհագրություն

Ասկերանի շրջանի Սղնախ համայնքը տեղաբաշխված է Արցախի Հանրապետության կենտրոնական հատվածում։ Շրջկենտրոն Ասկերան քաղաքից գտնվում է 35 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 19 կմ հեռավորության վրա[4]։

Համայնքը լեռնային է, ունի 821,4 հա տարածք, որոնցից 261,43 հա-ը անտառային է։ Սղնախ համայնքի սահմանային գոտով հոսում է Վարանդա գետի վտակը[4]։

Պատմություն

Հայ-ադրբեջանական հակամարտություն

Արցախյան պատերազմ, 1991-1994

Հայ-ադրբեջանական պատերազմ, 2020

2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմի հետևանքով գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո[13][6][7][8][9]։

Պատմամշակութային հուշարձաններ

Սղնախ գյուղում կան մի շարք պատմամշակութային հուշարձաններ, որոնցից 3-ը հաշվառված են պետության կողմից[14]։ Հաշվառված հուշարձաններն են՝ «Խաչին տակ» գյուղատեղին, «Շամիրեն կարան» քարանձավը, «Խաչին տակ» խաչքարը։ Սղնախում գտնվում է նաև Սուրբ Աստվածածին եկեղեցին, գերեզմանոց, շուրջ 10 աղբյուրներ «Գյուղի աղբյուր», «Մկրտիչի», «Պեց», «Նավաթխան», «Քշմըրոր», «Մարանդի», «Պտրուսանց», «Ճոթի», «Ռուսեն», «Փըրվըզար»[4]։

«Խաչին տակ» գյուղատեղին գտնվում է գյուղից 0․5 կմ հարավ-արևելք և թվագրվում է 13-18 դարերով։ Համանուն խաչքարը գտնվում է գյուղատեղիում և թվագրվում է 14-15 դարերով։ «Շամիրեն կարան» քարանձավը թվագրվում է վաղ միջնադարով և գտնվում գյուղից 0․6 կմ հարավ-արևելք։ Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 19-րդ դարում։ Նույն դարով է թվագրվում նաև գերեզմանոցը[4]։

Սղնախ գյուղի տարածքում է գտնվում նաև Կուկուին պյուն կոչվող եկեղեցին, որը կոչվում է նաև Մզամանց եղցի, ինչպես նաև Պուտ քար, Խնձորի խաչ, Բեդի օջախ սրբավայրերը, իսկ հարավարևելյան մասում կա մեծ քարանձավ[3]։

Համայնքային կյանք

Սղնախում գործում էր միջնակարգ դպրոց, որտեղ 2015 թվականի դրությամբ հաճախում էր 32 աշակերտ։ Առկա էր մշակույթի տուն, բուժկետ, գյուղապետարան։ Համայնքային հիմնական ճանապարհները ասֆալտապատ էին, գրունտային և խճապատ։ Կոմունիկացիաների տեսակետից գյուղը զարգացած էր․ հասանելի էր հեռուստատեսությունը, ռադիոն, համացանցը։ Սղնախն ապահովված էր էլեկտրաէներգիայով, գազամատակարարմամբ և ջրամատակարարմամբ[4]։

Բնակչություն

Սղնախ համայնքի բնակչության թվաքանակը 2015 թվականի դրությամբ 292 մարդ էր (59 տնտեսություն)[4]։

Տարի 2008 2009 2010
Բնակիչ 269 299 291

Տնտեսություն

Բնակչությունը հիմնականում զբաղվում էր[Ն 2] գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։ Բնակավայրի տարածքի 491,38 հա-ը գյուղատնտեսական նշանակության հողեր են[4]։

Պատմական ակնարկ

Ժամանակակցի վկայությամբ 1888 թվականին Սղնախում գործում էր մետաքսագործարան[15]։

Նշումներ

  1. 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված հայ-ադրբեջանական պատերազի հետևանքով Սղնախը զրկվել է հայ ազգաբնակչությունից։ Գյուղը գտնվում է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո։
  2. 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված հայ-ադրբեջանական պատերազի հետևանքով Սղնախը զրկվել է հայ ազգաբնակչությունից։ Գյուղը գտնվում է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո։

Ծանոթագրություններ

  1. 2005 թվականի Արցախի Հանրապետության մարդահամար։
  2. Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
  3. 3,0 3,1 Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան, Երևան, 2004 թվական, էջ 663։
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Հակոբ Ղահրամանյան, Տեղեկատու Արցախի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.։
  5. Արցախի Հանրապետության բնակավայրերի ցանկը հանրապետության Ազգային ժողովի կայքում (Արցախի Հանրապետության օրենքը երկրի վարչատարածքային բաժանման մասին, 25 մարտի 2005 թ., ք.Ստեփանակերտ, ՀՕ-178, ստորագրված նախագահ Ա․Ղուկասյանի կողմից)։
  6. 6,0 6,1 6,2 Արցախի Հանրապետության այն բնակավայրերի ցանկը, որոնք գտնվում են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո /հրապարակված Արցախի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից/, (արխիվացված 05․03․2021թ․
  7. 7,0 7,1 7,2 «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը»։
  8. 8,0 8,1 8,2 «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը», (արխիվացված
  9. 9,0 9,1 9,2 «Ադրբեջանի վերահսկողության տակ անցած՝ Արցախի համայնքների և բնակավայրերի ցանկը»։
  10. Գարլա Սերենա, Երեք ամիս ի Կախէթ.– «Բազմավէպ», 1883, էջ 41։
  11. Белкин И., Очерки Сигнаха.– “Кавказ”, 1852, № 58, с. 212.(ռուս.)
  12. «Հայերը Կախեթում» գրքի մասին տեղեկություններ Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի կայքում (արխիվացված)։
  13. «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը». Ազատություն Ռադիոկայան. Դեկտեմբեր 10, 2020.
  14. Արցախի Հանրապետության կառավարությանն առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության կողմից հրապարակված Արցախի Հանրապետության պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկ։
  15. Վահրամ Բալայան, Արցախի պատմություն։ Հնադարից մինչև մեր օրերը, 2002 թվական։

Արտաքին հղումներ