«Ագուաշ դու Կույաբա էկոլոգիական կայան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Կանաչ գոտի |անվանում = Ագուաշ դու Կույաբա էկոլոգիական կայան |բնօրինակ անվանում = Estação Ecológica Águas do Cuiabá |տեսակ = էկոլոգիական կայան }} '''Ագուաշ դու Կույաբա էկոլոգիական կայան''' ({{lang-pt|Estação Ecológica Águas do Cuiabá}}), (նախկինում՝ Ագուաշ դու Կույաբա պետական պարկ), էկ...»:
 
Տող 33. Տող 33.


{{Արտաքին հղումներ}}
{{Արտաքին հղումներ}}

[[Կատեգորիա:Բրազիլիայի էկոլոգիական կայաններ]]

11:11, 2 Սեպտեմբերի 2021-ի տարբերակ

Ագուաշ դու Կույաբա էկոլոգիական կայան
Estação Ecológica Águas do Cuiabá
Տեսակէկոլոգիական կայան
Կազմված էՍեռադո
Երկիր Բրազիլիա
ՎարչատարածքՄատու Գրոսու
Հիմնվել է2002
Մակերես10 962 հեկտար
Կառավարումպետություն
Ագուաշ դու Կույաբա էկոլոգիական կայանը գտնվում է Բրազիլիաում
Ագուաշ դու Կույաբա էկոլոգիական կայան

Ագուաշ դու Կույաբա էկոլոգիական կայան (պորտ.՝ Estação Ecológica Águas do Cuiabá), (նախկինում՝ Ագուաշ դու Կույաբա պետական պարկ), էկոլոգիական կայան Բրազիլիայի Մատու Գրոսու նահանգում, որը լիովին պաշտպանված պահպանման միավորում է Սերրադոյի բիոմում։ Տարաձայնություններ կային միավորման տարածքի ընդլայնման համար հող ձեռք բերելու վերաբերյալ, երբ այն վերածվեց էկոլոգիական կայանի։

Տեղագրություն

Էկոլոգիական կայանն ընդգրկում է Մատու Գրոսու նահանգի Նոբրիս (82%) և Ռոզարիու Ուեստի (18%) մունիցիպալիտետների մի մասը։ Ունի 11,328 հա տարածք[1]։ Գտնվում է Կաբեսեյրաս դու Ռիու Կույաբա շրջակա միջավայրի պահպանության տարածքում[2]։ Տեղակայված է Սերրադո բիոմում՝ սավաննայի շփման առաջնային կազմավորումների մոտավորապես 57 %-ի և 43 % սավաննայի տարածքում[3]։

Պատմություն

Ագուաշ դու Կույաբա պետական պարկը ստեղծվել է 2002 թվականի հունիսի 10-ին[4]։ Կույաբա գետը շատ աղտոտված էր աղբով ու կոյուղաջրերով։ Կառավարիչ Ռոջերիո Սալեսի կողմից պարկի ստեղծումը ջրի որակի բարելավման ծրագրի մի մասն էր[5]։

Պետական պարկն ուներ 10,600 հա տարածք[6]։ Այն կառավարում էր Մատու Գրոսու նահանգի շրջակա միջավայրի հարցերով զբաղվող պետքարտուղարը։ Նպատակն էր ապահովել ջրային ռեսուրսների պաշտպանությունը և բնիկ ֆաունայի տեսակների տեղաշարժի կենսունակությունը, ինչպես նաև պահպանել տարածքի էկոհամակարգերի զգալի նմուշները և վերահսկել հնարավորությունները հանրային օգտագործման, կրթության և գիտական հետազոտությունների համար։

Պետական պարկը 2014 թվականի նոյեմբերի 13-ին վերադասակարգվեց որպես էկոլոգիական կայան՝ սահմանների վերանայմամբ, որն այժմ զբաղեցնում է 11,328 հա տարածք[4]։ Հրամանագիրը պատրաստվել է նահանգապետ Սիլվալ Բարբոսայի կողմից իր կառավարման վերջին օրերին։ Բժիշկ Ֆիլինտո Կորեա դա Կոստային պատկանող 727,9 հա տարածքն ավելացվել է։ Փոքրիկ հավելման հարցը վիճելի էր, քանի որ այն ավելի ցածր էր, քան պարկի վերին հատվածը և պարունակում էր միայն մեկ աղբյուր[7]։ Աուդիտը տարբեր խախտումներ հայտնաբերեց գնումների ընթացքում։ Սեփականատերն առաջարկել էր օտարում։ Տարածքի չափը չափազանցված էր 40 հա-ով և 7 միլիոն դոլար փոխհատուցումը հիմնված էր ավելի քան կրկնակի շուկայական գների գնահատման վրա։

Ծանոթագրություններ

Աղբյուրներ

  • Conservação Internacional (2005), Megadiversidade, Վերցված է 2016-05-24-ին
  • ESEC Águas do Cuiabá (Portuguese), ISA: Instituto Socioambiental, Վերցված է 2016-05-24-ին{{citation}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • Fogo Amigo (2 February 2016), «O ambientalista», Midia News (Portuguese), Վերցված է 2016-05-24-ին{{citation}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • «MT ganha novo parque de preservação», Diário de Cuiabá (Portuguese), 6 June 2002, Վերցված է 2016-05-24-ին{{citation}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)