«Ալյասկա (նահանգ)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
No edit summary
Տող 13. Տող 13.


== Պատմություն ==
== Պատմություն ==
Ալյասկան հայտնաբերել են ռուսները 17-րդ դարում։ Այն ընդարձակ երկրամաս է, տարածքը կազմում է 1 միլիոն 519 հազար կմ<sup>2</sup>։ [[1867]] թ. [[մարտի 30]]-ին ցարական [[Ռուսական Կայսրություն|Ռուսաստան]]ը Ալյասկան [[Ալյասկայի վաճառք|վաճառեց]] [[ԱՄՆ]]-ին, որի համար Ռուսաստանը ստացավ ընդամենը 7 միլիոն 200 հազար դոլլար։ Նման վիթխարի երկրի դիմաց գումարի չնչին լինելը շատ շուտով հայտնի դարձավ։ Ալյասկայում հայտնաբերեցին ոսկու հանքերը և սկսվեց "ոսկու տենդը"։ Ալյասկան [[1959]] թ. համարվում է ԱՄՆ-ի 49-րդ նահանգը։
Ալյասկան հայտնաբերել են ռուսները 17-րդ դարում։ Այն ընդարձակ երկրամաս է, տարածքը կազմում է 1 միլիոն 519 հազար կմ<sup>2</sup>։ [[1867]] թ. [[մարտի 30]]-ին ցարական [[Ռուսական կայսրություն|Ռուսաստան]]ը Ալյասկան [[Ալյասկայի վաճառք|վաճառեց]] [[ԱՄՆ]]-ին, որի համար Ռուսաստանը ստացավ ընդամենը 7 միլիոն 200 հազար դոլլար։ Նման վիթխարի երկրի դիմաց գումարի չնչին լինելը շատ շուտով հայտնի դարձավ։ Ալյասկայում հայտնաբերեցին ոսկու հանքերը և սկսվեց "ոսկու տենդը"։ Ալյասկան [[1959]] թ. համարվում է ԱՄՆ-ի 49-րդ նահանգը։


== Աշխարհագրություն ==
== Աշխարհագրություն ==

05:31, 31 Օգոստոսի 2021-ի տարբերակ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալյասկա (այլ կիրառումներ)
Ալյասկա
անգլ.՝ State of Alaska
Ալյասկայի դրոշ Զինանշան


ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մասն էմայրցամաքային Միացյալ Նահանգներ
ՀիմնԱլյասկայի դրոշ
ԿարգավիճակԱՄՆ-ի նահանգ և էքսկլավ
Մտնում էԱՄՆ
ՎարչկենտրոնՋունո
Խոշորագույն քաղաքԱնքորեջ
Ամենաբարձր կետՄակ-Քինլի
ԲԾՄ580 մետր
Օրենսդրական մարմինAlaska Legislature?
Դատական մարմինAlaska Supreme Court?
նահանգապետԲիլ Ուոքեր
Միության մուտքհունվարի 3, 1959 (49-րդ)
Պաշտոնական լեզուներանգլերեն, Tlingit?[1], Iñupiaq?[2], Yupik?[2], Alutiiq?[2], Aleut?[3], Dena'ina?[3], Deg Xinag?[3], Holikachuk?[3], Koyukon?[3], Upper Kuskokwim?[3], Gwich’in?[3], Tanana?[3], Tanacross?[3], Hän?[3], Ahtna?[3], Eyak?[3], Haida?[3] և Tsimshian?[3]
Բնակչություն
733 391 մարդ (ապրիլի 1, 2020)[4] (47 տեղ)
Տարածք1 717 856 կմ²  (1 տեղ)
Հիմնադրված էհունվարի 3, 1959 թ.
Սահմանակցում էՅուկոն, Բրիտանական Կոլումբիա և Չուկոտկայի ինքնավար օկրուգ
Ժամային գոտիUTC-9, UTC+14[5], HAST? և America/Anchorage?
ՀապավումAK[6]
ՓոխարինեցTerritory of Alaska?
ISO 3166-2 կոդUS-AK
ՄականունThe Last Frontier
Միության մուտքհունվարի 3, 1959 (49-րդ)
alaska.gov(անգլ.)

Ալյասկա (անգլերեն՝ Լսել Alaska), ԱՄՆ-ի՝ տարածքի ընդարձակությամբ ամենամեծ նահանգն է և գտնվում է Հյուսիսային Ամերիկայի հյուսիս-արևմուտքում։ Տարածքի մակերեսը(ամբողջ)՝ 1 717 854 քառակուսի կիլոմետր։ Վարչական կենտրոնը՝ Ջունո։

Պատմություն

Ալյասկան հայտնաբերել են ռուսները 17-րդ դարում։ Այն ընդարձակ երկրամաս է, տարածքը կազմում է 1 միլիոն 519 հազար կմ2։ 1867 թ. մարտի 30-ին ցարական Ռուսաստանը Ալյասկան վաճառեց ԱՄՆ-ին, որի համար Ռուսաստանը ստացավ ընդամենը 7 միլիոն 200 հազար դոլլար։ Նման վիթխարի երկրի դիմաց գումարի չնչին լինելը շատ շուտով հայտնի դարձավ։ Ալյասկայում հայտնաբերեցին ոսկու հանքերը և սկսվեց "ոսկու տենդը"։ Ալյասկան 1959 թ. համարվում է ԱՄՆ-ի 49-րդ նահանգը։

Աշխարհագրություն

Տիպիկ Ալյասկայի լանդշաֆտ (լիճ Ուանդեր, ազգային պարկ Դենալի)

Նահանգը գտնվում է պետության հյուսիս-արևմուտքում։ Անջատված է Չուկոտկա թերակղզուց (Ռուսաստան) Բերինգենյան նեղուցով, արևելքից սահմանակից է Կանադային, արևմուտքից Բերինգի նեղուցի միջոցով մի փոքր մասով սահմանակից է Ռուսաստանին։ Այն կազմված է մայրցամաքային մասից և մեծ թվով կղզիներից, որոնցից են՝ Ալեքսանդր Արխիպելագոն, Ալեուտյան կղզիները, Պրիպիլոֆ կղզիները, Կոդիակ կղզին և Սուրբ Լորենս կղզին։ Այն ողողվում է Արկտիկայի և Խաղաղ օվկիանոսի կողմից։ Դենալի լեռը (6194 մ, նախկինում՝ Մակ-Քինլի) ամենաբարձրն է Հյուսիսային Ամերիկայում։ Որի մերձակա շրջանում է գտնվում Դենալի ազգային պարկը։ Կան ակտիվ հրաբուխներ։

1912 թ. հրաբխի ժայթքման հետևանքով հայտնվեց տաս հազար աղի հովիտ և նոր հրաբխային լեռ՝ Նովարուպտան։ Նահանգի հյուսիսային մասը ծածկված է տունդրայով։ Հարավային մասում է գտնվում անտառների հիմնական մասը։ Նահանգը ընդգրկում է Քերքենշտայն կղզին (Փոքր Դիոմեդ), որը գտնվում է Ռուսաստանի Ռատմանով կղզուց 4 կմ հեռավորության վրա։

Խաղաղ օվկիանոսի ափին կլիման չափավոր ծովային է և համեմատաբար մեղմ, այլ վայրերում՝ կլիման մայրցամաքային է և սուբարկթիկ մայրցամաքային։

Խոշոր քաղաքներ

Ջունո (Ալյասկա)

Քաղաքներ որոնց բնակչությունը 100.000-ից ավելին է

  • Անկորիջ

Քաղաքներ որոնց բնակչությունը 10.000-ից մինչև 100.000 է

  • Ֆերբանկս
  • Ջունո (նահանգի վարչական կենտրոնը)
  • Քոլեջ

10.000-ից քիչ բնակչություն ունեցող քաղաքներ

  • Կետչիկան
  • Սիտքա
  • Վասիլլա
  • Քենայ
  • Քոդիակ
  • Փալմերը
  • Բեթել
  • Բրոու
  • Ունալսկայա
  • Վալդեզ
  • Սոլդոտնա
  • Հոմեր
  • Նոմ
  • Պիտերբերգ
  • Կոտզեբու
  • Սևարդ
  • Դիլինգհեմ
  • Կորդոբա
  • Հեյնս
  • Հյուսիսային Պոլ
  • Էսթեր
  • Դելտա Ջանքշեն
  • Գլենալլեն

Տնտեսություն

Նահանգի հյուսիսում կատարվում է նավթի, (Պրադրոյի Բեյ և Քանայ թերակղզում, Վալդիս նավահանգստից 1250 կմ երկարությամբ Ալեսկա նավթատարի տարածքում), բնական գազի, ածուխի, պղնձի, երկաթի, ոսկու, ցինկի արդյունահանում, ինչպես նաև զբաղվում են ձկնորսությամբ հյուսիսային եղջերուի աճեցմամբ, փայտամթերման և որսորդությամբ, ունի նաև օդային փոխադրող սարքեր և ռազմական օդային բազաներ։

1970-ական թվականներից նավթի արդյունահանումը մեծ դեր է խաղացել նահանգի համար։ Հանքավայրերի հայտնաբերումից և Թրանս-Ալյասկայի խողովակաշարի տեղադրումից հետո Ալյասկայի նավթային դաշտը համեմատվում է արևմտյան Սիբիրում և արաբական թերակղզում գտնվող նավթի դաշտերի հետ։ 2017 թ. մարտին իսպանական նավթային ընկերությունը հայտնաբերեց` 1.2 միլիարդ նավթային բարելներ Ալյասկայում։

Բնակչություն

Անքորիջ
Ուլալջասկում ուղղափառ եկեղեցին

Թեև նահանգը ամենաքիչ բնակեցվածն է երկրում, 1970-ական թվականներին շատ նոր բնակիչներ տեղափոխվել են այստեղ, ներգրավվելով նավթային արդյունաբերության և տրանսպորտի թափուր աշխատատեղերում, իսկ 1980-ականների ընթացքում բնակչության աճը կազմել է ավելի քան 36 %։

Ալյասկայի բնակչությունը վերջին տասնամյակում`

  • 1990 թիվ — 560 718 բնակիչ
  • 2004 թիվ — 648 818 բնակիչ
  • 2005 թիվ — 663 661 բնակիչ
  • 2006 թիվ — 677 456 բնակիչ
  • 2007 թիվ — 690 955 բնակիչ

2005 թվականին Ալյասկայի բնակչության թիվը աճել է 5906 մարդով կամ 0.9 %: 2000 թվականի համեմատ բնակչությունը աճել է 36 730 մարդով (5,9 %)։ Բնակչության շուրջ 75 տոկոսը սպիտակամորթ տեղաբնիկներ են։ Նահանգն ունի մոտավորապես 88 հազար տեղաբնիկ` հնդկացիներ, էսկիմոսներ և ալլեսներ։ Նահանգում կան նաև ռուսների մի քանի ժառանգորդներ։ Հիմնական կրոնական խմբերի մեջ մտնում են` բապտիստներ, կաթոլիկներ, ուղղափառներ, պրեսբիտերներ և մեթոդիստներ։ Ուղղափառ հավատացյալների քանակը, որը կազմում է 8-10%, ամենաբարձրն է երկրում։

Հարևան տարածքներ

Ծանոթագրություններ

Պատկերասրահ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալյասկա (նահանգ)» հոդվածին։