«Մոզամբիկ»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
|||
Տող 44. | Տող 44. | ||
==Անվանում== |
==Անվանում== |
||
Երկիրը կոչել են Մոզամբիկ պորտուգալացիները [[Մոզամբիկ կղզի|Մոզամբիկ կղզու]] անվանումից, որն իր հերթին գալիս է ''[[Մուսա Բին Բիք]]'' կամ ''Մուսա Ալ Բիգ'' կամ ''Մոսա Ալ Բիք'' կամ ''Մուսա Բին Մբիկի'' կամ ''Մուսա Իբն Մալիկ''-ից, ով [[արաբ]] առևտրական էր, որը առաջինն էր այցելել կղզի և բնակություն հաստատել այստեղ<ref>[https://web.archive.org/web/20100630040028/http://www.ilhademo.net/history.html History]. ilhademo.net</ref>։ Կղզի-ավանը եղել է պորտուգալական գաղութի մայրաքաղաք մինչև 1898 թվականւ, երբ այն տեղափոխվեց հարավ Լորենսու Մարկիշ (ներկայիս [[Մապուտո]])։ |
Երկիրը կոչել են Մոզամբիկ պորտուգալացիները [[Մոզամբիկ կղզի|Մոզամբիկ կղզու]] անվանումից, որն իր հերթին գալիս է ''[[Մուսա Բին Բիք]]'' կամ ''Մուսա Ալ Բիգ'' կամ ''Մոսա Ալ Բիք'' կամ ''Մուսա Բին Մբիկի'' կամ ''Մուսա Իբն Մալիկ''-ից, ով [[արաբ]] առևտրական էր, որը առաջինն էր այցելել կղզի և բնակություն հաստատել այստեղ<ref>[https://web.archive.org/web/20100630040028/http://www.ilhademo.net/history.html History]. ilhademo.net</ref>։ Կղզի-ավանը եղել է պորտուգալական գաղութի մայրաքաղաք մինչև 1898 թվականւ, երբ այն տեղափոխվեց հարավ Լորենսու Մարկիշ (ներկայիս [[Մապուտո]])։ |
||
==Պատմություն== |
|||
[[Պատկեր:Mozambique (3912235854).jpg|thumb|Մոզամբիկյան [[դաու]]]] |
|||
===Բանտուների ներգաղթ=== |
|||
[[Բանտու լեզուներ|Բանտուերեն]] խոսացող ժողովուրները ներգաղթեցին Մոզամբիկ մեր թվարկությունից առաջ 4-րդ դարից<ref>{{Cite journal|title=The archaeological evidence for the appearance of pastoralism and farming in southern Africa|journal=PLOS ONE|volume=13|issue=6|pages=e0198941|language=en|doi=10.1371/journal.pone.0198941|year=2018|last1=Lander|first1=Faye|last2=Russell|first2=Thembi|pmid=29902271|pmc=6002040|bibcode=2018PLoSO..1398941L|doi-access=free}}</ref>։ Ըստ պատմաբանների մեր թվարկության 1-ինից 5-րդ դարերում ներգաղթյալների ալիք է եղել արևմուտքից և հյուսիսից, հիմնականում [[Զամբեզի]] գետի ավազանից և [[Հարավային Աֆրիկա]]յի ծովափնյա վայրերից<ref name=BilateralRelationsFactSheet/>։ Նրանք հիմնադրեցին գյուղատնտեսական համայնքներ՝ հիմնականում զբաղվելով անասնապահությամբ։ Նրանք իրենց հետ բերեցին երկաթի հալման և ձուլման տեխնոլոգիա: |
|||
== Բնական պայմաններ == |
== Բնական պայմաններ == |
04:45, 25 Օգոստոսի 2021-ի տարբերակ
Մոզամբիկի Հանրապետություն República de Moçambique |
||||
---|---|---|---|---|
|
||||
|
||||
Մայրաքաղաք և ամենամեծ քաղաք | Մապուտու | |||
Պետական լեզուներ | պորտուգալերեն | |||
Տարածք | ||||
- | Ընդհանուր | 802 000 կմ² | ||
Բնակչություն | ||||
- | նախահաշիվը | 24 096 000 մարդ | ||
- | Խտություն | 30 /կմ² /մղոն² |
||
Արժույթ | մետիկալ (mzn) | |||
Ժամային գոտի | +2 | |||
Ազգային դոմեն | .mz | |||
Հեռախոսային կոդ | +258 |
Մոզամբիկ, պաշտոնապես Մոզամբիկի հանրապետություն (պորտ.՝ Moçambique), երկիր Հարավարևելյան Աֆրիկայում, արևելքից սահմանակցում է Հնդկական օվկիանոսին, հյուսիսից Տանզանիային, հյուսիսարևմուտքից՝ Մալավիին և Զամբիային, արևմուտքից՝ Զիմբաբվեին և հարավարևմուտքից՝ Էսվատինիին (Սվազիլանդ) ու Հարավաֆրիկյան Հանրապետությանը։ Ինքնիշխան պետությունը բաժանված է Կոմորյան կղզիներից, Մայոտից և Մադագասկարից Մոզամբիկի նեղուցով։ Երկրի մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքը Մապուտու (1876-ից մինչ 1976 թվականները կոչվում էր Լորենսու Մարկիշ)։
Մեր թվարկության առաջինից հինգերորդ դարերում բանտուերեն խոսող ժողովուրդները ներգաղթել են ներկայիս Մոզամբիկ հեռավոր հյուսիսից և արևմուտքից։ Հյուսիսային Մոզամբիկը գտնվում է Հնդկական օվկիանոսի առևտրային մուսոնային քամիների ճանապարհին։ 7--ից 11-րդ դարերում այստեղ կառուցվեցին մի շարք Սվահիլի նավահանգիստներ, որից զագացում ապրեց Սվահիլի մշակույթը և լեզուն։ Ուշ միջնադարում այս քաղաքներ էին այցելում առևտրականներ Սոմալիից, Եթովպիայից, Արաբիայից, Պարսկաստանից և Հնդկաստանից[1]։
1498 թվականին Վասկո դա Գամայի այցելությունից սկսվեց պորտուգալացիների ժամանումը, որոնք սկսեցին տարածքի բնակեցումը և գաղութականացումը 1505 թվականից։ Չորս դար տևած պորտուգալական իշխանությունից հետո Մոզամբիկն անկախացավ 1975 թվականին՝ դառնալով Մոզամբիկի ժողովրդական հանրապտություն։ Անկախությունից ընդամենը երկու տարի անց, երկիրն ընկավ ինտենսիվ և ձգձգվող քաղաքացիական պատերազմի մեջ, որը տևեց 1977-ից 1992 թվականը։ 1994 թվականինն Մոզամբիկում անցկացրեցին առաջին բազմակուսակցական ընտրությունները և այդ ժամանակվանից ի վեր մնաց համեմատաբար կայուն նախագահական հանրապետություն[2]։
Մոզամբիկն ունի հարուստ և ընդարձակ բնական պաշարներ։ Երկրի տնտեսությունն առավելապես հիմնված է գյուղատնտեսության վրա, սակայն արդյունաբերությունը նույնպես աճում է, հատկապես սննդի և ըմպելիքների, քիմիական արդյունաբերությունը, ալյումինի ու բենզինի արտադրությունը։ Զբոսաշրջությունը նույնպես աճում է։ Հարավաֆրիկյան Հանրապետությունը Մոզամբիկի գլխավոր առևտրային գործընկերն է և արտաքին ներդրումների հիմնական աղբյուրը, իսկ Բելգիան, Բրազիլիան, Պորտուգալիան և Իսպանիան որկրի կարևորագույն տնտեսական գործընկերներն են։ 2001 թվականից Մոզամբիկի ՀՆԱ-ի աճը աշխարհում ամենաբարձրերից է։ Այնուամենայնիվ երկիրը աշխարհի ամենաաղքատ և ամենաչզարգացած երկրներից է[3]՝ մեկ շնչի ՀՆԱ-ով գրավելով ամենաստորին հորիզոնականներից մեկը[4]։
Մոզամբիկի պաշտոնական լեզուն է պորտուգալերենը, որով խոսում են որպես երկրորդ լեզու բնակչության կեսը։ Տարածված մայրենի լեզուներից են Մակուան, Սենան և Սվահիլին։ Երկրի բնակչությունը մոտ 29 միլիոն է, որոնց մեծ մասը Բանտու է։ Մոզամբիկի խոշորագույն կրոնը Քրիստոնեությունն է, փոքրամասնություն է Իսլամը և աֆրիկյան ավանդական կրոնները։ Մոզամբիկն անդամակցում է ՄԱԿ-ին, the Աֆրիկյան միությանը, Ազգերի համագործակցությանը, սլամական համագործակցության կազմակերպությանը, Պորտուգալալեզու երկրների համագործակցությանը, the Չմիացած երկրների շարժմանը, Հարավային Աֆրիկայի զարգացման համագործակցությանը և դիտորդ է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում։
Անվանում
Երկիրը կոչել են Մոզամբիկ պորտուգալացիները Մոզամբիկ կղզու անվանումից, որն իր հերթին գալիս է Մուսա Բին Բիք կամ Մուսա Ալ Բիգ կամ Մոսա Ալ Բիք կամ Մուսա Բին Մբիկի կամ Մուսա Իբն Մալիկ-ից, ով արաբ առևտրական էր, որը առաջինն էր այցելել կղզի և բնակություն հաստատել այստեղ[5]։ Կղզի-ավանը եղել է պորտուգալական գաղութի մայրաքաղաք մինչև 1898 թվականւ, երբ այն տեղափոխվեց հարավ Լորենսու Մարկիշ (ներկայիս Մապուտո)։
Պատմություն
Բանտուների ներգաղթ
Բանտուերեն խոսացող ժողովուրները ներգաղթեցին Մոզամբիկ մեր թվարկությունից առաջ 4-րդ դարից[6]։ Ըստ պատմաբանների մեր թվարկության 1-ինից 5-րդ դարերում ներգաղթյալների ալիք է եղել արևմուտքից և հյուսիսից, հիմնականում Զամբեզի գետի ավազանից և Հարավային Աֆրիկայի ծովափնյա վայրերից[7]։ Նրանք հիմնադրեցին գյուղատնտեսական համայնքներ՝ հիմնականում զբաղվելով անասնապահությամբ։ Նրանք իրենց հետ բերեցին երկաթի հալման և ձուլման տեխնոլոգիա:
Բնական պայմաններ
Հյուսիսային ափերը բարձրադիր են, ժայռոտ ու զառիթափ, հարավայինը` ցածրադիր, տեղ-տեղ` ճահճոտ։ Ծովափի երկայնքով ձգվում են բուստային խութեր, որոնք դժվարացնում են նավարկությունը։ Երկրի արևմուտքում Ինյանգա սանդղափուլի գագաթներն են (առավելագույնը` 2436 մ, Բինգա լեռ), արևելքում Մոզամբիկի դաշտավայրն է, հարավում` Լեբոբմա լեռները։ Խոշոր գետերն են Զամբեզին, Լիմպոպոն, Սավին, Ռուվուման։ Մոզամբիկի սահմաններում են Նյասա և Շիրվա լճերի արևելյան ափերը։ Կլիման հյուսիսում մերձհասարակածային է, հարավում` արևադարձային։
Բնակչություն
Բնակչության ավելի քան 98 %–ը բանտու լեզվաընտանիքի ժողովուրդներ են։ Բնակվում են նաև եվրոպացիներ ու ասիական ծագում ունեցող ժողովուրդներ, արաբներ, հնդիկներ, մուլատներ և այլք։ Խոշոր քաղաքներն են Մապուտուն, Բեյրան, Կելիմանեն։
Բնակչության թիվը՝ 28,8 մլն (2016 թվականի տվյալներով)[8]։
Բնակչության տարեկան աճ՝ 2,8 %[8]:
Ծնելիություն՝ 5,27 (12-րդ տեղն աշխարհում)։
Մանկական մահացություն՝ 72,42՝ 1000-ից (13-րդ տեղն աշխարհում)։
Կյանքի միջին տևողություն՝ 51,85 տարեկան՝ տղամարդկանց, 53,37 տարեկան՝ կանանց համար, միջինը՝ 52,6 (214-րդ տեղն աշխարհում, 2014 թվականի տվյալներով)[9]։
Իմունային համակարգի թուլացման վիրուսով վարակվծներ (ՄԻԱՎ)՝ 10,75 % (2013 թվականի տվյալներով, 8-րդ տեղը աշխարհում)։ ՄԻԱՎ-ից մահացությունների թիվը՝ 82 400 հոգի մեկ տարում, (4-րդ տեղն աշխարհում)։
Քաղաքաբնակներ՝ 31,8 % ( 2015 թվականի տվյալներ)[10]։
Էթնիկ կազմ՝ բնիկներ 99,66 % (մակուա, տսոնգա, լոմվե, սենա և այլն), մուլատներ՝ 0,2 %, հնդիկներ՝ 0,08 %, եվրոպացիներ՝ 0,06 %:
Կրոն
1997 թվականի տվյալների համաձայն, մոզամբիկցիները նշել են հետևյալ կրոնական պատկանելությունները՝
- չկողմնորոշվածներ՝ 24,25 %;
- կաթոլիկներ - 24,2 %;
- մուսուլմաններ - 17,8 %;
- քրիստոնյաներ, ո՛չ կաթոլիկ (հիմնականում բողոքականներ) - 11,45 %;
- Կրոնական սինկրետիզմ՝ 18,7 %;
- այլ - 3,6 %:
Քաղաքներ
World Gazeteer կայքի տվյալների համաձայն, Մոզամբիկուն ունի 34 քաղաքներ, որոնցից յուրաքանչյուրում բնակվում են շուրջ 24 000 մարդ[11]։
Ամենամեծ քաղաքներն են՝ Մապուտո (մայրաքաղաք) — 1,174 մլն, Մատոլա — 899 հազար (2014 թվական), Բեյրա (412 588 մարդ), Նապուլա (230 հազար մարդ), Ինյամբանե (150 հազար մարդ), Թեթե (100 հազար մարդ)։
Գլխավոր նավահանգիստներն են՝ Բեյրա, Նակալա, Կելիմանե։
Քաղաքների ցանկ՝
Մոզամբիկի քաղաքներ | |||||
Քաղաքի անուն | Բնակչություն | ||||
Ռուսական | Պորտուգալական | 1997 | 2007 | 2012 | |
1. | Մապուտու | Maputo | 989 386 | 1 099 102 | 1 149 666 |
2. | Մաթոլա | Matola | 440 927 | 675 422 | 817 008 |
3. | Նամպուլա | Nampula | 314 965 | 477 900 | 575 587 |
4. | Բեյրա | Beira | 412 588 | 436 240 | 441 723 |
5. | Շիմոյո | Chimoio | 177 608 | 238 976 | 272 875 |
6. | Նակալա | Nacala Porto | 164 309 | 207 894 | 230 229 |
7. | Կելիմանե | Quelimane | 153 187 | 192 876 | 212 519 |
8. | Թեթե | Tete | 104 832 | 152 909 | 181 806 |
9. | Լիշինգա | Lichinga | 89 043 | 142 253 | 176 451 |
10. | Պեմբա | Pemba | 88 149 | 141 316 | 174 517 |
11. | Գարուէ | Garué | 101 367 | տվյ./չ | 132 834 |
12. | Գերյու | Gurué | տվյ./չ | տվյ./չ | 127 953 |
13. | Շաի-Շաի | Xai-Xai | 103 251 | 116 343 | 121 687 |
14. | Կուամբա | Cuamba | 59 396 | տվյ./չ | 110 474 |
15. | Մաշիշե | Maxixe (Moçambique) | 97 173 | 105 895 | 108 919 |
16. | Անգոշե | Angoche | 60 495 | տվյ./չ | 90 486 |
17. | Մոնտեպուէշ | Montepuez | 58 594 | տվյ./չ | 82 127 |
18. | Դոնդո | Dondo (Moçambique) | 63 757 | տվյ./չ | 81 913 |
19. | Մոկուբա | Mocuba | 55 923 | տվյ./չ | 73 283 |
20. | Ինյամբանե | Inhambane (cidade) | 54 157 | 63 837 | 68 138 |
21. | Մոզամբիկ | Ilha de Moçambique | 44 031 | տվյ./չ | 65 860 |
22. | Շոկվե | Chókwè | 51 635 | տվյ./չ | 64 751 |
23. | Շիբուտու | Chibuto | 47 963 | տվյ./չ | 60 146 |
24. | Մոատիզե | Moatize | տվյ./չ | 39 073 | 47 830 |
25. | Նամիալու | Namialo | տվյ./չ | տվյ./չ | 38 729 |
26. | Մուտուալի | Mutuali | տվյ./չ | տվյ./չ | 36 208 |
27. | Մանիկա | Manica | 20 662 | տվյ./չ | 35 302 |
28. | Գոնդոլա | Gondola | տվյ./չ | տվյ./չ | 33 979 |
29. | Մոսիմբոա դա Պրայա | Mocímboa da Praia | տվյ./չ | տվյ./չ | 32 158 |
30. | Կատանդիկա | Catandica | տվյ./չ | տվյ./չ | 31 793 |
31. | Մանժակազե | Manjacaze | տվյ./չ | տվյ./չ | 27 973 |
32. | Ուլոնգու | Ulongué | տվյ./չ | տվյ./չ | 27 697 |
33. | Մոնապո | Monapo | տվյ./չ | տվյ./չ | 26 256 |
34. | Վիլանկուլուշ | Vilanculos | տվյ./չ | տվյ./չ | 25 556 |
35. | Մաչիյա | Macia | տվյ./չ | տվյ./չ | 25 361 |
Վարչական բաժանում
Մոզաբիկն ունի 11 մարզեր, որոնք էլ ունեն 128 շրջաններ
№ քարտեզի վրա | Նահանգ | Վարչական կենտրոն | Մակերես, կմ² |
Բնակչություն, մարդ (2007) |
Խտություն, մարդ/կմ² |
---|---|---|---|---|---|
1 | Կաբու Դելգադու | Պեմբա | 82 625 | 1 632 065 | 19,75 |
2 | Գազա | Շաի- Շաի | 75 709 | 1 251 323 | 16,53 |
3 | Ինյամբանե | Ինյամբանե | 68 615 | 1 301 967 | 18,97 |
4 | Մանիկա | Շիմոյո | 61 661 | 1 438 476 | 23,33 |
5 | Մապուտու | Մապուտու | 602 | 1 120 360 | 1861,06 |
6 | Մապուտու (նահանգ) | Մատոլա | 25 756 | 1 233 143 | 47,88 |
7 | Նամպուլա | Նամպուլա | 81 606 | 4 049 082 | 49,62 |
8 | Նյասա | Լիշինգա | 129 056 | 1 182 393 | 9,16 |
9 | Սոֆալա | Բեյրա | 68 018 | 1 671 864 | 24,58 |
10 | Տետե | Տետե | 100 724 | 1 801 528 | 17,89 |
11 | Զամբեզիա | Կելիմանե | 105 008 | 3 897 064 | 37,11 |
Ընդամենը | 799 380 | 20 579 265 | 25,11 |
Սպորտ
Մոզամբիկում ամենատարածված սպորտաձևը ֆուտբոլն է։ Տարածված սպորտաձև է նաև Ռոլեր հոկեյը։ Այս մարզաձևում 2011 թ. աշխարհի առաջնությունում ազգային թիմը ցույց տվեց լավագույն արդյունքները։
Գյուղատնտեսություն
Մոզամբիկը թույլ զարգացած ագրարային երկիր է։ Գյուղատնտեսության մեջ զբաղված է ինքնագործ բնակչության մոտ 70%–ը։ Մշակում են շաքարեղեգ, թեյ, բամբակ, սիզալ, բրինձ, մանիոկա, կոկոսյան արմավենի, եգիպտացորեն և այլն։ Անասնապահության զարգացմանը խանգարում է ցեցե ճանճը։ Զբաղվում են նաև փայտամթերմամբ ու ձկնորսությամբ։ Արդյունահանում է քարածուխ, բոքսիտներ, ոսկի, արծաթ, ուրանի և բերիլիումի հանքաքար, աղ, ասբեստ։ Կան ընկույզի մշակման, սննդի, ծխախոտի, բամբակազտիչ, ցեմենտի, փայտամշակման, ցեմենտի, կահույքի, կարի և այլ ձեռնարկություններ։
Ծանոթագրություններ
- ↑ Newitt, M.D.D. "A Short History of Mozambique." Oxford University Press, 2017
- ↑ Schenoni, Natália Bueno. «Provincial Autonomy: The Territorial Dimension of Peace in Mozambique». GIGA Focus.
- ↑ Investing in rural people in Mozambique Արխիվացված 27 Ապրիլ 2015 Wayback Machine. ifad.org
- ↑ Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
պիտակ՝ «CIA
» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: - ↑ History. ilhademo.net
- ↑ Lander, Faye; Russell, Thembi (2018). «The archaeological evidence for the appearance of pastoralism and farming in southern Africa». PLOS ONE (անգլերեն). 13 (6): e0198941. Bibcode:2018PLoSO..1398941L. doi:10.1371/journal.pone.0198941. PMC 6002040. PMID 29902271.
- ↑ Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
պիտակ՝ «BilateralRelationsFactSheet
» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: - ↑ 8,0 8,1 Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
պիտակ՝ «unpop2017
» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: - ↑ https://www.cia.gov/library/publications/resources/the-world-factbook/geos/mz.html Справочник ЦРУ The world factbook
- ↑ http://www.ine.gov.mz Национальный институт статистики Мозамбика
- ↑ «Mozambique: largest cities and towns and statistics of their population» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2011-08-21-ին. Վերցված է 2011-05-05-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
Արտաքին հղումներ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոզամբիկ» հոդվածին։ |
|
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Մոզամբիկ կատեգորիայում։ |
|