«Check on It»–ի խմբագրումների տարբերություն
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Երգ}} «'''Check on It'''», ամերիկացի R&B երգչուհի Բիյոնսե Նոուլզի երգը ամերիկացի ռեփեր Slim Thug-ի մասնակցությամբ։ Երգը գրել են Նոուլզը, Swizz Beatz-ը, Անժելա Բեյինսը և Սթեյվ Թոմասը, իսկ Նոուլզի պրոդյուսերը 2006 թվականին նկարահանված «Վարդագույն հո...»: |
|||
Տող 134. | Տող 134. | ||
{{ծանցանկ}} |
{{ծանցանկ}} |
||
{{Արտաքին հղումներ}} |
{{Արտաքին հղումներ}} |
||
[[Կատեգորիա:Բիյոնսեի երգեր]] |
|||
[[Կատեգորիա:Billboard Hot 100 գլխավորած սինգլներ]] |
|||
[[Կատեգորիա:2006 երգեր]] |
11:21, 18 Օգոստոսի 2021-ի տարբերակ
«Check on It» | |
---|---|
Բիյոնսե և Slim Thug?ի երգը | |
Ժանր | ռիթմ էնդ բլյուզ |
Լեյբլ | Columbia Records |
Հեղինակ | Slim Thug? |
Կոմպոզիտոր | Sean Garrett?, Slim Thug?, Բիյոնսե և Swizz Beatz |
Պրոդյուսեր | Բիյոնսե |
«Check on It», ամերիկացի R&B երգչուհի Բիյոնսե Նոուլզի երգը ամերիկացի ռեփեր Slim Thug-ի մասնակցությամբ։ Երգը գրել են Նոուլզը, Swizz Beatz-ը, Անժելա Բեյինսը և Սթեյվ Թոմասը, իսկ Նոուլզի պրոդյուսերը 2006 թվականին նկարահանված «Վարդագույն հովազ» ֆիլմի համար եղել է Swizz Beatz-ը, որտեղ նկարահանվել է նաև Նոլզը։ Սակայն երգը չի դարձել ֆիլմի սաունդթրեքը։ Երգը ներառվել է Destiny's Child № 1 մեծագույն հիթերի ալբոմում և ընտրվել է Նոուլզի B'Day երկրորդ ստուդիական ալբոմի ոչ ամերիկյան տարբերակում։
Նախադրյալներ
Նոուլզը ասել է, որ երգը սկսվել է որպես կատակ, և որ «Check on It» անվանումը նա և իր մենեջերը օգտագործել են կատակով, իսկ հետո որոշել են այս երգը ստեղծել[1]։
Թողարկում և քննադատություն
«Check on It» երգը թողարկվել է իր նախկին Destiny’s Child խմբի հետ #1’s' ալբոմի համար[2]։ Սկզբում չէր նախատեսվում սինգլը թողարկել #1’s ալբոմում: Սակայն, նա բարձր ռոտացիա ուներ ամերիկյան ռադիոկայաններում, քան նրա առաջին «Stand Up for Love» սինգլը: Այս ամենի շնորհիվ «Check on It»-ը Billboard Hot 100 հիթ-շքերթում 2005 թվականի վերջում ունեցել է առաջնաելույթ: Երգի ռեմիքսը կատարվել է Bun B-ի մասնակցությամբ[3]։
Հորիզոնականներ հիթ-շքերթներում
«Check on It»-ը Billboard Hot 100 հիթ-շքերթում 12 շաբաթ եղել է առաջին հորիզոնականներում՝ դառնալով Նոուլզի երրորդ համար 1 սինգլը որպես մենակատար երգչուհի, իսկ Slim Thug-ի՝ առաջին։ Սինգլը մնացել է առաջին հորիզոնականում 5 շաբաթ անընդմեջ՝ հավասարվելով 2005 թվականի կանադացի երգիչ Դենիել Փոութերի Bad Day սինգլին՝ որպես 2006 թվականի ամենաերկար սինգլ։[4][5]։ Ըստ RIAA-ի տվյալների առցանց վաճառքի 800,000 թվային օրինակներով երգը հավաստագրվել է պլատինե։ «Check on It»-ը հաջողության է հասել տարբեր հիթ-շքերթներում՝ հասնելով Rhythmic Top 40, Hot Dance Club Play և Hot R&B/Hip-Hop Songs հիթ-շքերթների երրորդ հորիզոնականին: Այն նաև հասել Է Թոփ 100-ի առաջին հորիզոնականին՝ դառնալով Նոուլզի առաջին մուտքը դեպի հիթ-շքերթ: Այն դարձել է 2006 թվականի ռադիոյում ամենապահանջված 8 երգերից մեկը, որը միացվել է 290,231 անգամ:
Երգը 2005 թվականին դարձել է Կանադայի Թոփ 20-ում Նոուլզի հինգերորդ հիթը, իսկ 2006 թվականի փետրվարին երգը 2-րդ անգամ բարձրացել է կանադական BDS ռադիոյում 20 հորիզոնական։ Երգը հասել է Նորվեգիայի և Նիդեռլանդների լավագույն 5-ին, Եվրոպայի, Շվեյցարիայի, Ավստրիայի և Բրազիլիայի լավագույն 10-ին, Գերմանիայի և Շվեդիայի լավագույն 20-ին: Մեծ Բրիտանիայում երգը առաջնաելույթ է ունեցել 4-րդ հորիզոնականում՝ մեկ շաբաթ անց բարձրանալով մինչև 3-րդ հորիզոնական՝ վաճառելով 122,500 օրինակ։
Հոլովակ
Երբ երգի պահանջը մեծացել է, Նոուլզը նկարահանել է տեսահոլովակ, որը ստեղծվել է #1’s ալբոմի և «Վարդագույն հովազ» ֆիմի առաջխաղացման համար: Տեսանյութը նկարահանվել է Հայպ Ուիլյամսի կողմից, և թողարկվել 2005 թվականի դեկտեմբերի 16-ին։ Երգի ռեմիքսի տեսահոլովակում առկա է «Վարդագույն հովազ»-ից և Bun B ռեփի ռեմիքսից հատվածներ: «Check on It»-ը օգոստոսի 31-ին հաղթել է 2006 թվականին տեղի ունեցած MTV Video Music Award մրցույթի «Լավագույն R&B հոլովակ» անվանկարգում[6]։
Տեսանյութում առկա է վարդագույն թեման, որպեսզի համապատասխանի «Վարդագույն հովազին»: Նոուլզը մեծամասամբ ներկայացված է վարդագույն, իսկ պարողները հագնված են PVC բաճկոններ և պարում են ալիքավոր ատլասե գործվածքների շուրջ: Տեսահոլովակում Նոուլզը նաև ճկվում է առաջ և թեքվում՝ հետ։ Շարունակությունում տեսանյութը անցում է կատարում պուտիկավոր բոդի հագած, կեղծամով, վարդագույն շրթնաներկ Նոուլզին, որը կանգնած է պուտիկներով ծածկված մանուշակագույն պատի դիմաց: Լիածավալ 4:3 չափի էկրանի վրա կարելի է նկատել ինչպես է շարժվում վարագույրը ֆոնին։ Դա եղել է Հայպ Ուիլյամսի այդ տարվա թրենդը[7]։
Հոլովակը ներկայումս լիցենզավորվել է որպես DVD ֆիլմ։
Ձևաչափ և երգացանկ
- EP ռեմիքսներ (feat. Bun B & Slim Thug)[8]
- «Check On It» (Альбомная версия) — 3:30
- «Check On It» (Junior Vasquez Club Mix) — 8:31
- «Check On It» (Maurice’s Nu Soul Mix) — 5:59
- «Check On It» (King Klub Mix) — 6:48
- «Check On It» (Bama Boyz Remix) — 3:54
- «Check On It» (Տեսանյութ) — 3:29
- Ամերիկյան սինգլ (feat. Voltio)[9]
- «Check On It» (Bama Boyz Reggaeton Remix) — 3:28
- «Check On It» (Bama Boyz Reggaeton Remix Instrumental) — 3:28
- «Check On It» (Альбомная Версия) — 3:31
- «Check On It» (Версия без рэпа) — 3:08
Հիթ-շքերթներ
|
Տարեկան վերջնական հիթ-շքերթներ
Հիթ-շքերթ (2000-2009) | Հորիզոնական |
---|---|
Американский Billboard Hot 100[15] | 88 |
Առաջընթաց հիթ-շքերթում և հաջորդականություն
Ծանոթագրություններ
- ↑ Williams, Hype (Director) (2005). The making of "Check on It" (Documentary). United States: Sony BMG.
- ↑ Cohen, Jonathan (2005-09-22). «Destiny's Child Rounds Up Hits, New Songs». Billboard. Nielsen Business Media, Inc. Արխիվացված է օրիգինալից 2012-10-22-ին. Վերցված է 2008-09-26-ին.
{{cite news}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն); Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Cohen, Jonathan (2005-12-15). «Bun B Collaborates With Beyonce, Snoop». Billboard. Nielsen Business Media, Inc. Արխիվացված է օրիգինալից 2012-11-09-ին. Վերցված է 2008-09-26-ին.
{{cite news}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն); Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Clover, Hope (2006-02-23). «No Budging Beyoncé From Hot 100 No. 1». Billboard. Nielsen Business Media, Inc. Արխիվացված է օրիգինալից 2011-06-23-ին. Վերցված է 2008-09-26-ին.
{{cite news}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն); Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Bonson, Fred (2006-04-27). «Chart Beat». Billboard. Nielsen Business Media, Inc. Արխիվացված է օրիգինալից 2006-05-24-ին. Վերցված է 2008-09-26-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն); Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Newcomers scoop MTV award glory». British Broadcasting Corporation. 2006-09-01. Վերցված է 2008-09-26-ին.
- ↑ Williams, Hype - Director (2006). Check on It (Music video). United States: Sony BMG.
- ↑ «iTunes Store — Beyoncé — Check on It — EP». Itunes.apple.com. Проврено 2009-09-05.
- ↑ «iTunes Store — Beyoncé — Check on It — Single». Itunes.apple.com. Проверено 2009-09-05.
- ↑ «iTunes Store — Beyoncé — Check on It — Single». Itunes.apple.com. Проверено 2009-09-05.
- ↑ Check on It: Beyonce Feat Slim Thug: Amazon.de: Musik
- ↑ «Artist Chart History - Beyoncé». Billboard. Nielsen Business Media, Inc. Արխիվացված է օրիգինալից 2008-12-23-ին. Վերցված է 2008-10-23-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն); Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Beyoncé's Billboard Singles Chart Performances». Allmusic. Macrovision Corporation. Արխիվացված է օրիգինալից 2012-03-01-ին. Վերցված է 2008-10-23-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Beyoncé and Slim Thug - Check On It». αCharts.us. Արխիվացված է օրիգինալից 2012-03-15-ին. Վերցված է 2008-10-23-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Music News, Reviews, Articles, Information, News Online & Free Music | Billboard.com
|