«Թինա Տրստենյակ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Մարզիկ |մեդալներ = {{MedalCompetition|Օլիմպիական խաղեր}} {{MedalGold|Ռիո դե Ժանեյրո 2016|մինչև 63 կգ}} {{MedalSilver|Տոկիո 2020|մինչև 63 կգ}} {{MedalCompetition|Աշխարհի առաջնություններ}}...»:
(Տարբերություն չկա)

12:25, 17 Օգոստոսի 2021-ի տարբերակ

Թինա Տրստենյակ
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝ձյուդոիստ
Երկիր՝ Սլովենիա
Ծննդյան ամսաթիվ՝օգոստոսի 24, 1990(1990-08-24)[1] (33 տարեկան)
Ծննդավայր՝Ցելե, Սլովենիա
1,62 մետր
Քաշ՝65 կիլոգրամ

Թինա Տրստենյակ (սլովեն.՝ Tina Trstenjak, օգոստոսի 24, 1990(1990-08-24)[1], Ցելե, Սլովենիա), սլովենացի ձյուդոիստ[2][3], 2016 թվականի օլիմպիական չեմպիոն, Տոկիոյի 2020 թվականի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր[4], 2015 թվականի աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն, աշխարհի, Եվրոպայի և Եվրոպական խաղերի առաջնությունների մեդալակիր:

Կենսագրություն

Ծնվել է 1990 թվականին: 2013 թվականին դարձել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր։ 2014 թվականին դարձել է աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր և Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր: 2015 թվականին նվաճել է Եվրոպական խաղերի արծաթե մեդալ։

2016 թվականի ապրիլին Կազանում առաջին անգամ դարձել է Եվրոպայի չեմպիոն՝ մինչև 63 կգ քաշային կարգի եզրափակիչում հաղթելով ավստրիացի Կատրին Ունտերվուրցախերին:

Ռիո դե Ժանեյրոյում կայացած Ամառային օլիմպիական խաղերում օգոստոսի 9-ին 63 կգ քաշային կարգում Թինան հաջորդաբար հաղթանակ է տարել Իտալիայի ներկայացուցիչ Էդվիգա Գվենդի, չինացի Յան Ցզյունսյայի, բրազիլուհի Մարիանա Սիլվայի և ֆրանսիացի Կլարիս Ագբենիենուի նկատմամբ և նվաճել օլիմպիական ոսկին: Ընդ որում, Տրստենյակը թույլ չի տվել մրցակիցներին ոչ մի միավոր վաստակել։

2016 թվականի արդյունքներով Տրստենյակը ճանաչվել է Սլովենիայի տարվա լավագույն մարզուհի:

2021 թվականի ապրիլին Լիսաբոնում կայացած Եվրոպայի առաջնությունում Թինան կարողացել է հաղթել մինչև 63 կգ քաշային կարգում և դարձել մայրցամաքի եռակի չեմպիոն՝ Եզրափակչում հաղթելով ռուսաստանցի Դարյա Դավիդովային։

Տոկիոյում կայացած 2020 թվականի Օլիմպիական խաղերում նվաճել է արծաթե մեդալ։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 https://pantheon.world/profile/person/Tina_Trstenjak
  2. «TINA TRSTENJAK – JUDOKA». judoinside. Վերցված է 28 August 2014-ին.
  3. IJF profile
  4. «Judo Results Book» (PDF). 2020 Summer Olympics. Արխիվացված (PDF) օրիգինալից 1 August 2021-ին. Վերցված է 1 August 2021-ին.

Արտաքին հղումներ