«Մարսել Յակոբս»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Մարզիկ | մեդալներ= {{MedalCompetition|Օլիմպիական խաղեր}} {{MedalGold|Տոկիո 2020|100 մ}} {{MedalGold|Տոկիո 2020|էստաֆ․ 4×100 մ}} }} '''Լամոնտ Մարսել Յակոբս''' ({{Lang-it|Lamont Marcell Jacobs}}, {{ԱԾ}}), իտալաց...»:
 
Տող 24. Տող 24.
== Ծանոթագրություններ ==
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
{{ծանցանկ}}

[[Կատեգորիա:Իտալացի հեռացատկորդներ]]

08:44, 11 Օգոստոսի 2021-ի տարբերակ

Մարսել Յակոբս
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական[1]
Ամբողջական անուն՝Lamont Marcell Jacobs[1]
Մասնագիտացում՝թեթևատլետ
Երկիր՝ Իտալիա[1]
Ծննդյան ամսաթիվ՝սեպտեմբերի 26, 1994(1994-09-26)[2][1][3][…] (29 տարեկան)
Ծննդավայր՝Էլ Պասո, Տեխաս, ԱՄՆ[1][4]
Մարզիչ(ներ)՝Paolo Camossi?[4]

Լամոնտ Մարսել Յակոբս (իտալ.՝ Lamont Marcell Jacobs, սեպտեմբերի 26, 1994(1994-09-26)[2][1][3][…], Էլ Պասո, Տեխաս, ԱՄՆ[1][4]), իտալացի սպրինտեր ու հեռացատկորդ, օլիմպիական չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն (2021 թվական)։ 2021 թվականի օգոստոսի 1-ին Յակոբսը Տոկիոյի Օլիմպիական խաղերի ժամանակ Եվրոպայի նոր ռեկորդ է սահմանել 100 մետր մրցատարածությունում՝ դառնալով չեմպիոն։

Յակոբսը 2020-21 թվականների մրցաշրջանն ավարտել է որպես 60 մետր վազքի համաշխարհային վարկանիշի առաջատար[5]:

Կենսագրություն

Յակոբսի մայրը իտալուհի է, իսկ հայրը ծնունդով Տեխասից է (ծնվել է Էլ Պասոյում): Տեխասում Յակոբսն ապրել է ընդամենը մեկ ամիս, որից հետո հորը գործուղել են Հարավային Կորեա, և նա մոր հետ տեղափոխվել է Դեզենցանո դել Գարդա[6][7]: Լամոնտ Մարսելն այնտեղ 10 տարեկանում սկսել է զբաղվել թեթև ատլետիկայով՝ սկզբում նախընտրելով սպրինտը, իսկ 2011 թվականին իր համար բացահայտել է հեռացատկը: Ավելի ուշ նա տեղափոխվել է Հռոմ[7], որտեղ ապրում է իր ընկերուհու՝ Նիկոլի և երկու երեխաների՝ Էնթոնիի և Մեգանի (ծնվել են 2019 և 2021 թվականին) հետ:  Յակոբսն ունի մեկ այլ որդի ևս՝ Ջերեմին (ծնվ.՝ 2013) նախորդ հարաբերություններից, երբ նա 19 տարեկան էր[8]:

2016 թվականին Յակոբսը հաղթել է Իտալիայի աթլետիկայի առաջնությունում (հեռացատկ): 8,07 մետր անձնական ռեկորդով նա 10-րդ տեղն է զբաղեցրել ԻԱԱՖ-ի համաշխարհային վարկանիշում՝ 2017 թվականի թեթևատլետային սեզոնի արդյունքներով[9]: Իտալիայի մինչև 23 տարեկանների առաջնությունում նա ցատկել է 8,48 մետր, ինչը իտալացու համար լավագույն ցուցանիշն է դարձել, թեև այդ արդյունքը չի կարելի ազգային ռեկորդ ճանաչել +2,8 մետր/վ արագությամբ քամու պատճառով (հաշվվում է մինչև +2,0 մետր/վ)[10][11]:

2021 թվականի մայիսի 13-ին Սավոնայում Յակոբսը 100 մետր վազքի իտալական ռեկորդ է սահմանել՝ 9,95 վ արդյունքով[12], իսկ պատմության մեջ դարձել է 150-րդ մարդը, որը հաղթահարել է 10 վայրկյանանոց արգելքը։ 2021 թվականի հունիսի 26-ին, չնայած -1,0 մ/վ արագությամբ հանդիպակաց քամուն, նա գերազանցել է Իտալիայի առաջնության ռեկորդը Ռովերետոյում՝ 10,01 վրկ արդյունքով և նվաճել է չորրորդ անընդմեջ ազգային տիտղոսը:

Երբ նրան հարցրել են նրա ծագման մասին, նա ասել է, որ իրեն զգում է 100 տոկոսով իտալացի՝ խոստովանելով, որ շատ լավ չի խոսում անգլերեն[13]:

2021 թվականի օգոստոսի 1-ին դարձել է օլիմպիական չեմպիոն 100 մետր մրցատարածությունում՝ եզրափակչում ցույց տալով 9,80 վ ժամանակ, որն անձնական ռեկորդ է[14]:

2021 թվականի օգոստոսի 6-ին Իտալիայի հավաքականի կազմում դարձել է Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն տղամարդկանց 4х100 մետր փոխանցումավազքում[15]։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Olympedia — 2006.
  2. 2,0 2,1 World Athletics database
  3. 3,0 3,1 Munzinger Sport (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 FIDAL database (իտալ.)
  5. «Senior Outdoor 2020/21 - 60 Metres Men». worldathletics.org. Արխիվացված է օրիգինալից 2021-04-10-ին. Վերցված է 10 April 2021-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. «Mamma e Garda, le radici di Jacobs l'uomo che l'Italia voleva da anni» (իտալերեն). fidal.it. 9 March 2021. Արխիվացված է օրիգինալից 2021-05-14-ին. Վերցված է 14 May 2021-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. 7,0 7,1 «Lamont Marcell Jacobs biography» (իտալերեն). fidal.it.it. Արխիվացված է օրիգինալից 2017-08-28-ին. Վերցված է 28 August 2017-ին. «La mamma, sposata con un texano, è tornata in Italia quando Marcell era ancora bambino.» {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  8. «Atletica, chi è Marcell Jacobs, il nuovo recordman italiano sui 100 metri» (իտալերեն). tg24.sky.it. 13 May 2021. Արխիվացված է օրիգինալից 2021-05-15-ին. Վերցված է 14 May 2021-ին. «Padre di tre figli, Anthony e Megan avuti dall'attuale compagna Nicole, e Jeremy da una relazione precedente all'età di 19 anni.» {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  9. «SENIOR INDOOR 2017 - TRIPLE JUMP MEN». iaaf.org. Արխիվացված է օրիգինալից 2017-08-29-ին. Վերցված է 28 August 2017-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  10. «Atletica, Jacobs vola: 8.48 ventoso» (իտալերեն). gazzetta.it. Արխիվացված է օրիգինալից 2018-08-19-ին. Վերցված է 28 August 2017-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  11. «Jacobs, ancora un lampo: 10.12 a Campi Bisenzio!» (իտալերեն). fidal.it.it. Արխիվացված է օրիգինալից 2020-02-19-ին. Վերցված է 5 May 2018-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  12. «Atletica, Jacobs record italiano nei 100 metri: 9"94» (անգլերեն). olympics. 1 aug 2021. Արխիվացված է օրիգինալից 2021-07-31-ին. Վերցված է 13 May 2021-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  13. Dolfin, Alberto (14 May 2021). «Atletica: ecco chi è Lamont Marcell Jacobs, il recordman azzurro sui 100 metri» (իտալերեն). La Stampa. Արխիվացված օրիգինալից 2021-07-31-ին. Վերցված է 14 May 2021-ին. «Di americano ho solo le fibre muscolari, mi sento italiano al 100%» {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  14. «Olympics: Marcell Jacobs becomes the new 100m king with glory for Italy». the Guardian (անգլերեն). 2021-08-01. Արխիվացված է օրիգինալից 2021-08-01-ին. Վերցված է 2021-08-01-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  15. «Italy wins men's 4x100m gold medal». Tokyo 2020 (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021-08-06-ին.