«Քոզան (քաղաք)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
Տող 26. Տող 26.
Այսօր Քոզանը (Սիս) փոքր քաղաք է շրջապատված խաղողի այգիներով, պուրակներով և նարնջի ու կիտրոնի ծառերով։ 2000 թվականի դրությամբ Սիսի եկեղեցին քանդված է նրանից մնացել են միայն երկու պատ։
Այսօր Քոզանը (Սիս) փոքր քաղաք է շրջապատված խաղողի այգիներով, պուրակներով և նարնջի ու կիտրոնի ծառերով։ 2000 թվականի դրությամբ Սիսի եկեղեցին քանդված է նրանից մնացել են միայն երկու պատ։
[[Պատկեր:Sis113.JPG|thumb|392x392px]]
[[Պատկեր:Sis113.JPG|thumb|392x392px]]
== Պատկերասրահ ==
<gallery>
File:Kozan 2.jpg|
File:Kozan 3.jpg|
File:Kozan 4.jpg|
File:Kozan 5.jpg|
File:Kozan6.jpg|
File:Kozan 7.jpg|
File:Kozan1.jpg|
</gallery>


== Հայտնի բնիկներ ==
== Հայտնի բնիկներ ==

12:05, 3 Օգոստոսի 2021-ի տարբերակ

Բնակավայր
Քոզան
թուրքերեն՝ Kozan
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
Հիմնադրված էմ. թ. ա. 3000 թ.
Մակերես1873 կմ²
ԲԾՄ120 մետր
Պաշտոնական լեզութուրքերեն
Բնակչություն130 495 մարդ (2018)
Ժամային գոտիUTC+3
Փոստային դասիչ01502[1]
Ավտոմոբիլային կոդ01
Պաշտոնական կայքkozan.bel.tr
Քոզան (քաղաք) (Թուրքիա)##
Քոզան (քաղաք) (Թուրքիա)

Քոզան (թուրքերեն՝ Kozan, հայերեն՝ Սիս, Сис), Ադանայի մարզի (Թուրքիա) շրջաններից մեկը, գտնվում է Ադանա քաղաքից 68 կմ հյուսիս։ Սիսը եղել է Կիլիկիայի հայկական թագավորության մայրաքաղաքը։

Պատմություն

Միջնադարում քաղաքը հայտնի էր որպես Սիս։ 1186-ից 1375 թվականներին Սիսը եղել է Կիլիկիայի հայկական թագավորության մայրաքաղաքը[2]։ Քաղաքը եղել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կարևոր կենտրոններից մեկը, գոնե մինչև այն ժամանակը, երբ առաջին հայ կաթողիկոս Գրիգոր Լուսավորիչը կաթողիկսանիստ քաղաք դարձրեց Վաղարշապատը։

Կիլիկիայի հայկական թագավորություն

704 թվականին Սիսը պաշարվում է արաբների կողմից։ Աբբասյանների տոհմի Խալիֆ ալ-Մուտավակկիլը գրավեց քաղաքը, սակայն որոշ ժամանակ անց բյուզանդացիները վերագրավեցին այն։ Սիսը վերակառուցվել է 1186 թվականին Կիլիկիայի հայկական թագավորության արքա Ռուբինյանների դինաստիայի ներկայացուցիչ Լևոն Բ-ի կառավարման տարիներին։ Հենց նա հռչակեց Սիսը մայրաքաղաք (1186-1375)։

1266 թվականին Բեյբարս I-ը եղավ Դամասկոս և դեսպաններ ուղարկեց կիլիկյան արքա Հեթում Ա-ին, պահանջով, որ մի քանի սահմանային ամրոցներ, որոնք հայերը գրավել էին մոնղոլների օգնությամբ հանձնվեր իրեն։ Թագավորը վախենալով սա կարող է դիտվել, որ Կիլիկիան հպատակվում է Եգիպտոսին հրաժարվում է հանձնել ամրոցները։ Սուլթանը շարժվեց դեպի Հալեպ, որտեղից էլ ԻԶԶ ադ-Դինա Իգանի և Կալաունի գլխավորությամբ զորք ուղարկեց հայերի դեմ։ Հեթում Ա-ն դիմեց մոնղոլների օգնությանը, իսկ նրա որդիները՝ Լևոնը և Թորոսը գնացին մամլուքներին ընդառաջ։ Օգոստոսի 24-ին Մարիի մոտ հայերը պարտվեցին, Թորոսը զոհվեց, իսկ Լևոնը գերվեց։ Մամլուները ավերեցին երկրը մինչև Ադանա, կրակի տվեցին Սիսը և գերի վերցրեցին ժողովրդի մի մասին։

1293 թվականին Սիսում հաստատվեց Հայ առաքելական եկեղեցու կաթողիկոսը, ով Սիսը լքեց Կիլիկիան թագավորության անկումից գրեթե հարյուր տարի անց՝ 1441 թվականին։ Նա Սիսից տեղափոխվեց Էջմիածին։ Սակայն Գրիգոր IX կաթողիկոսը ծերության պատճառով չցանկանալով մեկնել Էջմիածին մնաց Կիլիկիայում։ Հենց նրանով էլ դրվեց Կիլիկիո կաթողիկոսության պատմությունը։ 1293-ից 1915-ը կաթողիկոսի նստավայրը Սիսում էր, նրան հնազանդվում էին տասնհինգ թեմեր։

Օսմանյան կայսրության կազմում

XIX դարի փորագրություն Սիսում, հայկական ամրոց

Օսմանյան կայսրության կազմում Սիսը եղել է Ադանայի մարզի կենտրոնը և ունեցել է մոտ 4000 բնակիչ, որի մեծամասնությունը հայեր էին։

17-րդ դարում օսմանյան ներկայությունը տվյալ տարածքում թուլացավ և գործնականում իշխանությունը անցավ տեղի Քոզանողլու դինաստիայի իշանավորներին մինչև 1865 թվականը, երբ օսման գեներալ Դերվիշ փաշան վռնդեց Քոզանողլուներին և վերադարձրեց մարզի կառավարումը Օսմանյան կայսրությանը։

Ըստ որոշ շրջանակների Քոզանում է ծնվել թուրք պոետ Քարաջանողլան[3]։

Քաղաքի հայկական բնակչությունը տեղահանվել և սպանվել է Հայոց ցեղասպանության ժամանակ[4]։ Սահակ կաթողիկոսը իր հոտի մի մասով փախել է Սիրիա, և որոշ ժամանակ կաթողիկոսարանը մշտական ապաստարան չուներ։

Քոզանն այսօր

Այսօր Քոզանը (Սիս) փոքր քաղաք է շրջապատված խաղողի այգիներով, պուրակներով և նարնջի ու կիտրոնի ծառերով։ 2000 թվականի դրությամբ Սիսի եկեղեցին քանդված է նրանից մնացել են միայն երկու պատ։

Պատկերասրահ

Հայտնի բնիկներ

Մանասե Սևակ՝ հայ գիտնական

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. http://postakodu.ptt.gov.tr/
  2. Ecclesiastical Architecture in the Fortifications of Armenian Cilicia — Robert W. Edwards, Page [155] of 155—176
  3. Министерство культуры Республики Турция
  4. Cilicia in the years of 1918—1923

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քոզան (քաղաք)» հոդվածին։