«Հրաչյա Ռոստոմյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
No edit summary
Տող 74. Տող 74.
| Վիքիպահեստ =
| Վիքիպահեստ =
}}
}}
'''Հրաչյա Դավթի Ռոստոմյան''' ([[1981]] թ., [[մարտի 3]], [[Երևան]]), հայ պետական և մարզական գործիչ, մանկավարժական գիտությունների թեկնածու, բասկետբոլի միջազգային կարգի մրցավար։ Զբաղեցրել է [[ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն|Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարտության հարցերի]], 2018 թվականի մայիսի 12-ից հոկտեմբերի 4-ը՝ [[ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն|ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի]] պաշտոնը<ref>[https://armeniasputnik.am/politics/20181003/14846437/armenia-armen-sargsyan-naxararner.html ՀՀ նախագահը ստորագրեց նախարարներին աշխատանքից ազատելու հրամանները]</ref>։
'''Հրաչյա Դավթի Ռոստոմյան''' ({{ԱԾ}}), հայ պետական և մարզական գործիչ, մանկավարժական գիտությունների թեկնածու, բասկետբոլի միջազգային կարգի մրցավար։ Զբաղեցրել է [[ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն|Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարտության հարցերի]], 2018 թվականի մայիսի 12-ից հոկտեմբերի 4-ը՝ [[ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն|ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի]] պաշտոնը<ref>[https://armeniasputnik.am/politics/20181003/14846437/armenia-armen-sargsyan-naxararner.html ՀՀ նախագահը ստորագրեց նախարարներին աշխատանքից ազատելու հրամանները]</ref>։


== Կրթություն ==
== Կրթություն ==

14:53, 2 Օգոստոսի 2021-ի տարբերակ

Հրաչյա Ռոստոմյան
 
Գիտական աստիճան՝ Մանկավարժական գիտությունների թեկնածու
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ազգություն հայ
Ծննդյան օր մարտի 3, 1981(1981-03-03) (43 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Հայաստան
 
Պարգևներ
Հայրենիքին մատուցած ծառայությունների համար մեդալ և Երախտագիտության մեդալ

Հրաչյա Դավթի Ռոստոմյան (մարտի 3, 1981(1981-03-03), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ պետական և մարզական գործիչ, մանկավարժական գիտությունների թեկնածու, բասկետբոլի միջազգային կարգի մրցավար։ Զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարտության հարցերի, 2018 թվականի մայիսի 12-ից հոկտեմբերի 4-ը՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնը[1]։

Կրթություն

  • 1998-2003 թվականներին - սովորել և ավարտել է Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի ատամնաբուժական ֆակուլտետը՝ բժիշկ ատամնաբույժ-թերապևտի մասնագիտացմամբ։
  • 2003-2006 թվականներին - սովորել և ավարտել է Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի կլինիկական օրդինատուրան՝ ստոմատոլոգ-օրթոպեդի որակավորմամբ։
  • 2006-2010 թվականներին- սովորել և ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզաառողջարարական ֆակուլտետը՝ մարզիչ-մանկավարժի որակավորմամբ։

Աշխատանքային գործունեություն

  • 1997-1999 թվականներին - «Անի 90» ՍՊԸ ապրանքագետ։
  • 2003 թվականին- թիվ 5 մանկական ստոմատոլոգիական պոլիկլինիկայի բժիշկ-ինտերն։
  • 2006-2008 թվականներին- դասախոսել է Երևանի պետական բժշկական համալսարանում։
  • 2006–2009 թթ. - Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի ֆիզդաստիարակության ամբիոնի լաբորանտ։
  • 2008–2009 թթ. - Կենտրոն համայնքի ավագանու անդամ։
  • 2006 թ. մարտի 12-ից՝ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ։
  • 2010 թվականից - ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար։
  • 2012 թ. հունիսի 16-ին ՀՀ Նախագահի հրամանգրով նշանակվել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար։
  • 2016 թ. սեպտեմբերի 27-ին ՀՀ Նախագահի հրամանգրով նշանակվել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար[2]։
  • 2018 թ. մայիսի 12-ին նշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար, 2018 թվականի հոկտեմբերի 4-ին ազատվել է զբաղեցրած պաշտոնից[3]։

Երկար տարիներ խաղացել է բասկետբոլի Հայաստանի հավաքականի կազմում, մասնակցել է միջազգային մրցաշարերի։ Մի շարք գիտամեթոդական հոդվածների հեղինակ, ՀԱՕԿ-ի տեղեկագրի համահեղինակ։

Պարգևներ և կոչումներ

Պարգևատրվել է.

  • Երախտագիտության մեդալով (2015)[4]
  • ՀԱՕԿ «Հրանտ Շահինյան» մեդալով,
  • ՀՀ ՊՆ «Անդրանիկ Օզանյան», «Զինվոր հայրենյաց» մեդալներով,
  • Երևանի պետական բժշկական համալսարանի 75-ամյակին նվիրված ոսկե մեդալով,
  • ՀՀ Նախագահի շնորհակալագրով։
  • Պահեստի լեյտենանտ։
  • ՀՀ սպորտի վարպետ։
  • Միջազգային կարգի մրցավար։

Անկուսակցական է

Ամուսնացած է։

Նախորդող
ՀՀ Բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ
Հրաչյա Ռոստոմյան

2006 -
Հաջորդող
Նախորդող
Արմեն Գրիգորյան
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար
Հրաչյա Ռոստոմյան

2010
Հաջորդող
ներկայումս պաշտոնավարում է
Նախորդող
Յուրի Վարդանյան
ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար
Հրաչյա Ռոստոմյան

27 հոկտեմբերի 2016
Հաջորդող
ներկայումս պաշտոնավարում է

Ծանոթագրություններ

  1. ՀՀ նախագահը ստորագրեց նախարարներին աշխատանքից ազատելու հրամանները
  2. Հ. ՌՈՍՏՈՄՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  3. «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». նախագահ.հայ. Վերցված է 2018-10-05-ին.
  4. Հ. Դ. ՌՈՍՏՈՄՅԱՆԻՆ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ