«Պարագվայի պատմություն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Rescuing 1 sources and tagging 0 as dead.) #IABot (v2.0.8
Rescuing 1 sources and tagging 0 as dead.) #IABot (v2.0.8
 
Տող 27. Տող 27.


== Արտաքին հղումներ ==
== Արտաքին հղումներ ==
* [http://www.miparaguay.dk/castellano/historia/ Պարագվայ]{{ref-es}}
* [http://www.miparaguay.dk/castellano/historia/ Պարագվայ] {{Webarchive|url=https://web.archive.org/web/20120429004046/http://www.miparaguay.dk/castellano/historia/ |date=2012-04-29 }}{{ref-es}}
* [http://www.x-libri.ru/elib/klskr000/00000101.htm Պարագվայի տարբերակ] {{Webarchive|url=https://web.archive.org/web/20100112130345/http://www.x-libri.ru/elib/klskr000/00000101.htm |date=2010-01-12 }}
* [http://www.x-libri.ru/elib/klskr000/00000101.htm Պարագվայի տարբերակ] {{Webarchive|url=https://web.archive.org/web/20100112130345/http://www.x-libri.ru/elib/klskr000/00000101.htm |date=2010-01-12 }}



Ընթացիկ տարբերակը 18:12, 31 Հուլիսի 2021-ի դրությամբ

Պարագվայի պետական դրոշը

Պարագվայ, պետություն Հարավային Ամերիկայի կենտրոնական մասում։ Սահմանակից է Բոլիվիային, Բրազիլիային և Արգենտինային։ Տարածությունը 406,8 հազար կմ² Է, բնակչությունը 6,7 միլիոն (2015)։ Մայրաքաղաքը՝ Ասունսիոն։ Վարչականորեն բաժանվում է 17 դեպարտամենտի և մեկ մայրաքաղաքային շրջանի։

Պետական կարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարագվայը հանրապետություն Է։ Գործող սահմանադրությունն ընդունվել է 1967 թվականին։ Պետության և կառավարության գլուխը նախագահն Է։ Նրան կից խորհրդակցական մարմնի իրավունքով գործում է պետական խորհուրդը։ Օրենսդիր բարձրագույն մարմինը երկպալատ կոնգրեսն Է։ Ընտրական իրավունքից օգտվում են 18 տարին լրացրած բոլոր քաղաքացիները։ Դատական համակարգը կազմում են գերագույն դատարանը (բարձրագույն ատյան), ապելյացիոն դատարանները, առաջին ատյանի դատարանները են։

Բնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարագվայի կենտրոնական մասն ընդգրկում է համանուն գետի ասուվիալ դաշտավայրը։ Հարավ արևելքում Բրազիլական սարահարթի ծայրամասն է (300—700 մ բարձրությամբ), հյուսիս արևմուտքում՝ Գրան Չակոյի հարթավայրերը (մինչև 500 մ)։ Երկրի տարածքը գտնվում է Բրազիլական պլատֆորմի հարավ-արևմուտքի մասում։ Երկրի բնական կառուցվածքի հիմքն են Պարանայի սինեկլիզը՝ լցված պալեոզոյի, ստորին մեզոզոյի նստվածքներով ու կավճի տրապներով, և Չակո ճկվածքը՝ կազմված պալեոզոյի, ստորին մեզոզոյի և վերին կայնոզոյի ծովային ու ցամաքային նստվածքներից։ Կան ուրանի, երկաթի ոչ մեծ հանքավայրեր։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլիման արևադարձային է։ Հուլիսի միջին ջերմաստիճանը 17—19 °C է, հունվարինը՝ 27—29 °C, տարեկան տեղումները 4700—1000 մմ մինչև 2000 մս (արևելքում)։ Գետային ցանցը արևելքում և կենտրոնական մասում խիտ է։ Նավարկելի են Պարանա և Պարագվայ գետերը։ Հյուսիս արևմուտքում մակերևութային հոսքը բացակայում է։ Շատ են փոքր, հաճախ աղի լճերը։ Խոնավ արևելքում կարմրահողերի վրա տարածված են խառն անտառներն ու թփուտները (այդ թվում՝ մատեն կամ պարագվայական թեյը)։ Արևմուտքում՝ դարչնակարմրավուն հողերի վրա, արժեքավոր ծառատեսակներով, արևադարձային նոսր անտառներ են։ Անտառներն զբաղեցնում են երկրի տարածքի մոտ 1/2-ը։ Պարագվայ գետի երկայնքով ճահիճներ են։ Կենդանական աշխարհը հարուստ է։ Բնորոշ են գետակինճը, զրահակիրը, ջրախոզը, երկարառունգը, ճահճային եղջերուն, կատվառյուծը։ Շատ են թռչուններն ու օձերը։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակվում են հնդկացիներ (մոտ 30 հզ․ մարդ, որոնք մասամբ պահպանում են կիսաքոչվորական սովորույթներ), արգենտինացիներ, բրազիլացիներ, գերմանացիներ, իտալացիներ, ուկրաինացիներ, ճապոնացիներ։ Պաշտոնական լեզուն իսպաներենն է, պետական կրոնը՝ կաթոլիկությունը։ Առավել խիտ է բնակեցված Պարագվայ գետի ձախափնյա մասը, առավել նոսր՝ Գրան Չակոյի հարթավայրերը։ Խոշոր քաղաքներն են՝ Ասունսիոնը, Կոնսեպսիոնը, Վիլյարիկան, Պիլարը և այլն։

Պատմական ակնարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնագույն ժամանակներից Պարագվայի տարածքում բնակվել են հնդկացիների տարբեր ցեղեր։ 16-րդ դարի 1-ին կեսին Պարագվայի տարածքը գաղութացրել են Իսպանիայի գաղութարարները (հիմնադրել են Ասունսիոն մայրաքաղաքը), նվաճած տիրույթներում հաստատել գաղութային կարգեր։ Նրանք դաժանորեն շահագործել են բնակչությանը, ճնշել հնդկացիների, մետիսների, կրեոլների ապստամբությունները։ 19-րդ դարի սկզբին Իսպանիայի դեմ գաղութների անկախության պատերազմն ընդգրկեց նաև Պարագվայը։ 1811 թվականի մայիսին Ասունսիոնի ապստամբությունն ավարտվեց Պարագվայի անկախության հռչակումով, ստեղծվեց հեղափոխական խունտա։ 1814 թվականին իշխանության գլուխ եկավ Խոսե Գասբար Ռոդրիգես դե Ֆրանսիան, որն իրականացրեց վարչական, հարկային, եկեղեցական, հողային, ռազմական բարեփոխումներ։ Ֆրանսիայի մահից (1840) հետո, մինչև 1870 թվականը, իշխանության գլուխ անցած կառավարությունները Ալոնսոյի և Լոպեսի (1840—1844), Լոպեսի (առաջին նախագահ՝ 1844—1862), Լոպեսի (1862—1870) վարել են բուրժուական վերափոխումների, արդյունաբերության և գյուղատնտեսության զարգացման, Պարագվայի քաղաքական և տնտեսական անկախությունն ամրապնդելու քաղաքականություն։ Երկրում ամրապնդվեց կապիտալիզմը։ Սակայն օտարերկրյա ձեռնարկատերերի գործունեության սահմանափակումը բախում առաջացրեց ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի հետ։

Բրազիլիայի և Արգենտինայի ծավալապաշտական քաղաքականության հետևանքով Պարագվայը ներքաշվեց պատերազմի (1864—70) մեջ և ծանր պարտություն կրեց Արգենտինայի, Բրազիլիայի և Ուրուգվայի միացյալ ուժերից։ Պատերազմի հետևանքով Պարագվայի տարածքի մոտ կեսն անցավ Արգենտինային և Բրագիլիային, բնակչության 4/5-ը ոչնչացվեց, ընդհատվեց երկրի ինքնուրույն զարգացումը։ 1870—80-ական թվականներին կատարվեցին բազմաթիվ հեղաշրջումներ, որոնց ընթացքում փոփոխվեց 7 նախագահ։ 1880—1890-ական թվականներին իշխանության գլուխ անցան լիբերալները, որոնք չիրականացրին ժողովրդական զանգվածների հիմնական պահանջները բավարարելու իրենց խոստումը։

Առաջին համաշխարհային պատերազմի (1914—18) ժամանակ Պարագվայը պահպանեց չեզոքություն։ Ետպատերազմյան տարիներին ուժեղացավ ամերիկական կապիտալի ներթափանցումը։ Ամերիկան և Անգլիան կապիտալի մրցակցությունը Պարագվայը հանգեցրեց պատերազմի (1932—35) Պարագվայի և Բոլիվիայի միջև՝ Չակո Բորեալ նավթաբեր մարզին տիրելու համար։ Պարագվայը ստացավ վիճելի տարածքի մեծ մասը։ 1936-ի փետրվարին սկսվեց զինված ապստամբություն, որի հետևանքով իշխանության գլուխ անցավ նորաստեղծ ֆեբրերիստական (փետրվարյան) կուսակցությունը։ Այդ կուսակցության ներկայացուցիչ Ռ․ Ֆրանկոյի կառավարությունը (1936—37) հռչակեց ագրարային ռեֆորմի ծրագիր, սահմանեց 8-ժամյա աշխատանքային օր և նվազագույն աշխատավարձի չափը, ազգայնացրեց արդյունաբերության մի շարք ճյուղեր։ Պետության ներսում հակասությունների սրման հետևանքով հակառակորդները տապալեցին Ֆրանկոյին։ Իշխանության գլուխ անցած նոր վարչակարգը (Խ․ էստիգառիբիայի, Ի․ Մորինիգոյի) հալածանք սկսեցին հակառակորդ ուժերի դեմ, արգելեցին կուսակցությունների գործունեությունը։

Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939—45) ժամանակ Պարագվայը պատերազմ հայտարարեց Նացիստական Գերմանիային և Կայսերական Ճապոնիային։ Պատերազմի տարիներին առաջացան արդյունաբերական նոր ճյուղեր։ Պատերազմից հետո, Պարագվայում սկսվեցին հակակառավարական ելույթներ։ 1946 թվականին ստեղծվեց կոալիցիոն կառավարություն, որը վերականգնեց քաղաքացիական ազատությունները, սակայն 1947 թվականից իշխանության գլուխ անցան նոր ուժեր՝ Մորինիգոյի (1947—48), Ֆ․ Չավեսի (1949—54) ղակավարությամբ, որոնք Զինվորական վերնախավի 1954 թվականին կատարեց պետական հեղաշրջում։ Իշխանության գլուխ անցավ զինվորական խունտան՝ զինված ուժերի գլխավոր հրամանատար Ա․ Ստրեսների գլխավորությամբ։ 1954 թվականի հունիսին Ստրեսները դարձավ նախագահ։ Երկրում հաստատվեց ռազմական, ոստիկանական վարչակարգ, արգելվեցին ընդդիմադիր կուսակցությունները, փակվեցին դրանց թերթերն ու ամսագրերը, հազարավոր հակառակորդներ բանտ նետվեցին կամ մահապատժի ենթարկվեցին։ Երկրում ծավալվեց հակաբռնապետական պայքար։ Զինված պայքարը գլխավորեց 1959 թվականին արտասահմանում ստեղծված Ազգային ազատագրության միասնական ճակատը, որի ջոկատները պարտիզանական գործողություններ ծավալեցին երկրում։ Ներքին և արտաքին ընդդիմության ճնշման տակ Ստրեսները հարկադրված էր 1967 թվականի մայիսից թույլատրել լիբերալ-արմատական, լիբերալ և հեղափոխական ֆեբրերիստական կուսակցությունների գործունեությունը։ 1978 թվականին Ստրեսները 6-րդ անգամ «վերընտրվեց» նախագահ։ Նույն տարի մի շարք կուսակցություններ ստեղծեցին Ազգային համաձայնության ճակատ, որին միացան հասարակական, արհմիութենական և գյուղացիական կազմակերպություններ։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։