«Գուրգեն Էդիլյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
Տող 36. Տող 36.
{{ծանցանկ}}
{{ծանցանկ}}
{{Արտաքին հղումներ}}
{{Արտաքին հղումներ}}
{{ՀՍՀ|հատոր=4|էջ=6}}
{{DEFAULTSORT:Էդիլյան, Գուրգեն}}
{{DEFAULTSORT:Էդիլյան, Գուրգեն}}
[[Կատեգորիա:Հայ մանկավարժներ]]
[[Կատեգորիա:Հայ մանկավարժներ]]

06:12, 29 Հուլիսի 2021-ի տարբերակ

Գուրգեն Էդիլյան
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 25, 1885(1885-12-25)[1][2]
ԾննդավայրԻջևան[1][2]
Մահացել էհունվարի 18, 1942(1942-01-18)[1][2] (56 տարեկան)
Մահվան վայրԱլթայի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՆերսիսյան դպրոց (1896)[1] և Գևորգյան Հոգևոր Ճեմարան (1903)[1]
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր[1][2] (1909)
Մասնագիտությունդասախոս, հոգեբան և հասարակական գործիչ
ԱշխատավայրՀայկական պետական մանկավարժական համալսարան[1]

Գուրգեն Մեսրոպի Էդիլյան (դեկտեմբերի 25, 1885, գ. Քարվանսարա (այժմ՝ ք. Իջևան) - հունվարի 18, 1942, Տայշետ, ՌԽՖՍՀ), հայ անվանի հոգեբան, մանկավարժ, պրոֆեսոր, հասարակական գործիչ։

Կենսագրություն

Սովորել է տեղի ծխական, Թիֆլիսի Ներսիսյան դպրոցներում (1896-1898 թթ.)։ Ապա ընդունվել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանի լսարանական բաժինը (1898-19031904 թվականին մեկնել է արտասահման, սովորել Ենայի (Գերմանիա), Լայպցիգի (Գերմանիա) և Բեռնի (Շվեյցարիա) համալսարաններում։ 1909 թվականին փիլիսոփայական գիտությունների դոկտորի աստիճան է ստացել (թեման՝ «Քննադատություն Ցիլլերի ձևական աստիճանների», 1912 թվականին հայերեն տպագրվել է Էջմիածնում՝ մեծ համբավ և ճանաչում բերելով նրան)։ Խորհրդայնացումից հետո նրա ողջ կյանքը կապված է բուհերի, Երևանի ու Մոսկվայի գիտահետազոտական ինստիտուտների հետ մինչև 1937 թ., երբ որպես «ժողովրդի թշնամի» աքսորվում է Սիբիր։ 1942 թ. հունվարի 18-ին մահանում է աքսորավայրում՝ մերձբայկալյան Տայշետ բնակավայրի մոտ։

Մանկավարժական գործունեություն

1909 թվականին Էդիլյանը վերադառնում է հայրենիք և շուրջ 30 տարի զբաղվում մանկավարժական գործունեությամբ։ Նա մանկավարժական աշխատանք է կատարել Էջմիածնի Գևորգյան ճեմարանում։ 1909-1914 թթ. Գևորգյան ճեմարանի դասարանական բաժնում դասավանդում է տարբեր առարկաներ (հոգեբանություն, մանկավարժության տեսություն և պատմություն, փիլիսոփայություն, հայոց լեզվի դասավանդման մեթոդիկա, գերմաներեն), իսկ լսարանական բաժնում փիլիսոփայություն, մանկավարժություն, հոգեբանություն. ղեկավարում մանկավարժական գործնական պարապմունքները։ 1914-1919 թթ. աշխատել է Ներսիսյան դպրոցում։1916 թվականից, պատերազմական ծանր տարիներին, եղել է Կովկասի գաղթականական որբանոցների տեսուչ, կազմակերպել անապաստան երեխաների կրթության և դաստիարակության գործը։ 1918 թվականին Հայաստանի Հանրապետության հռչակումից հետո ստանձնել է հանրապետության տարրական դպրոցների տեսուչի պարտականությունները։ Երկրորդ հանրապեպության առաջին տարիներին ղեկավարել է Գյումրիի ամերիկյան որբանոցները։ 1921 թ. էդիլյանը հրավիրվում է համալսարան և նշանակվում մանկավարժական ֆակուլտետի դեկան։ Հանդիսացել է Երևանի պետական համալսարանի հիմնադիրներից, համալսարանի մանկավարժության ու հոգեբանության առաջին դասախոսը։ 1922-1925 թթ. աշխատում է Ամերկոմի դպրոցների վերատեսչի պաշտոնում։ 1928-1933 թթ. կրկին աշխատում է պետական համալսարանում, դասավանդում հոգեբանություն, մայրենի լեզվի մեթոդիկա։ 1934 թվականին հրավիրվում է նոր կազմակերպված Խաչատուր Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտ՝ որպես հոգեբանության և մանկավարժության դասախոս։ Նույն թվականին ստանում է պրոֆեսորի կոչում։ Ուսումնասիրել է ուսուցման տեսությունը, ընդհանուր և մանկավարժական հոգեբանությունը, զբաղվել հայոց լեզվի դասավանդման, մեթոդաբանության, դպրոցական դասագրքերի և ձեռնարկների ստեղծման, դատական հոգեբանության, գեղարվեստական երկի հոգեբանական վերլուծության, հայկական տառատեսակների և նրանց դյուրընթեռնելիության հարցերով։ Հեղինակ է հոգեբանությանը, մանկավարժությանը, մայրենի լեզվի դասավանդման մեթոդիկային, հայ գրականության պատմությանը վերաբերող մի շարք աշխատությունների[3]։ Առաջին մանկավարժ հոգեբանն էր, ով Հայաստանում դրեց հոգեբանական գիտական մտքի էքսպերիմենտալ (փորձառական) ուսումնասիրությունների հիմքերը, կազմակերպեց հոգեբանության կաբինետ ու գիտական լաբորատորիա և զբաղվեց հոգեկանի ուսումնասիրմամբ ու մեկնաբանմամբ։

Երկեր

  • Դասավանդման ձևեր, Վաղարշապատ, 1913 թ.։
  • Դասավանդման խնդիրներ, Էջմիածին, 1914 թ։
  • Գաղթականական որբանոցներ, Թիֆլիս, 1917 թ.։
  • Աշխատանքի դպրոց, Էջմիածին, 1922 թ.։
  • Հայոց լեզվի մեթոդիկա, Թ., 1923 թ.։
  • Դպրոցական շենք, Երևան, 1927 թ.։
  • Ձեռագրի ուսուցման մեթոդիկա, Երևան, 1927 թ.։
  • Ուղղագրության ուսուցման մեթոդիկա, Երևան, 1927 թ.։
  • Լեզվի մեթոդիկա, Երևան, 1930 թ.։
  • Ձեռնարկ հոգեբանության, Երևան, 1930 թ.։
  • Խաչատուր Աբովյանի կյանքն ու գործունեությունը, 1936 թ., (ձեռագիր)։
  • Հիշողություն, Երևան, 1934 թ.։
  • Հոգեբանության ուրվագծեր, Երևան, 1958 թ։
  • Անտիպ էջեր, Երևան, 1988 թ.։
  • Դատական հոգեբանություն, Երևան, 2000 թ.։

Հղում

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են

Ցոլակ Սիմոնյան (2012). Հայ մանկավարժության պատմություն (հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը). Երևան.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 2.
  3. Հոգեբանություն (դեմքեր, փաստեր)։ Ուսումնամեթոդական ձեռնարկ / Կազմ. Ս.Վ.Հովհաննիսյան, Է.Վ.Ասրիյան, խմբ. Հ.Մ.Ավանեսյան- Եր.: ԵՊՀ հրատ., 2010 թ. - 204 էջ։ Էջ 173։
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գուրգեն Էդիլյան» հոդվածին։
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գուրգեն Էդիլյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 6