«Սեբաստացի Մուրադ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
→‎Մահը: Հանվել է ոչ մի կենսագրական արժեք չունեցող հռետորական նախադասությունը։
Հանվել են կենսագրական որեւէ արժեք չունեցող հռետորական նախադասություններ։
Տող 24. Տող 24.
'''Սեբաստացի (Խրիմյան) Մուրադ''' ({{ԱԾ}}), [[հայդուկապետ]], հայոց ազատամարտի աննկուն երախտավորներից էր։
'''Սեբաստացի (Խրիմյան) Մուրադ''' ({{ԱԾ}}), [[հայդուկապետ]], հայոց ազատամարտի աննկուն երախտավորներից էր։


Սրբազան գործով ապրող իր քաջազունների հետ նա կազմակերպում էր «սուրի ու սովի» մղձավանջում ապրող հայ ժողովրդի ինքնապաշտպանությունը։ Խորունկ տառապանքներ է ապրել Սեբաստացի Մուրադը հայերի զանգվածային տեղահանությունների, գերեվարումների համար թե՛ ֆիզիկապես և թե՛ հոգեպես։ Իր զինակից [[Կայծակ Առաքել]]ի հետ փրկել է շատերի, հատկապես որբ երեխաների կյանքը։
Եղել է հայ ժողովրդի ինքնապաշտպանությունը կազմակերպողներից։ Իր զինակից [[Կայծակ Առաքել]]ի հետ փրկել է շատերի, հատկապես որբ երեխաների կյանքը։


== Վաղ կենսագրություն ==
== Վաղ կենսագրություն ==
Ծնվել է [[Սեբաստիա]]յի [[Խորոխոն]] գյուղում, [[1874]] թվականին։ Դեռ պատանի Մուրադն անգերազանցելի ըմբիշ էր, հեծյալ ու որսորդ։ 16 տարեկան էր, երբ Սեբաստիա գնալու ճանապարհին նրա վրա հարձակվում են մի քանի թուրքեր։ Մուրադն սպանում է նրանցից մեկին, իսկ մյուսները փախչում են։ Պատանին ստիպված լքում է հարազատ օրրանը, որպեսզի չընկնի օսմանյան կայսրության զնդանը, և սկսում է տարբեր աշխատանքներ կատարել Պոլսում։ Այստեղ հանդիպում ու մտերմանում է հայ վրիժառուների հետ, մասնակցում նրանց հավաքներին։ Սակայն այստեղ էլ սկսում են հետապնդել նրան, որովհետև տեսնելով, թե ինչպես է թուրք ոստիկանը փողոցում ծեծում մի հայի, հարձակվում ու ինքն է ծեծում ոստիկանին։ Հայոց պատրիարքի միջնորդությամբ նավ է նստում և մեկնում [[Եգիպտոս]], այնտեղից՝ [[Աթենք]], հետո՝ [[Թիֆլիս]]։ Բայց Երկիր գնալու միտքը հանգիստ չի տալիս նրան։ Թիֆլիսից 7 օրվա ընթացքում ոտքով հասնում է [[Կարս]], ապա՝ [[Բասեն]]։
Ծնվել է [[Սեբաստիա]]յի [[Խորոխոն]] գյուղում, [[1874]] թվականին։ Դեռ պատանի Մուրադն անգերազանցելի ըմբիշ էր, հեծյալ ու որսորդ։ 16 տարեկան էր, երբ Սեբաստիա գնալու ճանապարհին նրա վրա հարձակվում են մի քանի թուրքեր։ Մուրադն սպանում է նրանցից մեկին, իսկ մյուսները փախչում են։ Պատանին ստիպված լքում է հարազատ օրրանը, որպեսզի չընկնի բանտ, և սկսում է տարբեր աշխատանքներ կատարել Պոլսում։ Այստեղ հանդիպում ու մտերմանում է հայ վրիժառուների հետ, մասնակցում նրանց հավաքներին։ Սակայն այստեղ էլ սկսում են հետապնդել նրան, որովհետև տեսնելով, թե ինչպես է թուրք ոստիկանը փողոցում ծեծում մի հայի, հարձակվում ու ինքն է ծեծում ոստիկանին։ Հայոց պատրիարքի միջնորդությամբ մեկնում է [[Եգիպտոս]], այնտեղից՝ [[Աթենք]], հետո՝ [[Թիֆլիս]]։ Բայց Երկիր գնալու միտքը հանգիստ չի տալիս նրան։ Թիֆլիսից 7 օրվա ընթացքում ոտքով հասնում է [[Կարս]], ապա՝ [[Բասեն]]։


== Սասունի ապստամբությունը ==
== Սասունի ապստամբությունը ==


1903 թ. հավաքվում է մի խումբ, որը պետք է զենք տեղափոխեր [[Սասուն]]։ Մուրադը մտնում է «Մրրիկ» կոչվող այդ խմբի մեջ։ Լավ զինված 23 ֆիդայիներ գիշերով անցնում են թուրքական սահմանը և ուղղություն վերցնում դեպի Սասնո լեռները։ Նոյեմբերյան մի ձյունախառն առավոտ հասնելով լեռների ստորոտին՝ ֆիդայիները ծնկաչոք համբուրում են այն հողը, որի սրբազան կանչը հանգիստ չէր տալիս իրենց։ Հասնելով [[Գելիգուզան]]՝ նրանք խոնարհվում են [[Աղբյուր Սերոբ]]ի շիրիմին ու գնում հանդիպելու [[Անդրանիկ Օզանյան|Անդրանիկին]]։
1903 թ. հավաքվում է մի խումբ, որը պետք է զենք տեղափոխեր [[Սասուն]]։ Մուրադը մտնում է «Մրրիկ» կոչվող այդ խմբի մեջ։ Լավ զինված 23 ֆիդայիներ գիշերով անցնում են թուրքական սահմանը և ուղղություն վերցնում դեպի Սասնո լեռները։ Նոյեմբերին հասնելով [[Գելիգուզան]]՝ նրանք խոնարհվում են [[Աղբյուր Սերոբ]]ի շիրիմին ու գնում հանդիպելու [[Անդրանիկ Օզանյան|Անդրանիկին]]։


Թուրքիայի բոլոր ճանապարհներով զորքեր էին մոտենում Սասունին։ Սկսվում են ինքնապաշտպանական կռիվները, որի ընթացքում պատմության մեջ հերոսական էջեր են գրում [[Անդրանիկ Օզանյան|Անդրանիկը]], [[Գևորգ Չաուշ]]ը, [[Մշեցի Սմբատ]]ը, [[Հրայր Դժոխք]]ը, [[Կայծակ Առաքել]]ը, Սեբաստացի Մուրադն ու շատ ուրիշներ։ Գելիգուզանի մոտերքում նրանք ցիրուցան են անում հակառակորդին, որտեղ, սակայն զարկվում է Հրայրը։
Սկսվում են ինքնապաշտպանական կռիվները, որոնց ընթացքում պատմության մեջ հերոսական էջեր են գրում [[Անդրանիկ Օզանյան|Անդրանիկը]], [[Գևորգ Չաուշ]]ը, [[Մշեցի Սմբատ]]ը, [[Հրայր Դժոխք]]ը, [[Կայծակ Առաքել]]ը, Սեբաստացի Մուրադն ու շատ ուրիշներ։ Գելիգուզանի մոտերքում նրանք ցիրուցան են անում հակառակորդին, բայց սպանվում է Հրայրը։


Հաջորդ օրը թուրքերն օգնական ուժեր են ստանում, որոնք գիշերով պաշարում են գյուղը։ Հերոսաբար մասնակցելով Սասունի 1904 թ. ապստամբությանը որպես նրա ղեկավարներից մեկը, Մուրադն անվանի մյուս ֆիդայիների հետ անցնում է պարսկական սահմանը՝ դեպի Կովկաս։ Մինչ այդ, հավատարիմ մնալով ավանդույթին, Մուրադը մյուս ազատամարտիկների օրինակով [[Սուրբ Թադևոսի վանք|սբ. Թադեի վանքի]] պատերին թողնում է իր հուշագրությունը.
Մուրադն անվանի մյուս ֆիդայիների հետ անցնում է պարսկական սահմանը՝ դեպի Կովկաս։ Մինչ այդ, հավատարիմ մնալով ավանդույթին, Մուրադը մյուս ազատամարտիկների օրինակով [[Սուրբ Թադևոսի վանք|սբ. Թադեի վանքի]] պատերին թողնում է իր հուշագրությունը.


«Անցանք մենք ընդ հուր և ընդ ջուր, իսկ ես կ'ըսեմ նաև ընդ արիւն և նորէն կ'երթանք դէպի հուր և արիւն…»։
«Անցանք մենք ընդ հուր եւ ընդ ջուր, իսկ ես կ'ըսեմ նաեւ ընդ արիւն եւ նորէն կ'երթանք դէպի հուր եւ արիւն…»։


== Հայ-թաթարական կռիվներ ==
== Հայ-թաթարական կռիվներ ==

17:47, 27 Հուլիսի 2021-ի տարբերակ

Խրիմյան Մուրադ
1874 թ. - օգոստոսի 4 1918 թվական
ԾննդավայրԱրևմտյան Հայաստան Խորոխոն
Մահվան վայրԲաքու
ՔաղաքացիությունՕսմանյան կայսրություն
Զորատեսակհայդուկային խմբեր, կամավորական զորքեր
Ծառայության տարիներ1896-1918 թվականներ
Կոչումխմբապետ
Զորամասհայդուկային խմբեր
Մարտեր/
պատերազմներ
Սասունի ինքնապաշտպանություն
Բաքվի ճակատամարտ

Սեբաստացի (Խրիմյան) Մուրադ (1874[1][2], Սեբաստիայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - օգոստոսի 4, 1918(1918-08-04), Բաքու, Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն[3]), հայդուկապետ, հայոց ազատամարտի աննկուն երախտավորներից էր։

Եղել է հայ ժողովրդի ինքնապաշտպանությունը կազմակերպողներից։ Իր զինակից Կայծակ Առաքելի հետ փրկել է շատերի, հատկապես որբ երեխաների կյանքը։

Վաղ կենսագրություն

Ծնվել է Սեբաստիայի Խորոխոն գյուղում, 1874 թվականին։ Դեռ պատանի Մուրադն անգերազանցելի ըմբիշ էր, հեծյալ ու որսորդ։ 16 տարեկան էր, երբ Սեբաստիա գնալու ճանապարհին նրա վրա հարձակվում են մի քանի թուրքեր։ Մուրադն սպանում է նրանցից մեկին, իսկ մյուսները փախչում են։ Պատանին ստիպված լքում է հարազատ օրրանը, որպեսզի չընկնի բանտ, և սկսում է տարբեր աշխատանքներ կատարել Պոլսում։ Այստեղ հանդիպում ու մտերմանում է հայ վրիժառուների հետ, մասնակցում նրանց հավաքներին։ Սակայն այստեղ էլ սկսում են հետապնդել նրան, որովհետև տեսնելով, թե ինչպես է թուրք ոստիկանը փողոցում ծեծում մի հայի, հարձակվում ու ինքն է ծեծում ոստիկանին։ Հայոց պատրիարքի միջնորդությամբ մեկնում է Եգիպտոս, այնտեղից՝ Աթենք, հետո՝ Թիֆլիս։ Բայց Երկիր գնալու միտքը հանգիստ չի տալիս նրան։ Թիֆլիսից 7 օրվա ընթացքում ոտքով հասնում է Կարս, ապա՝ Բասեն։

Սասունի ապստամբությունը

1903 թ. հավաքվում է մի խումբ, որը պետք է զենք տեղափոխեր Սասուն։ Մուրադը մտնում է «Մրրիկ» կոչվող այդ խմբի մեջ։ Լավ զինված 23 ֆիդայիներ գիշերով անցնում են թուրքական սահմանը և ուղղություն վերցնում դեպի Սասնո լեռները։ Նոյեմբերին հասնելով Գելիգուզան՝ նրանք խոնարհվում են Աղբյուր Սերոբի շիրիմին ու գնում հանդիպելու Անդրանիկին։

Սկսվում են ինքնապաշտպանական կռիվները, որոնց ընթացքում պատմության մեջ հերոսական էջեր են գրում Անդրանիկը, Գևորգ Չաուշը, Մշեցի Սմբատը, Հրայր Դժոխքը, Կայծակ Առաքելը, Սեբաստացի Մուրադն ու շատ ուրիշներ։ Գելիգուզանի մոտերքում նրանք ցիրուցան են անում հակառակորդին, բայց սպանվում է Հրայրը։

Մուրադն անվանի մյուս ֆիդայիների հետ անցնում է պարսկական սահմանը՝ դեպի Կովկաս։ Մինչ այդ, հավատարիմ մնալով ավանդույթին, Մուրադը մյուս ազատամարտիկների օրինակով սբ. Թադեի վանքի պատերին թողնում է իր հուշագրությունը.

«Անցանք մենք ընդ հուր եւ ընդ ջուր, իսկ ես կ'ըսեմ նաեւ ընդ արիւն եւ նորէն կ'երթանք դէպի հուր եւ արիւն…»։

Հայ-թաթարական կռիվներ

Այս խոսքերը Մուրադի իմաստուն կանխատեսումն էին, որովհետև Արևելյան Հայաստանում նրան դարձյալ հրի միջով անցնող կյանք էր սպասում։ Առաջնորդելով ձիավոր հայդուկների խումբը՝ Մուրադը հասնում է Վաղարշապատ։ Այդ օրերին թուրք, քուրդ ու թաթար բաշիբոզուկները ավերում էին հայկական գյուղերը, սրի քաշում բնակիչներին։ Մուրադը մեկնում է Նախիջևան և դառնում տեղի ինքնապաշտպանության ղեկավարը։ Թաթարական խաժամուժը կոտորվելով ետ է քաշվում և վրիժառու Մուրադի ահից թաքնվում իր որջերում։

Այստեղից Մուրադն իր 50 կտրիճներով անցնում է Զանգեզուր, որտեղ արդեն ինքնապաշտպանական կռիվներ էին մղում Արևմտյան Հայաստանում հերոսացած շատ ֆիդայիներ։ Տաթևի վանքի վանահայրը Մուրադի մասին գրում է իր հուշերում. «Սեբաստացի Մուրադը մի ցայտուն, բնորոշ տիպ էր և ժողովրդական հերոս՝ բառիս լայն առումով։ Նա ապրում էր գիւղերում՝ պարզ, համեստ նիստ ու կացով, բարոյական բարձր զգացումներով տոգորուած…»։

Զանգեզուրում ավարտելով իրենց գործը, ֆիդայիները պատրաստվում են վերադառնալ Երկիր, որտեղ իրավիճակը գնալով վատանում էր։

Ամուսնությունը

1910 թ. իր ծննդավայրի սբ. Նշան վանքում Մուրադն ամուսնանում է ուսուցչուհի Ագապիի հետ։ Վկաներից էր Դանիել Վարուժանը, որը տարված ու հիացած էր Մուրադի սխրանքներով։ Ամուսնության արարողության ժամանակ Մուրադը հայտարարում է. «Ամուսնանալով չեմ հրաժարի իմ սուրբ պայքարեն։ Թե հայրենիքս զիս կանչե, անո՛ր ձայնին է, որ պետք է հետևիմ»։

Մեկ հայը՝ մեկ ոսկի

Այդ օրերին Սեբաստիա է հասնում Ադանայի ջարդի լուրը։ Մուրադը հասկանում է, որ հարկավոր է զինել, նախապատրաստել ժողովրդին ընդդեմ գալիք արհավիրքի։ Նա սկսում է զենք հավաքել։ Սակայն հրապարակվում է Մուրադի ձերբակալման հրամանը մեծ գլխագնով, և նա 1915 թ. մարտ ամսին բարձրանում է սարերը։ Նրա ետևից գնում են նաև մոտիկ ընկերները։ Սկսվում են Սեբաստիայի հայերի տեղահանությունները։ Լեռների գլխից Մուրադը տեսնում է իրենց գյուղի քարավանը, կնոջն ու երեխային, որին կնքել էր Գևորգ Չաուշի անունով։ 22 զինակիցներով Սեբաստացին իջնում է Սև ծովի ափերը, Սամսոն։ Նրանք, բռնագրավելով թուրքական մի առագաստանավ, հասնում են Բաթում։ Արդեն ազատագրված Երզնկայում Մուրադը Կայծակ Առաքելի հետ զբաղվում է գերեվարված հայ որբերի ետ գնմամբ։ Նշանաբանը՝ «մեկ հայը՝ մեկ ոսկի»։

- Նուիրատուներ պէտք է գտնենք, Առաքե՛լ, չտան՝ ոյժով պէտք է վերցնենք, ուրիշ ելք չկա, - ասում է Մուրադն ու սկսում հայ որբերի փրկության գործը։ Առևտուրը տարվում էր նաև Մշո դաշտի գյուղերում, Սասունի լեռներում ու կիրճերում։ Հավաքելով հարյուրավոր անտուն ու որբ երեխաներ, Մուրադն ու Առաքելը նրանց հասցնում են Արաքսի ափերը և ետ գնում՝ միանալու Անդրանիկին։

Մահը

Ռուսաստանում հեղափոխություն էր եղել։ Կարմիր Բանակը մտնում է Բաքու, կռվելու Նուրի փաշայի զորքերի հետ։ Ի՞նչ է սպասվում այնտեղ ապրող հարյուրավոր հայերին։ Այս էր մտահոգում Մուրադին, և նա իր ջոկատով հասնում է Բաքու։

1918 թ. օգոստոսի 4-ին թուրքերի մի խմբի դեմ կռվի պահին նահատակվեց Սեբաստացի Մուրադը։ «Չարագուշակ և աղետաբեր գնդակ մը եկաւ, - գրում է հայդուկ Սեպուհն «Էջեր իմ յուշերէն» գրքում, դպաւ անոր ճակատին, և ան թաւալգլոր, գնաց բլուրի զառիվերէն դէպի թշնամիին կողմը»։ Միայն երկու օր հետո Մշեցի Արշակը հեծելախմբով գրոհելով կարողանում է դուրս բերել օտար ափերում հայրենիքի ազատության սիրուն նահատակված ազատամարտիկի դիակը։ Մեծ հայդուկի մարմինը հետագայում ամփոփվում է Թիֆլիսում, Խոջիվանքի գերեզմանոցում։ Նրա մասին է պատմում «Մեր մեծերը» հաղորդաշարի «Սեբաստացի Մուրադ» ֆիլմը։

Հատվածներ Սեբաստացի Մուրադի օրագրից

1915 թ. արյունոտ օրերին Սեբաստացի Մուրադը օրագրի ձևով գրի է առել իր մտածումներն ու զգացումները, հաճախ թուղթը ծնկի վրա դրած կամ լեռների քարերի, անձրևի կամ կիզիչ արևի տակ, բայց միշտ անբաժան իր ընկերակից հրացանից։

1915 թ., ապրիլի 7 - Ձորին մեջ ենք։ Անձրևը սաստիկ է։ Ուտելիք չկա ոչ մեզ, ոչ կենդանիներին։ Ամենեն լքված, կառավարութենեն հալածված, դավաճաններեն հետապնդված ու ծանոթներեն թաքնված, ճանապարհները հեղեղով անանցանելի…

17 հուլիսի - Անե՛ծք, բյուր անե՛ծք անոր, որ թուրքից վրեժը չի լուծեր յոթը պորտեն անդին։ Եթե իմ աչքովս տեսածները ընթերցողը տեսած ըլլա, կարելի է մեռելներին ալ կտակե, որ վրեժխնդիր ըլլան։ Խնայել պետք չէ։ Հայերի գլխին բերած չարիքներեն քարերն անգամ կը դողան։

16 օգոստոսի - Ընկերներս ազատություն կամ մահ կը խնդրեն։ Ես մահ չեմ ուզեր։ Ազատությունը կուզեմ տեսնել…

Մեջբերումներ Սեբաստացի Մուրադի մասին

«Բրոնզե, ձուլածո կազմվածք… խորը, անհանգիստ, կրակ աչքեր։ Խիտ ու շատ սև մազեր, որ տալիս էին առյուծի տեսք։ Մուրադի հեծած երիվարը ուրիշ ոչ ոք չէր կարող սանձել։ Երբ նա քայլում էր, թվում էր, թե մի աշխարհ է շարժվում…»։

Ավետիս Ահարոնյան, Գրական թերթ, 1989, 13 հոկտեմբեր

«Արդարև՝ ես չեմ հիշում մեր հեղափոխական մարտիկներից մեկին, որն այնքան խորունկ ու ամբողջական տպավորություն թողած լինի ինձ վրա, որքան Սեբաստացի Մուրադը… Հայ ժողովուրդը իր կորուստների և կսկիծի անսահմանության մեջ հաճախ ժամանակ չունի գլուխը խոնարհելու իր լավագույն զավակների վրա»։

Ավետիս Ահարոնյան, Գարուն, 1989, նո 8, էջ՝ 33։

«Մուրադը հիանալի ձայն ուներ։ Նա իր զիլ ձայնը հովերին էր տալիս, բայց այդ ձայնի ալիքների մեջ տիրապետում էր կսկիծը, դառնությունը, թախիծը»։

Ս. Գոլյան, Աղբյուր, 1990, նո 7, էջ՝ 24։

Գրականություն

Ծանոթագրություններ

  1. Faceted Application of Subject Terminology
  2. Հայաստանի գրադարանների համահավաք գրացուցակ
  3. 3,0 3,1 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8 (հայ.) — հատոր 8. — էջ 93.

Արտաքին հղումներ