«Էլվին Ջոնսոն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 65. Տող 65.


{{Արտաքին հղումներ}}
{{Արտաքին հղումներ}}

[[Կատեգորիա:Ամերիկացի տնտեսագետներ]]

13:22, 24 Հուլիսի 2021-ի տարբերակ

Էլվին Ջոնսոն
անգլ.՝ Alvin Saunders Johnson
Ծնվել էդեկտեմբերի 18, 1874(1874-12-18)[1][2][3]
Homer, Դակոտա շրջան, Նեբրասկա, ԱՄՆ
Մահացել էհունիսի 7, 1971(1971-06-07) (96 տարեկան) կամ հուլիսի 7, 1971(1971-07-07)[1] (96 տարեկան)
Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[1]
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունտնտեսագետ, լրագրող և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Նոր Դպրոց, Չիկագոյի համալսարան և Օսթինի տեխասյան համալսարան
Գործունեության ոլորտտնտեսագիտություն
Պաշտոն(ներ)նախագահ
Ալմա մատերԿոլումբիայի համալսարան և Լինկոլնի անվան Նեբրասկայի համալսարան
Տիրապետում է լեզուներինանգլերեն[4][5]
Գիտական ղեկավարՋոն Բեյթս Կլարկ
Եղել է գիտական ղեկավարՖրենկ Նայթ[6]
Պարգևներ
«Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի հրամանատարական խաչ

Էլվին Սոնդերս Ջոնսոն (անգլ.՝ Alvin Saunders Johnson, դեկտեմբերի 18, 1874(1874-12-18)[1][2][3], Homer, Դակոտա շրջան, Նեբրասկա, ԱՄՆ - հունիսի 7, 1971(1971-06-07) կամ հուլիսի 7, 1971(1971-07-07)[1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[1]), ամերիկյան տնտեսագետ, Նոր դպրոց համալսարանի համահիմնադիր և առաջին տնօրեն, 1936 թվականին Ամերիկյան տնտեսական ասոցիացիայի նախագահ։

Կենսագրություն

Էլվինը ծնվել է 1874 թվականի դեկտեմբերի 18-ին, ԱՄՆ Նեբրասկա նահանգի Հոմեր քաղաքում, դանիացի գաղթականների ընտանիքում։ Ուսուցումն անցել է Նեբրասկա նահանգի հանրային դպրոցներում[7]։

1893 թվականին ընդունվել է Նեբրասկա-Լինքոլնի համալսարան, որտեղ ուսումնասիրել է տնտեսությունը և դասական ու գերմանական գրականությունը։ 1897 թվականին Նեբրասկայի համալսարանում ստացել է արվեստի բակալավրի աստիճան։ 1898 թվականի իսպանա-ամերիկյան պատերազմի ընթացքում ծառայել է ԱՄՆ բանակում։ 1902 թվականին ստացել է փիլիսոփայության դոկտորի աստիճան Կոլումբիայի համալսարանում[7]։

Դասախոսական գործունեությունը սկսել Է Կոլումբիայի համալսարանում, ապա 1906-1907 թվականներին դասավանդել է Նեբրասկայի համալսարանում, 1907-1909 թվականներին՝ Տեխասի համալսարանում, 1909-1911 թվականներին՝ Չիկագոյի համալսարանում, 1911-1912 թվականներին՝ Սթենֆորդի համալսարանում, 1912 թվականին՝ Կոռնելի համալսարանում[8]։

1917 թվականին աշխատել Է Վաշինգտոնի ազգային պաշտպանության խորհրդում։ 1902-1906 թվականներին եղել է Political Science Quarterly ամսագրի խմբագիրը, իսկ 1917 թվականից՝ The New Republic-ի խմբագիրը։ 1918 թվականին եղել է Նյու Յորքի New School համալսարանի հիմնադիրներից մեկը, իսկ 1922-1945 թվականներին՝ դրա տնօրեն։ Համալսարանը ստացել է «Աքսորի համալսարան» անվանումը, որտեղ Ջոնսոնի ջանքերի շնորհիվ աշխատել են 184 արտասահմանցի գիտնականներ, որոնք փրկվել են նացիստներից։ 1933 թվականի 12 ֆակուլտետներից 1941 թվականին այն հասել է 26-ի, իսկ աշակերտների թիվը գերազանցել է 520 ուսանողը։ 1924 թվականին դարձել է սոցիալական գիտությունների հանրագիտարանի խմբագիր։ 1945 թվականին հրաժարական է տվել[7]։

Էլվին Ջոնսոնը մահացել է 1971 թվականի հունիսի 7-ին Նյու Յորք նահանգի Ապեր Նայեկ քաղաքում[9]։

Ընտանիք

Ջոնսոնն ամուսնացել է Էդիթ Հենրի Ջոնսոնի հետ[8]։

Հիշատակ

2012 թվականին Էլվին Ջոնսոնը մտել է Նեբրասկա նահանգի Փառքի սրահ[7]։

Մրցանակներ

Իր նվաճումների համար արժանացել է պատվավոր դոկտորական աստիճանների Նոր դպրոցից, Բրանդեյ համալսարանից, Նեբրասկայի համալսարանից, Հիբրու Յունիոն քոլեջից, Յեշիվ համալսարանից, ինչպես նաև Բրյուսելյան համալսարանից, Ալժիրի համալսարանից և Հեյդելբերգյան համալսարանից[7]։

Մատենագրություն

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Deutsche Nationalbibliothek Record #117164550 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 SNAC — 2010.
  3. 3,0 3,1 Find A Grave — 1996.
  4. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. CONOR.Sl
  6. Mathematics Genealogy Project — 1997.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 Steinacher G., Barmettler B. The University in Exile and the Garden of Eden: Alvin Johnson and his rescue efforts for European Jews and Intellectuals // Reassessing History from Two Continents: Festschrift Günter Bischof / ed. Martin Eichtinger, Stefan Karner, Mark Kramer, Peter Ruggenthaler. —Innsbruck University Press, 2013. — P. 49—68.
  8. 8,0 8,1 The History of Economic Thought website Alvin S. Johnson, 1874-1971.
  9. Rutkoff P.M., Scott W.B. New School: A History of the New School for Social Research. — New York: The free press. — 1986. — P. 65—83.