«Բենիամին Թումասյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
չ clean up, փոխարինվեց: ) - → ), (3) oգտվելով ԱՎԲ
Տող 15. Տող 15.
Բենիամին Հակոբի Թումասյանը մեծ ուշադրություն է դարձրել արտադրական միավորման տեխնիկական անձնակազմի պատրաստմանը։ Թումասյանի նախաձեռնությամբ Երևանի էլեկտրատեխնիկական տեխնիկումում կազմակերպվել է էլեկտրավակուումային բաժին, որը հետագայում վերափոխվեց ՊՊ «Հայէլեկտրալույս» արտադրական միավորմանը կից առանձին տեխնիկումի։ Նրա նախաձեռնությամբ, Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում կազմակերպվել է լուսատեխնիկական բաժին, որի շրջանավարտներից շատերն աշխատանք են ստացել արտադրական միավորումում{{sfn|Тумасян, Атаджанян|1985|с=111}}։
Բենիամին Հակոբի Թումասյանը մեծ ուշադրություն է դարձրել արտադրական միավորման տեխնիկական անձնակազմի պատրաստմանը։ Թումասյանի նախաձեռնությամբ Երևանի էլեկտրատեխնիկական տեխնիկումում կազմակերպվել է էլեկտրավակուումային բաժին, որը հետագայում վերափոխվեց ՊՊ «Հայէլեկտրալույս» արտադրական միավորմանը կից առանձին տեխնիկումի։ Նրա նախաձեռնությամբ, Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում կազմակերպվել է լուսատեխնիկական բաժին, որի շրջանավարտներից շատերն աշխատանք են ստացել արտադրական միավորումում{{sfn|Тумасян, Атаджанян|1985|с=111}}։


ԽՍՀՄ Գերագույն խորհրդի Նախագահության 1986 թվականի հունիսի 10-ի հրամանագրով Բենիամին Հակոբի Թումասյանին շնորհվել է Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում, նրան հանձնվել է Լենինի շքանշան ու «Մուրճ և Մանգաղ» ոսկե մեդալ տասնմեկերորդ հնգամյա պլանի և սոցիալիստական պարտավորությունների գծով առաջադրանքների ժամկետից շուտ կատարման գործում ունեցած մեծ ավանդի, էլեկտրատեխնիկական սարքավորումների որակի և արտադրական տեխնոլոգիաների բարելավման ու աշխատանքային արիության համար<ref name="ведомости">Указ Президиума Верховного Совета СССР «О присвоении звания Героя Социалистического Труда работникам объединений Министерства электротехнической промышленности СССР» от 10 июня 1986 года // Ведомости Верховного Совета СССР. — 1986. — № 25 (2359). — С. 426.</ref><ref name="wh">{{warheroes|id=25483|star=None| accessdate=2017-08-12}}</ref>։
ԽՍՀՄ Գերագույն խորհրդի Նախագահության 1986 թվականի հունիսի 10-ի հրամանագրով Բենիամին Հակոբի Թումասյանին շնորհվել է Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում, նրան հանձնվել է Լենինի շքանշան ու «Մուրճ և Մանգաղ» ոսկե մեդալ տասնմեկերորդ հնգամյա պլանի և սոցիալիստական պարտավորությունների գծով առաջադրանքների ժամկետից շուտ կատարման գործում ունեցած մեծ ավանդի, էլեկտրատեխնիկական սարքավորումների որակի և արտադրական տեխնոլոգիաների բարելավման ու աշխատանքային արիության համար<ref name="ведомости">Указ Президиума Верховного Совета СССР «О присвоении звания Героя Социалистического Труда работникам объединений Министерства электротехнической промышленности СССР» от 10 июня 1986 года // Ведомости Верховного Совета СССР. — 1986. — № 25 (2359). — С. 426.</ref><ref name="wh">{{warheroes|id=25483|star=None| accessdate=2017-08-12}}</ref>։


Հետագայում «Հայէլեկտրալույս» ԱՄ-ն վերանվանվել է «Լույս» ԱՄ-ի, Թումասյանը ԱՄ-ի տնօրենն է եղել մինչև 1993 թվականը<ref>{{cite web |url= http://aboutcompany.ru/company/luys_po.html |title=ПО «Луйс» |author= |date= |website= |publisher= Предприятия и компании России и СНГ |accessdate=2017-03-05 |lang=}}</ref>։ 1993-2000 թվականներին Թումասյանը եղել է Երևանի լուսատեխնիկական գործարանի տնօրենի խորհրդական։ 2000 թվականին գործարանի հիման վրա ստեղծվել է «Գրանդ Սան» ընկերությունը, իսկ Թումասյանը մնացել է ընկերության ղեկավարի խորհրդական<ref name="Джавахк" />։
Հետագայում «Հայէլեկտրալույս» ԱՄ-ն վերանվանվել է «Լույս» ԱՄ-ի, Թումասյանը ԱՄ-ի տնօրենն է եղել մինչև 1993 թվականը<ref>{{cite web |url= http://aboutcompany.ru/company/luys_po.html |title=ПО «Луйс» |author= |date= |website= |publisher= Предприятия и компании России и СНГ |accessdate=2017-03-05 |lang=}}</ref>։ 1993-2000 թվականներին Թումասյանը եղել է Երևանի լուսատեխնիկական գործարանի տնօրենի խորհրդական։ 2000 թվականին գործարանի հիման վրա ստեղծվել է «Գրանդ Սան» ընկերությունը, իսկ Թումասյանը մնացել է ընկերության ղեկավարի խորհրդական<ref name="Джавахк" />։
Տող 48. Տող 48.


{{ՀՍՀ|հատոր=13|էջ=667}}
{{ՀՍՀ|հատոր=13|էջ=667}}

{{DEFAULTSORT:Թումասյան, Բենիամին}}
{{DEFAULTSORT:Թումասյան, Բենիամին}}
[[Կատեգորիա:«Աշխատանքի վետերան» մեդալակիրներ]]
[[Կատեգորիա:«Աշխատանքի վետերան» մեդալակիրներ]]

15:42, 22 Հուլիսի 2021-ի տարբերակ

Բենիամին Թումասյան
Ծնվել էհոկտեմբերի 17, 1925(1925-10-17)
ԾննդավայրԹիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհունվարի 24, 2012(2012-01-24) (86 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՀԱՊՀ
Մասնագիտությունճարտարագետ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Սոցիալիստական աշխատանքի հերոս
Լենինի շքանշան Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան «Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Խիզախության համար» մեդալ (ԽՍՀՄ) «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ
ԺՏՆՑ ոսկե մեդալ և ԺՏՆՑ արծաթե մեդալ

Բենիամին Հակոբի Թումասյան (հոկտեմբերի 17, 1925(1925-10-17), Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 24, 2012(2012-01-24), Երևան, Հայաստան), հայ խորհրդային էլեկտրատեխնիկ։ «Հայէլեկտրալույս» արտադրական միավորման գլխավոր տնօրեն և Երևանի էլեկտրական լամպերի գործարանի տնօրեն (1974-1993)։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1986)։ ՀԽՍՀ վաստակավոր ինժեներ։ ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1980)։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։

Կենսագրություն

Բենիամին Հակոբի Թումասյանը ծնվել է 1925 թվականի հոկտեմբերի 17-ին Թբիլիսիում, ախալցխահայերի ընտանիքում[1]։ 1927 թվականին Թումասյանների ընտանիքը մշտական բնակության է տեղափոխվում Ախալցխա[2]։ 1932-1942 թվականներին Բենիամինը սովորել է Ախալցխայի հայկական դպրոցում, որն ավարտել է գերազանցությամբ[2][3]։ 1939 թվականին ընդունվել է կոմերիտմիության շարքերը[4]։ Դպրոցն ավարտելուց հետո մինչև 1943 թվականի մայիսն աշխատել է կոլտնտեսությունում[3]։

Մասնակցություն Հայրենական մեծ պատերազմին

1943 թվականին Բենիամին Թումասյանը զորակոչվել է կարմիր բանակ։ Նրան ուղարկել են սովորելու Կրասնոդարի գնդացրա- ականանետային ուսումնարան, որն ավարտել է 1944 թվականին[1]։ 1944 թվականի սեպտեմբերի 21-ից նա արդեն ռազմաճակատում էր։ Թումասյանը ծառայել է Առաջին ուկրաինական ռազմաճակատում, որպես գվարդիական լեյտենանտ։ Նա մարտնչել է 225-րդ գվարդիական հրաձգային Դեմբիցկիի կարմիր դրոշի շքանշանակիր գնդի 78-րդ գվարդիական հրաձգային դիվիզիայի կազմում, որպես 1-ին հրաձգային վաշտի գնդացրորդների հրամանատար[5]։ Հունվարի 31-ին, Նոյդորֆ գյուղի մերձակայքում, թշնամու կրակի տակ, Թումասյանը երկու գնդացրային հաշվարկով առաջինն է հատել Օդեր գետը և գնդացրային կրակով հնարավորություն տվել, որ ամբողջ գումարտակը անցնի գետը։ 1945 թվականի փետրվարի 4-ին Բրիգ քաղաքի (այժմ՝ լեհական Բրզեգ քաղաք) համար մղված մարտերում Թումասյանի ստորաբաժանումը գնդացրային կրակով հետ է մղել թշնամու երկու հակագրոհները։ Մարտի ընթացքում գնդացրային հաշվարկներից մեկը շարքից դուրս է եկել, որից հետո Թումասյանն անձամբ պառկել է գնդացրի առջև և հետ մղել առաջ շարժվող թշնամուն՝ թույլ չտալով, որ նրանք մոտենան։ Նա ծանր վիրավորվել է, բայց շարունակել է մարտնչել մինչ հակահարվածը հետ է մղվել[5]։ Թումասյանին տեղափոխել են հոսպիտալ, իսկ 1945 թվականի հուլիսին նա զորացրվել է որպես Հայրենական մեծ պատերազմի երկրորդ խմբի հաշմանդամ[2]։ Մարտական ծառայության համար պարգևատրվել է Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի երկու շքանշաններով և մեդալներով։

Աշխատանքային գործունեություն

1946 թվականին Բենիամին Թումասյանը ընդունվել է ԽՄԿԿ շարքերը[3]։ Նույն թվականին ընդունվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ և 1951 թվականին ավարտել է ինստիտուտի էլեկտրատեխնիկական ֆակուլտետը էլեկտրատեխնիկի որակավորմամբ[2]։ Ինստիտուտն ավարտելուց հետո Թումասյանին գործուղել են աշխատելու Երևանի նորաստեղծ էլեկտրական լամպերի գործարանում։ Մասնակցել է գործարանի առաջին արտադրանքի թողարկման աշխատանքներին՝ նախ որպես վարպետ, ապա 1951 թվականի սեպտեմբերից՝ որպես լամպերի հավաքման արտադրական բաժնի վարիչ[6]։ 1952 թվականին վերապատրաստման դասընթաց է անցել Մոսկվայում, հոսքային գծերի ուսումնասիրության վերաբերյալ[7]։ 1958-1961 թվականներին Թումասյանը գործարանի գլխավոր տեխնոլոգն էր, իսկ 1961-1969 թվականներին եղել է գործարանի գլխավոր կոնստրուկտորական բյուրոյի ղեկավարն ու գործարանի գլխավոր ինժեների տեղակալը[1]։ 1966 թվականին կազմակերպվում է «Հայէլեկտրալույս» արտադրական միավորումը և Երևանի էլեկտրական լամպերի գործարանը ընդգրկվում է դրա կազմում, 1969 թվականին Թումասյանը նշանակվել է «Հայէլեկտրլույս» միավորման գլխավոր ինժեներ (գլխավոր տնօրենի առաջին տեղակալ)[8][2]։

1974 թվականին Բենիամին Թումասյանը նշանակվել է ԽՍՀՄ էլեկտրարդյունաբերության նախարարությանն առընթեր աշխատանքային կարմիր դրոշի շքանշանակիր «Հայէլեկտրալույս» արտադրական միավորման գլխավոր տնօրեն[2]։ Թումասյանի ղեկավարման տարիներին «Արմելեկտրալույս» արտադրական միավորումը արտադրանք էր մատակարարում հանրապետության շատ կարևոր նախագծերի համար, և առաջատար դիրքեր է զբաղեցրել Խորհրդային Միության լուսատեխնիկական ձեռնարկությունների շարքում[9]։ Արտադրական միավորումում մշակվել են «Ակացիա» և «Հերկուլես» միջուկային էլեկտրական հրթիռային շարժիչի ստեղծման կանոնակարգն ու ծրագրակազմը և կատարել նատրիումի լամպի մետաղակերամիկական միավորների ջերմամշակման, եռակցման և զոդման աշխատանքները, ապահովելով անհրաժեշտ հերմետիկության ռեսուրս [10]: Թումասյանի ղեկավարությամբ ԱՄ կոլեկտիվը ժամանակակից լուսավորության սարքավորումներ է տեղադրել Երևանի մետրոպոլիտենի կայարանների լուսավորման համար[10]։ Նրա ղեկավարությամբ Երևանի էլեկտրական լամպերի գործարանում են արտադրվել Հայաստանի օպերայի և բալետի թատրոնի շենքի ջահերը, որի համար 1980 թվականին Թումասյանը կոլեկտիվի հետ արժանացել է ՀԽՍՀ պետական մրցանակի[1]։ Թումասյանի ղեկավարության ընթացքում արտադրական միավորման կոլեկտիվը 9 տարի անընդմեջ արժանացել է ԽՄԿԿ Կենտկոմի, ԽՍՀՄ Նախարարների խորհրդի, Արհմիությունների համամիութենական կենտրոնական խորհրդի և Կոմերիտմիության կենտրոնական կոմիտեի փոխանցիկ կարմիր դրոշի[2][11]։

Բենիամին Հակոբի Թումասյանը մեծ ուշադրություն է դարձրել արտադրական միավորման տեխնիկական անձնակազմի պատրաստմանը։ Թումասյանի նախաձեռնությամբ Երևանի էլեկտրատեխնիկական տեխնիկումում կազմակերպվել է էլեկտրավակուումային բաժին, որը հետագայում վերափոխվեց ՊՊ «Հայէլեկտրալույս» արտադրական միավորմանը կից առանձին տեխնիկումի։ Նրա նախաձեռնությամբ, Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում կազմակերպվել է լուսատեխնիկական բաժին, որի շրջանավարտներից շատերն աշխատանք են ստացել արտադրական միավորումում[3]։

ԽՍՀՄ Գերագույն խորհրդի Նախագահության 1986 թվականի հունիսի 10-ի հրամանագրով Բենիամին Հակոբի Թումասյանին շնորհվել է Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում, նրան հանձնվել է Լենինի շքանշան ու «Մուրճ և Մանգաղ» ոսկե մեդալ տասնմեկերորդ հնգամյա պլանի և սոցիալիստական պարտավորությունների գծով առաջադրանքների ժամկետից շուտ կատարման գործում ունեցած մեծ ավանդի, էլեկտրատեխնիկական սարքավորումների որակի և արտադրական տեխնոլոգիաների բարելավման ու աշխատանքային արիության համար[12][13]։

Հետագայում «Հայէլեկտրալույս» ԱՄ-ն վերանվանվել է «Լույս» ԱՄ-ի, Թումասյանը ԱՄ-ի տնօրենն է եղել մինչև 1993 թվականը[14]։ 1993-2000 թվականներին Թումասյանը եղել է Երևանի լուսատեխնիկական գործարանի տնօրենի խորհրդական։ 2000 թվականին գործարանի հիման վրա ստեղծվել է «Գրանդ Սան» ընկերությունը, իսկ Թումասյանը մնացել է ընկերության ղեկավարի խորհրդական[1]։

Բենիամին Հակոբի Թումասյանը 17 գյուտերի և բազմաթիվ նորարարական առաջարկների հեղինակ է, այդ թվում` «Լյումինեսցենտային լամպի և դրա արտադրության եղանակը», «Լույսի աղբյուրների սկավառակների շիկամշակման և հալման վառարաններ», «Լյումինեսցենտային լամպերի կոթառների հավաքման ավտոմատ մեքենա», «Լույսի աղբյուրների հրակայուն մետաղներից պատրաստված մասերի ակվադագից մաքրման մեթոդներ»[15]։ Նա համարվում է նաև «Լամպագործների աշխատանքային ուղին» գրքի հեղինակ (Մ. Լ. Աթաջանյանի հետ միասին) որը նվիրված է «Հայէլեկտրալույս» ԱՄ-ում արտադրության կազմակերպման և արտադրանքի որակի բարելավման խնդիրների պատմությանը[16]։ Թումասյանը ընդգրկված էր ՀԽՍՀ Պետպլանի օրգան «Հայաստանի արդյունաբերություն» (1986 թվականից՝ «Հայաստանի արդյունաբերություն, շինարարություն և ճարտարապետություն») ամսագրի խմբագրական խորհրդի կազմում։

Բենիամին Հակոբի Թումասյանը զբաղվել է նաև հասարակական գործունեությամբ, մի քանի անգամ ընտրվել է Երևանի էլեկտրական լամպերի գործարանի կուսակցության կազմակերպության քարտուղար և կուսակցական կոմիտեի անդամ[3]։ Թումասյանն ընտրվել էր նաև Երևանի քաղխորհրդի պատգամավոր, Հայաստանի Կոմունիստական կուսակցության Կենտկոմի անդամ[2], եղել է ԽՄԿԿ XXV և XXVII համագումարների պատվիրակ[1]։

Բենիամին Հակոբի Թումասյանը մահացել է 2012 թվականի հունվարի 24-ին Երևանում[7]։

Պարգևներ

  • Սոցիալիստական աշխատանքի հերոս (ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի Նախագահության 1986 թվականի հունիսի 10-ի հրամանագիր, Լենինի շքանշան և «Մուրճ և մանգաղ» մեդալ) - տասնմեկերորդ հնգյակի առաջադրանքների, տարեկան պլանների և սոցիալիստական պարտավորությունների ժամկետից շուտ կատարման գործում ունեցած ներդրման, էլեկտրական սարքավորումների որակի բարելավման, արտադրական տեխնոլոգիաների կատարելագործման և աշխատանքային արիության համար[12][13],
  • Լենինի շքանշան (31.03.1981)[11][13],
  • Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան (03/10/1976)[13],
  • Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի երկու շքանշան (03.03.1945, 06.11.1985)[4][5],
  • Աշխատանքի կարմիր դրոշի երկու շքանշան (08.08.1966, 20.04.1971)[13],
  • «Արիության համար» մեդալ (02.10.1966)[13],
  • «Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ[1],
  • ՀԽՍՀ պետական մրցանակ (1980) - Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի շենքի վերակառուցման նախագծման և իրականացման համար[11],
  • ՀԽՍՀ վաստակավոր ինժեներ[2],
  • ԽՍՀՄ տնտեսական նվաճումների ցուցահանդեսի երեք ոսկե մեդալ[2],
  • ԽՍՀՄ տնտեսական նվաճումների ցուցահանդեսի արծաթե մեդալ[2],
  • «ԽՍՀՄ գյուտարար» կրծքանշան[17],
  • Ախալցխայի պատվավոր քաղաքացի (19.09.1987) - Ախալցխա քաղաքին և քաղաքի հայկական թիվ 3 միջնակարգ դպրոցին մշտական օգնություն ցուցաբերելու համար[1]։

Գրականություն

  • Асрян А. Г. Тумасян Бениамин Акопович // Герои армяне. — Ер.: Амарас, 2015. — С. 309. — 360 с.
  • Тумасян Б. А., Атаджанян М. Л. Трудовой путь ламповиков (передовой опыт, перспективы) = Լամպագործների աշխատանքային ուղին (առաջավոր փորձ, հեռանկարներ). — Ер.: Айастан, 1985. — 206 с.

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 «Тумасян Бениамин Акопович». Интернет портал Джавахка. Արխիվացված է օրիգինալից 2016-12-25-ին. Վերցված է 2014-01-19-ին.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 «Тумасян Бениам (Вачик) Акопович». Новостной сайт Джавахка. 2010-03-16. Արխիվացված է օրիգինալից 2014-01-19-ին. Վերցված է 2014-01-19-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Тумасян, Атаджанян, 1985, էջ 111
  4. 4,0 4,1 Тумасян Вениамин Акопович 1925г.р.
  5. 5,0 5,1 5,2 http://www.podvignaroda.ru/?#id=1521288045&tab=navDetailManUbil
  6. Тумасян, Атаджанян, 1985, էջ 15
  7. 7,0 7,1 Асрян, 2015, էջ 309
  8. Тумасян, Атаджанян, 1985, էջ 118
  9. В. Ломанов (2012-06-12). «Ереванские светильники». Научная цифровая библиотека «Порталус». Վերցված է 2017-05-09-ին.
  10. Владимир Евгеньевич Гудилин. «Ядерные ракетные двигатели». buran.ru. Энциклопедия крылатого космоса. Վերցված է 2017-05-09-ին.
  11. 11,0 11,1 11,2 Тумасян, Атаджанян, 1985, էջ 114
  12. 12,0 12,1 Указ Президиума Верховного Совета СССР «О присвоении звания Героя Социалистического Труда работникам объединений Министерства электротехнической промышленности СССР» от 10 июня 1986 года // Ведомости Верховного Совета СССР. — 1986. — № 25 (2359). — С. 426.
  13. 13,0 13,1 13,2 13,3 13,4 13,5  Բենիամին Թումասյան «Երկրի հերոսներ» կայքում
  14. «ПО «Луйс»». Предприятия и компании России и СНГ. Վերցված է 2017-03-05-ին.
  15. «Патенты Бениамина Акоповича Тумасяна». www.findpatent.ru. Վերցված է 2014-01-19-ին.
  16. Тумасян, Атаджанян, 1985, էջ 2
  17. Тумасян, Атаджанян, 1985, էջ 127
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 13, էջ 667