«Աշոտ Բ Երկաթ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 28. Տող 28.


Աշոտ Բ Երկաթ թագավորի գահակալության պատմափուլը (914-929) Հայոց պատմության մեջ ամենահետաքրքրական ու կարևոր, բայց միևնույն ժամանակ ամբողջությամբ և խորությամբ ուսումնասիրությանչենթարկված ժամանակաշրջաններից է:
Աշոտ Բ Երկաթ թագավորի գահակալության պատմափուլը (914-929) Հայոց պատմության մեջ ամենահետաքրքրական ու կարևոր, բայց միևնույն ժամանակ ամբողջությամբ և խորությամբ ուսումնասիրությանչենթարկված ժամանակաշրջաններից է:
Հոր` Հայոց [[Սմբատ Ա]] թագավորի (891-914) սպանությունից հետո, երբ ողջ սրությամբ դրված էր Հայոց թագավորության լինել-չլինելու հարցը, ամեհի ֆիզիկական ուժի ու քաջության շնորհիվ («ըստ քաջապինդ արութեան») «Երկաթ» կոչված երիտասարդ արքայազնն աներկյուղ իր վրա վերցրեց մի կողմից Բագրատունիների գլխավորությամբ Հայոց թագավորության պահպանման, իսկ մյուս կողմից` Հայաստանն ու Այսրկովկասի քրիստոնեական երկրներն ընդգրկող` Աշոտ Ա և Սմբատ Ա թագավորների տերության վերականգնման գործը: Աշոտ Երկաթը փաստորեն ստիպված եղավ ինչպես պահպանել Հայոց թագավորությունը, այնպես էլ վերականգնել Ատրպատականի տիրակալ Յուսուֆի սփռած ավերի ու ասպատակությունների պայմաններում Հայոց պետականության` կորսված կամ քայքայված այնպիսի կարևոր բաղադրիչները, ինչպիսիք էին պետական համակարգն ընդհանրապես եւ թագավորական իշխանությունը, պետական ինստիտուտները, կառավարման համակարգն ու բանակը` մասնավորապես: Ի վերջո հասնելով իր նպատակին` նա հռչակվեց որպես շահնշահ կամ արքայից արքա:
Հոր` Հայոց [[Սմբատ Ա]] թագավորի (891-914) սպանությունից հետո, երբ ողջ սրությամբ դրված էր Հայոց թագավորության լինել-չլինելու հարցը, ամեհի ֆիզիկական ուժի ու քաջության շնորհիվ («ըստ քաջապինդ արութեան») «Երկաթ» կոչված երիտասարդ արքայազնն աներկյուղ իր վրա վերցրեց մի կողմից Բագրատունիների գլխավորությամբ Հայոց թագավորության պահպանման, իսկ մյուս կողմից` Հայաստանն ու Այսրկովկասի քրիստոնեական երկրներն ընդգրկող`[[Աշոտ Ա]] և [[Սմբատ Ա]] թագավորների տերության վերականգնման գործը: Աշոտ Երկաթը փաստորեն ստիպված եղավ ինչպես պահպանել Հայոց թագավորությունը, այնպես էլ վերականգնել Ատրպատականի տիրակալ Յուսուֆի սփռած ավերի ու ասպատակությունների պայմաններում Հայոց պետականության` կորսված կամ քայքայված այնպիսի կարևոր բաղադրիչները, ինչպիսիք էին պետական համակարգն ընդհանրապես եւ թագավորական իշխանությունը, պետական ինստիտուտները, կառավարման համակարգն ու բանակը` մասնավորապես: Ի վերջո հասնելով իր նպատակին` նա հռչակվեց որպես շահնշահ կամ արքայից արքա:
Աշոտ Երկաթի գահակալության դժվարին ու հանգուցային պատմափուլում իր լուծումը գտավ Հայոց թագավորության հետագա գոյության հիմնախնդիրը, և վերջինիս պատմության մեջ այնուհետև սկիզբ առավ համեմատաբար խաղաղ և կայուն զարգացման ժամանակաշրջան: Նշված առումներով Աշոտ Երկաթի գործունեությունը դարա- կազմիկ նշանակություն ունի Հայոց պատմության մեջ:
Աշոտ Երկաթի գահակալության դժվարին ու հանգուցային պատմափուլում իր լուծումը գտավ Հայոց թագավորության հետագա գոյության հիմնախնդիրը, և վերջինիս պատմության մեջ այնուհետև սկիզբ առավ համեմատաբար խաղաղ և կայուն զարգացման ժամանակաշրջան: Նշված առումներով Աշոտ Երկաթի գործունեությունը դարա- կազմիկ նշանակություն ունի Հայոց պատմության մեջ:
Աշոտ Երկաթի գահակալման բեմելը տեղի է ունեցել [[իշխանաց իշխան |Հայոց իշխանաց իշխան]]ի պաշտոնում։ Այս պաշտոնը զբաղեցրել են հիմնականում արքայական տան այն անդամները, որոնց ժառանգաբար անցնելու էր Հայոց գահը<ref>[http://ysu.am/files/02A_Eghiazaryan.pdf Ա. Եղիազարյան, Հայոց իշխանաց իշխանը Բագրատունի առաջին արքաների օրոք]</ref>։
Աշոտ Երկաթի գահակալման բեմելը տեղի է ունեցել [[իշխանաց իշխան |Հայոց իշխանաց իշխան]]ի պաշտոնում։ Այս պաշտոնը զբաղեցրել են հիմնականում արքայական տան այն անդամները, որոնց ժառանգաբար անցնելու էր Հայոց գահը<ref>[http://ysu.am/files/02A_Eghiazaryan.pdf Ա. Եղիազարյան, Հայոց իշխանաց իշխանը Բագրատունի առաջին արքաների օրոք]</ref>։

16:57, 21 Հուլիսի 2021-ի տարբերակ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աշոտ Բագրատունի (այլ կիրառումներ)
Աշոտ Բ Երկաթ
Հայոց թագավոր (914-922), Շահնշահ Հայոց և Վրաց (922-929)
Իշխանություն914 - 929
Թագադրում914
Լրիվ անունԱշոտ Բ Բագրատունի
Ծնվել է՝882(0882)
ԾննդավայրԲագարան,
Բագրատունիների թագավորություն Բագրատունիների թագավորություն
Մահացել է՝929(0929)
Վախճանի վայրԵրազգավորս,
Բագրատունիների թագավորություն Բագրատունիների թագավորություն
Թաղվել է՝Բագարան
Ազգությունհայ
ՀարստությունԲագրատունիներ
ՆախորդՍմբատ Ա
ՀաջորդողԱբաս Ա
ՏոհմԲագրատունիներ
պետական գործիչ և գերիշխան
ՀայրՍմբատ Ա Նահատակ
ՀավատքՀայ Առաքելական Եկեղեցի

Աշոտ Բ Երկաթ (անհայտ[1], Բագարան - 928 կամ 929[1], Երազգավորս, Բագրատունիների թագավորություն), Հայոց թագավոր 914 թվականից, Շահնշահ Հայոց և Վրաց 922 թվականից։ Հաջորդել է հորը՝ Սմբատ I Բագրատունուն։


Աշոտ Երկաթը՝ Հայոց իշխանաց իշխան

Աշոտ Բ Երկաթ թագավորի գահակալության պատմափուլը (914-929) Հայոց պատմության մեջ ամենահետաքրքրական ու կարևոր, բայց միևնույն ժամանակ ամբողջությամբ և խորությամբ ուսումնասիրությանչենթարկված ժամանակաշրջաններից է: Հոր` Հայոց Սմբատ Ա թագավորի (891-914) սպանությունից հետո, երբ ողջ սրությամբ դրված էր Հայոց թագավորության լինել-չլինելու հարցը, ամեհի ֆիզիկական ուժի ու քաջության շնորհիվ («ըստ քաջապինդ արութեան») «Երկաթ» կոչված երիտասարդ արքայազնն աներկյուղ իր վրա վերցրեց մի կողմից Բագրատունիների գլխավորությամբ Հայոց թագավորության պահպանման, իսկ մյուս կողմից` Հայաստանն ու Այսրկովկասի քրիստոնեական երկրներն ընդգրկող`Աշոտ Ա և Սմբատ Ա թագավորների տերության վերականգնման գործը: Աշոտ Երկաթը փաստորեն ստիպված եղավ ինչպես պահպանել Հայոց թագավորությունը, այնպես էլ վերականգնել Ատրպատականի տիրակալ Յուսուֆի սփռած ավերի ու ասպատակությունների պայմաններում Հայոց պետականության` կորսված կամ քայքայված այնպիսի կարևոր բաղադրիչները, ինչպիսիք էին պետական համակարգն ընդհանրապես եւ թագավորական իշխանությունը, պետական ինստիտուտները, կառավարման համակարգն ու բանակը` մասնավորապես: Ի վերջո հասնելով իր նպատակին` նա հռչակվեց որպես շահնշահ կամ արքայից արքա: Աշոտ Երկաթի գահակալության դժվարին ու հանգուցային պատմափուլում իր լուծումը գտավ Հայոց թագավորության հետագա գոյության հիմնախնդիրը, և վերջինիս պատմության մեջ այնուհետև սկիզբ առավ համեմատաբար խաղաղ և կայուն զարգացման ժամանակաշրջան: Նշված առումներով Աշոտ Երկաթի գործունեությունը դարա- կազմիկ նշանակություն ունի Հայոց պատմության մեջ: Աշոտ Երկաթի գահակալման բեմելը տեղի է ունեցել Հայոց իշխանաց իշխանի պաշտոնում։ Այս պաշտոնը զբաղեցրել են հիմնականում արքայական տան այն անդամները, որոնց ժառանգաբար անցնելու էր Հայոց գահը[2]։ Սմբատ Ա-ի օրոք իշխանաց իշխան նշանակվել են Հայոց արքայի երկու եղբայրները։ Սկզբում Շապուհն էր, իսկ այնուհետև՝ Դավիթը։ Այն ժամանակ Սմբատ Ա-ն չէր կարող իր որդի Աշոտին նշանակել Հայոց իշխանաց իշխան, քանի որ Ատրպատականի Աֆշին ամիրի դեմ պատերազմներից մեկի ավարտին՝ 897 թվականին ստիպված էր եղել նրան որպես պատանդ հանձնել ամիրին, և հետ էր ստացել միայն 901 թվականին։ 903 թվականի պատերազմից հետո Յուսուֆ ամիրան հաշտություն է կնքում Սմբատ Ա-ի հետ։ Երկու արքաները հաշտվում են, իսկ Աշոտին կարգում են Հայոց իշխանաց իշխան՝ ճանաչելով նրա գահաժառանգման իրավունքը։ Այս պաշտոնը Աշոտ Երկաթը խաղաղությամբ վարեց մինչև 909 թվականը, երբ Յուսուֆը մեծ արշավանք ձեռնարկեց Հայաստան։

Աշոտ Երկաթի գլխավորած ազատագրական պատերազմը և թագադրությունը. 909-914 թվականների պատմափուլ

Յուսուֆը Հայաստան է արշավել հայոց 358 թվականին, այսինքն` 909 թ. ապրիլից մինչև 910 թ. ապրիլն ընկած ժամանակահատվածում [Ն 1]: Արշավանքը սկսվել է 909 թվականի գարնանը[4]։ 909 թվականի գարնանը Յուսուֆի զորքերը հետապնդում են Սմբատ Ա-ին։ 910 թվականի գարնանը Յուսուֆը զորք է ուղարկում Սմբատ Ա-ի դեմ, որին միանում են Գագիկ Արծրունու գնդերը։ Սմբատի զորքը ղեկավարում էին Հայոց իշխանաց իշխան Աշոտն ու Մուշեղը։ Ճակատամարտը տեղի ունեցավ Ձկնավաճառ կոչվող վայրում և ավարտվեց Սմբատ Ա-ի զորքի պարտությամբ։ Աշոտը փրկվեց, Մուշեղը՝ գերի ընկավ[Ն 2]: Սմբատն ամրանում է Կապույտ բերդում, իսկ թագաժառանգ Աշոտի գլխավորությամբ սկսվում է ազատագրական պայքարը։ Գագիկ Արծրունին մեծ կորուստներ է տալիս և անհաջողության մատնվում։ 914 թվականին Յուսուֆը հետ շպրտվեց Վասպուրականից։ Աշոտ Երկաթի ղեկավարած առաջին ազատագրական մարտերում հաղթանակները հետևում էին մեկը մյուսին։ Աշոտ Երկաթի ղեկավարած ազատագրական պատերազմի աշխարհագրությունն ընդգրկում էր Հայաստանի կենտրոնական և հյուսիսարևելյան շրջաններն ու Վիրքի հարավը՝ Տփղիս քաղաքով[6]։ Սկզբում նա ոչնչացրեց Բագրևանդ գավառում տեղակայված թշնամու գնդերը,մեկնում Գուգարք և ազատագրում տեղի ամրոցները։ Հետագայում ազատագրվում են Տփիղիսսը, Տաշիր գավառը, Աղստևը։ Այս ամենից հետո Երկաթը հաստատվեց Արշրունիք գավառում։ Աշոտ Երկաթի թագադրությունը տեղի է ունեցել Սմբատ Ա-ի սպանությունից հետո 914 թվականին։

Հայաստանը և քրիստոնյա Այսրկովկասը 914-915 թվականներին

Աշոտ Երկաթի թագադրությանը հաջորդած իրադարձությու դրդապատճառների վերաբերյալ հստակ պատկերացում կազմելու համար պետք է կատարել որոշակի ճշգրտումներ։ Երբ Յուսուֆը ասպատակում էր Գուգարքը, Աշոտ Երկաթը ամրացել էր իր ազատագրած ամրոցներում։ Հայաստանի կենտրոնական ու հյուսիսային շրջանների ազատագրումը տեղի է ունեցել Աշոտ Երկաթի՝ Կոստանդնուպոլիս մեկնելուց առաջ։ Հայաստանում տիրող դժվարին իրավիճակը, Աշոտ Երկթին ստիպում է մեկնել Կոստանդնուպոլիս, միևնույն ժամանակ Յուսուֆը նոր հալածանքեր է սկսում Արծրունիների և Սյունիների նկատմամբ 913-914 թվականների ազատագրական պատերազմը, որի հաջող ընթացքը Աշոտ Երկաթին հնարավորություն էր տվել թագադրվելու, հայտնվել էր փակուղում։ Այդ պատճառով Աշոտ Երկաթը մեկնում է Բյուզանդիա։ Կոստանդին Կայսրը Աշոտ Երկաթին և նրա հետ Կոստանդնուպոլիս գնացած հայ նախարարներին մեծ պատիվների արժանացրեց։ Հայոց թագավորը հայրենիք էր վերադառնում բյուզանդական օգնական զորքով` հաղթանակի և Հայոց թագավորությունը վերահաստատելու անխախտ հավատով։

Աշոտ Երկաթի վերադարձը Կոստանդնուպոլսից և ազատագրական նոր կռիվներ

Աշոտ Երկաթը մնաց Բյուզանդիայում 10 ամիս։ Այս ընթացքում Յուսուֆը հարձակումներ իրականացրեց Վասպուրականի ուղղությամբ՝ հասնելով Մարդաստան և Տոսպ գավառները։ Ստանալով Յուսուֆի ասպատակությունների լուրը՝ 916 թվականին Կոստանդնուպոլսից բյուզանդական օգնական բանակով վերադառնում է Աշոտ Երկաթը։ Աշոտ Երկաթի կողմն են անցնում Սյունյաց իշխանները, ու պայքարը խիստ թեժանում է։ Վերադառնում է կաթողիկոսը և հասնում նրան, որ հակառակորդները զինադադար հաստատեն։ Աշոտ Երկաթի նոր հաջողությունները հնարավորություն են տալիս Սյունյաց իշխաններին` վերահաստատելու իրենց իշխանությունները։ Սևանա լճի շրջակայքն ընդգրկող իրենց տիրույթները վերականգնում են նաև Սյունյաց իշխաններ Սահակն ու Վասակը։ Աշոտ Երկաթը Երազգավորսում կարողացավ փրկվել դավադրական մահից ու իր հետ վերցնելով Աբասի որդուն` հեռանալ Ուտիք։ Այդպիսով` Աշոտ Երկաթի համար բացվեց պայքարի նոր ուղղություն ներքին ճակատում։ Հաշտվելով Սահակ Սևադայի հետ` Աշոտ Երկաթն արշավեց Դվին։ Դվինն ազատագրվեց արաբական գերիշխանությունից և ենթարկվեց Հայոց թագավորին 919 թվականին[7]։

Գահակալման սկիզբը

Աշոտ II–ի գահակալության սկզբում Հայաստանն գտնվել է ծանր իրավիճակում։ Ատրպատականի Յուսուֆ ամիրայի զորքը ներխուժել է Հայաստան, ինչը երկրի անկախությանը սպառնող վտանգ էր։ Իր եղբոր՝ Մուշեղի հետ 910 թվականին դուրս է եկել Յուսուֆ ամիրայի դեմ, Ձկնավաճառի ճակատամարտում գլխավորել հայոց բանակը։ Հոր մահից հետո մյուս եղբոր՝ Աբասի հետ արաբներից ազատագրել է Հայաստանի մի շարք մասեր։ 915 թվականին Յուսուֆը կրկին ներխուժել է Հայաստան, Աշոտ II-ը մեկնել է Բյուզանդիա, բանակցել Կոստանդին Ծիրանածին կայսեր հետ, ինչից հետո Բյուզանդիան նրան ճանաչել է Հայոց թագավոր և տվել օգնական զորք։ Աշոտ II-ը պայքար է ծավալել բոլոր կենտրոնախույս ուժերի դեմ՝ ձգտելով ստեղծել քաղաքականապես միասնական Հայաստան։ Աշոտ II-ի հորեղբոր որդին՝ Աշոտ Շապուհյանը, որ դեռ Սմբատ Ա-ի օրոք հարում էր Յուսուֆին, վերջինիս կողմից 915 թվականին ճանաչվել է որպես Հայոց թագավոր։ Դառնալով Աշոտ II-ի հակաթոռը՝ նա պայքար սկսեց օրինական թագավորի դեմ։ Հովհաննես Դրասխանակերտցի կաթողիկոսը փորձ է արել հաշտեցնել նրանց։ Թեև Աշոտ Շապուհյանն ստացել է Վաղարշապատն իր շրջակայքով, բայց չի դադարեցրել պայքարը։ Աշոտ II-ի դեմ դուրս են եկել նաև Գուգարքի Շամշուլդե բերդի տերերը, ապստամբել է նաև աները՝ Գարդմանի իշխան Սահակ Սևադան։ Աշոտ II-ն գերի է վերցրել Սահակ Սևադային ու նրա որդուն, ապա կուրացնել տվել նրանց։ Նա հարկադրված է եղել պայքարել նաև Ուտիք նահանգի ապստամբ իշխան Ցլիկ Ամրամի և վրաց Գուրգեն իշխանի դեմ։ Աշոտ II-ը ստիպված էր քաշվել Սևանա կղզին և այնտեղից կազմակերպել պայքարը։ Սևանի ճակատամարտում նրան հաջողվել է պարտության մատնել Յուսուֆ ամիրայի Բեշիր զորապետին։ Այնուհետև հաղթահարելով ներքին ու արտաքին թշնամիների դիմադրությունները՝ նա վերականգնել է Բագրատունյաց թագավորության սահմանները։ 922 թվականին Աշոտ II-ին շնորհվել է «Շահնշահ Հայոց և Վրաց» տիտղոսը։ Աշոտ Շապուհյանը դուրս է մղվել ասպարեզից։ Խիզախության և կորովի համար Աշոտ II-ը ստացել է «Երկաթ» մականունը։ 928 թվականին Աշոտ Երկաթը Ատրպատականի ամիրայի հետ դիմակայել են և հետ շպրտել բյուզանդական զորքերին[8]։

Կյանք

Տոհմածառ

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Աշոտ Մեծ Բագրատունի

(855-885)

(885-890)
 
Կատրանիդե Ա

(885-890)
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Սմբատ Նահատակ

(890-914)
 
 
 
 
 
 
Սահակ
 
 
 
 
 
 
Դավիթ
 
 
 
 
 
 
Շապուհ սպարապետ
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Սոֆյա
 
Գրիգոր Արծրունի

(857-887)
 
դուստր
 
Վահան Արծրունի
 
Մարիամ
 
Վասակ Սյունի

(855-859)
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Աշոտ

(898-904)
 
Գագիկ

(904-908) / (908-943)
 
Գուրգեն

(904-925)
 
 
 
 
Գրիգոր

(859-913)
 
Սահակ
 
Վասակ
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Աշոտ Երկաթ

(914-928)
 
Սահականույշ Սևադա
 
Աբաս Ա

(928-953)
 
Գագիկ

(897-898)
 
դուստր
 
Մլքե
 
Աշոտ սպարապետ
 
 
 
 
 

Մշակույթում

Աշոտ Երկաթը «Գևորգ Մարզպետունի» վեպի գլխավոր հերոսներից է։ Այդ վեպում նրա կինն է Սահակ Սևադայի աղջիկը՝ Սահականույշ թագուհին։ Սակայն նա սիրել է Սևորդյաց Գևորգ նահապետի աղջկան՝ Ասպրամ իշխանուհուն։ Եվ սերը փոխադարձ է եղել։

Նշումներ

  1. Այս և հետագա տոմարական հաշվարկները կատարվել են ըստ Բ. Թումանյանի տոմարական հաշվումների աղյուսակների։ Տե´ս Բ. Թումանյան, Տոմարական հաշվումներ, «Տեղեկագիր (հաս. գիտ.)», 1964, № 5, էջ 55-60[3]:․․․
  2. Մուշեղը հետագայում դաժանաբար սպանվեց, իսկ նրա մարմինը ստացավ Սմբատ Ա-ի եղբայր Շապուհի որդի Աշոտ սպարապետը և ուղարկեց Բագարան` Բագրատունյաց հանգստարանում ամփոփելու[5]:․․․

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Գրականություն

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 487