«Սվեն Դևիդսոն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 43. Տող 43.
* {{cite web|url=http://www.guardian.co.uk/sport/2008/jun/04/tennis|title=Obituary: Sven Davidson|author=Richard Evans.|work=[[The Guardian]]|date=4 June 2008|accessdate=2012-06-15|archiveurl=https://www.webcitation.org/6AwpLFBMh?url=http://www.guardian.co.uk/sport/2008/jun/04/tennis|archivedate=2012-09-25}}
* {{cite web|url=http://www.guardian.co.uk/sport/2008/jun/04/tennis|title=Obituary: Sven Davidson|author=Richard Evans.|work=[[The Guardian]]|date=4 June 2008|accessdate=2012-06-15|archiveurl=https://www.webcitation.org/6AwpLFBMh?url=http://www.guardian.co.uk/sport/2008/jun/04/tennis|archivedate=2012-09-25}}
{{Արտաքին հղումներ}}
{{Արտաքին հղումներ}}
[[Կատեգորիա:Շվեդ թենիսիստներ]]

11:44, 20 Հուլիսի 2021-ի տարբերակ

Սվեն Դևիդսոն
Սեռարական
Քաղաքացիություն Շվեդիա
Ծննդյան ամսաթիվհուլիսի 13, 1928(1928-07-13)[1]
Մահվան ամսաթիվմայիսի 28, 2008(2008-05-28)[2] (79 տարեկան)
ԾննդավայրԲուրոս[1]
Մահվան վայրԱրկադիա, ԱՄՆ
Աշխատող ձեռքաջլիկություն[3]

Սվեն Վիկտոր Դևիդսոն (շվեդ.՝ Sven Viktor Davidson, (հուլիսի 13, 1928(1928-07-13)[1], Բուրոս[1] - մայիսի 28, 2008(2008-05-28)[2], Արկադիա, ԱՄՆ), շվեդ թենիսիստ, Ուիմբլդոնի մրցաշարի հաղթող, Մեծ սաղավարտում շահած առաջին շվեդը, Թենիսի փառքի միջազգային սրահի անդամ (2007)։

Կենսագրություն

Սվեն Դևիդսոնը ծնվել է Գյոտեբորգի մոտակայքում գտնվող Բորոս քաղաքում, որտեղ էլ կատարել է թենիսի իր առաջին քայլերը։ Բավականին վաղ տարիքում նա հանդիպել է թենիսի մեկ այլ սիրահար Ուլֆ Շմիդտի հետ, որի հետ նրանք ավելի քան տաս տարի կազմել են Շվեդիայի հավաքականի ողնաշարը՝ Դևիսի գավաթում[4]։ Այդ ընթացքում Դևիդսոնը ազգային հավաքականում անցկացրել է 85 խաղ և հաղթել դրանցից 62-ում՝ 39 հաղթանակ և 14 պարտություն մենախաղերում և 23 հաղթանակ և 9 պարտություն զուգախաղերում։ Զուգախաղերով հաղթանակների քանակով նա մոտ 50 տարի եղել է Շվեդիայի հավաքականի չեմպիոն՝ ետ թողնելով իրենից Շմիդտին և զուգախաղի աստղեր Յոնաս Բյորկմանին և Անդերս Յարիդին[5]։

1950-1960 թվականներին Դևիդսոնը հաղթել է 30-ից ավել սիրողական մենախաղերի մրցաշարերում։ Նա դարձել է Շվեդիայի (1960), (1950), Գերմանիայի (1958), Սկանդինավիայի քառակի, Ֆրանսիայի կրկնակի և ԱՄՆ-ի չեմպիոն։ 1955 և 1956 թվականներին նա Ֆրանսիայի առաջնության մրցաշարի եզրափակչում երկու անընդմեջ պարտություն է կրել մոլորակի առաջին ռակետներ՝ նախ Թոնի Տրաբերտից, ապա Լու Հոուդից։ Պրոֆեսիոնալ թենիսում հայտնվելուց հետո Դևիդսոնը համարվում էր աշխարհի ուժեղագույն թենիսիստը։ 1957 թվականին Դևիդսոնը հաղթել է «Մեծ սաղավարտի» մրցաշարում և դարձել պատմության մեջ առաջին շվեդ թենիսիստը, որը հաղթել է այդ մրցաշարում։ Դրանից հետո նա հասել է Ուիմբլդոնի և ԱՄՆ-ի առաջնությունների կիսաեզրափակիչ, իսկ տարեվերջին ճանաչվել աշխարհի երրորդ ռակետ[6][7]։ Հաջորդ տարի Դևիդսոնը նվաճել է «Մեծ սաղավարտի» իր երկրորդ տիտղոսը՝ Ուիմբլդոնի եզրափակչում Ուլֆ Շմիդտի հետ հաղթել իր ժամանակի ուժեղագույն զույգերից մեկին՝ Էշլի Կուպերին և Նիլ Ֆրեյզերին:

1968 թվականին Դևիդսոնը եղել է Շվեդիայի թենիսի ֆեդերացիայի վարչության անդամ։ Թենիսի միջազգային ֆեդերացիային ուղղված նամակի հեղինակներից մեկը հանդիսացել է նա, որում պահանջվում էր թենիսի բաց մրցաշարերի անցկացում, որտեղ կարող էին մրցել միասին ուժեղագույն սիրահարներ և պրոֆեսիոնալներ[8]։

1969 թվականին գործարար Հանս Օկե Սթուրենիի հետ նա կազմակերպել է թենիսի առաջին բաց մրցաշարը Շվեդիայում, որն այժմ հայտնի է որպես Ստոկհոլմի թենիսի բաց առաջնություն անվամբ։

Շվեդիայում նրա նկատմամբ խիստ դատողությունների և շրջապատի նկատմամբ բարձր պահանջկոտության վերաբերմունքի պատճառով նա 1970-ական թվականներին ընտանիքի հետ տեղափոխվել է Կալիֆոռնիա։ 1978 թվականին նա հաղթել է Ուիմբլդոնի վետերանների մրցաշարում՝ եզրափակչում հաղթելով Նիլ Ֆրեյզերին։ Նա շարունակում էր խաղալ թենիս և մարզել երիտասարդ թենիսիստներին նույնիսկ 70 տարեկանը լրանալուց հետո։ Ալցհայմերի հիվանդություն ձեռք բերելուց հետո նա թողել է մարզչական աշխատանքը։

Սվեն Դևիդսոնը մահացել է թոքաբորբից, 2008 թվականին 79 տարեկան հասակում, թենիսի միջազգային փառքի սրահի անդամ դառնալուց մեկ տարի չանցած։

«Մեծ սաղավարտի» եզրափակիչներ

Մենախաղ

Արդյունք Թվական Մրցաշար Հակառակորդը եզրափակչում Եզրափակչի հաշիվը
Պարտություն 1955 Ֆրանսիայի թենիսի բաց առաջնություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Թոնի Թրաբերթ 6-2, 1-6, 4-6, 2-6
Поражение 1956 Ֆրանսիայի թենիսի բաց առաջնություն Ավստրալիա Լյու Հոուդ 4-6, 6-8, 3-6
Победа 1957 Ֆրանսիայի թենիսի բաց առաջնություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Հերբերտ Ֆլամ 6-4, 6-4, 6-4

Զուգախաղ

Թվական Մրցաշար Զուգընկեր Հակառակորդները եզրափակչում Հաշիվը եզրափակչում
1958 Ուիմբլդոնի մրցաշար Շվեդիա Ուլֆ Շմիթ Ավստրալիա Էշլի Կուպեր
Ավստրալիա Նիլ Ֆրեյզեր
6-4, 6-4, 8-6

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Tingay L. 100 years of WimbledonLondon Borough of Enfield: Guinness Superlatives, 1977. — P. 197.
  2. 2,0 2,1 2,2 http://www.nytimes.com/2008/06/07/sports/tennis/07davidson.html?_r=1&oref=slogin
  3. Collins B. The Bud Collins History of Tennis: An Authoritative Encyclopedia and Record Book — 2 — NYC: New Chapter Press, 2010. — P. 570. — ISBN 978-0-942257-70-0
  4. Richard Evans. (4 June 2008). «Obituary: Sven Davidson». The Guardian. Արխիվացված է օրիգինալից 2012-09-25-ին. Վերցված է 2012-06-15-ին.
  5. Победы и поражения игроков на странице сборной Швеции на сайте Кубок Дэвиса (անգլ.)
  6. «International Tennis Hall of Fame». www.tennisfame.com. Վերցված է 2021-07-13-ին.
  7. None (1981). United States Tennis Association official encyclopedia of tennis. Internet Archive. New York : Harper & Row. ISBN 978-0-06-014896-6.
  8. «Sven Davidson, 79, Hall of Famer in Tennis, Dies».

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սվեն Դևիդսոն» հոդվածին։