«Պարույր Սևակի տուն-թանգարան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
"Պ._Սևակի_հայրական_տունը_5.jpg" Ֆայլը Ջնջվել է: Վիքիպահեստում՝ Ellin Beltz մասնակցի կողմից: Պատճառը սա է՝ Copyright violation; see Commons:Licensing:
"Պ._Սևակի_հայրական_տունը_2.jpg" Ֆայլը Ջնջվել է: Վիքիպահեստում՝ Ellin Beltz մասնակցի կողմից: Պատճառը սա է՝ Copyright violation; see Commons:Licensing:
Տող 45. Տող 45.
Պատկեր:Պարույր Սևակի տուն-թանգարան, Զանգակատուն (36).JPG
Պատկեր:Պարույր Սևակի տուն-թանգարան, Զանգակատուն (36).JPG
Պատկեր:Պ. Սևակի հայրական տունը 1.jpg
Պատկեր:Պ. Սևակի հայրական տունը 1.jpg

Պատկեր:Պ. Սևակի հայրական տունը 2.jpg
Պատկեր:Պ. Սևակի հայրական տունը.jpg
Պատկեր:Պ. Սևակի հայրական տունը.jpg



00:41, 19 Հուլիսի 2021-ի տարբերակ

Պարույր Սևակի տուն-թանգարան
Տեսակհուշային թանգարան
ԵրկիրՀայաստան
ՏեղագրությունԶանգակատուն[1]
Կազմված էԳրողի առանձնատնից, խնձորի այգուց և թանգարանի շենքից
ՀասցեՀՀ Արարատի մարզ, Զանգակատուն համայնք, Պ․ Սևակի փող․, 1-ին փակուղի, 1 տուն
Հիմնադրվել է1972
ՏնօրենՍևակ Ղազարյան

Պարույր Սևակի տուն-թանգարանը գտնվում է բանաստեղծի ծննդավայրում՝ Զանգակատուն (նախկինում՝ Չանախչի, Սովետաշեն) գյուղում։ Բացվել է Պարույր Սևակի ողբերգական մահվան 10-րդ տարելիցի օրը՝ 1981 թ. հունիսի 17-ին։

Տուն-թանգարանի շենքն ընգրկված է ՀՀ հանրապետական նշանակություն ունեցող հուշարձանների ցանկում։

Պատմություն

Թանգարանը կառուցվել է գրողի առանձնատան կողքին, այգու հարևանությամբ։ Նախագծի հեղինակն է ճարտարապետ Ջիմ Թորոսյանը։ Ըստ նախագծի՝ տուն-թանգարան համալիրը ներառում էր նախասրահ-դահլիճ, ցուցասրահներ, մատուռ-զանգակատուն, ամֆիթատրոն։ Իրականացվել է նախագծի միայն մի մասը՝ ներկայիս նախասրահ-դահլիճը։

2015թ. մարտին բացվեց տուն-թանգարանի նոր մասնաշենքը, որն ունի զանգակատան տեսք։ Այն ներառում է տուն-թանգարանի վարչական մասը, գրապահոցը և ընդունելությունների սրահը։

Պարույր Սևակի տուն-թանգարան համալիրն այսօր ներառում է թանգարանի երկու մասնաշենքերը, բանաստեղծի կառուցած առանձնատունը (1960թ.), այգին և հայրական տունը (1924թ.):

Ցուցադրություն

Ցուցասրահը հարստացված է Պարույր Սևակին նվիրված՝ նկարիչ Սարգիս Մուրադյանի` 1985-1986 թթ. կատարած մեծադիր որմնանկարով, որտեղ ներկայացված են գրողի կյանքի և ստեղծագործության կարևոր շրջափուլերը։ Թանգարանի նախասրահ-դահլիճում ցուցադրված են բանաստեղծի կյանքի ու ստեղծագործական տարբեր փուլերին վերաբերող ցուցանմուշներ՝ անձնական իրեր, վավերագրեր, ձեռագրերի պատճեններ, տարբեր լեզուներով հրատարակություններ։ Ցուցասրահի մի անկյունում ճգրտությամբ վերարտադրված է Պ. Սևակի՝ երևանյան բնակարանի (հասցե՝ Կասյան 3) աշխատասենյակը՝ բնօրինակ կահույքով և ցուցա­նմուշնե­րով։

Թանգարանում պահպանվում են շուրջ 700 ցուցանմուշներ և Պ. Սևակի անձնական գրադարանի 1000-ից ավելի գրքեր։ Տուն-թանգարանի բակում՝ այգու արևելյան հատվածում են գտնվում Պարույր Սևակի, նրա կնոջ՝ Նելլի Մենաղարաշվիլիի, և ծնողների՝ Ռաֆայել և Անահիտ Սողոմոնյան­ների շիրիմները։

2019 թվականից թանգարանի ցուցադրության մաս է կազմում նաև Պարույր Սևակի հայրական տունը։ 1926 թվականին այդ տանն են հաստատվել հայ մեծանուն բանաստեղծ ծնողները՝ Ռաֆայել և Անահիտ Սողոմոնյանները, հորեղբայրը՝ Վահան Սողոմոնյանը։ Այստեղ են անցել Պ. Սևակի մանկությունն ու  պատանեկությունը (1926-1940թթ)։

Տան առջև  փռված է մի փոքրիկ այգի՝ խնձորի, ծիրանի, ընկույզի ծառերով։ Ինչպես  այդ շրջանում  գյուղի մյուս  տները, Պ. Սևակի  հայրական  տունն  էլ  ունեցել է հարթ տանիք։ Տների այսպիսի կառուցվածքը  բնորոշ է եղել  Պարսկաստանի  Խոյ և Սամաստ գավառներին։ Պատերը կավածեփ են, տանիքը՝ հողածածկ։ Այս  շինության  մաս է կազմում  էյվանը, որտեղ  գտնվում  են  թոնիրները, իսկ   դրանց   հարևանությամբ  սանդն է,  որի  մեջ  օթակով ձավար են  ծեծել,  այնուհետև՝  երկանքով աղացել։ Էյվանին  կից գոմն է, իսկ դրա հարևանությամբ՝  օթախը։ Վերջինս այն սենյակն է, որտեղ  ապրել է ամբողջ ընտանիքը։ Սենյակի կահավորանքը  կազմել են  թախտերը,  որոնցից  մեկի  վրա  հավաքվել է տան անկողինը։ Սենյակի մեջտեղից բարձրանում է մի  հաստ  սյուն,  որը  ոչ  միայն  տանիքի  հիմնական  գերանի  հենակն  է,  այլև ծառայել է որպես զանազան  առարկաների,  այդ թվում՝  նավթի  լամպի կամ ձեթի  ճրագի կախարան։ Սենյակի  կենտրոնում   թոնիրն  է, որի  վրա  ուշ  աշնանից  մինչև  գարնան ավարտ դրվող  քուրսին  ծառայել է որպես և՛  ճաշասեղան, և՛  զրուցասեղան, իսկ հետո նաև  գրասեղան՝  պատանի Պարույրի  համար։ Թոնիրը  ոչ  միայն  լավաշ  թխելու,  ճաշ  եփելու համար էր, այլև՝ սենյակում ջերմություն ապահովելու։ Օթախի  հարևանությամբ է գտնվում հացատունը կամ մարագը,  որը նաև  մառանի դեր է ունեցել։ Այդտեղ պահվել են կենցաղային  իրեր  և գյուղատնտեսական գործիքներ։

Տունը բնակեցված է եղել մինչև 1980-ական թվականները։ Այնտեղ ապրել են Պ. Սևակի ծնողները և հորեղբայրը (մինչև 1960-ականները), իսկ հետո ընտանիքի մտերիմ ազգականները։

Միջոցառումներ

Թանգարանում հաճախ են կազմակերպվում սևակյան պոեզիայի օրեր, ընթերցումներ, պոեզիայի ձայնագրություններ՝ հենց բանաստեղծի ընթերցմամբ։

Պատկերասրահ

Հասցե

Թանգարանը գտնվում է ՀՀ Արարատի մարզի Զանգակատուն համայնքում։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձան, օբյեկտ № 3.43/9