«Նախնադարյան արվեստ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 65. Տող 65.
Մեգալիթյան կառույցները տարածված են ամբողջ աշխարհում՝ հիմնականում ծովափնյա շրջաններում։ Եվրոպայում դրանք հիմնականում թվագրվում են [[էնեոլիթ]]ի և [[բրոնզի դար]]աշրջանով (մ. թ. ա. 3-2 հազարամյակ), բացառությամբ Անգլիայի, որտեղ մեգալիթները պատկանում են [[Նոր քարի դար|նեոլիթի]] դարաշրջանին։ Մեգալիթյան հուշարձանները մեծ թիվ են կազմում Մեծ Բրիտանիայում, սակայն հանդիպում են նաև Միջերկրական ծովի ափին, Իսպանիայում, Պորտուգալիայում, Ֆրանսիայում, Արևմտյան Անգլիայիայում, Իռլանդիայում, Դանիայում և Իսրայելում։ 20-րդ դարասկզբին կարծիք էր տարածվել, որ բոլոր մեգալիթները պատկանում են մեկ մշակույթի, սակայն ժամանակակից հետազոտությունները հերքում են այդ ենթադրությունը։
Մեգալիթյան կառույցները տարածված են ամբողջ աշխարհում՝ հիմնականում ծովափնյա շրջաններում։ Եվրոպայում դրանք հիմնականում թվագրվում են [[էնեոլիթ]]ի և [[բրոնզի դար]]աշրջանով (մ. թ. ա. 3-2 հազարամյակ), բացառությամբ Անգլիայի, որտեղ մեգալիթները պատկանում են [[Նոր քարի դար|նեոլիթի]] դարաշրջանին։ Մեգալիթյան հուշարձանները մեծ թիվ են կազմում Մեծ Բրիտանիայում, սակայն հանդիպում են նաև Միջերկրական ծովի ափին, Իսպանիայում, Պորտուգալիայում, Ֆրանսիայում, Արևմտյան Անգլիայիայում, Իռլանդիայում, Դանիայում և Իսրայելում։ 20-րդ դարասկզբին կարծիք էր տարածվել, որ բոլոր մեգալիթները պատկանում են մեկ մշակույթի, սակայն ժամանակակից հետազոտությունները հերքում են այդ ենթադրությունը։


Մեգալիթների նշանակությունը միանգամայն հասկանալի չէ։ Դրանցից շատերը համայնքային կառույցներ են՝ սոցիալականացման գործառույթով պայմանավորված։ Նրանց կառուցումը պարզունակ տեխնիկայի պայմաններում բարդագույն խնդիր էր ներկայացնում և պահանջում էր մարդկանց մեծ զանգվածների միավորում։ Որոշ մեգալիթյան կառույցներ, ինչպես, օրինակ, Կարնակաում (Բրետան) ավելի քան 3000 քարերի համալիրը, հանգուցյալների կամ [[նախնիների պաշտամունք]]ի հետ կապված կարևոր արարողակարգային կենտրոններ էին։ Նման մեգալիթները ծառայել են որպես գերեզմանոց։ Մեգալիթների այլ համալիրներ, հավանաբար, ծառայել են աստղագիտական իրադարձությունների ժամանակը որոշելու համար, ինչպիսիք են՝ արևադարձն ու [[գիշերահավասար]]ը։
Մեգալիթների նշանակությունը միանգամայն հասկանալի չէ։ Դրանցից շատերը համայնքային կառույցներ են՝ սոցիալականացման գործառույթով պայմանավորված։ Նրանց կառուցումը պարզունակ տեխնիկայի պայմաններում բարդագույն խնդիր էր ներկայացնում և պահանջում էր մարդկանց մեծ զանգվածների միավորում։ Որոշ մեգալիթյան կառույցներ, ինչպես, օրինակ, Կարնակաումի (Բրետան) ավելի քան 3000 քարերի համալիրը, հանգուցյալների կամ [[նախնիների պաշտամունք]]ի հետ կապված կարևոր արարողակարգային կենտրոններ էին։ Նման մեգալիթները ծառայել են որպես գերեզմանոց։ Մեգալիթների այլ համալիրներ, հավանաբար, ծառայել են աստղագիտական իրադարձությունների ժամանակը որոշելու համար, ինչպիսիք են՝ արևադարձն ու [[գիշերահավասար]]ը։


=== Կենցաղային իրեր ===
=== Կենցաղային իրեր ===

13:55, 17 Հուլիսի 2021-ի տարբերակ

Նախնադարյան արվեստ, նախնադարյան մշակութային ամբողջությունն է։

Վայրի ցուլի պատկեր Ալտամիրա քարանձավի պատին
Ձեռքերի նկարազարդումները պատկանում են արվեստի հնագույն նմուշներին

Հնագույն արվեստի գոյության անվիճելի վկայությունների թվին են պատկանում ուշ պալեոլիթի հուշարձանները (մ. թ. ա. 40-35 թվականներ)՝ աբստրակտ նշաններ, որոնք փորագրված են ժայռային մակերեսներին, ձեռքի վրձինների նկարազարդումներ, անիմալիստական քարանձավային պատկերներ, ոսկորից և քարից փոքր կենդանակերպ և մարդակերպ քանդակներ, փորագրություններ, ոսկորների, քարե սալիկների և եղջյուրների վրա արված հարթականդակներ։

Ծագումը

Նախնադարյան արվեստի ծագման սաղմերը նկատվել են Մուստիերյան մշակույթի ժամանակաշրջանում։ Այդ ժամանակաշրջանում առանձին առարկաների վրա համաչափորեն պատկերում էին փոսեր կամ խաչեր, որոնք քիչ-քիչ սկսում էին նմանվել զարդապատկերների։ Նախնադարյան արվեստի մասին է վկայում նաև իրերի ներկումը (Օքրա)[1]։ Զարդանախշերը կապված էին այսպես կոչված «վարքագծային արդիականության» հետ՝ տվյալ ժամանակաշրջանի մարդուն բնորոշ վարքագծով։

Արվեստի շատ տեսակներ, որոնք, հավանաբար, բնորոշ են պալեոլիթին, նյութական հետքեր չեն թողել։ Ընդունված է համարել, որ մինչև մեր օրերը պահպանված քանդակներից և ժայռապատկերներից բացի, քարե դարաշրջանի հնագույն արվեստը ներկայացել է երաժշտությամբ, պարերով, ծիսական երգերով, ինչպես նաև գեոգլիֆներով՝ պատկերներ ծառի կեղևին, պատկերներ կենդանիների մաշկին, հատկանշական է մարմնի մասերին տարբեր գունանյութերով արված պատկերները, ժամանակակից լեզվով ասած՝ դաջվածքները։

Վաղ և միջին պալեոլիթ

Հազարամյակների պատմություն ունեցող զարդաքանդակները մատնանշում են բանական մարդու վերացական մտածողությունը։ 2007 թվականին Մարոկկոյի արևելքում հայտնաբերվել են զարդարված խեցիներ, որոնցից որոշները զարդարված են եղել ուլունքներով. այդ խեցիները 82 հազար տարեկան են[2]։ Բլոմբոս քարանձավում հայտնաբերվել են երկրաչափական պատկերներ՝ օքրայով ներկված[3], նաև ավելի քան 40 ներկված ռումբեր[4]։ 90 հազար տարրվա պատմություն ունեցող կակղամորթների երեք խեցիները հնագետները գտել են Իսրայելում և Ալժիրում, նույնպես օգտագործվել որպես զարդեր[5]։

Առանձին գիտնականներ պնդում են, որ «Վեներան Բերեխատ-Ռամից» քանդակը ավելի քան արհեստական ծագում է հիշեցնում։ Եթե նման մեկնաբանությունը հիմնավորված է, ապա արվեստը միայն Homo sapiens-ի մենաշնորհը չէ։ Այն շերտերում, որտեղ հայտնաբերվել են նշված արձանիկները, պատկանում են այն ժամանակաշրջանին, երբ համապատասխան տարածքները բնակեցված են եղել մարդկանց այլ տեսակներով՝ Նեանդերթալյան մարդ։ 43 հազար տարեկան երկու անցքերով քարանձավային արջի սնամեջ ազդրը ֆլեյտայի տպավորություն է թողնում, որը պատրաստել էր նեանդերթալացին՝ Դիվյե Բաբեի ֆլեյտա։ Ստանիսլավ Դրոբիշևսկին հետևյալ կերպ է նկարագրում նեանդերթալացիներով բնակեցված քարանձավը[6].

Դա մի հարթ կտոր քարի հետ ոսկրային բեկոր է տնկել և հենվել է այդ փոքրիկ սեպիկի վրա։ Երկու կողմերից կախված ոսկորների մեջ, ցանկության դեպքում, կարելի է տեսնել աչքերը, իսկ քարե կամուրջի վրա՝ քիթը։ Հարցն այն է, թե արդյոք նեանդերթալացին գիտեր, թե ինչ է դեմքը։

Շատ մարդաբաններ (ներառյալ Ռ. Քլայնը) մերժում են նեանդերթալցիների՝ արվեստի մասին դատողությունները և դրանք համարում են գիտական կեղծ շահարկումներ։ Այսպիսով, ըստ սահմաված փաստերի՝ նախնադարյան արվեստը գոյություն ունի ավելի քան 45 հազար տարի։

Ուշ պալեոլիթ

Ուշ պալեոլիթի դարաշրջանում (40-35 - 10 հազար տարի առաջ) պլաստիկայի առաջին անվիճելի նմուշներն են ի հայտ գալիս (այսպես կոչված՝ «պալեոլիթյան վեներաներ»), ծաղկում են ապրում քարանձավային գեղանկարչությունը, ժայռապատկերային ու ոսկորային փորագրությունը։ Հետքաբանները պարզել են, որ, այսպես կոչված «գավազանները», որոնք զարդարված են եղել փորված փոսերով, պարանների պատրաստման ժամանակ պտույտի դեր են կատարել[7]։ Լիեժի համալսարանի գիտնականներն ապացուցել են, որ 20,4 սմ երկարությամբ մամոնտի ոսկորից պատրաստված գավազանը՝ 7 և 9 մմ տրամագծով ու չորս անցքերով, որոնք շրջանակված են եղել հստակ պարուրաձև կտրվածքներով, օգտագործել են բուսական մանրաթելերից պարանների պատրաստման համար, որոնք պեղվել են Հոլե Ֆելսի քարանձավի շրջանում[8]։

Ձիու գլուխ, Մադլենյան մշակույթ

Պալեոլիթի դարաշրջանի նկարիչը պատկերել է այն, ինչը հուզել է իր երևակայությունը, առավել հաճախ այն կենդանիները, որոնց որսացել է՝ եղնիկներ, ձիեր, զուբրեր, մամոնտներ, ռնգեղջյուրներ։ Ավելի քիչ են հանդիպում գիշատիչների պատկերները, որոնք վտանգ էին ներկայացնում նախնադարյան մարդու համար՝ առյուծներ, ընձառյուծներ, բորենիներ, արջեր։ Մարդկանց ֆիգուրները հազվադեպ են (ընդ որում՝ տղամարդկանց պատկերներ չեն հանդիպում մինչև պալեոլիթի ավարտը)։

Մարդու կողմից մշակված կենդանիների ժանիքները և ոսկորները տեղափոխում էին այլ վայրեր։ Այսպես, Եվրոպայի կենտրոնում (Գեներսդորֆ) հայտնաբերվել են ծովային կակղամորթների մշակված խեցիներ, որոնք այդտեղ են բերվել Միջերկրական ծովի ափերից։ Ցավոք, ծովի մակարդակի բարձրացումը, որը տեղի է ունեցել ի հաշիվ սառցադաշտերի հալեցման, թույլ չի տալիս ուսումնասիրել պալեոլիթի ծովափնյա բնակավայրերը, որոնք մեծամասամբ ջրի տակ են անցել։

21 -րդ դարասկզբին ամենահին ժայռապատկերն էին ֆրանսիական Շովե քարանձավում ռնգեղջյուրների ճակատամարտի տեսարանի պատկերը[9]։ 2012 թվականի հունիսին «Science» ամսագրում հրապարակվել են Շովանի և իսպանական 11 քարանձավների տարիքը։ Գիտնականների միջազգային խմբին առաջին անգամ հաջողվել է ստանալ հնագույն քարանձավային որմնանկարների թվագրման ժամանակը։ Շովայի քարանձավում սև ռնգեղջյուրների պատկերները 35,3-38,8 հազար տարվա պատմություն ունեն։ Կերխիի իսպանական քարանձավը 43,5-42,3 հազար տարեկան է[10][11]։

Միջին քարի դար

Միջին քարի դարում (Մ. թ. ա. 10-ից մինչև 8-րդ հազարամյակ) կարևոր տեղ են զբաղեցնում բազմագործոն կոմպոզիցիաները, որոնք պատկերում էին մարդուն գործողության մեջ. մարտերի տեսարաններ, որսորդություններ և այլն։

Նոր քարի դար

Այն Ղազալի արձաններ

Նոր քարե դարին (մ. թ. ա. 8-րդ հազարամյակից ի վեր) են պատկանում Եվրոպայի, Հարավային Ամերիկայի և Ասիայի տարածքներում հայտնաբերված տարբեր մեգալիթյան շինությունների ավերակները։ Առավել հայտնիների թվին են պատկանում Անգլիայի Սթոունհենջը՝ ուղղահայաց քարերով (կրոմլեխներով), և մինչև 50 տոննա քաշով անմշակ օբելիսկ քարերը Կարնաքյան դաշտում։

Այդ ընթացքում պատկերները սկսեցին փոխարինվել վերացական հասկացություններով, ձևավորվեցին դեկորատիվ-կիրառական արվեստի բազմաթիվ տեսակներ (կերամիկա, մետաղի մշակում, մանածագործություն), այս ամենի հատ լայն տարածում ստացավ զարդարվեստը։

Տեսակներ

Պարզունակ քանդակարգործություն

Քանդակի հնագույն անվիճելի նմուշները հայտնաբերվել են Շվաբական Ալբայում օրինյակի մշակույթի շերտերում (35-40 հազար տարի)։ Դրանց թվում է նաև հնագույն կենդանաբանական այգու մամոնտի ժանյակից պատրաստված մարդագայլերը։

Ուշ պալեոլիթին հատկապես բնորոշ են գեր կամ հղի կանանց արձանիկները, որոնք կոչվում են պալեոլիթիկ վեներաներ։ Տիպաբանորեն նման արձանիկները հայտնաբերվել են Եվրասիայի միջին մասում՝ Պիրենեյներից մինչև Բայկալ լճի հսկայական տարածքում։ Այդ արձանիկները փորագրված են ոսկորներից, ժանիքներից և այլ հանածոներից՝ կալցիտ, մերգել, կրաքար։ Հայտնի են նաև կավից ձուլված արձանիկները՝ որպես խեցեղենի հնագույն նմուշներ։ Ավելի ու ավելի ստիլիզացված կանացի ֆիգուրները՝ չափազանցված մեծ կրծքերով ու հետույքներով, շարունակում էին ստեղծվել Բալկանյան նեոլիթի մշակույթներում՝ կիկլադյան մշակույթ։

Պալեոլիթում մեծ տարածում են գտել փայտե արձանիկները, բայց սրանք, նյութի համեմատաբար նուրբ լինելու պատճառով, չեն պահպանվել։ Գիտնականներին հայտնի փայտե պլաստիկայի առաջին նմուշը՝ Շիգիրյան կուռքը, հայտնաբերվել է Սվերդլովսկի մարզում։ Վերջինիս ավելի քան 11 հազար տարեկան է։

Քարանձավային նկարչություն

Պալեոլիթի դարաշրջանում արված բազմաթիվ ժայռապատկերներն ու քարանձավային նկարչության պատառիկները հասել են մինչև մեր օրեր։ Նման նկարների մեծ մասը հայտնաբերվել է Եվրոպայում, սակայն նաև քարանձավային նկարչության օրինակներ կան աշխարհի այլ մասերում՝ Ավստրալիա, Հարավային Աֆրիկա, Սիբիրի տարածքում։ Քարանձավային գեղանկարչության շատ նմուշներ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտներ են։

35-39 հազար տարի առաջ ապրած նկարիչները Շովե քարանձավի պատերին հազարավոր կենդանիներ են պատկերել

Պատկերների ստեղծման ժամանակ օգտագործվել են հանքային ներկանյութեր (օքրա, մետաղների օքսիդներ), փայտածուխ և բուսական ներկանյութեր, որոնք խառնում էին կենդանիների ճարպին, արյանը կամ ջրին[12]։ Նկարները համապատասխանեցրել են ժայռապատկերների գույնին և հիմնականում պատկերել են կենդանիներ։ Սակայն կենդանիների պատկերներից բացի՝ Ժայռապատկերներում գերակշռում են նաև որսի տեսարանները, մարդկանց ֆիգուրները և ծիսական կամ ամենօրյա գործունեության տեսարանները։

Քարանձավային գեղանկարչությունն այսպիսով սերտ ու փոխադարձ կապի մեջ է եղել դիցաբանության և ծիսական պաշտամունքի հետ։ Ժամանակի ընթացքում պատկերները ստանում են ստիլիզացիայի հստակ գծեր։ Հնագույն նկարիչների վարպետությունն արտացոլվել է կենդանիների դինամիկան և բնութագրական հատկանիշները պատկերային միջոցներով փոխանցելու ունակության մեջ։

Մեգալիթյան ճարտարապետություն

Մեգալիթյան կառույցները նախապատմական ճարտարապետության նմուշներից են։ Հայտնի են նաև մենհիր անվամբ։ Եզրույթը խիստ գիտական չէ, ուստի մենհիրների և մեգալիթյան կառույցների սահմանման տակ հասկացվում է շինությունների բավականին մշուշոտ խումբ։ Հինավուրց օրինակ է Տ տառի տեսքով զանգվածային սյուները, որոնք զարդարված են աբստրակտ պատկերագրություններով և կենդանիների պատկերներով՝ Պորտասար։

Նասկայի գեոգլիֆներ

Մեգալիթյան կառույցները տարածված են ամբողջ աշխարհում՝ հիմնականում ծովափնյա շրջաններում։ Եվրոպայում դրանք հիմնականում թվագրվում են էնեոլիթի և բրոնզի դարաշրջանով (մ. թ. ա. 3-2 հազարամյակ), բացառությամբ Անգլիայի, որտեղ մեգալիթները պատկանում են նեոլիթի դարաշրջանին։ Մեգալիթյան հուշարձանները մեծ թիվ են կազմում Մեծ Բրիտանիայում, սակայն հանդիպում են նաև Միջերկրական ծովի ափին, Իսպանիայում, Պորտուգալիայում, Ֆրանսիայում, Արևմտյան Անգլիայիայում, Իռլանդիայում, Դանիայում և Իսրայելում։ 20-րդ դարասկզբին կարծիք էր տարածվել, որ բոլոր մեգալիթները պատկանում են մեկ մշակույթի, սակայն ժամանակակից հետազոտությունները հերքում են այդ ենթադրությունը։

Մեգալիթների նշանակությունը միանգամայն հասկանալի չէ։ Դրանցից շատերը համայնքային կառույցներ են՝ սոցիալականացման գործառույթով պայմանավորված։ Նրանց կառուցումը պարզունակ տեխնիկայի պայմաններում բարդագույն խնդիր էր ներկայացնում և պահանջում էր մարդկանց մեծ զանգվածների միավորում։ Որոշ մեգալիթյան կառույցներ, ինչպես, օրինակ, Կարնակաումի (Բրետան) ավելի քան 3000 քարերի համալիրը, հանգուցյալների կամ նախնիների պաշտամունքի հետ կապված կարևոր արարողակարգային կենտրոններ էին։ Նման մեգալիթները ծառայել են որպես գերեզմանոց։ Մեգալիթների այլ համալիրներ, հավանաբար, ծառայել են աստղագիտական իրադարձությունների ժամանակը որոշելու համար, ինչպիսիք են՝ արևադարձն ու գիշերահավասարը։

Կենցաղային իրեր

Կենցաղային իրերի շարքը ներառում է խաղալիքներ երեխաների համար, զարդեր, հարդարանքի միջոցներ։ Որպես կանոն՝ զարդերը պատրաաստվել են բրոնզից։ Զարդապատկերները շատ պարզ էին՝ պարույրներ, օղակաձև և ալիքաձև գծեր։ Զարդերը մեծ չափեր ունեին և միանգամից աչքի էին զարնվում։

Քարանձավային որմնանկարների ու նկարների հետ մեկտեղ այդ ժամանակ պատրաստել են նաև ոսկորից ու քարից պատրաստված զանազան արձաններ։ Արձանիկները պատրաստում էին պարզունակ գործիքների օգնությամբ, որն էլ պահանջում էր բացառիկ համբերություն։

Առօրյա գործածության առարկաների (քարե գործիքներ և կավե անոթներ) զարդարումը գործնական անհրաժեշտություն չի ունեցել։ Զարդեր ստանալու պրակտիկայի բացատրություններից մեկը քարե դարի մարդկանց կրոնական հավատալիքն է, մյուսը գեղեցկության պահանջն է և ստեղծագործական գործընթացից ուրախություն ստանալը[13]։

Ուսումնասիրման պատմություն

Նախնադարյան առաջին գործերը, որոնք գրավել են գիտնականների ուշադրությունը, եղել են կենդանիների հոյակապ ռեալիստական պատկերներ՝ ոսկորների մակերևույթներին պլեյստոցենի դարաշրջանում պատկերված (որն ավարտվել է 11 հազար տարի առաջ) մեռած կենդանիների պատկերներ, ինչպես նաև բնական նյութերից պատրաստված հարյուրավոր փոքրիկ ուլունքներ (քարացած կալցիտային սպունգեր), որոնք հայտնաբերվել են Բուշ դե Պերտի կողմից 1830-ական թվականներին Ֆրանսիայի տարածքում։ Այդ ժամանակ գտածոները վեճի առարկա էին դարձել սիրողական հետազոտողների, դոգմատիկ կրեացիոնիստների և աշխարհի աստվածային ծագմանը վստահ հոգևորականների միջև։

Պարզունակ արվեստում քարանձավային նկարչությունը ի սկզբանե հեղաշրջում էր։ 1879 թվականին Մարիան՝ իսպանացի հնագետ Մ. Դե Սաուտոլի ութամյա դուստրը, Ալտամիրայի (Իսպանիայի հյուսիս) քարանձավի կամարների վրա հայտնաբերել է բիզոնների խոշոր (1-2 մետր) պատկերների կուտակում, որոնք նկարված են եղել կարմիր օքրայով ամենաբարդ դիրքերում։ Դրանք քարանձավներում հայտնաբերված պալեոլիթյան գեղանկարչության առաջին նմուշներն էին։ Սենսացիա էր դրանց մասին բարձրաձայնումը 1880 թվականին։ Այս մասին առաջին անգամ գիրք է տպագրվում ռուսերենով 1912 թվականին. դա Սալոմոն Ռեյնահի հանրային դասախոսությունների թարգմանությունն էր, որը նա կարդացել էր Փարիզի բարձրագույն դպրոցներից մեկում 1902-1903 թվականներին[14]։

Արվեստի հնագույն հուշարձանների մեծ մասը, որոնք ի սկզբանե հայտնվել են գիտնականների տեսադաշտում, գտնվում է Եվրոպայի տարածքում։ Հնագույն հուշարձանների թվին է դասվում Սահարայի անապատում գտնվող Տասսիլին Աջջերը, որը նշանավորվում է իր բազմաթիվ ժայռապատկերներով։ Միայն 20-րդ դարի երկրորդ կեսին հայտնի են դարձել նախապատմական հուշարձաններ այլ մայրցամաքներում.

  • Ասիայում կան ավելի քան 40 հազար տարվա պատմություն ունեցող քարանձավներ (Սուլավեսի)[15][16]։
  • Ավստրալիա հայտնված առաջին մարդիկ թողել են որոշ պատկերներ, որոնք ավելի քան 27 հազար տարվա պատմություն ունեն։
  • Աֆրիկայի Նամիբիա պետության հարավում կան պատկերներ, որոնք ավելի քան 25 հազար տարեկան են[17]։
  • Ամերիկայի հարավում գտնվող որոշ քարանձավներ ունեն 15 հազար տարվա պատմություն[18]։

Ծանոթագրություններ

  1. Beaumont B.Peter and Bednarik G.Robert 2013. Tracing The Emergence of Palaeoart in Sub-Saharan Africa Արխիվացված 2014-02-21 Wayback Machine.
  2. В Марокко нашли 82-тысячелетние бусы // Lenta.ru. — 6 июня 2007
  3. https://www.nature.com/articles/d41586-018-06657-x
  4. Найдены самые древние бусы в мире
  5. «Study reveals 'oldest jewellery'», BBC
  6. Достающее звено. Книга 2. Люди - Станислав Дробышевский - Google Книги
  7. Новейшие исследования стоянки древнего человека Сунгирь во Владимирской области разрушили теорию, державшуюся почти 40 лет: парное захоронение детей содержит останки не мальчика и девочки, как считалось ранее, а двух мальчиков, 31 октября 2017
  8. Researchers discover how rope was made 40,000 years ago. Archaeologist from the University of Tübingen present a sophisticated tool carved from mammoth ivory that was used to make rope, 07/22/2016
  9. «Новости | Компьютерра». Արխիվացված է օրիգինալից 2014-02-22-ին. Վերցված է 2014-02-10-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  10. With Science, New Portrait of the Cave Artist - The New York Times
  11. U-Series Dating of Paleolithic Art in 11 Caves in Spain | Science
  12. Виталий Ларичев Исследование краски для наскальной живописи // Прозрение. — Издательство политической литературы, 1990. — 224 с. — 75 000 экз. — ISBN 5-250-00768-6
  13. «ПЕРВОБЫТНОЕ ИСКУССТВО». Медиаэнцинклопедия. Изобразительное искусство.
  14. Розенгрен, Матс О созидании, пещерном искусстве и восприятии: доксологический подход / пер. с англ. Д. Н. Воробьева // Вопросы философии. — 2019. — В. 8. — С. 80–93. — doi:10.31857/S004287440006036-4
  15. https://www.nature.com/articles/nature13422
  16. Portal, Jane. Korea: Art and Archaeology. Thames & Hudson, 2000. ISBN 0-7141-1487-1. P. 25.
  17. Coulson, David; Campbell, Alec. African Rock Art. Harry N. Abrams Inc., 2001. ISBN 0-8109-4363-8. P. 76-77.
  18. Lavallée, Danièle. The First South Americans. Bahn, Paul G (trans.). University of Utah Press, 1995. ISBN 0-87480-665-8. P. 94.

Գրականություն

  • История искусства зарубежных стран. Т.1. Первобытное общество. Древний Восток. Античность (под ред. Доброклонского М.В., Чубовой А.П.), 3-е изд.М., 1979
  • Первобытная археология. Человек и искусство. Под ред. Б.В. Боброва. Новосибирск, 2002. (ռուս.)
  • Первобытное искусство: Сб. / Под ред. Р. С. Васильевского. — Новосибирск: Наука, Сибирское отделение, 1976. — 180 с.: ил. (ռուս.)
  • Художественная культура первобытного общества. Под ре. М.С. Кагана. Спб., 1994 (ռուս.)
  • Мириманов В.Б.Первобытное и традиционное искусство. М., 1973 // Серия «Малая история искусств» (ռուս.)
  • Мириманов В. Б. Искусство и миф. Центральный образ картины мира. М., Согласие, 1997. (ռուս.)
  • Окладников А.П. Утро искусства. Л., 1967 (ռուս.)
  • Рогинский Я.Я. Об истоках возникновения искусства. М., 1982 (ռուս.)
  • Семёнов В. А. Первобытное искусство. Каменный век. Бронзовый век. Новая история искусства. Азбука-Классика. СПб, 2008. (ռուս.)
  • Столяр А.Д. Происхождение изобразительного искусства. М., 1985 (ռուս.)
  • Формозов А.А. Наскльные изображения и их изучение. М., 1987 (ռուս.)
  • Формозов А. А. Памятники первобытного искусства на территории СССР. М., 1966. 126 с. (ռուս.)
  • Фролов Б. А. Первобытная графика Европы. М., Наука, 1992. (ռուս.)
  • Шер Я.А. Первобытное искусство. Проблемы происхождения. Кемерово, 1998 (ռուս.)
  • A. W. G. Pike et al. U-Series Dating of Paleolithic Art in 11 Caves in Spain. Science 336, 1409 (2012); DOI: 10.1126/science.1219957. (անգլ.)
  • Bednarik, Kumar, Watchman, Roberts 2005. Preliminary Results of the EPI Progect. RAR. Volume 22, Number 2, pp. 147–197 (անգլ.)
  • Beaumont B.Peter and Bednarik G.Robert 2013. (անգլ.)