«Ֆրենսիս Բուշման»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Տարբերություն չկա)

21:52, 10 Հուլիսի 2021-ի տարբերակ

Ֆրենսիս Քսավիեր Բուշման (անգլ.՝ Francis Xavier Bushman հունվարի 10, 1883(1883-01-10)[1][2][3][…], Բալթիմոր, Մերիլենդ, ԱՄՆ - օգոստոսի 23, 1966(1966-08-23)[1][2][3][…], Փեսիֆիք Փելիսեյդս, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի կինոդերասան և ռեժիսոր:

Բուշմանը կարիերան սկսել է 1911 թվականին, նկարահանվելով՝ «Նրա ընկերոջ կինը» ֆիլմում:

Բուշմանը համարվում էր 1910-1920 թվականների ամենամեծ կինոաստղերից մեկը:

Բուշմանը, ինչպես իր ժամանակակիցներից շատերը, բեմի միջոցով հայտնվել են կինոբիզնեսի մեջ: Նա ելույթ է ունեցել Իլինոյս նահանգի Չիկագո քաղաքում գտնվող Բրոնչո Բիլլի Անդերսոնի «Էսսընեյ» ստուդիայում: Նա նաև խաղացել է գեղարվեստական մոտ 200 կինոնկարներում: Բուշմանը ավելի քան 175 կինոնկարում խաղացել է մինչև 1920 թվականը, միայն 1911 թվականին խաղացել է 17 կինոնկարում: Նա նաև աշխատել է «Վիտագրաֆ» ստուդիայում:

Կենսագրություն

Ֆրենսիսի Բուշմանի լուսանկարը(1915թ.)

Բուշմանը ծնվել է 1883 թվականի հունվարի 10-ին, Մերիլենդ նահանգի Բալթիմոր քաղաքում: Երիտասարդ տարիքում նա միանում է Մերիլենդ նահանգի մարզական ակումբին և զբաղվել բոդիբիլդինգով։

1902 թվականին նա ամուսնանացել է դերձակուհի Ջոզեֆինա Ֆլադին Դուվալի հետ: Զույգը ունեցել է հինգ երեխա:

Թատրոնում աշխատանքի անցնելուց հետո Բուշմանը 1911 թվականին աշխատանքի է անցել Չիկագոյի «Էսսընեյ» ստուդիայում՝ սկսելով իր կինոկարիերան[4]: Հինգ տարվա ընթացքում նա նկարահանվել է ավելի քան հարյուր համր ֆիլմերի գլխավոր դերերում: Ստուդիայի գովազդային բաժինը գաղտնի է պահել նրա ամուսնությունը երկրպագուներից, որոնք նրան հազարավոր նամակներ են ուղարկել, այդ թվում՝ ամուսնության առաջարկներ[5]:

Բուշմանը 1916 թվականին

Ջոզեֆինայի հետ ամուսնալուծությունից հետո, Բուշմանը ամուսնացել է Բևեռլի Բեյնի հետ, նրանք ունեցել են մեկ որդի: Բուշմանը և «Էսսընեյ» ստուդիան կրկին գաղտնի են պահել այդ ամուսնությունը:

1919 և 1920 թվականներին Բուշմանը և Բեյնը խաղացել են «Վարպետ գողը» բեմական ներկայացման մեջ, որը բեմադրվել է Ռիչարդ Ուաշբըրն Չայլդի գրած պատմության հիմնան վրա։ Ներկայացումը մեծ ճանաչում է ձեռք բերել:

Բուշմանը հայտնի էր որպես «Աշխարհի ամենագեղեցիկ տղամարդ»: Նա հայտնի էր նաև որպես «Ֆոտոփլեյի արքա» կամ «Ֆիլմերի արքա», մինչ այդ, այդ տիտղոսներին արժանացել էր Քլարկ Գեյբլինը:

Ֆրենսիս Բուշմանը մահացել է 1966 թվականի օգոստոսի 23-ին՝ սրտի կաթվածից, Կալիֆորնիա նահանգի Փեսիֆիք Փալիսեյդս թաղամասում և թաղվել Forest Lawn Memorial Park գերեզմանատանը[6]:

Ֆիլմագրություն

Թվական Ֆիլմ Դեր
1954 The Pepsi-Cola Playhouse
1954 Schlitz Playhouse Մաքս
1957 Mr. Adams and Eve
1957 Official Detective Ջոն Կոսգրով
1958 The Court of Last Resort
1958 The Adventures of Ozzie and Harriet Բժիշկ Ռասել
1957 77 Sunset Strip Բրեմվել Սթոուն
1959 The Danny Thomas Show Ջորջ
1959-1960 General Electric Theatre Ֆիլիպ
1960 The Many Loves of Dobie Gillis Պրոֆեսոր Միլիքան
1960-1964 Perry Mason Լոուրենս Քինգ / Քորթնի

Ջիֆերս / Ֆիլիպ

1961 Peter Gunn Քլինթոն Հոբարտ
1965 Dr. Kildare Պարոն Քուպեր
1966 Batman Պարոն Վան Ջոնս
1966 Voyage to the Bottom of the Sea Ծեր մարդ


Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 Internet Broadway Database — 2000.
  3. 3,0 3,1 3,2 Discogs — 2000.
  4. Smith, Michael Glover; Selzer, Adam (2015-01-20). Flickering Empire: How Chicago Invented the U.S. Film Industry (անգլերեն). Columbia University Press. ISBN 978-0-231-85079-7.
  5. Smith, Michael Glover; Selzer, Adam (2015). Flickering Empire: How Chicago Invented the U.S. Film Industry (անգլերեն). Columbia University Press. էջեր 95–97. ISBN 978-0-231-85079-7.
  6. «Francis X. Bushman Of Silent Films Dies; Francis X. Bushman, actor, Dies at 83». The New York Times. August 24, 1966. Վերցված է 17 May 2008-ին. «Francis X. Bushman, the romantic hero of the silent screen, died today after an accident in the kitchen of his home in suburban Pacific Palisades. An ambulance crew, summoned by his wife, Iva, pronounced him dead. He was 83 years old.»

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրենսիս Բուշման» հոդվածին։