«Վիքիպեդիա:Վարվելակարգ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
չ Ռոբոտը հեռացնում է․: zh,jv,pl,es,ta,hu,ms,bn,ia,nl,ar,sv,pt,eo,is,yi,ru,sr,tr,mk,fi,uk,hr,az,da,map-bms,als,he,ko,be,fr,bar,it,gl,de,id,ja,ml,vi,sk,fy,no,ro,th,ca,sl,cs,fa,bg,ka (strongly connected to [[hy:Վիքիպեդիա:Վարվ...
Տող 31. Տող 31.




[[als:Wikipedia:Wikiquette]]
[[ar:ويكيبيديا:قواعد النقاش]]
[[az:Vikipediya:Etiket]]
[[bn:উইকিপিডিয়া:শিষ্টাচার]]
[[map-bms:Wikipedia:Etikawiki]]
[[be:Вікіпедыя:Этыкет]]
[[bg:Уикипедия:Уикиетикет]]
[[bar:Wikipedia:Wikiquette]]
[[ca:Viquipèdia:Viquietiqueta]]
[[cs:Wikipedie:Wikietiketa]]
[[da:Wikipedia:Wikikette]]
[[de:Wikipedia:Wikiquette]]
[[es:Wikipedia:Etiqueta]]
[[eo:Vikipedio:Etiko de Vikipedio]]
[[fa:ویکی‌پدیا:آداب معاشرت]]
[[fr:Wikipédia:Règles de savoir-vivre]]
[[fy:Wikipedy:Wikikette]]
[[gl:Wikipedia:Normas de conduta]]
[[ko:위키백과:토론에서 지켜야 할 점]]
[[hr:Wikipedija:Wikibonton]]
[[id:Wikipedia:Etikawiki]]
[[ia:Wikipedia:Etiquetta]]
[[is:Wikipedia:Framkoma á Wikipediu]]
[[it:Wikipedia:Wikiquette]]
[[he:ויקיפדיה:כללי התנהגות בין חברי הקהילה]]
[[jv:Wikipedia:Etikawiki]]
[[ka:ვიკიპედია:ეტიკეტი]]
[[hu:Wikipédia:Wikikett]]
[[mk:Википедија:Барања за администраторски статус/Raso mk - отстранување на администраторски права]]
[[ml:വിക്കിപീഡിയ:നിയമസംഹിത]]
[[mt:Għajnuna:Wikiketta]]
[[mt:Għajnuna:Wikiketta]]
[[ms:Wikipedia:Etika]]
[[nl:Wikipedia:Wikiquette]]
[[ja:Wikipedia:エチケット]]
[[no:Wikipedia:Wikikette]]
[[pl:Wikipedia:Wikietykieta]]
[[pt:Wikipédia:Normas de conduta]]
[[ro:Wikipedia:Wikiquette]]
[[ru:Википедия:Этикет]]
[[scn:Wikipédia:Wikiquette]]
[[scn:Wikipédia:Wikiquette]]
[[sk:Wikipédia:Wikietiketa]]
[[sl:Wikipedija:Etiketa]]
[[sr:Википедија:Викибонтон]]
[[fi:Wikipedia:Etiketti]]
[[sv:Wikipedia:Etikett]]
[[ta:விக்கிப்பீடியா:நற்பண்புகள்]]
[[th:วิกิพีเดีย:มารยาท]]
[[tr:Vikipedi:Görgü kuralları]]
[[uk:Вікіпедія:Етикет]]
[[vi:Wikipedia:Quy tắc ứng xử trên Wikipedia]]
[[yi:װיקיפּעדיע:עטיקעט]]
[[zh:Wikipedia:礼仪]]

05:38, 11 Օգոստոսի 2012-ի տարբերակ


Այս էջը նկարագրում է Վիքիպեդիայում մասնակիցների վարվելակարգի կամ վիքիէտիկետի հիմնական սկզբունքները։

Վիքիհանրության անդամաները գալիս են զանազան մշակույթներից ու անցել են տարբեր կենսաուղիներով։ Մենք ունենք տարբերվող աշխարահայացքներ, տեսլականներ ու տեսակետեր։ Միմյանց նկատմամբ հարգալից վերաբերմունքը արդյունավետ համագործակցության միջոցով հանրագիտարան կառուցելու հիմնական գրավականներից մեկն է։

Վիքիպեդիայում վարվելակարգի սկզբունքները

  • Ենթադրե՛ք բարի մտադրություններ։ Վիքիպեդիան մինչ այժմ գործել է հիանալի լավ՝ հենվելով խմբագրումների գրեթե կատարյալ ազատության վրա։ Այստեղ մասնակիցները գալիս են համագործակցելով հոդվածներ գրելու համար, ուստի լռելյայն ենթադրեք, որ մասնակիցները ունեն բարի մտադրություններ։
  • Հետևե՛ք ոսկե կանոնին․ ուրիշների հետ վարվեք այնպես, ինչպես կուզենայիք որ վարվեին ձեզ հետ։ Նույնիսկ երբ մասնակիցը նորեկ է․ հիշեք որ բոլորս էլ երբեմն եղել ենք նորեկներ։
  • Եղե՛ք քաղաքավարի։
  • Հիշե՛ք, որ բուն տեքստը կարող է ընկալվել երկիմաստորեն և հաճախ կարող է ավելի կոպիտ ընդունվել քան նույն խոսքերը դեմ առ դեմ շփման ժամանակ։ Բարի հեգնանքը կարող է չհասկացվել գրված տեսքով։ Ի նկատի ունեցեք, որ տեքստը զուրկ է դեմքի արտահայտությունից, ձայնի տոնայնությունից և ձեռքի շարժումներից։ Զգոն եղեք բառերի ընտրության նկատմամբ․ ձեր գրածները կարող են չհասկացվել այնպես ինչպես ի նկատի ունեիք, և հակառակը՝ ձեր հասկացածը կարող է չլինել այն ինչ գրողը ի նկատի ուներ։
  • Միշտ ստորագրե՛ք ձեր մեկնաբանությունները քննարկման էջերում, եթե չունեք չստորագրելու արտակարգ պատճառներ։
  • Աշխատե՛ք հասնել համաձայնության։
  • Քննարկե՛ք փաստերը, ոչ թե անձնավորություններին։
  • Զերծ մնացե՛ք խեղաթյուրումներից։
  • Մի՛ արհամարհեք ողջամիտ հարցերը։
  • Եթե որևէ մեկը համաձայն չէ ձեր խմբագրման հետ, բացատրեք թե ինչու է ձեր կատարած փոփոխությունը տեղին։
  • Չնայած նրան, որ եռանդուն քննարկման ժամանակ դա կարող է լինել դժվար, եթե այլ մասնակիցներ քաղաքավարի չեն ձեր նկատմամբ, փորձե՛ք լինել ավելի քաղաքավարի քան նրանք են, այլ ոչ թե պակաս քաղաքավարի։ Այս ճանապարհով դուք գոնե չեք շարժվի դեպի բացահայտ վիրավորանքները միմյանց նկատմամբ. ձեր գործողություններով դուք ակտիվորեն կկանխարգելեք տհաճ իրավիճակի ստեղծումը։
  • Մի՛ հապաղեք ուրիշներին քաղաքավարի կերպով տեղեկացնել, որ ձեզ դուր չի գալիս իրենց տոնը (օրինակ․ «Ինձ թվում է, որ դուք վերևում եղել եք սարկաստիկ և դա ինձ դուր չի գալիս։ Եկեք զերծ մնանք փոխադարձ ծաղրանքներից ու փորձենք հասնել այս հարցի լուծման։»)
  • Պատրաստ եղե՛ք ներողություն խնդրել։ Աշխույժ քննարկումների ժամանակ մենք երբեմն ասում ենք բաներ, որոնց մասին հետո զղջում ենք։ Արտահայտե՛ք այս զղջումը։
  • Մոռացե՛ք ու ներե՛ք։ Մի եղեք ոխակալ և մի վերաբերվեք այլ մասնակիցներին միայն նրանց որևէ մեկ քննարկման ընթացքում արտահայտած տեսանկյունից ելնելով։
  • Ճանաչե՛ք ձեր հակումներն ու կողմնակալությունները և փորձեք զսպել նրանց։
  • Գովաբանե՛ք գովասանքի արժանի մասնակիցներին։ Յուրաքնչյուր մարդուն հաճալի է լինել գնահատված, հատկապես հաճախակի փոխզիջումներ պահանջող միջավայրում։
  • Փորձե՛ք միջնորդել այլ մասնակիցների միջև ընդհարումներում։
  • Եթե դուք եք գտնվում վեճի մեջ, ընդմիջում վերցրե՛ք․ եթե միջնորդում եք վեճում՝ խորհուրդ տվե՛ք ընդմիջում վերցնել։
  • Փորձեք պահպանել ձեր հանգստությունը։ Եթե նկատում եք ձեր մեջ աճող զայրույթը, որոշ ժամանակով թողեք Վիքիպեդիան։ Վերադարձեք մեկ օրից կամ շաբաթից, և հնարավոր է ձեզ հուզող խնդիրը լուծված լինի ուրիշ մասնակիցների կողմից ձեր բացակայության ընթացքում։
  • Երբ ետ եք դարձնում այլ մասնակցի խմբագրումները, փորձեք հակիրճ բացատրություն թողնել ձեր գործողության մասին հոդվածի քննարկման էջում և պատրաստ եղեք պաշտպանել ձեր մոտեցումը հետագա տարաձայնությունների դեպքում։
  • Ուղղե՛ք, խմբագրե՛ք, քննարկե՛ք։