«Ֆրենսիս Բուշման»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 18. Տող 18.
1919 և 1920 թվականներին Բուշմանը և Բեյնը խաղացին «Վարպետ գողը» բեմական ներկայացման մեջ, որը բեմադրվել էր Ռիչարդ Ուաշբըրն Չայլդի գրած պատմության հիմնան վրա, որը մեծ ճանաչում ձեռք բերեց:
1919 և 1920 թվականներին Բուշմանը և Բեյնը խաղացին «Վարպետ գողը» բեմական ներկայացման մեջ, որը բեմադրվել էր Ռիչարդ Ուաշբըրն Չայլդի գրած պատմության հիմնան վրա, որը մեծ ճանաչում ձեռք բերեց:


Իր կարիերայի գագաթնակետին Բուշմանը հայտնի էր որպես «Աշխարհի ամենագեղեցիկ տղամարդ»: Նա հայտնի էր նաև որպես «Ֆոտոփլեյի արքա» կամ «Ֆիլմերի արքա», մինչ այդ, այդ տիտղոսներին արժանացել էր Կլարկ Գեյբլինը:
Բուշմանը հայտնի էր որպես «Աշխարհի ամենագեղեցիկ տղամարդ»: Նա հայտնի էր նաև որպես «Ֆոտոփլեյի արքա» կամ «Ֆիլմերի արքա», մինչ այդ, այդ տիտղոսներին արժանացել էր Կլարկ Գեյբլինը:


Ֆրենսիս Բուշմանը մահացել է 1966 թվականի օգոստոսի 23-ին՝ սրտի կաթվածից, Կալիֆորնիա նահանգի Փեսիֆիք Փալիսեյդս թաղամասում և թաղվել Forest Lawn Memorial Park-ում:
Ֆրենսիս Բուշմանը մահացել է 1966 թվականի օգոստոսի 23-ին՝ սրտի կաթվածից, Կալիֆորնիա նահանգի Փեսիֆիք Փալիսեյդս թաղամասում և թաղվել Forest Lawn Memorial Park-ում:

15:06, 9 Հուլիսի 2021-ի տարբերակ

Ֆրենսիս Քսավիեր Բուշման (անգլ.՝ Francis Xavier Bushman հունվարի 10, 1883(1883-01-10)[1][2][3][…], Բալթիմոր, Մերիլենդ, ԱՄՆ - օգոստոսի 23, 1966(1966-08-23)[1][2][3][…], Փեսիֆիք Փելիսեյդս, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ) ամերիկացի կինոդերասան և ռեժիսոր:

Բուշմանը կարիերան սկսել է 1911 թվականին, նկարահանվելով՝ «Նրա ընկերոջ կինը» ֆիլմում:

Բուշմանը, 1910-1920 թվականների ամենամեծ աստղերից մեկն էր:

Բուշմանը, ինչպես իր ժամանակակիցներից շատերը, բեմի միջով ներխուժեց շարժվող պատկերների բիզնես: Նա ելույթ էր ունենում Իլինոյս նահանգի Չիկագո քաղաքում գտնվող Բրոնչո Բիլլի Անդերսոնի «Էսսընեյ» ստուդիայում: Նա նաև խաղացել է գեղարվեստական մոտ 200 կինոնկարներում: Բուշմանը ավելի քան 175 կինոնկարում խաղացել է մինչև 1920 թվականը, միայն 1911 թվականին խաղացել է 17 կինոնկարում: Նա նաև աշխատել է «Վիտագրաֆ» ստուդիայում:

Կենսագրություն

Բուշմանը ծնվել է 1883 թվականի հունվարի 10-ին, Մերիլենդ նահանգի Բալթիմոր քաղաքում: Երիտասարդ տարիքում նա միանում է Մերիլենդ նահանգի մարզական ակումբին:

1902 թվականին նա ամուսնանում է դերձակուհի Ջոզեֆինա Ֆլադին Դուվալի հետ: Զույգը ունենում է հինգ երեխա:

Թատրոնում աշխատանքի անցնելուց հետո Բուշմանը, 1911 թվականին աշխատանքի անցավ, Չիկագոյի «Էսսընեյ» ստուդիայում՝ սկսելով իր կինոկարիերան: Հինգ տարվա ընթացքում, նա նկարահանվել էր ավելի քան հարյուր համր ֆիլմերի գլխավոր դերերում: Ստուդիայի գովազդային բաժինը գաղտնի էր պահում նրա ամուսնությունը երկրպագուներից, որոնք նրան հազարավոր նամակներ էին ուղարկում, այդ թվում՝ ամուսնության առաջարկներ:

Ջոզեֆինայի հետ ամուսնալուծությունից հետո, Բուշմանը ամուսնացավ Բեվերլի Բեյնի հետ, նրանք ունենում են մեկ որդի: Բուշմանը և «Էսսընեյ» ստուդիան կրկին գաղտնի էին պահում իր ամուսնությունը:

1919 և 1920 թվականներին Բուշմանը և Բեյնը խաղացին «Վարպետ գողը» բեմական ներկայացման մեջ, որը բեմադրվել էր Ռիչարդ Ուաշբըրն Չայլդի գրած պատմության հիմնան վրա, որը մեծ ճանաչում ձեռք բերեց:

Բուշմանը հայտնի էր որպես «Աշխարհի ամենագեղեցիկ տղամարդ»: Նա հայտնի էր նաև որպես «Ֆոտոփլեյի արքա» կամ «Ֆիլմերի արքա», մինչ այդ, այդ տիտղոսներին արժանացել էր Կլարկ Գեյբլինը:

Ֆրենսիս Բուշմանը մահացել է 1966 թվականի օգոստոսի 23-ին՝ սրտի կաթվածից, Կալիֆորնիա նահանգի Փեսիֆիք Փալիսեյդս թաղամասում և թաղվել Forest Lawn Memorial Park-ում:

Ֆիլմագրություն

Թվական Ֆիլմ Դեր
1954 The Pepsi-Cola Playhouse
1954 Schlitz Playhouse Մաքս
1957 Mr. Adams and Eve
1957 Official Detective Ջոն Կոսգրով
1958 The Court of Last Resort
1958 The Adventures of Ozzie and Harriet Բժիշկ Ռասել
1957 77 Sunset Strip Բրեմվել Սթոուն
1959 The Danny Thomas Show Ջորջ
1959-1960 General Electric Theatre Ֆիլիպ
1960 The Many Loves of Dobie Gillis Պրոֆեսոր Միլիքան
1960-1964 Perry Mason Լոուրենս Քինգ / Քորթնի

Ջիֆերս / Ֆիլիպ

1961 Peter Gunn Քլինթոն Հոբարտ
1965 Dr. Kildare Պարոն Քուպեր
1966 Batman Պարոն Վան Ջոնս
1966 Voyage to the Bottom of the Sea Ծեր մարդ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  1. 1,0 1,1 1,2 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 Internet Broadway Database — 2000.
  3. 3,0 3,1 3,2 Discogs — 2000.