«Ալիքի երկարություն»–ի խմբագրումների տարբերություն
չ r2.7.2) (Ռոբոտը ավելացնում է․: be-x-old:Даўжыня хвалі |
չ r2.5.4) (Ռոբոտը ավելացնում է․: or:ତରଙ୍ଗ ଦୈର୍ଘ୍ୟ |
||
Տող 91. | Տող 91. | ||
[[nn:Bølgjelengd]] |
[[nn:Bølgjelengd]] |
||
[[no:Bølgelengde]] |
[[no:Bølgelengde]] |
||
[[or:ତରଙ୍ଗ ଦୈର୍ଘ୍ୟ]] |
|||
[[pl:Długość fali]] |
[[pl:Długość fali]] |
||
[[pt:Comprimento de onda]] |
[[pt:Comprimento de onda]] |
09:35, 8 Օգոստոսի 2012-ի տարբերակ
Ալիքի երկարությունը ֆիզիկական մեծություն է, ցույց է տալիս միևնույն փուլով տատանվող երկու ամենամոտ կետերի միջև եղած հեռավորությունը: Այլ կերպ ասած՝ դա այն հեռավորությունն է, որից հետո պարբերական ալիքի ձևը նույնությամբ կրկնվում է:
Ալիքի երկարությամբ են բնութագրվում ինչպես տարածվող ալիքները, այնպես էլ՝ կանգուն ալիքները և ալիքային փաթեթները:
Սովորաբար ալիքի երկարությունը նշանակվում է հունարեն λ (լամբդա) տառով: ՄՄ համակարգում ալիքի երկարությունը չափվում է մետրով:
Ալիքի երկարությունը հակադարձ համեմատական է հաճախությանը:
Սահմանում
Ըստ սահմանման, ալիքի երկարությունը ալիքի տարածական պարբերությունն է, այսինքն՝ հեռավորությունը, որը հաստատուն փուլով կետը անցնում է տատանումների պարբերությանը հավասար ժամանակահատվածում: Ուստի ալիքի երկարությունը կարելի է գրել որպես
- ,
որտեղ -ն ալիքի փուլային արագությունն, իսկ -ն՝ հաճախությունը, -ն՝ անկյունային հաճախությունը:
Տարբեր միջավայրերում ալիքները տարածվում են տարբեր արագություններով: Եթե λ0-ն ալիքի տարածման արագությունն է վակուումում, ապա n բեկման ցուցիչով միջավայրում ալիքը կտարածվի
արագությամբ:
Դը Բրոյլի ալիքին նույնպես համապատասխանում է որոշակի երկարություն: Քանի որ Е էներգիա և p իմպուլս ունեցող մասնիկի հաճախությունը՝ , ապա ալիքի երկարությունը կլինի՝
,
որտեղ h-ը Պլանկի հաստատունն է, m-ը՝ մասնիկի զանգվածը, c-ն՝ լույսի արագությունը:
Ալիքի երկարությանը հակադարձ համեմատական մեծությունը կոչվում է ալիքային թիվ և ունի տարածական հաճախության իմաստ՝
:
Օրինակներ
Ինչպես նշվեց, նույն հաճախությամբ ալիքը տարբեր միջավայրերում տարածվում է տարբեր արագություններով: Որպես օրինակ վերցնենք 100 ՄՀց հաճախությամբ էլեկտրամագնիսական ալիք (լույս): Քանի որ լույսի տարածման արագությունը վակուումում մոտավորապես 3×108 մ/վ է, այսպիսի ալիքի երկարությունը վակուումում կլինի 3×108 մ/վ բաժանած 100×106 Հց = 3 մետր: 80 ԳՀց հաճախությամբ ալիքի երկարությունը համապատասխանաբար կլինի 3750 կմ, 89 ՄՀց՝ 3,37 մետր:
Փոփոխական էլեկտրամագնիսական դաշտի ալիքի երկարությունը վակուումում ավելի ճշգրիտ կարելի է հաշվել հետևյալ բանաձևով՝
- :
Համարիչում լույսի արագությունն է վակուումում (արտահայտված մ/վ-ով), հայտարարում՝ հաճախությունը: