«Տող (գյուղ)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 77. Տող 77.
Տողից հրամանատարներ են եղել Վ. Գրիգորյանը, Արմեն Գասպարյանը, Ս. Ավագյանը, Ա. Շաբարյանը, Վ. Ավետիսյանը, Վ. Սահակյանը, Ա. Ստեփանյանը։ [[Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշան]] շքանշանով պարգևատրվել են [[Վիգեն Գրիգորյան]]ը, Արմեն Գասպարյանը<ref>{{cite web|url=http://www.hayzinvor.am/9493.html|title=Հայ Զինվոր կայք՝ «Մեր Արմենչոն»}}</ref>, Կ. Միքայելյանը։ Զոհվել է 25 ազատամարտիկ։
Տողից հրամանատարներ են եղել Վ. Գրիգորյանը, Արմեն Գասպարյանը, Ս. Ավագյանը, Ա. Շաբարյանը, Վ. Ավետիսյանը, Վ. Սահակյանը, Ա. Ստեփանյանը։ [[Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշան]] շքանշանով պարգևատրվել են [[Վիգեն Գրիգորյան]]ը, Արմեն Գասպարյանը<ref>{{cite web|url=http://www.hayzinvor.am/9493.html|title=Հայ Զինվոր կայք՝ «Մեր Արմենչոն»}}</ref>, Կ. Միքայելյանը։ Զոհվել է 25 ազատամարտիկ։


===Հայ-ադրբեջանական պատերազմ (2020)===
=== Հայ-ադրբեջանական պատերազմ (2020) ===
{{Հիմնական|Հայ-ադրբեջանական պատերազմ (2020)}}
{{Հիմնական|Հայ-ադրբեջանական պատերազմ (2020)}}
2020 թվականի [[Հայ-ադրբեջանական պատերազմ (2020)|հայ-ադրբեջանական պատերազմի]] հետևանքով Ազոխ գյուղը հայաթափվել և անցել է [[Ադրբեջանի զինված ուժեր]]ի վերահսկողության ներքո<ref name="azatutyun20">{{Cite web |url=https://www.azatutyun.am/a/30993297.html |title=Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը |date=Դեկտեմբեր 10, 2020 |website=Ազատություն Ռադիոկայան}}</ref><ref name="armenpress.am կորցրած բնակավայրերի ցանկ">[https://armenpress.am/arm/news/1037303.html «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը»]։</ref><ref name="artsakhpress.am կորցրած բնակավայրերի ցանկ">[https://artsakhpress.am/arm/news/136007/hraparakvel-e-arcakhi-adrbejani-hskoxutyan-tak-ancats-hamaynqneri-ev-bnakavayreri-canky.html «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը»,] ([https://web.archive.org/web/20210305141921/https://artsakhpress.am/arm/news/136007/hraparakvel-e-arcakhi-adrbejani-hskoxutyan-tak-ancats-hamaynqneri-ev-bnakavayreri-canky.html արխիվացված])։</ref>։


== Պատմական հուշարձաններ ==
== Պատմական հուշարձաններ ==

11:21, 18 Հունիսի 2021-ի տարբերակ

Գյուղ
Տող
ադրբ.՝ Tuğ
Տողի համայնապատկերը
ԵրկիրԱրցախ Արցախ
ՇրջանՀադրութի
ԲԾՄ843 մետր
Բնակչություն700[1] մարդ (2005)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Տող (գյուղ) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Տող (գյուղ) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Տողի բնությունը

Տողը, գյուղ Արցախի Հանրապետության Հադրութի շրջանումˋ շրջկենտրոնից Հադրութից 20 կմ հյուսիս-արևմուտքˋ Տողասարի արևելյան լանջինˋ 900 մ բարձրության վրա։ Զբաղեցնում է 1567 հա տարածք, որտեղ բնակվում է 700 բնակիչ (2005)։ Տողը հիշատակվում է 7-րդ դարից։ 10-րդ դարում ունեցել է 10 հազար բնակիչ։ 16-րդ դարում եղել է Դիզակի մելիքության կենտրոնը, 17-րդ դարումˋ բերդաքաղաք[2]։

2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ[3]։

Պատմություն

Տողն ունի հնագույն պատմություն։ Պատմական աղբյուրներում Տող բերդաքաղաքը հանդես է գալիս արաբական զավթիչների դեմ հայ ժողովրդի մղած պայքարի ժամանակներից։ Բազմաթիվ խաչքարերը և տապանաքարերը, եկեղեցիները և հին ամրոցները, դղյակները, քարանձավները, արտադրական և կենցաղային բնույթի տարբեր կառույցները, որոնք գտնվում են գյուղում և մոտակայքում, Տողի պատմական մեծ նշանակության վառ ապացույցներն են։

Տողը արցախյան ազատագրական պայքարում

Տողում ինքնապաշտպանական ջոկատներ ստեղծվել են 1988 թվականի մարտին, երբ գյուղի ադրբեջանցիները 1988 թվականին ընդհարվել են հայերի հետ, իսկ Տողում է տեղակայվել ադրբեջանական միլիայի հատուկ նշանակության ստորաբաժանման գումարտակ, որի զինծառայողները 1991 թվականի հոկտեմբերի 17-ին սպանել են Դանիելյանների ընտանիքի բոլոր 5 անդամներին։ Նույն թվականի հոկտեմբերի 30-ին Տողի (հրամանատարˋ Վիգեն Գրիգորյան) և այլ կամավորական ջոկատներ ինքնապաշտպանական ուժերի հետ (հրամանատարˋ Արկադի Տեր-Թադևոսյան) ազատագրել են գյուղը (տես Տողի ազատագրում

Տողից հրամանատարներ են եղել Վ. Գրիգորյանը, Արմեն Գասպարյանը, Ս. Ավագյանը, Ա. Շաբարյանը, Վ. Ավետիսյանը, Վ. Սահակյանը, Ա. Ստեփանյանը։ Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշան շքանշանով պարգևատրվել են Վիգեն Գրիգորյանը, Արմեն Գասպարյանը[4], Կ. Միքայելյանը։ Զոհվել է 25 ազատամարտիկ։

Հայ-ադրբեջանական պատերազմ (2020)

2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմի հետևանքով Ազոխ գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո[3][5][6]։

Պատմական հուշարձաններ

Գյուղում և շրջակայքում են Գտչավանքը (12–րդ դար), Սուրբ Հովհաննես եկեղեցի (Տող) (18–րդ դար), Սուրբ Վարդան (17–րդ դար), Սուրբ Ստեփանոս Նախավկայի (13–րդ դար) եկեղեցիները, կան խաչքարեր, գյուղատեղիներ։ Վերականգնվող մելիքական ապարանքը ունի կարևոր զբոսաշրջային նշանակություն։

Տող գյուղի գրեթե բոլոր տները երկհարկանի էին, որոնցից շատերի առաջին հարկը երկրորդից բաժանված էր կամարակապ կառույց թաղբանդով, որպես կանոն` գոմն ու թոնրատունը բնակելի տնից հեռու էին կառուցված[7]։

Տողում, հատկապես նրա հին այգիներում, հաճախ են հանդիպում փոքրիկ հին գինեգործարաններ մեծ կարասներով։ Սովորույթի համաձայն երեխայի ծննդյան օրը նրա ծնողները հողի մեջ էին թաղում կարմիր գինով լի կարաս (դրանց տարողությունը սովորաբար կազմում էր 150-300 լիտր)։ Այդ կարասները բացում էին 15–20 տարի անց, երեխայի հարսանիքի օրը։

Մեկ այլ սովորույթի համաձայն, որդուն պատերազմ ուղարկելուց, նրա պատվին ծառ էր տնկվում։ Դարերի ընթացքում այդ ծառերը վերածվել են ընդարձակ այգիների, երբեմնի քարքարոտ լանջերում։

Տնտեսություն

Գյուղում զբաղվում են անասնապահությամբ, այգեգործությամբ։ Ունի միջնակարգ դպրոց (բացվել է 1906 թվականին), արվեստի դպրոց, հիվանդանոց (կառուցվել է 1903 թվականին)։ Խորհրդային շրջանում ունեցել է երկհարկանի մշակույթի տուն, կապի բաժանմունք։

Տողի մելիքական ապարանքում անցկացվում էր ամենամյա Արցախյան գինու փառատոնը։

Պատկերներ

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. 2005 թվականի Արցախի Հանրապետության մարդահամար։
  2. Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան, 2005 թ, էջ 633 Երևան
  3. 3,0 3,1 «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը». Ազատություն Ռադիոկայան. Դեկտեմբեր 10, 2020.
  4. «Հայ Զինվոր կայք՝ «Մեր Արմենչոն»».
  5. «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը»։
  6. «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը», (արխիվացված
  7. Գեղամ Աթայան «Տող բերդաքաղաքի պատմություն», Երևան, Գասպրինտ, 2010

Արտաքին հղումներ