«Խորհրդարանական ընտրություններ Մեծ Բրիտանիայում (2019)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Պիտակներ՝ հետշրջված Խմբագրում բջջային սարքով Բջջային ծրագրից խմբագրում iOS app edit
Տող 5. Տող 5.
| պատկեր1 = [[Պատկեր:Boris Johnson election infobox.jpg|160x160px]]
| պատկեր1 = [[Պատկեր:Boris Johnson election infobox.jpg|160x160px]]
| պատկեր2 = [[Պատկեր:Official portrait of Jeremy Corbyn 2020 (cropped) (cropped).jpg|160x160px]]
| պատկեր2 = [[Պատկեր:Official portrait of Jeremy Corbyn 2020 (cropped) (cropped).jpg|160x160px]]
| պատկեր3 = [[Պատկեր:Nicola Sturgeon election infobox 3.jpg|160x160px]]
| պատկեր3 = [[Պատկեր:Nicola Sturgeon 2019 SNP Conference (cropped).jpg|160x160px]]
| պատկեր4 = [[Պատկեր:Official portrait of Jo Swinson crop 2.jpg|160x160px]]
| պատկեր4 = [[Պատկեր:Official portrait of Jo Swinson crop 2.jpg|160x160px]]
| գույն1 = #0087DC
| գույն1 = #0087DC

23:35, 16 Հունիսի 2021-ի տարբերակ

Խորհրդարանական ընտրություններ Մեծ Բրիտանիայում (2019)
Միացյալ Թագավորություն
դեկտեմբերի 12
Պատկեր:Nicola Sturgeon 2019 SNP Conference (cropped).jpg
Թեկնածու Բորիս ՋոնսոնՋերեմի ՔորբինՆիկոլա Սթերջեն
Կուսակցություն Պահպանողական կուսակցություն Լեյբորիստական կուսակցություն Շոտլանդիայի ազգային կուսակցություն

Տեսակ խորհրդարանական ընտրություններ Մեծ Բրիտանիայում և արտահերթ ընտրություններ

Պաշտոն Մեծ Բրիտանիայի Ազգային ժողովի անդամ

Թեկնածուներ Մեծ Բրիտանիայի պահպանողական կուսակցություն, Լեյբորիստական կուսակցություն, Շոտլանդիայի ազգային կուսակցություն, Լիբերալ դեմոկրատներ, Democratic Unionist Party?, Շինֆեյներներ, Plaid Cymru?, Social Democratic and Labour Party?, Green Party of England and Wales? և Alliance Party of Northern Ireland?

Հաղթող Մեծ Բրիտանիայի պահպանողական կուսակցություն, Լեյբորիստական կուսակցություն, Շոտլանդիայի ազգային կուսակցություն, Լիբերալ դեմոկրատներ, Democratic Unionist Party?, Շինֆեյներներ, Plaid Cymru?, Social Democratic and Labour Party?, Green Party of England and Wales? և Alliance Party of Northern Ireland?

Նախորդ Խորհրդարանական ընտրություններ Մեծ Բրիտանիայում (2017)

Հաջորդ Խորհրդարանական ընտրություններ Մեծ Բրիտանիայում (2024)

Արտահերթ խորհրդարանական ընտրություններ Մեծ Բրիտանիայում, որոնք անցկացվել են 2019 թվականի դեկտեմբերի 12-ին։

Ընտրության արդյունքներով` պահպանողականներն ստացել են 365 ընտրաձայն, վերջին անգամ նման արդյունք կուսակցությունն ստացել է 32 տարի առաջ՝ Մարգարետ Թետչերի վարչապետության ժամանակ։ Լեյբորիստներն ստացել են 202 ընտրաձայն, որը 1935 թվականից ի վեր կուսակցության վատագույն արդյունքն էր։

Նախապատմություն

2016 թվականի հունիսի 23-ին կայացել է Մեծ Բրիտանիայի՝ Եվրոպական միությունում անդամակցության հարցով հանրաքվեն, որտեղ ընտրողների 51.9 %-ը ցանկություն է հայտնել դուրս գալ Եվրոպական միությունից։ Դրանից հետո վարչապետ Դևիդ Քեմերոնը հրաժարական է տվել, իսկ նոր վարչապետ է դարձել Թերեզա Մեյը, որն սկսել է Եվրոպական միությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու գործընթացը` Բրեքսիթը։ 2017 թվականի հունիսին անցկացվել են արտահերթ ընտրություններ, որոնց արդյունքում Մեյը պահպանել է կառավարության ղեկավարի պաշտոնը[1]։ Սակայն Բրեքսիթի հետ կապված խնդիրների պատճառով 2019 թվականի մայիսին նա նույնպես հրաժարական է տվել։ Հուլիսին Մեծ Բրիտանիայի պահպանողական կուսակցության նոր առաջնորդ է ընտրվել Բորիս Ջոնսոնը, որը նույնպես ստանձնել է վարչապետի պաշտոնը[2]։

Դառնալով վարչապետ` Ջոնսոնը երեք անգամ առաջարկել է անցկացնել արտահերթ ընտրություններ, սակայն ամեն անգամ Համայնքների պալատը հրաժարվել է դրանից[3][4][5][6]։ Արդյունքում, հոկտեմբերի 28-ին Լիբերալ-դեմոկրատական և Շոտլանդիայի ազգային կուսակցությունների կողմից առաջարկվել է խորհրդարանի լուծարման և արտահերթ ընտրությունների անցկացման մասին օրինագիծը, իսկ հաջորդ օրն այն հաստատվել է կառավարության կողմից (բացառությամբ ընտրությունների օրվա, քանի որ նախապես առաջարկվել էր դրանք անցկացնել դեկտեմբերի 9-ին, իսկ վերջում դրանք նշանակվել են դեկտեմբերի 12-ին)։ Ամսաթիվը դեկտեմբերի 9-ի փոխող ուղղումը ձախողվել է 315 ձայնի գերակշռությամբ` 295 ձայնի դիմաց։ Օրինագծի վերաբերյալ վերջնական որոշումն ընտրվել է 438 կողմ և 20 դեմ ձայներով[7]։

Մասնակիցներ

Թեկնածուների մեծ մասը քաղաքական կուսակցության ներկայացուցիչներ են, որոնք պետք է գրանցվեն ընտրական հանձնաժողովի քաղաքական կուսակցությունների գրանցամատյանում։ Այն թեկնածուները, որոնք գրանցված կուսակցությանը չեն պատկանում, կարող են իրենց «անկախ» անվանել կամ ընդհանրապես չանվանել[8]։

Մեծ Բրիտանիա

Մեծ Բրիտանիայում խորհրդարանական ընտրություններին մասնակցող հիմնական կուսակցություններն են.

Կուսակցություն Առաջնորդ Ընտրություններ 2017 Ընտրաձայներ[Նշումներ 1] Առաջադրված թեկնածուների թիվ
Պահպանողական կուսակցություն Բորիս Ջոնսոն 317 (42,4%) 298 635 (Միացյալ Թագավորություն)
Լեյբորիստական կուսակցություն Ջերեմի Քորբին 262 (40,0%) 243 631 (Անգլիա, Ուելս և Շոտլանդիա)
Շոտլանդիայի ազգային կուսակցություն Նիկոլա Սթերջեն 35 (3,0%) 35 59 (Շոտլանդիա)
Լիբերալ-դեմոկրատներ Ջո Սուինսոն 12 (7,4%) 20 611 (Անգլիա, Ուելս և Շոտլանդիա)
Ուելսի կուսակցություն Ադամ Փրայս 4 (0,5%) 4 36 (Ուելս)
Անգլիայի և Ուելսի Կանաչ կուսակցություն Ջոնաթան Բարթլի
Սիան Բերրի
1 (1,6%) 1 474 (Անգլիա և Ուելս)
Անկախ խումբ Աննա Սուբրի - 5 3 (Անգլիա)
Բրեքսիթի կուսակցություն Նայջել Ֆարաժ - 0 276 (Անգլիա, Ուելս և Շոտլանդիա)

Հյուսիսային Իռլանդիա

Բրիտանական մի շարք կուսակցություններ գործում են Հյուսիսային Իռլանդիայում (ներառյալ` Լեյբորիստական և Պահպանողական կուսակցությունները)։ Հյուսիսային Իռլանդիայի հիմնական կուսակցությունները կապված չեն Մեծ Բրիտանիայի մնացած հատվածներում գործողների հետ։ Հյուսիսային Իռլանդիայի որոշ կուսակցություններ գործում են համաիռլանդական հիմունքներով (այսինքն` նրանք միաժամանակ գործում են ինչպես Հյուսիսային Իռլանդիայում, այնպես էլ Իռլանդիայի Հանրապետությունում

Կուսակցություն Առաջնորդ Ընտրություններ 2017 Ընտրաձայներ Առաջադրված թեկնածուների թիվ
Դեմոկրատական յունիոնիստական կուսակցություն Առլին Ֆոսթեր 10 (36,0%) 10 17
Շին Ֆեյն Մերի Լու Մաքդոնալդ 7 (29,4%) 7 15
Սոցիալ-դեմոկրատական և լեյբորիստական կուսակցություն Քոլում Իսթվուդ 0 (11,7%) 0 15
Ուոլսթերյան յունիոնիստական կուսակցություն Ռոբին Սվան 0 (10,3%) 0 16
Ալյանս Նաոմի Լոնգ 0 (7,9%) 0 18

Նշումներ

  1. Խորհրդարանի լուծարման պահից

Ծանոթագրություններ

  1. Тереза Мэй объявила досрочные выборы в парламент Великобритании, Ведомости (18 апреля 2017)
  2. Борис Джонсон избран новым премьер-министром Великобритании, Ведомости (23 июля 2019)
  3. «Boris Johnson's call for general election rejected by MPs». BBC. սեպտեմբերի 5, 2019.
  4. Stewart, Heather; Elgot, Jessica; Walker, Peter (սեպտեմբերի 4, 2019). «Cornered Boris Johnson suffers triple Commons defeat». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է սեպտեմբերի 5, 2019-ին.
  5. Mason, Rowena (սեպտեմբերի 5, 2019). «Boris Johnson loses sixth vote in six days as election bid fails». The Guardian. Վերցված է սեպտեմբերի 10, 2019-ին.
  6. Parker, George (հոկտեմբերի 29, 2019). «Johnson raises stakes in fresh election gambit». Financial Times (բրիտանական անգլերեն). Վերցված է հոկտեմբերի 29, 2019-ին.
  7. Mason, Rowena (հոկտեմբերի 30, 2019). «Brexit: Parliament breaks deadlock with vote for 12 December election». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է հոկտեմբերի 30, 2019-ին.
  8. «Who stood in the General Election 2017». House of Commons Library. հունիսի 8, 2017. Վերցված է փետրվարի 20, 2019-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խորհրդարանական ընտրություններ Մեծ Բրիտանիայում (2019)» հոդվածին։