«Վեդուտա»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «thumb|[[Յան Վերմեերի «Դելֆտի տեսարան» նկարը (1660)]] Պա...»:
(Տարբերություն չկա)

07:57, 3 Հունիսի 2021-ի տարբերակ

Յան Վերմեերի «Դելֆտի տեսարան» նկարը (1660)
Ջովաննի Անտոնիո Կանալետտո. Թեմզան և Լոնդոնը Ռիչմոնդ հաուսից (1747)

Վեդուտա (իտալ.՝ veduta, տեսնված, տեսք, նկար, տեսանկյուն), արևմտաեվրոպական գեղանկարչության ու գրաֆիկայի ժանր, որը հատկապես տարածված է եղել 18-րդ դարի Վենետիկում: Վեդուտայի ժանրով արվեստի գործը նկար է կամ փորագրություն` ամենօրյա քաղաքային բնանկարի և ճարտարապետության հայտնի հուշարձանների մանրամասն պատկերմամբ: Վեդուտաների բնորոշ առանձնահատկությունը պատկերում ճարտարապետության լուսանկարչական ճշգրտությունն է` ընդհուպ մինչև ամենափոքր մանրամասները, պատկերվող տարածության խորության հետ առանձնահատուկ կերպով միավորման գրաֆիկայնությունը[1]:

Անտվերպենից Պոլ Բրիլը վեդուտայի նմանությամբ նկարել է դեռևս 16-րդ դարում: Վեդուտիսների մեկ այլ նախորդ է եղել գերմանացի նկարիչ Յոզեֆ Հայնց կրտսերըը (մոտ.` 1600-1678):

Քաղաքային բնանկարը 17-րդ դարի «փոքր հոլանդացիների» ամենասիրելի ժանրերից մեկն էր: Նրանցից առավել հայտնի էին Փիթեր Սանրեդամը (1597-1665), Յան վան դեր Հեյդենը (1637-1712), Իով (1630-1693) և Հերրիտ (1638-1698) Բերկհեյդե եղբայրները: Համաշխարհային ճանաչում է ձեռք բերել Դելֆտի տեսարան նկարը, որը պատկերվել է 1660 թվականին, Յան Վերմեերի կողմից: Հոլանդիայից Հռոմ տեղափոխված վեդուտիստ Գասպար վան Վիտտելը նպաստել է մեծ չափերով, քաղաքային կյանքի առօրյան մանրամասնորեն պատկերող նկարչական ոճի` Իտալիայում տարածմանը: Հռոմում է աշխատել նաև ամերիկացի Դուայթ Բենտոնը:

Ժանրն իր ծաղկման շրջանին է հասել 18-րդ դարում, Վենետիկի գեղարվեստի դպրոցում: Նշանավոր վեդուտիստ է համարվում իտալացի Կանալետտոն: Գեղանկարչական վեդուտաները կրկնում էին նաև օֆորտով: Փորագրությունների անգլիացի հրատարակիչ և կոլեկցիոներ Ժոզեֆ Սմիթը, որը հայտնի էր «հյուպատոս Սմիթ» անունուվ, 1744 թվականից եղել է անգլիական հյուպատոսը Վենետիկում: Հենց նա է հուշել Կանալետտոյին և մյուս վեդուտիսներին գեղանկարչական բնանկարնեն օֆորտի վերածելու միտքը` զբոսաշրջիկներին ու կոլեկցիոներներին վաճառելու համար: Անգլիացի երիտասարդ ազնվականները սիրում էին իրենց հետ Իտալիայից բերել Կանատելլոյի և Ֆրանչեսկո Գվարդիի օֆորտային աշխատանքները` որպես իտալական տպավորությունների հիշողություն: Բացի քաղաքային կյանքի ռեալիստական տեսարանները, պահանջարկ ունեին նաև կապրիչչոները` ճարտարապետական հսկա ավերակների բնանկարները, որոնք ստեղծվել էին այնպիսի վարպետների երևակայությամբ, ինչպիսիք են Անտոնիո Ջոլին, Միկելե Մարիեսկին, Ջովաննի Պաոլո Պանինին և Ջովաննի Բատիստա Պիրանեզին: Շատ բնանկարիչ-վեդուտիստներ դիմում էին ճարտարապետական հեռանկարի վարպետների օգնությանը, որոնք ընդգծում էին պատրաստի նկարն ըստ ճարտարապետական պրոյեկցիայի կանոնների:

Վեդուտայի վարպետները պահանջված էին եվրոպական մի շարք երկրներում, այդ թվում` Ռուսաստանում, որտեղ ի թիվս այլով այդ ժանրով աշխատել են գծանկարիչ Մ. Մախեևը, գեղանկարիչ Ֆ. Ալեքսեևը[2], Ի. Շարլեմանը և Լուիջի Պրեմացին: Ռուսական տեսարաններով վեդուտաների շարք է ստեղծել ճարտարապետ Ջակոմո Կվարենգին: Սաքսոնիայում և Լեհաստանում մեծ ճանաչում ուներ Կանալետտոյի զարմիկը` Բերնարդո Բելլոտտոն: Իտալացի որոշ բնանկարիչներ ապրել և աշխատել են Անգլիայում` տեղի լորդերի պատվերով:

Իտալական դասական վեդուտան դարձել է համայնապատկերի արվեստի աղբյուրներից մեկը:

Ծանոթագրություններ

  1. Власов В. Г. Ведута // Власов В. Г. Новый энциклопедический словарь изобразительного искусства. В 10 т. — СПб.: Азбука-Классика. — Т. II, 2004. — С. 436—438
  2. Ведута

Արտաքին հղումներ