«Խաչատուր Կերեքցյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ →‎Ծանոթագրություններ: մանր-մունր oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 26. Տող 26.
}}
}}


'''Խաչատուր Կերեքցյան''' ([[1847]], [[Կարին]] - [[սեպտեմբերի 23]], [[1891]], [[Կարին]]), [[հայ]] ազգային-ազատագրական շարժման գործիչ։
'''Խաչատուր Կերեքցյան''' ({{ԱԾ}}), [[հայ]] ազգային-ազատագրական շարժման գործիչ։


== Հեղափոխական գործունեություն ==
== Հեղափոխական գործունեություն ==

06:55, 2 Հունիսի 2021-ի տարբերակ

Խաչատուր Կերեքցյան
«Պաշտպան հայրենյաց» կազմակերպության հիմնադիր
 
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և դերձակ
Ազգություն հայ
Ծննդյան օր 1847
Ծննդավայր Կարին
Վախճանի օր սեպտեմբերի 23, 1891
Վախճանի վայր Կարին
Քաղաքացիություն  Օսմանյան կայսրություն

Խաչատուր Կերեքցյան (ապրիլի 4, 1846(1846-04-04)[2], Կարին, Օսմանյան կայսրություն[1][2] - սեպտեմբերի 23, 1891(1891-09-23)[1][2], Կարին, Էրզրումի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1][2]), հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ։

Հեղափոխական գործունեություն

Մասնագիտությամբ երիզագործ է։ Սովորել է Կարինի ազգային վարժարանում։ Ազատագրական գաղափարների ձևավորմանը մեծապես նպաստել է 1862 թվականի Զեյթունի ապստամբությունը։ 1877-1878 թթ. ռուս-թուրքական պատերազմի տարիներին ծավալել է հայրենասիրական գործունեություն՝ Կարինի տեղական ուժերը համախմբելու և ռուսական բանակին օգնելու նպատակով։ 1881 թվականի մայիսին Կարինում հիմնադրել է «Պաշտպան հայրենյաց» ազատագրական-հեղափոխական՝ գաղտնի կազմակերպությունը։ Այն Կերեքցյանի միջոցով կապ էր պահպանում Մկրտիչ Խրիմյանի, Կարինի թեմի առաջնորդ Մ. Օրմանյանի և Թիֆլիսի հայ գործիչների հետ։

1882 թվականի նոյեմբերին կազմակերպությունը հայտնաբերվել է թուրք իշխանությունների կողմից և ջախջախվել։ Կերեքցյանը դատապարտվել է 15 տարվա բանտարկության, բայց 1886 թվականի սեպտեմբերին, ժամկետից շուտ, ազատ է արձակվել։ Նա փորձել է վերականգնել կազմակերպությունը, սակայն 1890 թվականին այն վերջնականապես դադարել է գործելուց՝ տեղը զիջելով ազգային կուսակցություններին։ Կերեքցյանն իր համախոհների հետ, չհամաձայնելով նոր սաղմնավորվող դաշնակցության տակտիկական գծին, պայքար է սկսել նրա դեմ, ընդհարվել է ՀՅԴ կուսակցության Կարինի նորաստեղծ կոմիտեի ծայրահեղականների հետ։

Դաշնակցության տեղական կոմիտեի որոշմամբ Արամ Արամյանը ահաբեկել և գնդակահարել է Կերեքցյանին[3]։

Գրականություն

  • Հովհաննիսյան Ռ.Փ., Արևմտահայ ազգային-ազատագրական շարժումները և Կարինի «Պաշտպան հայրենյաց» կազմակերպութիւնը, Ե., 1965։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. ԱյվազյանԵրևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1. — էջ 557.
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 392