«Քըրք Քըրքորյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589); ծանոթագրությունը տեղափոխում եմ կետադրական նշանից առաջ
→‎top: Կատարվել է լեզվական խմբագրում։
Տող 9. Տող 9.
}}
}}


'''Քըրք Քըրքորյան''' (Գրիգոր Ահարոնի Գրիգորյան, {{ԱԾ}}, {{lang-en|Kirk Kerkorian}}, {{lang-hy|Քըրք Քըրքորյան}}, {{lang-hy|Գրիգոր Գրիգորյան}}), [[Հայերն ԱՄՆ-ում|ամերիկահայ]] գործարար, միլիարդատեր, բարերար, «Թրեյսինդա Քորփորեյշնի» գործադիր տնօրեն։ Ծնվել է [[1917]] թ. [[հունիսի 6]]–ին, [[Ֆրեզնո]] քաղաքում, [[Կալիֆորնիա]] նահանգ, [[Ամերիկայի Միացյալ Նահանգներ]] — վախճանվել է [[2015]] թ․ [[հունիսի 16]]–ին, [[Լոս Անջելես]] քաղաքում, [[Կալիֆորնիա]] նահանգ, ԱՄՆ)։ ամերիկահայ գործարար, բազմամիլիարդատեր<ref>Վախճանվել է ամերիկահայ մեգամագնատ Քըրք Քըրքորյանը։ Էմիլ Դանիելյան, «Ազատություն» ռադիոկայան։ [http://www.armenialiberty.org/content/article/27075950.html U.S.-Armenian Tycoon Kirk Kerkorian Dies, by Emil Danielyan, Radio Liberty]</ref>։
'''Քըրք Քըրքորյան''' (Գրիգոր Ահարոնի Գրիգորյան, {{ԱԾ}}, {{lang-en|Kirk Kerkorian}}, {{lang-hy|Քըրք Քըրքորյան}}, {{lang-hy|Գրիգոր Գրիգորյան}}), [[Հայերն ԱՄՆ-ում|ամերիկահայ]] գործարար, միլիարդատեր, բարերար, «Թրեյսինդա Քորփորեյշնի» գործադիր տնօրեն։
Սերում է [[1890]] թվականին [[Խարբերդ]]ից [[Ֆրեզնո (Կալիֆոռնիա)|Ֆրեզնո]] գաղթած Գասպար Գրիգորյանի որդու՝ Ահարոն Գրիգորյան-Քըրքորյանի ընտանիքից։ Համաձայն ամերիկյան հեղինակավոր «[[Ֆորբս]]» ընկերության` 2007 թվականին նրա կարողությունը հասնում էր 15 միլիարդ ամերիկյան դոլարի, բացի այդ նա համարվում է [[Լաս Վեգաս]] քաղաքի հիմնական բիզնես ֆիգուրներից մեկը և այդ մեգահանգստավայրի հայրը։ ԱՄՆ Նևադա նահանգի Լաս Վեգասի քաղաքի հյուրանոցների և խաղատների 40 %–ը պատկանում էր Քըրք Քըրքորյանին։ Քըրքորյանը «Tracinda Corporation» [[հոլդինգային ընկերություն|հոլդինգային ընկերության]] նախագահն ու տերն էր, որի կենտրոնակայանը գտնվում էր [[Բևերլի Հիլզ]] քաղաքում, [[Կալիֆորնիա]] նահանգ, ԱՄՆ։ Նա Բևերլի Հիլզ հարուստ քաղաքի ամենահարուստ քաղաքացիներից մեկն էր։


Սերում է [[1890]] թվականին [[Խարբերդ]]ից [[Ֆրեզնո (Կալիֆոռնիա)|Ֆրեզնո]] գաղթած Գասպար Գրիգորյանի որդու՝ Ահարոն Գրիգորյան-Քըրքորյանի ընտանիքից։ Համաձայն ամերիկյան հեղինակավոր «[[Ֆորբս]]» ընկերության` 2007 թվականին նրա կարողությունը հասնում էր 15 միլիարդ ամերիկյան դոլարի, բացի այդ նա համարվում է [[Լաս Վեգաս]] քաղաքի հիմնական բիզնես ֆիգուրներից մեկը և այդ մեգահանգստավայրի հայրը։ Լաս Վեգասի քաղաքի հյուրանոցների և խաղատների 40 %–ը պատկանում էր Քըրք Քըրքորյանին։ Քըրքորյանը «Tracinda Corporation» [[հոլդինգային ընկերություն|հոլդինգային ընկերության]] նախագահն ու տերն էր, որի կենտրոնը գտնվում էր [[Բևերլի Հիլզ]] քաղաքում, [[Կալիֆորնիա|Կալիֆոռնիա]] նահանգ։ Նա Բևերլի Հիլզ հարուստ քաղաքի ամենահարուստ քաղաքացիներից մեկն էր։
Ըստ «[[Forbes|Ֆորբս]]» հանդեսի տեղեկությունների՝ Քըրքորյանի համընդհանուր նյութական կարողությունը [[2007 թվական]]ին գնահատվում էր 18 մլրդ [[ԱՄՆ դոլար|դոլար]], դրանով իսկ նրա ապահովելով աշխարհի մեծահարուստների շարքում 7-րդ տեղն ըստ Forbes–ի ցուցակի<ref>«Ֆորբսի միլիարդատերերի ցուցակը։ [https://www.forbes.com/lists/2007/54/richlist07_Kirk-Kerkorian_NINP.html #7 Kirk Kerkorian] — Список миллиардеров Forbes, Forbes.com, 09.20.07</ref>։, [[2010 թվական]]ին այն ցած էր իջել՝ կազմելով 3,1 մլրդ դոլար (307-րդ տեղը Forbes–ի միլիարդատերերի ցուցակում<ref>[https://www.forbes.com/lists/2010/10/billionaires-2010_Kirk-Kerkorian_NINP.html #307 Kirk Kerkorian] — Список миллиардеров Forbes, Forbes.com, 03.10.10{{ref-en}}</ref>։, իսկ 2012 թվականին բարձրացել էր 3,3 մլրդ դոլարի։ Նրա մահվան տարում՝ 2015 թվականին իր նյութական կարողությունը գնահատվում էր շուրջ 4,2 մլրդ դոլար։

Ըստ «[[Forbes|Ֆորբս]]» հանդեսի տեղեկությունների՝ Քըրքորյանի համընդհանուր նյութական կարողությունը [[2007 թվական]]ին գնահատվում էր 18 մլրդ [[ԱՄՆ դոլար|դոլար]], դրանով իսկ նրան ապահովելով աշխարհի մեծահարուստների շարքում 7-րդ տեղն ըստ Forbes–ի ցուցակի<ref>«Ֆորբսի միլիարդատերերի ցուցակը։ [https://www.forbes.com/lists/2007/54/richlist07_Kirk-Kerkorian_NINP.html #7 Kirk Kerkorian] — Список миллиардеров Forbes, Forbes.com, 09.20.07</ref>։, [[2010 թվական]]ին այն ցած էր իջել՝ կազմելով 3,1 մլրդ դոլար (307-րդ տեղը Forbes–ի միլիարդատերերի ցուցակում)<ref>[https://www.forbes.com/lists/2010/10/billionaires-2010_Kirk-Kerkorian_NINP.html #307 Kirk Kerkorian] — Список миллиардеров Forbes, Forbes.com, 03.10.10{{ref-en}}</ref>, 2012 թվականին բարձրացել էր 3,3 մլրդ դոլարի, իսկ 2015 թվականին՝ շուրջ 4,2 մլրդ դոլարի։


2004 թվականին «Հայրենիքին մատուցած բացառիկ ծառայությունների համար» արժանացելել է Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչմանը` [[Հայաստանի ազգային հերոս]], շնորհվելով «Հայրենիք» շքանշանը<ref>«Շառլ Ազնավուրը և Քըրք Քըրքորյանը՝ Հայաստանի Ազգային Հերոսներ»։ [http://www.regnum.ru/news/268322.html Шарль Азнавур и Кирк Керкорян — Национальные Герои Армении]</ref>։.
2004 թվականին «Հայրենիքին մատուցած բացառիկ ծառայությունների համար» արժանացելել է Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչմանը` [[Հայաստանի ազգային հերոս]], շնորհվելով «Հայրենիք» շքանշանը<ref>«Շառլ Ազնավուրը և Քըրք Քըրքորյանը՝ Հայաստանի Ազգային Հերոսներ»։ [http://www.regnum.ru/news/268322.html Шарль Азнавур и Кирк Керкорян — Национальные Герои Армении]</ref>։.
Տող 18. Տող 19.
== Կյանք և կարիերա ==
== Կյանք և կարիերա ==
=== Վաղ տարիներ ===
=== Վաղ տարիներ ===
Նրա հայրը Ահարոն Գրիգոյանն էր, որի հայրը, Գասպար Գրիգորյանը, ինչպես և բազմաթիվ այլ հայեր, ԱՄՆ է գաղթել [[Խարբերդ]] քաղաքից, [[Արևմտյան Հայաստան]]ից, փրկվելով օսմանաթուրքական հալածանքներից ու կոտորածներից։ Քըրքորյանի մայրը՝ Ահարոն Գրիգորյանի կինը՝ Լիլիան, ևս ԱՄՆ էր գաղթել Հայաստանից։
Նրա հայրը Ահարոն Գրիգորյանն էր, որի հայրը, Գասպար Գրիգորյանը, ինչպես և բազմաթիվ այլ հայեր, ԱՄՆ է գաղթել [[Խարբերդ]] քաղաքից, [[Արևմտյան Հայաստան]]ից, փրկվելով օսմանաթուրքական հալածանքներից ու կոտորածներից։ Քըրքորյանի մայրը՝ Ահարոն Գրիգորյանի կինը՝ Լիլիան, ևս ԱՄՆ էր գաղթել Հայաստանից։


1890 թվականին Քըրքի հայրական պապը՝ Գասպար Գրիգորյանը կամ Քըրքորյանը պատմական [[Մեծ Հայք]]ի [[Ծոփք]] նահանգի Խարբերդ քաղաքից ժամանում է ԱՄՆ և հաստատվում Կալիֆորնիա նահանգի Սան Հովակիմ հովտում։ Դրանից տասնհինգ տարի անց Գասպարի որդին՝ Ահարոն Գրքորյանը ամուսնանում է Արևմտյան Հայաստանից ժամանած մի հայուհու՝ Լիլիայի հետ։ Ահարոնն ու Լիլիան ունենում են չորս որդի։ Նրանցից ամենակրտսերը Գրիգորն էր կամ Քըրքորը, ինչպես նրան անվանում էին։ Քըրքոր–Քըրքի հայրը՝ Ահարոնը մրգավաճառ էր, և հազիվ էր ծայրը ծայրին հասցնում։ 1921 թվականին ԱՄՆ–ին հարվածեց հերթական և հզոր [[տնտեսական ճգնաժամ]]ը։ Ապրուստ ձեռք բերելու մտահոգությամբ Քըրքորյանների ընտանիքը ստիպված տեղափոխվում է մեծ քաղաք՝ Լոս Անջելոս։
1890 թվականին Քըրքի հայրական պապը՝ Գասպար Գրիգորյանը (Քըրքորյան( պատմական [[Մեծ Հայք]]ի [[Ծոփք]] նահանգի Խարբերդ քաղաքից ժամանում է ԱՄՆ և հաստատվում Կալիֆորնիա նահանգի Սան Հովակիմ հովտում։ Դրանից տասնհինգ տարի անց Գասպարի որդին՝ Ահարոն Գրիգորյանը ամուսնանում է Արևմտյան Հայաստանից ժամանած մի հայուհու՝ Լիլիայի հետ։ Ահարոնն ու Լիլիան ունենում են չորս որդի։ Նրանցից ամենակրտսերը Գրիգորն էր կամ Քըրքորը, ինչպես նրան անվանում էին։ Քըրքոր–Քըրքի հայրը՝ Ահարոնը մրգավաճառ էր, և հազիվ էր ծայրը ծայրին հասցնում։ 1921 թվականին ԱՄՆ–ին հարվածեց հերթական և հզոր [[տնտեսական ճգնաժամ]]ը։ Ապրուստիւ մտահոգությամբ Քըրքորյանների ընտանիքը ստիպված տեղափոխվում է Լոս Անջելես։


==== Մանր բիզնես և բռնցքամարտ ====
==== Մանր բիզնես և բռնցքամարտ ====
Արդեն 9 տարեկան հասակից փոքրիկ Գրիգորը՝ Քիրքը կամ Քըրքը սեփական քրտինքով հաց էր վաստակում իր ընտանիքի համար։ Ութերորդ դասարանից նա թողեց դպրոցը և սկսեց ավտոմեխանիկ աշխատել, միաժամանակ պարապելով [[բռնցքամարտ]]ով։ Շուտով Քըրք Քըրքորյանը դարձավ կիսամիջին քաշային կատեգորիայում Ֆրեզնոյի սիրողական բռնցքամարտի չեմպիոնը։
Արդեն 9 տարեկան հասակից փոքրիկ Գրիգորը՝ Քիրքը կամ Քըրքը սեփական քրտինքով հաց էր վաստակում իր ընտանիքի համար։ Ութերորդ դասարանից նա թողեց դպրոցը և սկսեց ավտոմեխանիկ աշխատել, միաժամանակ պարապելով [[բռնցքամարտ]]ով։ Շուտով Քըրք Քըրքորյանը դարձավ կիսամիջին քաշային կատեգորիայում Ֆրեզնոյի սիրողական բռնցքամարտի չեմպիոնը։ Մինչև [[1935]] թվականը զբաղվել է մանր բիզնեսով, կատարել է զանազան աշխատանքներ, եղել է պրոֆեսիոնալ [[բռնցքամարտ]]իկ։
Մինչև [[1935]] թվականը զբաղվել է մանր բիզնեսով, կատարել է զանազան աշխատանքներ, եղել է պրոֆեսիոնալ [[բռնցքամարտ]]իկ։


==== Օդանաւեր և պատերազմ ====
==== Օդանաւեր և պատերազմ ====
1939 թվականից նա հրապուրվել է ավիացիայով։ Սովորել է [[օդագնացություն|օդաչուական]] դպրոցում, դարձել օդաչու-հրահանգիչ [[Մեծ Բրիտանիա]]յի արքայական օդատորմում։ Որպես ռազմաօդային ուժերի օդաչու մասնակցել է [[Երկրորդ համաշխարհային պատերազմ]]ին։ Երկրորդ Աշխարհամարտի տարիներին Քըրք Քըրքորյանը ռազմական շատ կարևոր բեռներ և «[[De Havilland Mosquito|Մոսկիտո]]» տեսակի ռմբակոծիչներ էր տեղափոխում [[Կանադա]]յից դեպի [[Բրիտանական Կղզիներ]], որոնք շրջափակված էին [[Երրորդ Ռայխ]]ի՝ նացիստական [[Գերմանիա]]յի ծովային և օդային ուժերի կողմից։ Երկուսուկես տարի ծառայելով Բրիտանական արքայական ռազմաօդային ուժերում՝ ՌՕՈՒ–ում, [[Եվրոպա]] է փոխադրել 33 [[ինքնաթիռ]], որոնց կարիքը խիստ զգում էին գերմանացիների դեմ մարտնչող ԱՄՆ–ի և Բրիտանիայի Դաշնակից ուժերը։ Ընդ որում, Քըրքորյանը կատարել է ընդամենը հիսուն թռիչք, որոնցից յուրաքանչյուրի համար նա ստանում էր հազարական [[ԱՄՆ դոլար|դոլար]]։ Դրանով իսկ Քըրքորյանն իր զգալի ներդրումն է կատարել [[Երկրորդ համաշխարհային պատերազմ|Բ Աշխարհամարտում]] Մեծ Բրիտանիայի գոյատևման պայքարում և վերջնական հաղթանակում՝ նպաստելով Բ Աշխարհամարտում անգլոամերիկյան դաշնակիցների և աշխարհում [[ժողովրդավարություն|ժողովրդավարության]] ընդհանուր հաղթանակին և խաղաղության հաստատմանը։
1939 թվականից նա հրապուրվել է ավիացիայով։ Սովորել է [[օդագնացություն|օդաչուական]] դպրոցում, դարձել օդաչու-հրահանգիչ [[Մեծ Բրիտանիա]]յի արքայական օդատորմում։ Որպես ռազմաօդային ուժերի օդաչու մասնակցել է [[Երկրորդ համաշխարհային պատերազմ]]ին։ Երկրորդ Աշխարհամարտի տարիներին Քըրք Քըրքորյանը ռազմական շատ կարևոր բեռներ և «[[De Havilland Mosquito|Մոսկիտո]]» տեսակի ռմբակոծիչներ էր տեղափոխում [[Կանադա]]յից դեպի [[Բրիտանական Կղզիներ]], որոնք շրջափակված էին [[Երրորդ Ռայխ]]ի՝ նացիստական [[Գերմանիա]]յի ծովային և օդային ուժերի կողմից։ Երկուսուկես տարի ծառայելով Բրիտանական արքայական ռազմաօդային ուժերում՝ ՌՕՈՒ–ում, [[Եվրոպա]] է փոխադրել 33 [[ինքնաթիռ]], որոնց կարիքը խիստ զգում էին գերմանացիների դեմ մարտնչող ԱՄՆ–ի և Բրիտանիայի Դաշնակից ուժերը։ Ընդ որում, Քըրքորյանը կատարել է ընդամենը հիսուն թռիչք, որոնցից յուրաքանչյուրի համար նա ստանում էր հազարական [[ԱՄՆ դոլար|դոլար]]։ Դրանով իսկ Քըրքորյանն իր զգալի ներդրումն է կատարել [[Երկրորդ համաշխարհային պատերազմ|Բ Աշխարհամարտում]] Մեծ Բրիտանիայի գոյատևման պայքարում և վերջնական հաղթանակում՝ նպաստելով անգլոամերիկյան դաշնակիցների և աշխարհում [[ժողովրդավարություն|ժողովրդավարության]] ընդհանուր հաղթանակին և խաղաղության հաստատմանը։


Հետագայում վերը նշված փողերն էլ դարձան սկսնակ գործարար Քըրքորյանի սկզբնական դրամագլուխը։ Տիրապետելով այդ գումարին, որը նա ձեռք էր բերել ամեն թռիչքի ժամանակ մահացու վտանգի տակ դնելով իր կյանքը, Քըրքորյանը սկսեց ինքնաթիռների առևտուր անել, ինչպես նաև՝ բացեց չարթերային՝ մաքոքային օդուղիներ։ Այդ ժամանակ Քըրքորյանը բիզնեսի այդ ուղղության առաջամարտիկներից մեկն էր։
Հետագայում վերը նշված փողերն էլ դարձան սկսնակ գործարար Քըրքորյանի սկզբնական դրամագլուխը։ Տիրապետելով այդ գումարին, որը նա ձեռք էր բերել վտանգի տակ դնելով իր կյանքը, Քըրքորյանը սկսեց ինքնաթիռների առևտուր անել, ինչպես նաև բացեց չարթերային՝ մաքոքային օդուղիներ։ Այդ ժամանակ Քըրքորյանը բիզնեսի այդ ուղղության առաջապահներից մեկն էր։


=== Կյանքը պատերազմից հետո ===
=== Կյանքը պատերազմից հետո ===

18:45, 1 Հունիսի 2021-ի տարբերակ

Քըրք Քըրքորյան
Kirk Kerkorian
Դիմանկար
Ծնվել էհունիսի 6, 1917(1917-06-06)[1]
ԾննդավայրՖրեզնո, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Մահացել էհունիսի 15, 2015(2015-06-15)[1] (98 տարեկան)
Մահվան վայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԳերեզմանԻնգլվուդ Պարկ
Քաղաքացիություն ԱՄՆ
Ազգությունհայ
Կարողություն 4,0 միլիարդ ԱՄՆ դոլար (հունիսի, 2015)[2]
Մասնագիտությունօդաչու, ձեռնարկատեր, ֆինանսիստ, բռնցքամարտիկ, կինոպրոդյուսեր և գործարար
ԱշխատանքԳործարար, «Tracinda Corporation»-ի գործադիր տնօրեն
ԱշխատավայրՄետրո Գոլդվին Մայեր և Tracinda Corporation?
ԱմուսինՀիլդա Շմիդտ (1942–1951)
Ժան Մարիի Հարբոր-Հարդի (1954–1984)
Լիզա Բոնդեր (1999)
Պարգևներ և
մրցանակներ
Ազգային հերոս (2004)
ԵրեխաներԹրեյսի
Լինդա
 Kirk Kerkorian Վիքիպահեստում

Քըրք Քըրքորյան (Գրիգոր Ահարոնի Գրիգորյան, հունիսի 6, 1917(1917-06-06)[1], Ֆրեզնո, Կալիֆոռնիա, ԱՄՆ - հունիսի 15, 2015(2015-06-15)[1], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ, անգլ.՝ Kirk Kerkorian, հայերեն՝ Քըրք Քըրքորյան, հայերեն՝ Գրիգոր Գրիգորյան), ամերիկահայ գործարար, միլիարդատեր, բարերար, «Թրեյսինդա Քորփորեյշնի» գործադիր տնօրեն։

Սերում է 1890 թվականին Խարբերդից Ֆրեզնո գաղթած Գասպար Գրիգորյանի որդու՝ Ահարոն Գրիգորյան-Քըրքորյանի ընտանիքից։ Համաձայն ամերիկյան հեղինակավոր «Ֆորբս» ընկերության` 2007 թվականին նրա կարողությունը հասնում էր 15 միլիարդ ամերիկյան դոլարի, բացի այդ նա համարվում է Լաս Վեգաս քաղաքի հիմնական բիզնես ֆիգուրներից մեկը և այդ մեգահանգստավայրի հայրը։ Լաս Վեգասի քաղաքի հյուրանոցների և խաղատների 40 %–ը պատկանում էր Քըրք Քըրքորյանին։ Քըրքորյանը «Tracinda Corporation» հոլդինգային ընկերության նախագահն ու տերն էր, որի կենտրոնը գտնվում էր Բևերլի Հիլզ քաղաքում, Կալիֆոռնիա նահանգ։ Նա Բևերլի Հիլզ հարուստ քաղաքի ամենահարուստ քաղաքացիներից մեկն էր։

Ըստ «Ֆորբս» հանդեսի տեղեկությունների՝ Քըրքորյանի համընդհանուր նյութական կարողությունը 2007 թվականին գնահատվում էր 18 մլրդ դոլար, դրանով իսկ նրան ապահովելով աշխարհի մեծահարուստների շարքում 7-րդ տեղն ըստ Forbes–ի ցուցակի[3]։, 2010 թվականին այն ցած էր իջել՝ կազմելով 3,1 մլրդ դոլար (307-րդ տեղը Forbes–ի միլիարդատերերի ցուցակում)[4], 2012 թվականին բարձրացել էր 3,3 մլրդ դոլարի, իսկ 2015 թվականին՝ շուրջ 4,2 մլրդ դոլարի։

2004 թվականին «Հայրենիքին մատուցած բացառիկ ծառայությունների համար» արժանացելել է Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչմանը` Հայաստանի ազգային հերոս, շնորհվելով «Հայրենիք» շքանշանը[5]։.

Կյանք և կարիերա

Վաղ տարիներ

Նրա հայրը Ահարոն Գրիգորյանն էր, որի հայրը, Գասպար Գրիգորյանը, ինչպես և բազմաթիվ այլ հայեր, ԱՄՆ է գաղթել Խարբերդ քաղաքից, Արևմտյան Հայաստանից, փրկվելով օսմանաթուրքական հալածանքներից ու կոտորածներից։ Քըրքորյանի մայրը՝ Ահարոն Գրիգորյանի կինը՝ Լիլիան, ևս ԱՄՆ էր գաղթել Հայաստանից։

1890 թվականին Քըրքի հայրական պապը՝ Գասպար Գրիգորյանը (Քըրքորյան( պատմական Մեծ Հայքի Ծոփք նահանգի Խարբերդ քաղաքից ժամանում է ԱՄՆ և հաստատվում Կալիֆորնիա նահանգի Սան Հովակիմ հովտում։ Դրանից տասնհինգ տարի անց Գասպարի որդին՝ Ահարոն Գրիգորյանը ամուսնանում է Արևմտյան Հայաստանից ժամանած մի հայուհու՝ Լիլիայի հետ։ Ահարոնն ու Լիլիան ունենում են չորս որդի։ Նրանցից ամենակրտսերը Գրիգորն էր կամ Քըրքորը, ինչպես նրան անվանում էին։ Քըրքոր–Քըրքի հայրը՝ Ահարոնը մրգավաճառ էր, և հազիվ էր ծայրը ծայրին հասցնում։ 1921 թվականին ԱՄՆ–ին հարվածեց հերթական և հզոր տնտեսական ճգնաժամը։ Ապրուստիւ մտահոգությամբ Քըրքորյանների ընտանիքը ստիպված տեղափոխվում է Լոս Անջելես։

Մանր բիզնես և բռնցքամարտ

Արդեն 9 տարեկան հասակից փոքրիկ Գրիգորը՝ Քիրքը կամ Քըրքը սեփական քրտինքով հաց էր վաստակում իր ընտանիքի համար։ Ութերորդ դասարանից նա թողեց դպրոցը և սկսեց ավտոմեխանիկ աշխատել, միաժամանակ պարապելով բռնցքամարտով։ Շուտով Քըրք Քըրքորյանը դարձավ կիսամիջին քաշային կատեգորիայում Ֆրեզնոյի սիրողական բռնցքամարտի չեմպիոնը։ Մինչև 1935 թվականը զբաղվել է մանր բիզնեսով, կատարել է զանազան աշխատանքներ, եղել է պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ։

Օդանաւեր և պատերազմ

1939 թվականից նա հրապուրվել է ավիացիայով։ Սովորել է օդաչուական դպրոցում, դարձել օդաչու-հրահանգիչ Մեծ Բրիտանիայի արքայական օդատորմում։ Որպես ռազմաօդային ուժերի օդաչու մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին։ Երկրորդ Աշխարհամարտի տարիներին Քըրք Քըրքորյանը ռազմական շատ կարևոր բեռներ և «Մոսկիտո» տեսակի ռմբակոծիչներ էր տեղափոխում Կանադայից դեպի Բրիտանական Կղզիներ, որոնք շրջափակված էին Երրորդ Ռայխի՝ նացիստական Գերմանիայի ծովային և օդային ուժերի կողմից։ Երկուսուկես տարի ծառայելով Բրիտանական արքայական ռազմաօդային ուժերում՝ ՌՕՈՒ–ում, Եվրոպա է փոխադրել 33 ինքնաթիռ, որոնց կարիքը խիստ զգում էին գերմանացիների դեմ մարտնչող ԱՄՆ–ի և Բրիտանիայի Դաշնակից ուժերը։ Ընդ որում, Քըրքորյանը կատարել է ընդամենը հիսուն թռիչք, որոնցից յուրաքանչյուրի համար նա ստանում էր հազարական դոլար։ Դրանով իսկ Քըրքորյանն իր զգալի ներդրումն է կատարել Բ Աշխարհամարտում Մեծ Բրիտանիայի գոյատևման պայքարում և վերջնական հաղթանակում՝ նպաստելով անգլոամերիկյան դաշնակիցների և աշխարհում ժողովրդավարության ընդհանուր հաղթանակին և խաղաղության հաստատմանը։

Հետագայում վերը նշված փողերն էլ դարձան սկսնակ գործարար Քըրքորյանի սկզբնական դրամագլուխը։ Տիրապետելով այդ գումարին, որը նա ձեռք էր բերել վտանգի տակ դնելով իր կյանքը, Քըրքորյանը սկսեց ինքնաթիռների առևտուր անել, ինչպես նաև բացեց չարթերային՝ մաքոքային օդուղիներ։ Այդ ժամանակ Քըրքորյանը բիզնեսի այդ ուղղության առաջապահներից մեկն էր։

Կյանքը պատերազմից հետո

«Ցեսնա» ինքնաթիռ

Բ Աշխարհամարտից հետո նա ռազմաօդային ուժերի ինքնաթիռներով թռչում էր Ատլանտյան օվկիանոսի վրայով և սահմանել է Ատլանտյանի վրայով ամենաարագ թռիչքի համաշխարհային ռեկորդ։

Աշխարհամարտի ավարտից հետո զբաղվել է օդանավերի բաժնեթղթերի առևտրով։ 1947-ին 60 հազար ԱՄՆ դոլարով Քըրքորյանը ձեռք է բերել «Los Angeles Air Service»՝ «Լոս Անջելես Էյր Սերվիս» փոքրիկ չարթերային ավիաընկերությունը, որի ավիապարկում կար ընդամենը երեք օդանավ։ Քըրքորյանի օդային ընկերությունը «օդային կամրջով» կապում էր ԱՄՆ–ի երկրորդ և Արևմտյան ափի ու Կալիֆորնիա նահանգի առաջին խոշորագույն քաղաք Լոս Անջելեսը և հարևան Նևադա նահանգի հարավում գտնվող Լաս Վեգաս քաղաքը, որը պետք է դառնար աշխարհի խաղատնային բիզնեսի խոշորագույն կենտրոնը։ Երբ 1950-ականներին Քըրքորյանն սկսեց օպերացիաներ անել վիթխարի օդագնացային ընկերություններով, ինչպիսիք էին Trans International Airlines–ը, Transamerica Corporation–ը և այլք, ապա նա դասվեց միլիոնատերերի շարքը։ Քըրքորյանը 1962—1965 թթ․ աշխատում էր ակցիաներով՝ բաժնեթղթերով և 5 տարում վաստակեց 37,6 միլիոն դոլար։

Ի դեպ, նրան օգնում էին ամերիկահայերը։ Օրինակ՝ 1965–ին, Քըրքորյանը Trans International Airlines օդագնացային ընկերությունը՝ TIA–ն դարձրեց public, այսինքն՝ բաժնեթղթերի հանրային վաճառքի առաջարկ կատարեց։ Երեք տարում այդ ընկերության բաժնեթղթերը երեք անգամ ավելացան։ Բանն այն է, որ ամերիկահայերը, ովքեր գիտեին Քըրքորյանին, սկսեցին գնել այդ ընկերության բաժնետոմսերը։ Դրանց գները 9,75 դոլարից բարձրացան մինչև 32 դոլարի[6]։ 1968–ին իր ընկերությունը վաճառելով Transamerica խոշոր ընկերությանը, Քըրքորյանը գործարքի պայմաններով ստացավ 104 մլն դոլար կանխիկ գումար, ինչպես նաև՝ Transamerica–ի բաժնեթղթերի խոշոր ծրար՝ շուրջ 85 մլն դոլար արժողությամբ։

Ի վերջո, Քըրքորյանը իր օդագնացային ընկերությունը 1968–ին վաճառեց TransAmerica–ին և արդյունքում ստացավ 85 միլիոն դոլարի բաժնեմաս՝ դառնալով այդ հզոր կոնգլոմերատ օդագնացային ընկիերության խոշորագույն բաժնետերը[7]։

Լաս Վեգաս․ խաղատների բիզնեսի համաշխարհային խոշորագույն կենտրոն․ Լաս Վեգասի շերտի վրա գրեթե բոլոր փողոցային կառույցները պատկանում էին Քըրք Քըրքորյանին։

Քըրքորյանը զբաղվում էր նաև հյուրանոցային բիզնեսով։ 1967–ից սկսած նա փոխեց իր բիզնես գործունեության ոլորտը՝ անցնելով այդ նոր ոլորտին։ Մասնավորապես՝ կառուցեց Լաս Վեգասի ամենամեծ հյուրանոցը՝ «MGM Grand»։ 1986–ին նա վաճառեց այդ հյուրանոցը Ռենոյում իր ունեցած նոյնանուն մեկ այլ հյուրանոցի հետ միասին՝ en:Grand Sierra Resort։ Ընդհանուր առմամբ երկու հյուրանոցների վաճառքը նրան բերեց 594 մլն դոլար։

Քըրքորյանը կառուցել է Լաս Վեգասի «Ֆլամենգո», «Էմ Ջի Գրանդ» և այլ խոշոր հյուրանոցներ։ 1968 թվականից զբաղվել է կինոգործունեությամբ, «Մետրո Գոլդվին Մայեր» (մասնաճյուղերով) և «Յունայթեդ Արտիստս» կինոստուդիաների, «Էմ Ջի Էմ Միրաժ» կորպորացիայի հիմնադիր բաժնետերն է։ Եղել է «Քրայսլեր Քորփորեյշնի» բաժնետերը։

1968–ից Քըրքորյանը զբաղվել է կինոբիզնեսով և հաջորդ տարի դարձել է «Մետրո Գոլդվին Մայեր» (MGM) կինոընկերության տնօրենը, որին հետագայում ավելացրեց «Յունայթիդ Արթիսթս» (1976), «Քոլումբիա փիքչըրզ» (1980) և «Քսաներորդ դար Ֆոքս» կինընկերությունները։ Ութսունական թվականները առանձնանում էին կինոարտադրության ոլորտի պասիվությամբ, ստեղծագործական սակավությունը ազդեց նաև կինոբիզնեսի վրա ընդհանրապես։ Վնասներ կրելով, Քըրքորյանը շտապեց ազատվել «Քոլումբիա փիքչըրզից» և ավելի ապահով համարեց փողերը ներդնել խաղատնային բիզնեսում։

1987 թ․ դեկտեմբերին «Fortune» հանդեսը հրապարակեց ԱՄՆ–ի առաջին 400 միլիոնատերերի ցուցակը։ Քըրքորյանն այդտեղ հիսունմեկերորդն էր։ Մեկ տարի անց նա վաճառեց «Յունայթիդ Արթիսթս»–ը ավստրալական հեռուստաընկերությանը մեկ միլիարդ դոլարով և ԱՄՆ–ի միլիոնատերերի ցուցակում բարձրացավ երեսունյոթերորդ տեղը

90-ականներին Քըրքորյանը սկսեց գնել Chrysler Corporation–ի ակցիաները։ Ավելի ուշ՝ 1998 թվականի մայիսի 6–ին, Քըրքորյանին պատկանող ակցիաների կուրսը միաժամանակ բարձրացավ, քանզի նա հայտարարեց, որ միանում է մեկ ուրիշ ավտոմոբիլային գիգանտի՝ գերմանական Daimler-Benz–ին, որի արդյունքում մեկ օրում Քըրքորյանը վաստակեց 660 միլիոն դոլար։ Ամերիկահայ այս գործարարը այդ ընկերության խոշորագույն բաժնետերն էր, որի արժողությունը հետագայում գնահատվում էր մինչև 32 միլիարդ եվրո։

Բացի այդ, Քըրքորյանը մեկ այլ ավտոարտադրող գիգանտի՝ «Մեծ Դոտրոյտյան Եռյակի»՝ «General Motors»–ի խոշորագույն բաժնետերերից մեկն էր։

Քըրքորյանին էին պատկանում հյուրանոցներ, խաղատներ, բարձրակարգ օդուղիներ և «Թիմ փարքը» Լաս Վեգասում, որոնք արժեին 1 միլիարդ դոլար։

2008 թվականին արդեն հռչակավոր դարձած ամերիկյան միլաիրդատեր Քըրք Քըրքորյանը դարձավ ամերիկյան «Ford» խոշորագույն ավտոկոնցեռնի երրորդ խոշոր համասեփականատերը, գնելով այդ վիթխարի կազմակերպության բաժնետոմսերի 5,6 %–ը, որի համար նա վճարեց 861 մլն դոլար։ Արդյունքում Քըրքորյանի ընկերությունը դարձավ «Ֆորդի» երրորդ պորտֆելային ներդրողը՝ Wellington Management (7,53 %) և Brandes Investment Partners (7,35 %) հիմնադրամներից հետո։

Մահ

Վախճանվել է Բևերլի Հիլզ քաղաքում, Կալիֆորնիա նահանագ, ԱՄՆ, 2015 հունիսի 15–ին՝ 98 տարեկան հասակում։ Թաղված է Ինգլվուդ Փարք գերեզմանոցում՝ Inglewood Park Cemetery, Լոս Անջելեսի կոմսություն, Կալիֆորնիա նահանգ, ԱՄՆ։ Հայր և որդի Քըրքորյանները՝ Ահարոնը և նրա որդի Քըրքը թաղված են նույն շիրմաքարի տակ։

Քըրքորյանը և Հայաստանը

Քըրք Քըրքորյանի ծննդյան 100-ամյակին նվիրված նամականիշ[8]

Քըրքորյանը շռայլորեն բարեգործական գործունեություն է ծավալել՝ օգնելով իր պատմական Հայրենիքին՝ Հայաստանին։

Իր հայկական արյունը նրան պարտավորեցնում էր սատարել Հայաստանին։ Որոշ տեղեկությունների համաձայն, Քըրքորյանը 22 տարվա ընթացքում ավելի քան 1 միլիարդ դոլարի բարեգործություն է արել Հայաստանին[9] իր Լինսի հիմնադրամի միջոցով, որը ստեղծվել էր 1989 թվականին, և, մասնավորապես, կենտրոնացել էր 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից ավերված Հյուսիսային Հայաստանի վերականգնման գործի վրա[10]։

Այսպիսով, 1988 թվականի աղետալի Սպիտակի երկրաշարժից ահավոր տուժած և միջազգային օրենքները խախտող հակամարդկային թուրք–ադրբեջանական շրջափակման դժվարություններին հերոսաբար դիմակայող Հայաստանը, 22 տարում, և, հատկապես, սկսած 1992 թվականից, երբ սաստկացան ադրբեջանական բանակի ռազմական գործողությունները, մեծ օգնություն է ստացել Քըրքորյանից։ Այդ մեկ միլիարդանոց օգնութեան շրջանակներում, ամերիկահայ մեծ բարերարի հիմնադրած «Լինսի» հիմնադրամը 2001 թվականից ի վեր 151 միլիոն դոլար է տրամադրել Հայաստանին՝ ճանապարհների վերակառուցման, թունելների նորոգման, քաղաքային տնտեսության նորացման, նոր ճանապարհների կառուցման, մշակութային հաստատությունների վերանորոգման, աղետի գոտու բնակարանաշինարարության, իսկ 21 միլիոն դոլար՝ Հայաստանում փոքր և միջին ձեռներեցության զարգացման համար։ Սպիտակի երկրաշարժից տուժած հայկական շրջաններում հայտնվեցին հարյուրավոր նոր տներ, երկրաշարժից տուժած մարդկանց համար։ Այդ բոլորն իրականցրել է «Լինսի» հիմնադրամը, որի գլուխ կանգնած էր փաստորեն Քըրքորյանը։ Ի դեպ, Քըրք Քըրքորյանն առաջին անգամ իր պատմական Հայրենիք է այցելել 1998 թվականին[11]։

Նրա բարեգործական հզոր գործունեության արդյունքում էր, որ Հայաստանում վերականգնվեցին և ճոխությամբ արդիականացվեցին բազմաթիվ թանգարաններ, թատրոններ, պատկերասրահներ։ Քըրքորյանի «Լինսի հիմնադրամը կոչվում էր իր երկու սիրասուն դուստրերի՝ Լինդայի և Թրեյսիի անուններով՝ «ԼինՍի»․ «Լին»–դա, և Թրէյ–«Սի»։

Հայաստանին ցուցաբերած նրա ֆինանսական օգնությունն այնքան մեծ էր և կարևոր, որ երկրի ղեկավարությունը պարզապես չէր կարող չընդունել Քըրքորյանի բացառիկ ծառայությունները Հայաստանի Հանրապետության նկատմամբ։

Ահա թե ինչու 1998 թվականի սեպտեմբերին Քըրքորյանը հայտարարվել է Հայաստանի պատվավոր քաղաքացի այն ժամանակվա Հայաստանի նախագահի կողմից[12]։

Ավելին՝ Քըրքորյանը 2004 թվականի մայիսի 27-ին Հայաստանի Ազգային հերոս է հռչակվել, այսինքն՝ արժանացել է Հայաստանի բարձրագույն պետական պարգևին[13]։: Պարգևատրվել է Հայրենիք շքանշանով։ 2018 թվականին Գյումրիում տեղադրվել է նրա արձանը[14]։

Հայաստանի Հանրապետության քաղաքական վերնախավի հետ հակասությունների, իսկ ավելի ճիշտ՝ այդ երկրում տիրող կոռուպցիայի և «Լինսի» հիմնադրամի միջոցների վատնումների, իսկ ավելի ճիշտ՝ գողության պատճառով, Քըրքորյանը դադարեցրեց իր բարեգործական գործունեությունը Հայաստանում։ «Լինսի» կազմակերպությունը լուծարվեց 2011 թվականին[15]։

Ավելին, մեծ ամերիկահայը անգամ արգելեց նրանց մասնակցելու իր թաղմանը, որի պատճառով Հայաստանի Հանրապետության որևէ ղեկավար ներկա չի գտնվել մեծն Քըրք Քըրքորյանի թաղման արարողություններին։

Չնայած դրան, նրա մահից երկու տարի անց, Քըրքորյանի ծննդյան հարյուրամյակի կապակցությամբ Հայաստանի Հանրապետությունը թողարկեց Քըրքորյանին նվիրված փոստային նամականիշ։

Իր հայկական արմատները պարտավորեցնում էին Քըրքորյանին նաև առաջ մղելու Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը։ Ահա թե ինչու Քըրքորյանը զգալի գումար տրամադրեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ մի կինոնկար նկարահանելու գործին։ Այդ կինոնկարը նկարահանվեց նրա մահվանից հետո, 2016 թվականին և կոչվեց ՙԽոստում՚ ("The Promise")[16] և առաջին անգամ ցուցադրվեց 2017 թվականի ապրիլին, ԱՄՆ–ում։

2000 թվականին Թայմս հանդեսը Քըրքորյանին անվանել է ԱՄՆ–ում թիվ 10–րդ խոշորագույն բարեգործը[17]։

Որոշ տեղեկությունների համաձայն, Քըրքորյանը հետաքրքրվել է, թե ի՞նչքան գումարով կարելի է գնել հայկական հողերը թուրքերից։

Միացյալ Հայաստանի տարածքը

Բիզնես կարիերա

Ավիացիա

Երկրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը զգալով և չցանկանալով միանալ ցամաքային զորքերին՝ Քըրքորյանը սովորեց թռչել Happy Bottom Riding Club-ում։ Նախկինում ավիացիայի ավագ օդաչու Պանչո Բարնեսը թռիչքի դասերի փոխարեն Քըրքորյանին առաջարկեց հետևել իր խոշոր եղջերավոր անասուններին։ Վեց ամիս անց ստանալով իր առևտրային օդաչուի վկայագիրը՝ նա տեղեկացավ, որ բրիտանական Royal Air Force-ը տեղափոխում էր կանադական de Havilland Mosquito-ն դեպի Շոտլանդիա Հյուսիսային Ատլանտյան օվկիանոսով։ Սակայն օդանավը կարող էր անցնել առավելագույնը 2,300 կմ, մինչդեռ ամբողջ ճանապարհը կազմում էր 3,500 կմ։ Ապահով ճանապարհ փոխարեն՝ Քըրքորյանը նախընտրեց «Իսլանդական ալիք» ուղղությունը։ Ուղևորությունը մեկ անձի համար կազմում էր 1000 դոլլար։ Եթե կատարված հաշվարկները ցույց էին տալիս, որ 4 օդանավերից միայն մեկին չէր հաջողվի տեղ հասնել[18], ապա իրական ցուցանիշն ավելի մոտ էր մեկ քառասուներորդի[19]։ 1944 թվականի մայիսին Քըրքորյանն ու իր թևի հրամանատար Ջոն դը Լեյսի Վուլդրիջը հաղթահարեցին «Իսլանդական ալիք»-ը և գրանցեցին նոր ռեկորդ։ Վուլդրիջը հասավ Շոտլանդիա վեց ժամ, 46 րոպեում, Քըրքորյանը՝յոթ ժամ, ինը րոպեում։ Երկուսուկես տարի աշխատակցելով RAF Ferry Command-ին Քըրքորյանը կատարեց 33 թռիչք, ճանապարհորդեց 4 մայրցամաքներով և փորձարկեց իր առաջին քառաշարժիչ ինքնաթիռը։ Պատերազմից հետո նա աշխատում էր որպես գեներալ օդաչու։ Նա առաջին անգամ այց կատարեց Լաս Վեգաս 1944 թվականին և մինչև 1947 թվականը տարված էր թղթախաղերով։ 1947 թվականին թողնելով խաղամոլությունը՝ նա 60,000 դոլլարով գնեց Trans International Airlines-ը։ Այն փոքրիկ ավիագիծ էր, որը խաղամոլներին Լոս Անջելեսից Լաս Վեգաս էր տեղափոխում։ 1968 թվականին Քըրքորյանը այն վաճառեց 104 միլիոն դոլլարով Transamerica Corporation ընկերությանը[20]։

Լաս Վեգաս

1962 թվականին Քըրքորյանը 960,000 դոլլարով գնեց 32 հա հող Լաս Վեգասում՝ Լաս Վեգաս Սթրիփի մոտակայքում։ Հետագայում այս հողի վրա կառուցվեց Caesars Palaceի շենքը, որի վարձակալությունը Քըրքորյանին բերեց 9 միլիոն դոլլար։ 1967 թվականին Լաս Վեգասում նա 5 միլիոն դոլլարով գնեց 33 հա հող և ճարտարագետ Մարտին Սթերն Կրտսերի[21] հետ կառուցեց International Hotel-ը, որն ամենամեծ հյուրանոցն էր այդ ժամանակաշրջանում։

Առաջին երկու աստղերը, որ հյուրանոցի հսկայական դահլիճում ելույթ ունեցան, Բարբարա Սթրեյզանդն և Էլվիս Փրեսլին էին։ Նրանց շնորհիվ 30 օր շարունակ 4,200 հաճախորդներ հյուրընկալվեցին International Hotel՝ կոտրելով բոլոր ռեկորդները երկրի պատմության մեջ։ Քըրքորյանը գնեց նաև Flamingo Hotel-ը և որոշ ժամանակ անց երկու հյուրանոցներն էլ վաճառեց Hilton Hotels Corporation կազմակերպությանը, որն էլ վերանվանեց հյուրանոցները Las Vegas Hilton և Flamingo Hilton: 1969 թվականին նա գնեց Metro-Goldwyn-Mayer մեդիաընկերությունը և բացեց իր MGM Grand Hotel and Casino-ն, որն ավելի մեծ է քան Empire State Building[22] և ամենամեծ հյուրանոցն աշխարհում։ 1980 թվականի նոյեմբերի 21-ին MGM Grand-ում հրդեհ տեղի ունեցավ։ Ընդհանուր զոհվածների թիվը կազմում էր 87։ Միայն 8 ամիս անց MGM Grand-ը վերաբացվեց։ 1986 թվականին Քըրքորյանը վաճառեց Լաս Վեգասի MGM Grand-ը և «Ռենո»-ն 594 միլիոն դոլլարով։ Էմ Ջի Էմը 750 միլիոն դոլլարով վաճառեց իր Treasure Island Hotel and Casino-ն միլիարդատեր Ֆիլլ Ռուգին[23]։

ԷմՋիԷմ

1969 թվականին ԷմՋիԷմ-ի տնօրեն նշանակվեց Ջեյմս Թոմաս Օբրին։ Նա վաճառեց հսկայական քանակությամբ պատմական իրեր, արտերկրյա մասնաճյուղներ:1973 թվականին Քըրքորյանը վաճառեց ԷմՋիԷմ-ի բաշխիչ համակարգը և աստիճանաբար հեռացավ ստուդիայի ամենօրյա աշխատանքից։ 1979 թվականին Քըրքորյանը հանդես եկավ հայտարարությամբ, որ ԷմՋիԷմ-ը հիմնականում հյուրանոցային ընկերություն էր, սակայն նա նաև կարողացավ ընդլայնել ընդհանուր կինոդպրոցը և արտադրական համակարգը, երբ 1981 թվականին ձեռք բերեց United Artists-ը, ինչով էլ ԷմՋիԷմ-ը դարձավ MGM / UA ընկերություն։ 1986 թվականին նա ԷմՋիԷմ-ը վաճառեց Թեդ Թըրներին[24]։ Այնուամենայնիվ Թըրները United Artists-ը ոչ լիովին հետ վերադարձրեց Քըրքորյանին[25][26]։ Թըրները մեկ տարի անց պարտքերը մարելու համար ԷմՋիԷմ-ը վերավաճառեց Քըրքորյանին։ 2005 թվականին նա ԷմՋիԷմ-ը վաճառեց «Սոնի»-ի դուստր ընկերություններից մեկին։ 2009 թվականի մայիսին Քըրքորյանը կորցրեց բաժնետոմսերի մեծ մասը՝ 53.8 տոկոցիս մինչև 39 տոկոս[27][28]։

r Corporation]-ի վերակառուցման վերաբերյալ։ Ընկերության աշխատակիցները թշնամաբար էին տրամադրված, ուստի Քըրքորյանը չեղարկեց իր որոշումն ու վաճառեց իր բաժնեմասը։ Քրքորյանը որոշ ժամանակ ունեցել է 9.9 տոկոս բաժնեմաս General Motors-ում։ 2006 թվականի հունիսի 30-ի մամուլի հրապարակումների համաձայն՝ Քըրքորյանն առաջարկեց, որ Renault- ը ձեռք բերի GM-ի 20 տոկոս բաժնեմասը `GM-ից ինքնուրույնությունն ապահովելու համար:Շուտով Թրասինդա ընկերության կողմից հրատարակվեց նամակ,որն ուղղված էր Rick Wagoner-ին[29]՝ ճնշելու GM-ի գործադիր հիերարխիան[30] , բայց բանակցություններն ապարդյուն էին [31]։ 2006 թվականի նոյեմբերի 22-ին Քըրքորյանը վաճառեց իր 14 միլիոն դոլլարի համարժեք բաժնետոմսերը:Վաճառքի արդյունքում GM-ի բաժնետոմսերի գինը նոյեմբերի 20-ի գիշից նվազեց 4.1%-ով՝ կազմելով 30 դոլլար[32]։ Վաճառքը Քըրքորյանի ուեցվածքը GM-ում կրճատեց մինչև 7 տոկոս։ 2006 թվականի նոյեմբերի 30-ին Tracinda-ն հայտարարեց, որ համաձայնել է ձեռք բերել GM-ի ևս 14 միլիոնի դոլլարի համարժեք բաժնետոմսեր՝ կտրելով Քըրքորյանի մասնաբաժինը մինչեւ այդ տարվա սկզբի կեսը[33]։ 2006 թվականի նոյեմբերի վերջի դրությամբ նա վաճառեց գրեթե բոլոր GM բաժնետոմսերը [34]։ Քըրքորյանի վաճառքից հետո GM-ը կորցրեց իր արժեքի ավելի քան 90%-ը և սնանկացավ 2009 թվականի հունիսի 1-ին[35]։ Քըրքորյանը գնեց Ford Motor Company-ի բաժնետոմսերը 2008 թվականի ապրիլին և ծախսեց շուրջ 1 միլիարդ դոլար `ավտոմոբիլային ընկերության բաժնետոմսերի 6%-ի չափով։ 2008 թվականի հոկտեմբերին ներդրումը կորցրեց իր արժեքի երկու երրորդը, ինչի հետևանքով Քըրքորյանը վաճառեց այն[36]։ Քըրքորյանը վաճառեց Ford-ի մնացած մասնաբաժինը 2008 թվականի դեկտեմբերի 29-ին[37]։

Կարողություն

Ըստ Forbes ամսագրի՝ Քըրքորյանի կարողությունը 2007 թվականին կազմում էր $16.0 միլիարդ դոլլար՝ դարձնելով նրան ամենահարուստ 41-րդ մարդն աշխարհում և Կալիֆոռնիայի ամենահարուստ մարդն այդ ժամանակահատվածում[38]։ 2011 թվականի տվյալներով Քըրքորյանի կարողությունն անկում ապրեց՝ դառնալով $3.2 միլիարդ։ 2013 թվականին նա աշխարհում 412-րդ ամենահարուստ մարդն էր՝ $3.9  միլիարդ կարողությամբ[38]։

Անձնական կյանք

Քըրքորյանը «գաղտնի անձ» էր [39]։ Նա գրեթե երբեք հարցազրույցներ չի տվել և հազվադեպ է հայտնվել հանրության մեջ։ «Քրքորյանը հազվադեպ է հաճախում խորհրդի նիստերը եւ երբեք չի խոսում ելույթների մասին, նա ամաչում է, բայց խիստ քննադատող է։ Նրան ճանաչողները նրան բնորոշում են ոչ թե որպես Հյուզեյան հերմիտ, այլ նուրբ կարեկցող նորմալ տղա»[40]։

Քըրքորյանը զբաղվել է թենիսով,խաղացել է մրցաշարերում։ Սովորաբար խաղում էր նախկին ԷմՋիԷմ-ի գործադիր տնօրեն, «Tropicana Las Vegas» ընկերության համասեփականատեր Ալեքս Եմենջջյանի հետ։ Նրան նկատում էին թանկարժեք հագուստով (հատկապես իտալական դիզայներ Բրիոնի), ինչին հակառակ նա իր ամբողջ կյանքի ընթացքում վարել է Pontiac Firebird, Jeep Grand Cherokee, Ford Taurus և նման ավտոմեքենաներ[41]։

Քըրքորյանը մահացել է Բևեռլի Հիլզում, Կալիֆոռնիայում, 2015 թվականի հունիսի 15-ին՝ ծննդյան 98-րդ տարեդարձից 9 օր անց[42][43]։

Ընտանիք

Քըրքորյանն ամուսնացել է երեք անգամ։ 1942-ից մինչև 1952 թվականն ամուսնացած է եղել Հիլդա Շմիդտի հետ[44]։ 1954-ից մինչև 1984 թվականն ամուսնացած է եղել նախկին պարուհի Ջին Մարի Հարդիի հետ։ Այդ ամուսնությունից Քըրքորյանը ունեցել է մեկ դուստր՝ Թրեյսին, որդեգրել է ևս մեկին՝ Լինդային։ 1999 թվականին ամունսացել է թենիսիստուհի Լիզա Բոնդերի հետ և մի քանի ամիս անց բաժանվել։

«Լինսի» կազմակերպությունն ու բարեգործությունները

Ա․ Արդեն իսկ իննսունականների առաջին տարիներին՝ 1992 թվականին Քըրքորյանը բարեգործությամբ էր զբաղվում և 224 մլն դոլար է նվիրաբերել Հայաստանի Հանրապետությանը։

Բ․ Նա նաև բազմամիլիոնանոց ներդրումներ էր կատարում «Արցախ» հիմնադրամին, դրանով իսկ նպաստելով Արցախի հայության ազատագրական պայքարին։

Գ․ Քըրք Քըրքորյանը ֆինանսավորում էր նաև ԱՄՆ–ի հայ համայնքի կառույցներն ու կազմակերպությունները։

Դ․ Նա մեծ գումարներն էր հատկացնում նաև ԱՄՆ–ի ուսումնական հաստատություններին։ Մասնավորապես, 2010 թվականին նվիրաբերել է 200 մլն դոլար Լոս Անջելեսի Կալիֆորնիական համալսարանին՝ UCLA–ին՝ Յու Սի Էլ Էյ–ին։ Մեկ տարի անց, Քըրքորյանն իր նախկին տիկնոջ՝ Ջինի հետ, որն այդ ժամանակ արդեն կրում էր Բլոկ ազգանունը, հայտարարեց Լոս Անջելեսի համալսարանում «Երազանքի հիմնադրամի» ստեղծման մասին, դրանով իսկ նպատակ ունենալով նպաստելու համալսարանում բժշկագիտության ոլորտի հետազոտություններին և գիտական ծրագրերին, ինչպես նաև նպաստելով բարեգործական ակցիաների իրականացմանը։ «ԼինՍի» հիմնադրամը Յու Սի Էլ Էյ–ի «Երազանքի հիմնադրամին» փոխանցեց իր բոլոր ակտիվները, ինչպես նաև բարեգործական ծրագրերը, որոնք այդ ժամանակ գտնվում էին Իրականացման փուլում։ «Լինսի հիմնադրամը», որը հիմնվել էր 1989 թվականին, իր գործունեության ընթացքում գիտահետազոտական ծրագրերի իրականացման և բարեգործական ակցիաների վրա ծախսել էր ավելի քան 1,1 միլիարդ դոլար։ «Լինսի հիմնադրամի» միջոցներով ծրագրեր էին իրականացվում թե՛ Հայաստանում, և թե՛ ԱՄՆ–ում[45]։

Ե․ 2011 թվականին Քըրքորյանը 18 միլիոն դոլար է նվիրաբերել իր սանիկի՝ լեգենդար թենիսիստ Անդրե Աղասու թենիսի նախապատրաստման ակադեմիային, որը հիմնադրվել էր Լոս Անջելեսում։

Այսպիսով, Քըրքորյանը ակտիվ բարեգործական գործունեություն է ծավալել թե՛ իր Հայրենիք ԱՄՆ–ում, և թե՛ իր պատմական Հայրենիք Հայաստանում՝ իր հիմնադրած կազմակերպության միջոցով։ «Լինսի» կազմակերպությունն ավելի քան մեկ միլիարդ դոլլարի բարեգործություն է արել[46]։ Նրա հիմնադրամի օգնությամբ է կառուցվել 80 կիլոմետրանոց մայրուղին, որը Հայաստանի մայրաքաղաք Երևանը և հարավային մարզերը կապում է ազատագրված Արցախին և հարակից հայկական շրջաններին։ Առաջին անգամ Քըրքորյանը Հայաստան է եկել 1998 թվականին։ Նա նաև տրամադրել է 60 միլիոն դոլլար Հայաստանի դպրոցներն ու փողոցները վերակառուցելու համար[47]։

Հայաստանի Հանրապետության այն ժամանակվա քաղաքական վերնախավի հետ հակասությունների, իսկ ավելի ճիշտ՝ այդ երկրում տիրող կոռուպցիայի և «Լինսի» հիմնադրամի միջոցների վատնումների, իսկ ավելի ճիշտ՝ գողության հպատճառով, Քըրքորյանը դադարեցրեց իր բարեգործական գործունեությունը Հայաստանում։ «Լինսի» կազմակերպությունը լուծարվեց 2011 թվականին[15]։

Մրցանակներ և ճանաչվածություն

Դեռևս 1998 թվականի սեպտեմբերին Քըրքորյանը հայտարարվել է Հայաստանի պատվավոր քաղաքացի այն ժամանակվա Հայաստանի նախագահի կողմից[48]։ Քըրքորյանը 2004 թվականի մայիսի 27-ին Հայաստանի Ազգային հերոս է հռչակվել։ Պարգևատրվել է Հայրենիք շքանշանով։ 2018 թվականին Գյումրիում տեղադրվել է նրա արձանը[49]։

Ծանոթագրություններ

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Քըրք Քըրքորյան հոդվածին
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Munzinger Personen (գերմ.)
  2. «Քըրք Քրքորյան». Forbes. Վերցված է հունիսի 1, 2015-ին.(անգլ.)
  3. «Ֆորբսի միլիարդատերերի ցուցակը։ #7 Kirk Kerkorian — Список миллиардеров Forbes, Forbes.com, 09.20.07
  4. #307 Kirk Kerkorian — Список миллиардеров Forbes, Forbes.com, 03.10.10(անգլ.)
  5. «Շառլ Ազնավուրը և Քըրք Քըրքորյանը՝ Հայաստանի Ազգային Հերոսներ»։ Шарль Азнавур и Кирк Керкорян — Национальные Герои Армении
  6. «Քըրք Քըրքորյանը», BY K.J. EVANSLAS VEGAS REVIEW-JOURNAL․ February 7, 1999 - 12:33 am․ Updated September 12, 1999 - 1:00 am [1]
  7. “It brought the stock up to begin with, and then our earnings were great, too, and it kept going up until we sold to TransAmerica,” says Kerkorian. In that 1968 deal, Kerkorian received about $85 million worth of stock in the TransAmerica conglomerate, making him its biggest shareholder. «Քըրք Քըրքորյանը», BY K.J. EVANSLAS VEGAS REVIEW-JOURNAL․ February 7, 1999 - 12:33 am․ Updated September 12, 1999 - 1:00 am [2]
  8. Աշխարհահռչակ հայեր. Քըրք Քըրքորյանի ծննդյան 100-ամյակը
  9. Kerkorian Handed Armenia's Top State Honor․ [3]․ publisher։ Armenialiberty.org․ May 20, 2005․ access date։ September 21, 2010․
  10. Helmut K Anheier, David C. Hammack․ American foundations: roles and contributions․ 2010․ Brookings Institution Press․ Washington, D.C., isbn=978-0-8157-0339-6, page 241․
  11. ՆՈՐ ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆՈՒՄ ՔԸՐՔ ՔԸՐՔՈՐՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ Է ՈՐՊԵՍ «ԱՄԵՆԱԽՈՇՈՐ ԳՈՐԾԱՐԱՐ»․ 01.02.2018․ Հարութ Սասունյան, «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր․ [http://www.noravank.am/arm/articles/detail.php?ELEMENT_ID=16406
  12. President Kocharian, His Holiness Karekin I, His Holiness Aram I, Unite; $1 Million Raised for Humanitarian Aid to Armenia․ [4], newspaper «Hye Sharzhoom», «Հայ շարժում»․ September 26, 1998․ California State University, Fresno․ [5]․ archive date։ March 5, 2016․
  13. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «Asbarez» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  14. «Սա իմ շնորհակալությունն է բարերարին»․ Գյումրիում տեղադրվեց Քըրք Քըրքորյանի արձանը։ [6]
  15. 15,0 15,1 «Kirk Kerkorian is not offended by Armenia». ArmeniaDiaspora.com. September 14, 2011. Արխիվացված է օրիգինալից March 16, 2013-ին. Վերցված է January 1, 2013-ին. {{cite news}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  16. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «Simich» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  17. «Time Magazine Lists Kerkorian in Top 12 List of Donors». Asbarez. July 20, 2000.
  18. Torgerson, Dial "Kerkorian, An American Success Story" biography pub 1974
  19. Historian Carl Christie cites estimates that about 28 Mosquitoes out of 1,000 were lost: Los Angeles Times obit
  20. «Kirk Kerkorian». Online Nevada Encyclopedia. Վերցված է July 16, 2011-ին.
  21. Chung, Su Kim (August 18, 2009). «Water Resources: Special Collections». Library.unlv.edu. Արխիվացված է օրիգինալից August 19, 2010-ին. Վերցված է September 21, 2010-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  22. Tony Illia. «Nevada Swings Into the Seventies». Southwest Contractor. Արխիվացված է օրիգինալից September 29, 2011-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  23. «MGM Mirage selling Treasure Island for $500M». Yahoo! News. December 15, 2008. Վերցված է September 21, 2010-ին.
  24. Prince, Stephen (2000) A New Pot of Gold: Hollywood Under the Electronic Rainbow, 1980–1989 (pp. 14–16, 71–74). University of California Press, Berkeley/Los Angeles, California. 0-520-23266-6
  25. Parsons, Patrick. Blue Skies: A History of Cable Television. Philadelphia, Pa.: Temple University Press, 2008. 1-59213-287-1; Stefoff, Rebecca. Ted Turner, Television's Triumphant Tiger. Ada, Okla.: Garrett Educational Corp., 1991. 1-56074-024-8
  26. Bart, Peter. Fade Out: The Calamitous Final Days of MGM. New York: Morrow, 1990. 0-688-08460-5
  27. Kerkorian Stake in MGM Mirage Shrinks (Wall Street Journal)
  28. MGM To Pay Back $825.6 Million In Debt Following Stock, Note Sales Արխիվացված Մայիս 22, 2009 Wayback Machine (CNN)
  29. «Tracinda Corp, et al. – SC 13D/A – General Motors Corp – On 6/30/06 – EX-10.1». SEC Info. Վերցված է September 21, 2010-ին.
  30. Koenig, Bill (June 30, 2006). «Kerkorian Seeks GM Partnership With Renault, Nissan (Update12)». Bloomberg. Վերցված է September 21, 2010-ին.
  31. Maynard, Micheline (October 4, 2006). «G.M. Ends Talks With Renault and Nissan». The New York Times. Վերցված է April 4, 2010-ին.
  32. «Motors Liquidation Company: PINK:MTLQQ historical prices». Google Finance. Վերցված է September 21, 2010-ին.
  33. Isidore, Chris (November 30, 2006). «Kerkorian dumps more GM shares». CNN. Վերցված է April 4, 2010-ին.
  34. Green, Jeff (November 30, 2006). «Kerkorian Sells His Remaining GM Holdings, Person Familiar Says». Bloomberg. Վերցված է September 21, 2010-ին.
  35. Taylor, A (June 3, 2009). «MotorWorld: Inside GM's bankruptcy filing». CNN. Արխիվացված է օրիգինալից August 15, 2009-ին. Վերցված է April 4, 2010-ին. {{cite news}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  36. Vlasic, Bill (October 22, 2008). «Investor Sheds a Major Stake in Ford». The New York Times. Վերցված է April 4, 2010-ին.
  37. «Kerkorian Sells the Rest of His Ford Shares». The New York Times. December 29, 2008.
  38. 38,0 38,1 Nichols, Michelle. «Bill Gates America's richest for 14th year in a row». U.S. (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018-07-19-ին.
  39. Palermo, 1997, էջ 160
  40. Evanslas, K. J. (September 12, 1999). «Kirk Kerkorian». Las Vegas Review-Journal.
  41. David Streitfeld Los Angeles Times, June 9, 2005, p. A-1.
  42. Ho, Sally; Rothwell, Steve (June 16, 2015). «Kirk Kerkorian, billionaire and Las Vegas casino mogul, dies». Associated Press. Արխիվացված է օրիգինալից June 17, 2015-ին. Վերցված է June 17, 2015-ին. {{cite news}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  43. Kandell, Jonathan (June 16, 2015). «Kirk Kerkorian, Billionaire Investor in Film Studios and Casinos, Dies at 98». New York Times. Վերցված է June 17, 2015-ին.
  44. Bromberg, Howard (2011). Great lives from history. Pasadena, Calif.: Salem Press. էջ 513. ISBN 1587656647.(չաշխատող հղում)
  45. Արման Հովհանիիսյան, «Լինսի» հիմնադրամը դադարեցնում էիր գործունեությունը և փոխանցում էիր ակտիվները ծրագրերը UCLA–ին։ «Ազատություն» ռադիոկայան։ 2011 թվականի փետրվարի 15։
  46. «Kerkorian Handed Armenia's Top State Honor». Armenialiberty.org. May 20, 2005. Վերցված է September 21, 2010-ին.
  47. U.S.-Armenian Tycoon Kirk Kerkorian Dies, by Emil Danielyan, Radio Liberty
  48. «President Kocharian, His Holiness Karekin I, His Holiness Aram I, Unite; $1 Million Raised for Humanitarian Aid to Armenia». Hye Sharzhoom. California State University, Fresno. September 26, 1998. Արխիվացված է օրիգինալից March 5, 2016-ին. {{cite news}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  49. «Սա իմ շնորհակալությունն է բարերարին»․ Գյումրիում տեղադրվեց Քըրք Քըրքորյանի արձանը - https://www.azatutyun.am/a/29316524.html