«Եկատերինբուրգ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 236. Տող 236.
|date=August 2010
|date=August 2010
}}
}}

==Միջազգային հարաբերություններ==
===Հյուպատոսարաններ===
Ամերիկայի Միացյալ Նահանգները<ref>{{Cite web |title=Official website of the U.S. Consulate General in Yekaterinburg |url=http://yekaterinburg.usconsulate.gov/ |url-status=dead |archive-url=https://web.archive.org/web/20120408122441/http://yekaterinburg.usconsulate.gov/ |archive-date=8 April 2012 |access-date=19 April 2012 |df=dmy-all}}</ref>, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունը<ref>{{Cite web |title=Official website of the British Consulate General in Yekaterinburg |url=http://ukinrussia.fco.gov.uk/en/about-us/other-locations/ekat-landing/ |access-date=19 April 2012}}</ref>, Գերմանիան<ref>{{Cite web |title=Official website of the German Consulate General in Yekaterinburg |url=http://www.jekaterinburg.diplo.de/Vertretung/jekaterinburg/de/Startseite.html |access-date=19 April 2012}}</ref>, Ֆրանսիան<ref>{{Cite web |title=Official website of the French Consulate General in Yekaterinburg |url=http://www.ambafrance-ru.org/-Ekaterinbourg- |access-date=19 April 2012}}</ref>, Չինաստանը<ref>{{Cite web |title=Chinese Consulate General in Yekaterinburg |url=http://ekaterinburg.chineseconsulate.org/chn/ |access-date=7 September 2013}}</ref> և մի շարք այլ երկրներ իրենց հյուպատոսարանն ունեն Եկատերինբուրգում:

===Քույր քաղաքներ===

Եկատերինբուրգը բարեկամական սերտ հարաբերություններ ունի հետևյալ քաղաքների հետ<ref>{{cite web|title=Побратимы и тезки Екатеринбурга|url=https://ekb-room.ru/pobratimy-i-tezki-ekaterinburga-47634|website=ekb-room.ru|publisher=The Ekb Room|language=ru|date=2014-10-20|access-date=2020-12-22|archive-date=18 November 2018|archive-url=https://web.archive.org/web/20181118002532/http://ekb-room.ru/pobratimy-i-tezki-ekaterinburga-47634/|url-status=dead}}</ref>.
{{div col|colwidth=20em}}
*{{դրոշ|Ալժիր}} [[Աննաբա]], Ալժիր
*{{դրոշ|Իտալիա}} [[Ֆերենտինո]], Իտալիա (1997)
*{{դրոշ|Չինաստան}} [[Գուանչժոու]], Չինաստան (2002)
*{{դրոշ|Հարավային Կորեա}} [[Ինչոն]], Հարավային Կորեա (2009)
*{{դրոշ|Նիկարագուա}} [[Մանագուա]], Նիկարագուա (2013)
*{{դրոշ|Բուլղարիա}} [[Պլովդիվ]], Բուլղարիա
*{{դրոշ|ԱՄՆ}} [[Սան Խոսե]], ԱՄՆ (1992)
<!--rest - twinning ended or other relation than twinning-->
{{div col end}}


== Ծանոթագրություններ ==
== Ծանոթագրություններ ==

04:51, 20 Մայիսի 2021-ի տարբերակ

Քաղաք
Եկատերինբուրգ
Екатеринбург
Դրոշ Զինանշան

ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Ներքին բաժանումLeninski district?, Verch-Isetski district?, Zheleznodorozhniy District?, Ordzonikidsevski district?, Կիրովսկի շրջան, Oktyabrski district? և Chkalovski district?
ՔաղաքապետԵվգենի Պորունով
Հիմնադրված է1723 թ. Նոյեմբերի 18 թ.
Այլ անվանումներՍվերդլովսկ
Մակերես1151 կմ²
ԲԾՄ270 մ
Պաշտոնական լեզուՌուսերեն
Բնակչություն1 383 700 մլն մարդ (2010)
Խտություն1167,5 մարդ/կմ²
Ազգային կազմՌուսներ, թաթարներ,
գերմանացիներ և այլ
Կրոնական կազմՈւղղափառներ,
մուսուլմաններ,
լյութերականներ
Ժամային գոտիUTC+5, ամառը UTC+6
Հեռախոսային կոդ+7 343
Փոստային դասիչ620XXX
Ավտոմոբիլային կոդ66,96,196
ՕԿԱՏՕ65401
Պաշտոնական կայքекатеринбург.рф
Եկատերինբուրգ (Ռուսաստան)##
Եկատերինբուրգ (Ռուսաստան)

Եկատերինբուրգ (ռուս.՝ Екатеринбург, 1924 - 1991 թվականներին անվանվել է Սվերդլովսկ (ռուս.՝ Свердловск), ի պատիվ բոլշևիկյան կուսակցության ղեկավարներից մեկի՝ Յակով Սվերդլովի), խոշոր քաղաք Ռուսաստանի կենտրոնական մասում, Ուրալյան լեռնաշղթայի Միջին Ուրալ կոչվող հատվածի արևելյան կողմում, Իսետ գետի ափին: Ուրալյան դաշնային շրջանի և Սվերդլովսկի մարզի վարչական[1][2], արդյունաբերական, գիտա-կրթական ու մշակութային կենտրոնն է: Ունի քաղաքային շրջանի կարգավիճակ[3]: 2002 թվականի մարդահամարի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 1.293.537 , 2020 թվականի օգոստոսի տվյալներով՝ շուրջ մեկուկես միլիոն[4]. այդ ցուցանիշով Ռուսաստանի մեծությամբ չորրորդ քաղաքն է (Մոսկվայից, Սանկտ Պետերբուրգից և Նովոսիբիրսկից հետո)։

Եկատերինբուրգը հաճախ անվանվում է «Ուրալի մայրաքաղաք»[5], «Ռուսաստանի երրորդ մայրաքաղաք». նկատի է առնվում, որ իր տնտեսությամբ, մշակույթով, տրանսպորտային, զբոսաշրջային դերով ու նշանակությամբ երրորդ տեղն է զբաղեցնում այդ երկրում[6][7][8][9]:

Քաղաքը տրանսպորտային կարևորագույն հանգույց է. ունի միջազգային օդանավակայան, նրա միջով են անցնում անդրսիբիրյան երկաթուղին և վեց դաշնային նշանակության ավտոմայրուղիներ: Արդյունաբերական կարևորագույն կենտրոն է նաև՝ օպտիկա-մեխանիկական, մեքենաշինական, սարքաշինական, մետաղաձուլական ու մետաղագործական, ռազմա-արդյունաբերական համալիրի, պոլիգրաֆ, սննդի ու թեթև արդյունաբերության հզոր ձեռնարկություններով:

Եկատերինբուրգը վարչական կարևոր կենտրոն է. այստեղ են գտնվում Ռուսաստանի կենտրոնական ռազմական օկրուգի շտաբը, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ուրալյան բաժանմունքի նախագահությունը, ՌԴ նախագահի ներկայացուցչությունը, դաշնային իշխանության 35 տարածքային մարմիններ[10]:

Պատմություն

Հիմնադրվել է 1723 թվականի նոյեմբերի 7-ին (հին տոմարով)՝ որպես երկաթաշինական գործարան: Բնակավայրին տրվել է Եկատերինա Առաջին կայսրուհու անունը: 1781 թվականին Եկատերինա IIը նրան շնորհել է Պերմի նահանգի գավառային քաղաքի կարգավիճակ:

XIX դարի վերջին — XX դարի սկզբին քաղաքը դարձել է հեղափոխական պայքարի խոշոր կենտրոններից մեկը: Խորհրդային իշխանության տարիներին վերածվել է արդյունաբերական, վարչական, մշակութային, գիտա-կրթական հզոր կենտրոնի: Հսկայական ավանդ է ներդրել Հայրենական մեծ պատերազմում Խորհրդային Միության հաղթանակը կռելու գործում. նրա տարածքում գործող ծանր մեքենաշինության ուրալյան գործարանը պատերազմի տարիներին եղել է զրահատեխնիկա արտադրող խորհրդային խոշորագույն ձեռնարկություններից մեկը: Հետպատերազմյան շրջանում համբավվել է ինքնատիպ կոնստրուկտիվիստական ճարտարապետությամբ[11][12][13][14], համբավվել որպես «սթրիթ-արտ-ի ռուսական մայրաքաղաք»[15][16][17][18]:

Ռուսաստանի մի շարք այլ քաղաքների հետ Եկատերինբուրգը դարձել է ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնության եզրափակիչ հանդիպումների անցկացման մրցավայր:

Ռուսաստանի Դաշնության նախագահի 2020 թվականի հուլիսի 2-ի հրամանագրով Եկատերինաբուրգին շնորհվել է «Աշխատանքային արիության քաղաք» կոչումը»[19]:

Կլիմա

Եկատերինբուրգին բնորոշ է մայրցամաքային խոնավ կլիման, որը Köppen climate classification-ի դասակարգմամբ կրում է Dfb նիշը[20].

Եկատերինբուրգի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 5.6
(42.1)
9.4
(48.9)
17.3
(63.1)
28.8
(83.8)
33.4
(92.1)
35.6
(96.1)
38.8
(101.8)
37.2
(99)
31.9
(89.4)
24.7
(76.5)
13.5
(56.3)
5.9
(42.6)
38.8
(101.8)
Միջին բարձր °C (°F) −9.1
(15.6)
−6.8
(19.8)
1.0
(33.8)
9.8
(49.6)
17.4
(63.3)
23.0
(73.4)
24.4
(75.9)
21.1
(70)
14.5
(58.1)
6.8
(44.2)
−2.8
(27)
−7.9
(17.8)
7.6
(45.7)
Միջին օրական °C (°F) −12.6
(9.3)
−11.1
(12)
−3.8
(25.2)
4.3
(39.7)
11.3
(52.3)
17.1
(62.8)
19.0
(66.2)
15.9
(60.6)
9.8
(49.6)
3.4
(38.1)
−5.8
(21.6)
−11.0
(12.2)
3.0
(37.4)
Միջին ցածր °C (°F) −15.7
(3.7)
−14.5
(5.9)
−7.6
(18.3)
0.0
(32)
6.2
(43.2)
12.1
(53.8)
14.4
(57.9)
11.9
(53.4)
6.4
(43.5)
0.7
(33.3)
−8.3
(17.1)
−13.7
(7.3)
−0.7
(30.7)
Ռեկորդային ցածր °C (°F) −44.6
(−48.3)
−42.4
(−44.3)
−39.2
(−38.6)
−21.8
(−7.2)
−13.5
(7.7)
−5.3
(22.5)
1.5
(34.7)
−2.2
(28)
−9.0
(15.8)
−22.0
(−7.6)
−39.2
(−38.6)
−44.0
(−47.2)
−44.6
(−48.3)
Տեղումներ մմ (դյույմ) 27
(1.06)
20
(0.79)
21
(0.83)
28
(1.1)
50
(1.97)
75
(2.95)
91
(3.58)
73
(2.87)
58
(2.28)
39
(1.54)
33
(1.3)
27
(1.06)
542
(21.34)
Ձյան տեղումներ սմ (դյույմ) 33
(13)
42
(16.5)
38
(15)
5
(2)
1
(0.4)
0.4
(0.16)
0
(0)
0
(0)
1
(0.4)
1
(0.4)
8
(3.1)
21
(8.3)
150.4
(59.26)
Միջ. անձրևոտ օրեր 1 1 5 13 20 20 19 22 22 17 6 1 147
Միջ. ձնառատ օրեր 26 23 18 10 4 0.4 0 0 2 13 23 25 144
% խոնավություն 79 75 68 60 58 63 68 73 75 75 78 79 71
Միջին ամսական արևային ժամ 47 94 164 206 256 272 269 217 143 78 51 37 1834
Աղբյուր #1: Pogoda.ru.net[21]
Աղբյուր #2: NOAA (sun 1961–1990)[22]

Միջազգային հարաբերություններ

Հյուպատոսարաններ

Ամերիկայի Միացյալ Նահանգները[23], Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունը[24], Գերմանիան[25], Ֆրանսիան[26], Չինաստանը[27] և մի շարք այլ երկրներ իրենց հյուպատոսարանն ունեն Եկատերինբուրգում:

Քույր քաղաքներ

Եկատերինբուրգը բարեկամական սերտ հարաբերություններ ունի հետևյալ քաղաքների հետ[28].

Ծանոթագրություններ

  1. Беркович А.В., Павлинов П.С. «Екатеринбу́рг». Большая Российская Энциклопедия (ռուսերեն). Москва: Научное издательство «Большая российская энциклопедия». Արխիվացված է օրիգինալից 2019-05-12-ին. Վերցված է 2019-06-02-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  2. «О статусе административного центра Свердловской области (с изменениями на 17 октября 2013 года), Закон Свердловской области от 12 ноября 1997 года № 63-ОЗ». docs.cntd.ru. Արխիվացված է օրիգինալից 2017-12-09-ին. Վերցված է 2017-12-08-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. «Об установлении границ муниципального образования город Екатеринбург и наделении его статусом городского округа (с изменениями на 12 июля 2007 года), Закон Свердловской области от 12 октября 2004 года № 95-ОЗ». docs.cntd.ru. Արխիվացված է օրիգինալից 2018-02-10-ին. Վերցված է 2018-02-10-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. «RUSSIA: Ural'skij Federal'nyj Okrug: Ural Federal District». City Population.de. August 4, 2020. Վերցված է October 2, 2020-ին.
  5. Дуреко Е.Ю. Ключевые смыслы «Екатеринбург — столица Урала» в медийном дискурсе // Стратегии развития социальных общностей, институтов и территорий : материалы Международн. науч.-практ. конф. Екатеринбург, 23–24 апреля 2015 г.. — Екатеринбург: Изд-во Урал. ун-та, 2015. — Т. 2. — С. 124—128. Архивировано из первоисточника 19 Սեպտեմբերի 2016.
  6. «Рейтинг столичных городов России от Фонда "Институт экономики города"». Urbaneconomics.ru.
  7. Kolossov, Vladimir; Eckert, Denis (1 January 2007). «Russian regional capitals as new international actors: the case of Yekaterinburg and Rostov». Belgeo (անգլերեն): 115–132. doi:10.4000/belgeo.11686.
  8. «Central Asian Chapter by Eurasian Respiratory and Allergy Consortium». Era-cac.org. Արխիվացված է օրիգինալից 12 June 2018-ին. Վերցված է 1 June 2018-ին.
  9. «Yekaterinburg - Entertainment - Russia.com». Russia.com.
  10. «Территориальные органы федерального органа исполнительной власти». Окружной информационный центр аппарата полномочного представителя Президента Российской Федерации в Уральском федеральном округе. Արխիվացված է օրիգինալից 2012-01-13-ին. Վերցված է 2009-07-06-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  11. «Как Екатеринбург за 10 лет стал столицей конструктивизма». Strelka Mag (ռուսերեն). Վերցված է 2020-07-31-ին.
  12. «Екатеринбург». sovietarch.strelka.com (ռուսերեն). Վերցված է 2020-07-31-ին.
  13. Наш Урал. «Советская утопия: эпоха конструктивизма в Екатеринбурге — Наш Урал» (ռուսերեն). Վերցված է 2020-07-31-ին.
  14. «Конструктивизм. Жемчужина архитектуры Екатеринбурга». www.e1.ru (ռուսերեն). 2018-01-16. Վերցված է 2020-07-31-ին.
  15. «Как Екатеринбург становится столицей стрит-арта». Российская газета (ռուսերեն). Վերցված է 2020-07-31-ին.
  16. «Лекция «Почему Екатеринбург — столица стрит-арта в России»». itsmycity.ru. Վերցված է 2020-07-31-ին.
  17. «Екатеринбург - столица стрит-арта. Часть первая». www.uralweb.ru (ռուսերեն). Վերցված է 2020-07-31-ին.
  18. Meduza (4 мая 2021). «Все кругом храпят, а Екатеринбург — пробужденный Когда уральский город объявил себя российской столицей стрит-арта, многие смеялись. А потом он стал ею». Meduza.
  19. Указ Президента Российской Федерации от 02.07.2020 № 444 «О присвоении почётного звания Российской Федерации „Город трудовой доблести“»
  20. Грязнов Олег Николаевич; Гуляев Александр Николаевич; Рубан Наталья Валентиновна (2015). «Факторы инженерно-геологических условий города Екатеринбурга». Izvestii︠a︡ Uralʹskogo Gorno-Geologicheskoĭ Akademii (журнал) (Известия Уральского государственного горного университета ed.). Екатеринбург: Федеральное государственное бюджетное образовательное учреждение высшего образования "Уральский государственный горный университет" (3): 5–21. ISSN 2307-2091.
  21. Климат Екатеринбурга (ռուսերեն). Погода и климат. Վերցված է 4 April 2016-ին.
  22. «Sverdlovsk (Yekaterinburg) Climate Normals 1961–1990». National Oceanic and Atmospheric Administration. Վերցված է 4 April 2016-ին.
  23. «Official website of the U.S. Consulate General in Yekaterinburg». Արխիվացված է օրիգինալից 8 April 2012-ին. Վերցված է 19 April 2012-ին.
  24. «Official website of the British Consulate General in Yekaterinburg». Վերցված է 19 April 2012-ին.
  25. «Official website of the German Consulate General in Yekaterinburg». Վերցված է 19 April 2012-ին.
  26. «Official website of the French Consulate General in Yekaterinburg». Վերցված է 19 April 2012-ին.
  27. «Chinese Consulate General in Yekaterinburg». Վերցված է 7 September 2013-ին.
  28. «Побратимы и тезки Екатеринбурга». ekb-room.ru (ռուսերեն). The Ekb Room. 2014-10-20. Արխիվացված է օրիգինալից 18 November 2018-ին. Վերցված է 2020-12-22-ին.

Գրականություն

Արտաքին հղումներ

Վիքիճամփորդն ունի Եկատերինբուրգին առնչվող զբոսաշրջային տեղեկատվություն։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եկատերինբուրգ» հոդվածին։
Ռուսաստանի միլիոնանոց քաղաքներ

Մոսկվա | Սանկտ Պետերբուրգ  • Նովոսիբիրսկ  • Եկատերինբուրգ  • Նիժնի Նովգորոդ  • Սամարա  • Օմսկ
Կազան  • Չելյաբինսկ  • Դոնի Ռոստով