«Անագ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ Ռոբոտը ավելացնում է․: ckb:قەڵای
չ r2.7.2+) (Ռոբոտը փոփոխում է․: yo:Tánganran
Տող 29. Տող 29.


{{Chem-stub}}
{{Chem-stub}}

[[vep:Tin]]


[[af:Tin]]
[[af:Tin]]
Տող 145. Տող 143.
[[ur:قلع]]
[[ur:قلع]]
[[uz:Qalay]]
[[uz:Qalay]]
[[vep:Tin]]
[[vi:Thiếc]]
[[vi:Thiếc]]
[[war:Lata]]
[[war:Lata]]
Տող 150. Տող 149.
[[xal:Цанхорһлҗн]]
[[xal:Цанхорһлҗн]]
[[yi:צין]]
[[yi:צין]]
[[yo:Tin]]
[[yo:Tánganran]]
[[zh:锡]]
[[zh:锡]]
[[zh-classical:錫]]
[[zh-classical:錫]]

11:19, 2 Օգոստոսի 2012-ի տարբերակ

Անագ
Անագ
Անագ

Անագ (լատ. Stannum), քիմիական նշանը` Sn (կարդացվում է` ստաննում), ատոմային թիվը` 50, ատոմային զանգվածը` 118.710: Լատիներեն «Stannum» նախկինում նշանակել է արծաթի և կապարի ձուլվածք: Մի շարք սլավոնական լեզուներում կապարն են անվանել «արճիճ» (олово): Բնական անագը կազմված է ստաբիլ նուկլիդներից հետևյալ ատոմային թվերով` 112 (կազմում է զանգվածի 0.096%-ը), 114 (0.66%), 115 (0.35%), 116 (14.3%), 117 (7.61%), 118 (24.03%), 119 (8.58%), 120 (32.85%), 122 (4.72%) և մեկ թույլ ռադիոակտիվ նուկլիդից` 124Sn (5.94%): Վերջինս β ճառագայթող է, կիսատրոհման պարբերությունը շատ մեծ է` T1/2 = 1016-1017 տարի: Մենդելեևի պարբերական համակարգում անագը գտնվում է հինգերորդ պարբերության IVA խմբում: Արտաքին էլեկտրոնային մակերևույթի կոնֆիգուրացիան 5s25p2 է: Միացություններում անագը դրսևորում է +2 և +4 օքսիդացման աստիճաններ (վալենտականություները համապատասխանաբար` II և IV): Պոլինգի սանդղակով անագի էլեկտրաբացասականությունը կազմում է 1.96, այսինքն այն գտվում է մետաղների և ոչ մետաղների միջև պայմանական սահմանում:

Հայտնագործումը

Կոնկրետ հայտնի չէ, թե մարդն առաջին անգամ երբ է ծանոթացել անագի հետ: Անագը և դրա համաձուլվածքները հայտնի են մարդկությանը հնագույն ժամանակներից: Անագի մասին հիշատակվում է Հին Կտակարանի նախնական գրքերում: Անագի և պղնձի համաձոլվածքները, այսպես կոչված անագե բրոնզները, ենթադրվում է, որ օգտագործվել են մեր թվարկությունից առաջ ավելի քան 4000 տարի առաջ: Իսկ հենց անագ մետաղի հետ մարդը ծանոթացել է շատ ավելի ուշ` մեր թվարկության 800-ականներին: Մաքուր անագից հնում պատրաստում էին սպասք և զարդեր, լայն կիրառություն ունեին բրոնզե իրերը:

Բնության մեջ տարածվածությունը

Անագը քիչ տարածված մետաղ է: Երկրակեղևում տարածվածությամբ այն զբաղեցնում է 47-րդ տեղը (հին տվյալներով այն կազմում է երկրակեղևի զանգվածի 2•10−4-ից 2•10−4%): Անագի հիմնական հանքանյութը կասսիտերիտն է` SnO2, որը պարունակում է մինչև 78.8% անագ: Ավելի հազվադեպ բնության մեգ հանդիպում է ստաննինը (անագե հրաքար)` Cu2FeSnS4 (27.5% Sn):

Ստացումը

Ներկայումս անագի արդյունահանման համար օգտագործում են հանքեր, որտեղ դրա պարունակությունը մեծ կամ հավասար է 0.1%: Առաջին փուլում հանքանյութը հարստանում են (գրավիտացիոն ֆլոտացիայի կամ մագնիսական սեպարացիայի մեթոդներով): Այսպիսով անագի պարունակությունը հանքում կարողանում են բարձրացնել մինչև 40-70%: Հետո կատարվում է ստացված խառնուրդի այրում թթվածնի պայամաններում, որպեսզի հեռացվեն ծծմբի և մկնդեղի խառնուրդները: Հետո ստացված օքսիդը (SnO2) վերականգնում են էլեկտրովառարաններում ածխով կամ ալյումինով.

SnO2 + C = Sn + CO2

Հղումներ

Աղբյուրներ

Տես նաև