«Ալեքսանդր Ծատուրյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
Տող 17. Տող 17.


== Ստեղծագործական կյանք ==
== Ստեղծագործական կյանք ==
[[1891]] թվականին [[Մոսկվա]]յում լույս է տեսել նրա բանաստեղծությունների առաջին ժողովածուն, [[1898]] թվականին՝ երկրորդը։ Ծատուրյանը ժողովրդա-դեմոկրատական հայեցակետից արտացոլել է «կյանքի խորթ զավակների» վիշտն ու տառապանքը, ձաղկել բուրժուական էգոիզմը, դարաշրջանի արատները («Դարուս զավակը», «Մեր դարը», «Դարավերջի բարքերից»)։ Ժամանակի բարքերի մերկացումները նրա քնարերգության մեջ միահյուսվում են ազգային վշտի ու տառապանքի, ազգային-ազատագրական պայքարի մոտիվներին («Տուր ձեռքդ, ընկեր», «Ո՛ւր ես, հայ բլբուլ...», «Դարեր եկան...», «Զինվորի երգը»)<ref>{{Cite web|url=https://avproduction.am/?ln=am&page=person&id=2868&name=%D4%B1%D5%AC%D5%A5%D6%84%D5%BD%D5%A1%D5%B6%D5%A4%D6%80_%D4%BE%D5%A1%D5%BF%D5%B8%D6%82%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6|title=AV Production - Ալեքսանդր Ծատուրյան|website=avproduction.am|accessdate=2019-04-27}}</ref>։
[[1891]] թվականին [[Մոսկվա]]յում լույս է տեսել նրա բանաստեղծությունների առաջին ժողովածուն, [[1898]] թվականին՝ երկրորդը։ Ծատուրյանը ժողովրդա-դեմոկրատական հայեցակետից արտացոլել է «կյանքի խորթ զավակների» վիշտն ու տառապանքը, ձաղկել բուրժուական էգոիզմը, դարաշրջանի արատները («Դարուս զավակը», «Մեր դարը», «Դարավերջի բարքերից»)։ Ժամանակի բարքերի մերկացումները նրա քնարերգության մեջ միահյուսվում են ազգային վշտի ու տառապանքի, ազգային-ազատագրական պայքարի մոտիվներին («Տուր ձեռքդ, ընկեր», «Ո՛ւր ես, հայ բլբուլ...», «Դարեր եկան...», «Զինվորի երգը»)<ref>{{Cite web|url=https://avproduction.am/?ln=am&page=person&id=2868|title=AV Production - Ալեքսանդր Ծատուրյան|website=avproduction.am|accessdate=2019-04-27}}</ref>։


Ծատուրյանի աշխատանքային երգերում ռեալիստական գույներով պատկերված է դառը քրտինքով իր ապրուստը հոգացող աշխատավորի կյանքը («Սերմնացան», «Երկրի մշակներ», «Այ սև ամպեր», «Գիր»)։ Աշխատանքի փառաբանումն է «Նավավար» բանաստեղծությունը։ Նրա պոեզիային հատուկ հումանիզմն ու ազատասիրական ձգտումները ավելի են խորացել ռուսական առաջին հեղափոխության մթնոլորտում։ Նա տեսել է «աշխատանքի և ոսկու մեծ կռիվը», երգել «բանվոր գնդերի» հերոսամարտը («Բանվորուհու օրորը»)։ Հեղափոխությանը հաջորդած ռեակցիայի տարիներին Ծատուրյանի պոեզիայում դրսևորվել են հակադիր, հաճախ իրարամերժ տրամադրություններ։ Ծատուրյանի սիրո քնարերգության մեջ բուրժուական աշխարհում տիրապետող բարոյա-էթիկական ըմբռնումներին հակադրվում է անհատի ազատության ու երջանկության երազանքը։ Բանաստեղծի բնության երգերը մեծ մասամբ սոցիալ-հասարակական կյանքն արտացոլող այլաբանական պատկերներ են։ Դրանց պսակն է «Ղրիմի ալբոմից» ([[1896]]-[[1898]]) շարքը։
Ծատուրյանի աշխատանքային երգերում ռեալիստական գույներով պատկերված է դառը քրտինքով իր ապրուստը հոգացող աշխատավորի կյանքը («Սերմնացան», «Երկրի մշակներ», «Այ սև ամպեր», «Գիր»)։ Աշխատանքի փառաբանումն է «Նավավար» բանաստեղծությունը։ Նրա պոեզիային հատուկ հումանիզմն ու ազատասիրական ձգտումները ավելի են խորացել ռուսական առաջին հեղափոխության մթնոլորտում։ Նա տեսել է «աշխատանքի և ոսկու մեծ կռիվը», երգել «բանվոր գնդերի» հերոսամարտը («Բանվորուհու օրորը»)։ Հեղափոխությանը հաջորդած ռեակցիայի տարիներին Ծատուրյանի պոեզիայում դրսևորվել են հակադիր, հաճախ իրարամերժ տրամադրություններ։ Ծատուրյանի սիրո քնարերգության մեջ բուրժուական աշխարհում տիրապետող բարոյա-էթիկական ըմբռնումներին հակադրվում է անհատի ազատության ու երջանկության երազանքը։ Բանաստեղծի բնության երգերը մեծ մասամբ սոցիալ-հասարակական կյանքն արտացոլող այլաբանական պատկերներ են։ Դրանց պսակն է «Ղրիմի ալբոմից» ([[1896]]-[[1898]]) շարքը։
Տող 23. Տող 23.
[[1901]] թվականին լույս է տեսել «Գրչի հանաքներ» երգիծական բանաստեղծությունների ժողովածուն՝ [[Վարդգես Սուրենյանց|Վ.Սուրենյանցի]] նկարչական ձևավորումով։ Երգիծանքն ուղղված է ագահ ու տգետ բարեպաշտների դեմ («Բարեպաշտը», «Փրկության ուղի», «Մեղա քեզ, աստված»)։
[[1901]] թվականին լույս է տեսել «Գրչի հանաքներ» երգիծական բանաստեղծությունների ժողովածուն՝ [[Վարդգես Սուրենյանց|Վ.Սուրենյանցի]] նկարչական ձևավորումով։ Երգիծանքն ուղղված է ագահ ու տգետ բարեպաշտների դեմ («Բարեպաշտը», «Փրկության ուղի», «Մեղա քեզ, աստված»)։


Ծատուրյանը մասնակցել է [[Յուրի Վեսելովսկի|Յուրի Վեսելովսկու]] և [[Մինաս Բերբերյան]]ի կազմած «Армянские беллетристы» ([[1893]]) ժողովածուի նյութերի ընտրության ու թարգմանության գործին, Յու. Վեսելովսկու հետ ռուսերեն է թարգմանել [[Գաբրիել Սունդուկյան|Գ. Սունդուկյանի]] «[[Պեպո]]»-ն։ [[1905]] թվականին թարգմանել և հրատարակել է «Ռուս բանաստեղծներ» ժողովածուի առաջին հատորը ([[Ալեքսանդր Պուշկին|Ա. Պուշկին]], [[Միխայիլ Լերմոնտով|Մ. Լերմոնտով]]), [[1906]] թվականին՝ երկրորդը (Ա. Նեկրասով, Ա. Կոլցով, Ի. Նիկիտին, Ա. Պլեչեև)։ Նրա երկերը [[ռուսերեն]] են թարգմանել Յու. Վեսելովսկին, [[Վալերի Բրյուսով|Վ. Բրյուսովը]], [[Կոնստանտին Բալմոնտ]]ը, Ե․ Պոլոնսկին, [[Բորիս Սադովսկի]]ն։
Ծատուրյանը մասնակցել է [[Յուրի Վեսելովսկի|Յուրի Վեսելովսկու]] և [[Մինաս Բերբերյան]]ի կազմած «Армянские беллетристы» ([[1893]]) ժողովածուի նյութերի ընտրության ու թարգմանության գործին, Յու. Վեսելովսկու հետ ռուսերեն է թարգմանել [[Գաբրիել Սունդուկյան]]ի «[[Պեպո]]»-ն։ [[1905]] թվականին թարգմանել և հրատարակել է «Ռուս բանաստեղծներ» ժողովածուի առաջին հատորը ([[Ալեքսանդր Պուշկին|Ա. Պուշկին]], [[Միխայիլ Լերմոնտով|Մ. Լերմոնտով]]), [[1906]] թվականին՝ երկրորդը (Ա. Նեկրասով, Ա. Կոլցով, Ի. Նիկիտին, Ա. Պլեչեև)։ Նրա երկերը [[ռուսերեն]] են թարգմանել Յու. Վեսելովսկին, [[Վալերի Բրյուսով|Վ. Բրյուսովը]], [[Կոնստանտին Բալմոնտ]]ը, Ե․ Պոլոնսկին, [[Բորիս Սադովսկի]]ն։


Ծատուրյանի տեքստերով երգեր են գրել [[Ալեքսանդր Սպենդիարյան|Ա. Սպենդիարյանը]] («Այ վարդ», «Մի լար, բլբուլ»), [[Անուշավան Տեր-Ղևոնդյան|Ա. Տեր-Ղևոնդյանը]] («Արի ընկեր», «Սերմնացան»), Ե․ Բաղդասարյանը («Սիրուն գարուն», «Վերջին անգամ»)։ Ժողովրդական ճանաչում ունեն նրա խոսքերով գրված «Նավավար», «Հայ մայրենին» երգերը։
Ծատուրյանի տեքստերով երգեր են գրել [[Ալեքսանդր Սպենդիարյան|Ա. Սպենդիարյանը]] («Այ վարդ», «Մի լար, բլբուլ»), [[Անուշավան Տեր-Ղևոնդյան|Ա. Տեր-Ղևոնդյանը]] («Արի ընկեր», «Սերմնացան»), Ե․ Բաղդասարյանը («Սիրուն գարուն», «Վերջին անգամ»)։ Ժողովրդական ճանաչում ունեն նրա խոսքերով գրված «Նավավար», «Հայ մայրենին» երգերը։

14:27, 9 Մայիսի 2021-ի տարբերակ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ծատուրյան (այլ կիրառումներ)
Ալեքսանդր Ծատուրյան
Ծննդյան անունԱլեքսանդր Հովսեփի Աստվածատրյան
Ծնվել էմարտի 28, 1865(1865-03-28)[1][2]
ԾննդավայրԶաքաթալա, Ադրբեջան
Վախճանվել էմարտի 31, 1917 թ
Վախճանի վայրԹիֆլիս, Վրաստան
ԳերեզմանԽոջիվանք
Մասնագիտությունբանաստեղծ, թարգմանիչ
Լեզուհայերեն
Ազգությունհայ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Ժանրերբանաստեղծություն և narrative poetry?
Ալեքսանդր Ծատուրյան Վիքիքաղվածքում
Ալեքսանդր Ծատուրյան Վիքիդարանում
 Alexander Tsaturyan Վիքիպահեստում

Ալեքսանդր Հովսեփի Ծատուրյան (մարտի 28, 1865(1865-03-28)[1][2], Զաքաթալա, Ռուսական կայսրություն[1][2] - մարտի 31, 1917(1917-03-31)[1][2], Թիֆլիս, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն[1][2]), հայ բանաստեղծ, թարգմանիչ։

Կենսագրություն

Ալեքսանդր Ծատուրյանը սովորել է ծննդավայրի դպրոցում, աշակերտել Արշակ Ագապյանին, ավարտել (1881 թ) քաղաքային երեքդասյան ուսումնարանը։ Ուսումը շարունակելու համար 1881 թվականի աշնանը մեկնել է Թիֆլիս՝ Ներսիսյան դպրոց ընդունվելու երազանքով, որը չի իրականացել։ Բանվորություն է արել խճուղու շինարարությունում, աշխատել որպես «դուքնի աշկերտ», գործակատար։ 1888 թվականին ընդունվել է Թիֆլիսի արհեստագործական դպրոցը` փականագործի մասնագիտությամբ, սակայն հիվանդության պատճառով կիսատ թողել։ Անհաջողությամբ է ավարտվել նաև 1885 թվականին Էջմիածնի Գևորգյան ճեմարան ընդունվելու փորձը։ Ծատուրյանը վերադառնում է  Թիֆլիս և շարունակում է աշխատակցել «Աղբյուրին»։

Մինչև 1902 թվականը ուսուցչություն է արել Նիժնի Նովգորոդի և Մոսկվայի հայ մեծահարուստների ընտանիքներում, ծառայել բանկային և առևտրական գրասենյակներում։ Եղել է Մ. Բարխուդարյանի՝ 1888 թվականից Մոսկվայում հրատարակված «Հանդես գրական և պատմական»-ի հիմնական աշխատակիցը, իսկ Մ. Բարխուդարյանի բացակայությամբ՝ նաև հրատարակիչը։ Նա միաժամանակ աշխատակցել է «Մուրճ»-ին։ Հայ պարբերականներում հանդես է եկել Սնար, Ալաքյան, Արծիվյան, Շիտակյան ծածկագրերով։ 1902 թվականին դարձել է Մոսկվայի գրական-գեղարվեստական խմբակի անդամ, ծավալել մշակութային գործունեություն[3]։

Ստեղծագործական կյանք

1891 թվականին Մոսկվայում լույս է տեսել նրա բանաստեղծությունների առաջին ժողովածուն, 1898 թվականին՝ երկրորդը։ Ծատուրյանը ժողովրդա-դեմոկրատական հայեցակետից արտացոլել է «կյանքի խորթ զավակների» վիշտն ու տառապանքը, ձաղկել բուրժուական էգոիզմը, դարաշրջանի արատները («Դարուս զավակը», «Մեր դարը», «Դարավերջի բարքերից»)։ Ժամանակի բարքերի մերկացումները նրա քնարերգության մեջ միահյուսվում են ազգային վշտի ու տառապանքի, ազգային-ազատագրական պայքարի մոտիվներին («Տուր ձեռքդ, ընկեր», «Ո՛ւր ես, հայ բլբուլ...», «Դարեր եկան...», «Զինվորի երգը»)[4]։

Ծատուրյանի աշխատանքային երգերում ռեալիստական գույներով պատկերված է դառը քրտինքով իր ապրուստը հոգացող աշխատավորի կյանքը («Սերմնացան», «Երկրի մշակներ», «Այ սև ամպեր», «Գիր»)։ Աշխատանքի փառաբանումն է «Նավավար» բանաստեղծությունը։ Նրա պոեզիային հատուկ հումանիզմն ու ազատասիրական ձգտումները ավելի են խորացել ռուսական առաջին հեղափոխության մթնոլորտում։ Նա տեսել է «աշխատանքի և ոսկու մեծ կռիվը», երգել «բանվոր գնդերի» հերոսամարտը («Բանվորուհու օրորը»)։ Հեղափոխությանը հաջորդած ռեակցիայի տարիներին Ծատուրյանի պոեզիայում դրսևորվել են հակադիր, հաճախ իրարամերժ տրամադրություններ։ Ծատուրյանի սիրո քնարերգության մեջ բուրժուական աշխարհում տիրապետող բարոյա-էթիկական ըմբռնումներին հակադրվում է անհատի ազատության ու երջանկության երազանքը։ Բանաստեղծի բնության երգերը մեծ մասամբ սոցիալ-հասարակական կյանքն արտացոլող այլաբանական պատկերներ են։ Դրանց պսակն է «Ղրիմի ալբոմից» (1896-1898) շարքը։

1901 թվականին լույս է տեսել «Գրչի հանաքներ» երգիծական բանաստեղծությունների ժողովածուն՝ Վ.Սուրենյանցի նկարչական ձևավորումով։ Երգիծանքն ուղղված է ագահ ու տգետ բարեպաշտների դեմ («Բարեպաշտը», «Փրկության ուղի», «Մեղա քեզ, աստված»)։

Ծատուրյանը մասնակցել է Յուրի Վեսելովսկու և Մինաս Բերբերյանի կազմած «Армянские беллетристы» (1893) ժողովածուի նյութերի ընտրության ու թարգմանության գործին, Յու. Վեսելովսկու հետ ռուսերեն է թարգմանել Գաբրիել Սունդուկյանի «Պեպո»-ն։ 1905 թվականին թարգմանել և հրատարակել է «Ռուս բանաստեղծներ» ժողովածուի առաջին հատորը (Ա. Պուշկին, Մ. Լերմոնտով), 1906 թվականին՝ երկրորդը (Ա. Նեկրասով, Ա. Կոլցով, Ի. Նիկիտին, Ա. Պլեչեև)։ Նրա երկերը ռուսերեն են թարգմանել Յու. Վեսելովսկին, Վ. Բրյուսովը, Կոնստանտին Բալմոնտը, Ե․ Պոլոնսկին, Բորիս Սադովսկին։

Ծատուրյանի տեքստերով երգեր են գրել Ա. Սպենդիարյանը («Այ վարդ», «Մի լար, բլբուլ»), Ա. Տեր-Ղևոնդյանը («Արի ընկեր», «Սերմնացան»), Ե․ Բաղդասարյանը («Սիրուն գարուն», «Վերջին անգամ»)։ Ժողովրդական ճանաչում ունեն նրա խոսքերով գրված «Նավավար», «Հայ մայրենին» երգերը։

Մահ

Ալեքսանդր Ծատուրյանի գերեզմանը Խոջիվանքի գերեզմանատանը

Ալեքսանդր Ծատուրյանը մահացել է 1917 թվականի մարտի 31-ին Թիֆլիսում։ Թաղված է Խոջիվանքի գերեզմանատանը։

Երկեր

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 2.
  3. ««Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007։». Արխիվացված է օրիգինալից 2019-04-27-ին. Վերցված է 2019-04-27-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. «AV Production - Ալեքսանդր Ծատուրյան». avproduction.am. Վերցված է 2019-04-27-ին.
  5. Ալեքսանդր, Ծատուրյան (2015-10-15). Գրչի հանաքներ. Aegitas. ISBN 9781772468243.

Գրականություն

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Վիքիդարանը
Վիքիդարանը
Վիքիդարանը ունի բնօրինակ գործեր, որոնց հեղինակն է՝
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 119