«Մեսրոպ Հարությունյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
No edit summary
Տող 24. Տող 24.
# [https://mesropharut.wordpress.com/2014/10/03/abcai/#more-1010 «Աբկայ. մեռնելու պարունակները», վեպ, Երևան-2007]
# [https://mesropharut.wordpress.com/2014/10/03/abcai/#more-1010 «Աբկայ. մեռնելու պարունակները», վեպ, Երևան-2007]
# «Զրույցներ լրագրողական էթիկայի մասին» («Ինտերնյուսի» հրատարակած [http://www.media.am/journalism-ethics-books2 «Լրագրողական էթիկա. զրույցներ և վերլուծություններ» ժողովածուում] {{Webarchive|url=https://web.archive.org/web/20170205204322/http://www.media.am/journalism-ethics-books2 |date=2017-02-05 }}), Երևան – 2012:
# «Զրույցներ լրագրողական էթիկայի մասին» («Ինտերնյուսի» հրատարակած [http://www.media.am/journalism-ethics-books2 «Լրագրողական էթիկա. զրույցներ և վերլուծություններ» ժողովածուում] {{Webarchive|url=https://web.archive.org/web/20170205204322/http://www.media.am/journalism-ethics-books2 |date=2017-02-05 }}), Երևան – 2012:
#«[https://www.goodreads.com/book/show/57834307 Սեթ՝ որդի Մկաց Ադամի»]։ Վեպ (Էլեկտրոնային հրատարակություն), «Յավրուհրատ», Երեւան – 2021։ (վեպը երկրորդն է հեղինակի մտահղացած եռագրության և շարունակությունը նախորդ՝ «Աբկայ. մեռնելու պարունակները» վեպի)։


== Մրցանակներ ==
== Մրցանակներ ==

12:39, 7 Մայիսի 2021-ի տարբերակ

Մեսրոպ Հարությունյան
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 19, 1959(1959-10-19) (64 տարեկան)
ԾննդավայրՄեղրի, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Մասնագիտությունարձակագիր և լրագրող

Մեսրոպ Հարությունյան (հոկտեմբերի 19, 1959(1959-10-19), Մեղրի, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ արձակագիր, լրագրող[1]։

Կենսագրություն

Ծնվել է 1959 թվականի հոկտեմբերի 19-ին՝ Հայաստանի ներկայիս Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում։ 1976 թվականին ավարտել է Մեղրու միջնակարգ դպրոցը։ 1976-1980 թվականներին սովորել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի ֆինանսա-հաշվային ֆակուլտետում, որն ավարտելուց հետո՝ 1980-1982 թվականներին ծառայել է Խորհրդային բանակում՝ Հեռավորարևելյան ռազմական օկրուգում։

1982-1984 թվականներին աշխատել է Մեղրու շրջանային ֆինբաժնում։ 1983 թվականին ընդունվել և 1989 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը (հեռակա)։ 1984 թվականից անցել է լրագրողական աշխատանքի։ 1984-1990 թվականներին եղել է Մեղրու շրջանային «Արաքս» թերթի թղթակից, բաժնի խմբագիր։

1990-1993 թվականներին «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի խմբագրությունում եղել է բաժնի խմբագիր, գլխավոր խմբագրի տեղակալ, 1993- 1994 թվականներին՝ ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ, 1994-1997 թվականներին՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի գլխավոր խմբագրի տեղակալ, 1997-1998 թվականներին՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի գլխավոր խմբագիր, 1998-1999 թվականներին՝ «Արմենպրես» լրատվական գործակալության գործադիր տնօրեն։

1999–2009 թվականներին եղել է Երևանի մամուլի ակումբի փորձագետ, 2003 թվականից՝ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի փորձագետ։ 2004 թվականից դասավանդում է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի լրագրության բաժնում։

Կատարելագործվել է Բեռլինում՝ ժուռնալիզմի միջազգային ինստիտուտում («Մեդիա օրենսդրություն և մեդիամենեջմենթ»  երկամսյա բարձրագույն դասընթաց, 1995)։

Ստեղծագործություններ

Առաջին պատմվածքը՝ «Հարաբերական դադար»-ը տպագրվել է «Գարուն» հանդեսի 1987 թվականի 6-րդ համարում։ Հետագայում նրա պատմվածքները հրապարակվել են «Գարունում» և Հայաստանի այլ պարբերականներում։

Գրքեր

  1. «Բացարձակ սև մարմին», պատմվածքներ, Երևան – 1998,
  2. «Եռանկյան չորրորդ անկյունը», պատմվածքներ, Երևան – 2003,
  3. «Հետհեղափոխությունն իր եզրերով», պատմվածքաշար-վիպակ, Երևան - 2005,
  4. «Աբկայ. մեռնելու պարունակները», վեպ, Երևան-2007
  5. «Զրույցներ լրագրողական էթիկայի մասին» («Ինտերնյուսի» հրատարակած «Լրագրողական էթիկա. զրույցներ և վերլուծություններ» ժողովածուում Արխիվացված 2017-02-05 Wayback Machine), Երևան – 2012:
  6. «Սեթ՝ որդի Մկաց Ադամի»։ Վեպ (Էլեկտրոնային հրատարակություն), «Յավրուհրատ», Երեւան – 2021։ (վեպը երկրորդն է հեղինակի մտահղացած եռագրության և շարունակությունը նախորդ՝ «Աբկայ. մեռնելու պարունակները» վեպի)։

Մրցանակներ

1985 թվականին Մեսրոպ Հարությունյանն արժանացել է Երիտասարդական թեմաներով գրող լրագրողների հանրապետական մրցույթի առաջին մրցանակի։

2012֊ին՝ «Գրողուցավ» գրական կայքի երկրորդ մրցանակի՝ «Հաշվեմատյան» պատմվածքի համար։

2014֊ին՝ «Մամուլի ազատության ժամանակը» ամենամյա մրցանակի (շնորհում են Երևանի մամուլի ակումբը, Հայաստանի ժուռնալիստների միությունը և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը)։

Ծանոթագրություններ

  1. «Մեսրոպ Հարությունյան». Goodreads. Վերցված է 2017-01-22-ին.

Արտաքին հղումներ