«Կաթիլուկը»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
ավելացվեց Կատեգորիա:«Կիևնաուչֆիլմ» ստուդիայի մուլտֆիլմեր, հեռացվել է {{Կատեգորիա չկա}} ՀոթՔաթ գործիքով
Տող 82. Տող 82.


[[Կատեգորիա:«Կիևնաուչֆիլմ» ստուդիայի մուլտֆիլմեր]]
[[Կատեգորիա:«Կիևնաուչֆիլմ» ստուդիայի մուլտֆիլմեր]]
[[Կատեգորիա:1980 մուլտֆիլմեր]]
[[Կատեգորիա:Մուլտֆիլմեր գայլերի մասին]]
[[Կատեգորիա:Խորհրդային մուլտֆիլմեր]]

10:02, 5 Մայիսի 2021-ի տարբերակ

Կաթիլուկը

Կաթիլուկը (ռուս.՝ Капитошка), խորհրդային մուլտիպլիկացիոն ֆիլմ, որը ստեղծվել է 1980 թվականին, «Կիևնաուչֆիլմ» ստուդիայում, Կաթիլուկ կերպարի հեղինակ, գրող Ն․ Գուզեևայի սցենարով։

Մուլտֆիլմը ստեղծվել է երկու լեզուներով՝ ռուսերեն և ուկրաիներեն։ Երկու տարբերակներում էլ Բոգդան Բենյուկը հնչյունավորում է գայլին։ Ուկրաինական տարբերակը ռուսական տարբերակից կարճ է հինգ վայրկյանով` ավելի քիչ լուսագրերի պատճառով. այստեղ գրված է միայն հեղինակների ազգանունները` առանց նրանց մասնագիտության։

Սյուժե

Կաթիլուկը ամառային անձրևի ուրախ կաթիլ է, որն իր մեջ կրում է ծիածանի երփներանգությունը, արևի էներգիան և ջրի կենարար ուժը։

Մի անգամ Կաթիլուկը հայտնվում է երիտասարդ գայլի տան առջև։ Գայլը ըստ էության բարի և սիրալի էր, սակայն վախենալով անձրևի կաթիլների ուժեղ թակոցից, որոշում է դառնալ իրական գայլ` կատաղի, չար, սարսափելի։ Այդպես է գրված իսկական գայլերի համար ինքնուսույցում։ Գայլը դժվարությամբ է սովորում կանոնները ուսուցողական գրքից և փորձում է վախենալու դիրքի վրա։

Իրեն ահեղ պատկերացնելով, ընկնելով Կաթիլուկի հետևից և բռնելով նրան, Գայլը փորձում է եփել նրան ճաշի համար։ Գայլի անօգուտ փորձերից հետո հետապնդումը վերածվում է խաղի, և Կաթիլուկը դառնում է Գայլի ընկերը։

Բայց ի տխրություն Գայլի` Կաթիլուկը արդեն պետք է վերադառնար անձրևային ամպ։

Քանի որ մուլտֆիլմը ունենում է տխուր ավարտ, ստեղծվել է ավելի ուրախ` «Վերադարձիր Կաթիլուկ» շարունակությունը` 1989 թվականին։

Հեղինակներ

  • Սցենարի հեղինակ՝ Նատալյա Գուզեևա
  • Ռեժիսոր՝ Բորիս Խրանևիչ
  • Բեմադրող նկարիչ՝ Հենրիխ Ումանսկի
  • Կոմպոզիտոր՝ Գենադի Սասկո
  • Օպերատոր՝ Անատոլի Գավրիլով
  • Հնչյունային օպերատոր՝ Իրինա Չեֆրանովա
  • Նկարիչ-մուլտիպլիկատորներ՝ Միխայիլ Տիտով, Նինա Չուրիլովա, Վ․ Վրուբլևսկի, Ալեքսանդր Վիկեն, Ադոլֆ Պեդան, Յա․ Սելեզնյովա
  • Դերերը հնչյունավորել են՝ Լյուդմիլա Իգնատենկո, Ելենա Սլոբոդյանիկ, Բոգդան Բենյուկ, Օլգա Սումսկայա (ռուսերեն տարբերակում), Նատալյա Սումսկայա (ուկրաիներեն տարբերակում), Եվգենի Պապերնի
  • Օգնականներ՝ Ե․ Դեմկինա․, Ա․ Սավչուկա, Ա․ Նազարենկո, Ի․ Սերգեևա
  • Մոնտաժող՝ Ս․ Վասիլևի
  • Խմբագիր՝ Լ․ Պրիգոդա
  • Նկարահանող խմբի տնօրեն՝ Ի․ Մազեպա
  • Երաժշտական ձևավորումը և Կաթիլուկի երգը կատարել է Ուկրաինյան ռադիո խմբային կապելան[1]։

Թողարկում

Մուլտֆիլմը DVD ձևաչափով թողարկվել է «Կաթիլուկը» հավաքածուում[2]։

Կաթիլուկը խաղերում

2014 թվականին մուլտֆիլմի մոտիվներով ստեղծվել է «Կաթիլուկը HD» խաղը` հեռախոսների համար։

Աղբյուրներ

  • Сергей Капков Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — 816 с. — 3000 экз. — ISBN 5-9265-0319-4 Стр. 213, 286.
  • Генрих Сапгир, Жанна Витензон, Михаил Вольпин, Наталья Гузеева, Виталий Злотников, Софья Прокофьева «МУЛЬТПАРАД. Паровозик из Ромашкова, Капитошка и другие истории». — Стрекоза, 2008. — Т. 1. — (МУЛЬТПАРАД). — ISBN 978-5-89537-573-0

Ծանոթագրություններ

  1. «Поет украинский хор». ZN.ua. Վերցված է 2019-09-27-ին.
  2. «Капитошка» DVD на «Аниматор.ру»

Արտաքին հղումներ