«Զարմանալի տակառը»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
ավելացվեց Կատեգորիա:«Էկրան» ստեղծագործական միության մուլտֆիլմեր, հեռացվել է {{Կատեգորիա չկա}} ՀոթՔաթ գործիքով
Տող 80. Տող 80.


[[Կատեգորիա:«Էկրան» ստեղծագործական միության մուլտֆիլմեր]]
[[Կատեգորիա:«Էկրան» ստեղծագործական միության մուլտֆիլմեր]]
[[Կատեգորիա:1983 մուլտֆիլմեր]]

07:52, 5 Մայիսի 2021-ի տարբերակ

Զարմանալի տակառը
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
Ժանրհեքիաթ
ՌեժիսորՅուրի Բուտիրին
ՍցենարիստՍերգեյ Կոզլով
ՀնչյունավորումԳեորգի Բուրկով և Կլարա Ռումյանովա
ԵրաժշտությունՎիկտոր Կուպրևիչ
ՕպերատորԷրնստ Ալեքսանդրի Գաման
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունԷկրան
Տևողություն528 վայրկյան
ՊրիկվելԱշնանային նավակներ
Թվական1983

Զարմանալի տակառը (ռուս.՝ Удивительная бочка), մուլտիպլիկացիոն ֆիլմ` Սերգեյ Կոզլովի հեքիաթների շարքից։ Մուլտֆիլմն այն մասին է, թե ինչպես են Ոզնին և Արջուկը դիմավորում գարունը։

Սյուժե

Կոճղի վրա նստած արջուկը բացականչում է «Գարո՜ւն։ Տեսե՜ք, ամեն ինչ այստեղ աճում է։ Եվ ծառերը, և տերևները, և ծաղիկները... Իսկ մեղրով, կամ մուրաբայով, կամ էլ կաթով և ազնվամորու տակառը չի աճում»։ Հետո նա տեսնում է մի կաղին, դնում է այն հողի մեջ և սկսում է ջրել։ Պառկում է կողքին և քնում։ Նրան արթնացնում է մեղուն։ Արջուկը բացում է աչքերը և տեսնում է անծանոթ բույս, վերևում` տակառ։ «Աճում է, հիանալի տակառ», ուրախանում է նա։ Թաթերով գրկում է տակառը և պոկում է այն ցողունից, նայում է ներսը, իսկ այնտեղ դատարկ է... «Մեղր չկա, մուրաբա չկա, ազնվամորի կաթի հետ չկա»... Էհ, շուտ եմ պոկել։ Դեռ չի հասել։ Պետք է այն դնել վալենկայի մեջ, այդպես կհասնի», մտածում է արջուկը և վազում է ոտնամանի հետևից։ Դաշտ է գալիս մի ոզնի, որը հեծնել է ճիպոտ, և տեսնում է տակառըև մտածում, որ դրանից միգուցե և ձի ստացվի։ Եվ տակառի վրա նկարում է գլուխ և ոտքեր։ Տակառը կենդանանում է և թռչկոտում է դաշտում։ «Կանգնիր, ես ցանկանում եմ քեզ հեծնել», գոռում է ոզնին։ «Պետք է նրան բռնել»։ Վերադառնում է արջուկը, շատ զարմանում է և փորձում է բռնել տակառը, սակայն չի ստացվում։ Այդ ժամանակ տեսնում է ոզնուն և հարցնում նրան. «Այդ դո՞ւ ես իմ տակառի վրա նկարել ոտքեր»։ «Ի՞նչ ես խոսում, ես նկարել չգիտեմ»։ Արջուկն ասում է, որ դա ակնհայտ է։ «Պարզ չէ թե ինչ ես դարձրել իմ տակառը», ասում է արջուկը։ «Սա ձի է։ Նայիր, թե ինչ գեղեցիկ է», ասում է ոզնին։ Արջուկ. «Ես ամբողջ կյանքում երազել եմ, որպեսզի ունենեամ մեղրով տակառ»։ Ոզնի. «Իսկ ես, ցանկացել եմ որ ունենամ բաշով ձի»։ Արջուկ. «Իսկ բաշով տակառը ինչպե՞ս բռնենք»։ Նա սկսում է վազել և որսալ տակառը, որը փախչում էր նրանցից, և վերջապես բռնում է։ Ոզնի. «Դե լավ, թող այն լինի մեղրով տակառ։ Միայն թե մեղրը կուտես, իսկ այնտեղ ոչինչ չի մնա։ Իսկ ձին` ձի է»։ Եվ արջուկը համաձայնում է. «Լավ թող տակառը ձի լինի»։ Եվ այդ ժամանակ նրանք տեսնում են, թե ինչպես է տակառը վերածվում ձիու` գարնանային տերևների նման բաշով։ Ոզնի. «Նայիր, ինչպիսին այն դարձավ»։ Արջուկ. «Որովհետև գարուն է։ Այդ պատճառով հայտնվեց»։ Ոզնի. «Նաև այն պատճառով, որ մենք շատ էինք ուզում»։ Ձին թույլ է տալիս նրանց նստել իր մեջքին և պտտվել մարգագետնում, իսկ շուրջը գարնանային ծաղիկներ են աճում...

Հեղինակներ

Ռեժիսոր Յուրի Բուտիրին
Սցենարի հեղինակ Սերգեյ Կոզլով (գրող)
Բեմադրող նկարիչ Ալեքսանդր Ելիզարով
Նկարիչներ Գալինա Չերնիկովա, Նատալյա Կուդրյավցևա, Վալերի Տոկմակով, Իրինա Գունդիրևա, Ելենա Ստրոգանովա, Ժաննա Կորյակինա, Տատյանա Վելիկորոդ, Միխայիլ Պերշին, Իգոր Սամոխին
Օպերատոր Էրնստ Գաման
Կոմպոզիտոր Վիկտոր Կուպրևիչ
Հնչյունային օպերատոր Վիտալի Ազարովսկի
Դերերը հնչյունավորել են Կլարա Ռումյանովա, Գեորգի Բուրկով
Մոնտաժող Լյուբով Գեորգիևա
Խմբագիր Տատյանա Բորոդինա
Տնօրեն Լիդիա Վարենցովա
  • Հեղինակները ներկայացված են ըստ մուլտֆիլմի լուսագրերի։

Մուլտֆիլմեր ոզնու և արջուկի մասին

Ոզնու և արջուկի մասին մուլտֆիլմեր ստեղծել է ոչ միայն ռեժիսոր Յուրի Բուտիրինը, այլև ուրիշ ռեժիսորներ` տարբեր ոճերով։ Բոլոր մուլտֆիլմերը, սակայն, նկարահանվել են ըստ Սերգեյ Կոզլովի հեքիաթների և նրա սցենարների։

Վերաթողարկում DVD ձևաչափով

Մուլտֆիլմը բազմիցս վերահրատարակվել է DVD ձևաչափով մուլտֆիլմերի հավաքածուներում.

  • «Տրյամ։ Բարև ձեզ» (Խոշոր պլան)
  • «Տրյամ։ Բարև ձեզ»
  • «Սպիտակաբաշ ձիերը» (Տվիկ-Լիրեկ)
  • «Ամենափոքրերի համար»
  • «Սիրելի երգերը»
  • «Բարի գիշերներ, փոքրիկներ։ Երկրորդ շաբաթ»։ (Աղբյուր` Аниматор.ру)

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Козлов Сергей Григорьевич Все о Ежике и Медвежонке. — СПб.: Азбука-классика, 2009. — 512 с. — ISBN 978-5-9985-0083-1

Արտաքին հղումներ